Թվեր և փաստեր Հայաստանից
Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը: Ինչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ նախորդիվ
Հայաստանի բնակչության առողջությունը բնորոշող մի շարք հիմնական ցուցանիշների զարգացման շարժը ԱՀԿ եվրատարածքի երկրների համապատասխան ցուցանիշների համատեքստում եւ վերջապես՝ պետության դերը այդ ցուցանիշների բարելավման գործընթացում ավելի հստակ ընկալելու եւ ճիշտ գնահատելու համար նախ պիտի հաշվի առնենք, որ ԱՀԿ-ի մշակած դասակարգման համաձայն՝ եվրատարածքի երկրները բաժանվում են մի քանի ենթատարածաշրջանների՝ ըստ երեխաների եւ մեծերի մահացության ցուցանիշների. «Եվրո-A» ենթատարածաշրջան, որում ընդգրկված են 27 այն երկրները որտեղ շատ ցածր է թե՛ւ մանկան, թե՛ւ մեծերի մահացությունը։ Դրանք են՝ Անդորան, Ավստրիան, Բելգիան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մոնակոն, Նիդերլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Սան-Մարինոն, Սլովենիան, Շվեդիան, Շվեյցարիան եւ Միացյալ Թագավորությունը։
«Եվրո–B» ենթատարածաշրջանի 16 երկրներում ցածր է մահացությունը մեծերի եւ երեխաների մոտ։ Այդ երկրներն են՝ Ալբանիան, Ադրբեջանը, Բոսնիան եւ Հերցեգովինան, Բուլղարիան, Վրաստանը, Կիրգիզիան, Լեհաստանը, Հայաստանը, Ռումինիան, Սերբիան եւ Մոնտենեգրոն, Սլովակիան, Տաջիկստանը, Մակեդոնիան, Թուրքիան, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը։ «Եվրո-C» ենթատարածաշրջանի 9 երկրներում՝ Բելառուս, Էստոնիա, Հունգարիա, Ղազախստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Ռուսաստանի Դաշնություն եւ Ուկրաինա՝ շատ ցածր է մանկական եւ բարձր՝ մեծերի մահացությունը։ «Եվրո-D» ենթատարածաշրջանում բարձր է թե՛ւ երեխաների, թե՛ւ մեծերի մահացությունը, իսկ «Եվրո-E» ենթատարածաշրջանում բարձր է մանուկների եւ շատ բարձր՝ մեծերի մահացությունը։
Այսպիսով, Հայաստանը մեծերի եւ մանկական մահացության ցուցանիշներին համապատասխան, տեղ է գտել «Եվրո–B» ենթատարածաշրջանի երկրների շարքում։ Փաստորեն, եթե մենք ավանդաբար շարունակենք Հայաստանում առողջության, հիվանդացության եւ մահացության ցուցանիշները գնահատել՝ համեմատության մեջ դնելով ԱՊՀ երկրների ցուցանիշների հետ (համարելով, որ նույն քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ֆորմացիայի ծնունդ լինելով համեմատելի են), ապա, իհարկե, ավելի գերադասելի վիճակում կհայտնվենք։ Սակայն, ըստ իս, ավելի վատի հետ համեմատելով եւ մխիթարվելով, թե վատերի մեջ լավն ենք, մենք լուրջ սխալ ենք թույլ տալիս։ Սա նշանակում է հրաժարվել սոցիալական եւ տնտեսական առաջընթացի, ազգային անվտանգության ամրապնդման եւ պետության զարգացման բարձր նպատակներից։ Գուցե փոքր–ինչ վերամբարձ է հնչում, բայց բարձր հիվանդացություն, մահացություն եւ խիստ ցածր բնական աճ ունեցող պետությունը ազգային անվտանգության առումով իրեն չի կարող ապահով երկիր համարել։
Միայն պատերազմները, ահաբեկչությունները, ռազմաքաղաքական հեղաշրջումները չեն, որ կարող են սպառնալ ազգային անվտանգությանը։ Բնակչության առողջությանը սպառնացող յուրաքանչյուր գործոն ազգային անվտանգությունը խաթարելու մեծ ներուժ ունի՝ լինի դա վարակիչ կամ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակ, կեղծված կամ անորակ դեղերի, թմրանյութերի եւ սննդամթերքի շրջանառություն, չարանենգ նպատակներով մեծ պահանջարկ ունեցող դեղերի անվան տակ բարձր թունայնություն եւ ժառանգաշեղիչ ազդեցությամբ օժտված նյութերի ներթափանցում մեր երկիր կամ նույնիսկ նպատակադրված ժողովրդագրական եւ առողջապահական խեղաթյուրված, խուճապ առաջացնող ցուցանիշների հրապարակում։
Որպեսզի ճիշտ գնահատենք մեր ժողովրդի առողջության վիճակը եւ ճիշտ կառուցենք մեր առջեւ ծառացած խնդիրների ռացիոնալ լուծման մարտավարությունն ու ռազմավարությունը, հարկ է հիմնական ցուցանիշներն առաջին հերթին քննարկել եւ վերլուծել ԱՀԿ եվրատարածքի բոլոր երկրների համար կիրառվող չափորոշիչների համատեքստում։ Իհարկե, առողջապահության կազմակերպման ոլորտներում անհրաժեշտ ջանքեր գործադրվում են այս խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ, սակայն «առողջ կյանք», «հիվանդություն», «հաշմանդամություն», «երկարակեցություն», «մահ» եւ այլն՝ ողջ հասարակության այն կարեւորագույն եւ միաժամանակ բարդագույն բաղադրիչներն են, որոնք միայն մասնագիտական ջանքերով եւ առողջապահական հնարքներով հնարավոր չէ լուծել։
Աշխարհում եւ մասնավորապես ԱՀԿ եվրատարածաշրջանում փոխվել են առողջության, կյանքի, ապրելակերպի եւ մի ամբողջ շարք հիվանդությունների դեմ պայքարի վերաբերյալ պատկերացումներն ու մոտեցումները։ Մեծ զարգացում է ապրել ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանությունը՝ նպաստելով հասարակության համար առաջնահերթ նշանակություն ունեցող մի շարք լրջագույն հիվանդությունների առաջացմանը եւ զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների բացահայտմանը, դրանց ներգործությունը կասեցնող արդյունավետ միջոցների մշակմանը։ Առողջապահության զարգացման բարձր աստիճանի հասնելու համար պետք է ձգտենք մարդկանց համար ապահովել ավելի շատ առողջ կյանքի տարիներ։ Այսօր սա է գլխավոր չափանիշներից մեկը։
Ոչ թե սովորական թվաբանական, այլ առողջ տարիների երկարակեցություն։ Սա սոսկ կարգախոս չէ։ Գործողության ծրագիր դարձնելով, զարգացած շատ երկրներում շոշափելի արդյունքներ են ձեռք բերվում։ Եվրատարածքի երկրների համար կյանքի սպասվելիք միջին տեւողությունը 2008–ին կազմել է 74 տարի։ Սակայն եվրատարածքի տարբեր երկրներում այս ցուցանիշը խիստ տարբեր է։ Այսպես, 1990–ին այդ տարբերությունը կազմում էր 12 տարի։ Մի կողմից՝ Իսլանդիա, Շվեդիա, մյուս կողմից՝ Թուրքիա եւ Տաջիկստան։ 2006–ին ամենաբարձր եւ ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների միջեւ ճեղքվածքը դարձել է 15 տարի (Իսլանդիա, Շվեյցարիա մի կողմից եւ Ղազախստան, Ռուսաստանի Դաշնություն՝ մյուս)։ Հայաստանում 1990-ին կյանքի ակնկալվող կամ սպասվելիք տարիների միջին տեւողությունը կազմել է 70.7 տարի, որը 2007 թվականին հասել է 73.5-ի (տղամարդիկ՝ 70.2, կանայք՝ 76.6)։ Սա նկատելի նվաճում կարելի է համարել։ Սակայն հարկավոր է նկատի ունենալ 1988 թվականից սկսած կտրուկ անկումը, ապա աստիճանական դանդաղ բարձրացումը, որը բնական, ռազմաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական ցնցումների հետեւանք էր (երկրաշարժ, ղարաբաղյան պատերազմ, ինտենսիվ միգրացիա եւ այլն)։
Կյանքի սպասվելիք տարիների միջին տեւողության ամենաէական բաղադրամասը, ինչպես արդեն նշվեց, «առողջության կրեդիտն» է՝ սպասվելիք առողջ կյանքի տարիները (ՍԱԿՏ)։ 2002 թվականին ՍԱԿՏ-ը եվրատարածաշրջանում ամենաբարձրը եղել է Սան Մարինոյում՝ 73.4 տարի, իսկ ամենացածրը՝ Թուրքմենստանում՝ 54.4 տարի։ Հայաստանում այն կազմել է 61 տարի, ՌԴ-ում՝ 58.6, Ադրբեջանում՝ 57.2, Վրաստանում՝ 64.4։ Արեւմտյան եվրոպայի երկրների մեծ մասում այդ ցուցանիշը կազմել է 70 եւ ավելի տարիներ։
Այս չափորոշիչը հաշվարկելու մեթոդաբանությունը զարգացել է վերջին տարիներին։ Այն խիստ արժեքավոր է հիվանդացության եւ առողջության ռեսուրսները նպատակային եւ ռացիոնալ տեղաբաշխելու գործում։ Հանրային առողջության փորձագետներն արդյունավետ քաղաքականություն մշակելու նպատակով այս ուղղությամբ ակտիվորեն համագործակցում են եվրատարածաշրջանի շատ երկրների իշխանությունների հետ։ Հանրային առողջության վիճակի գնհատման կարեւոր չափորոշիչներից է նաեւ հիվանդածին մահացությունը։ Դա այն մահացությունն է, որը կարող էր կանխվել, եթե տվյալ հիվանդությունը կանխելու եւ բուժելու նպատակով օպտիմալ կերպով իրականացվեին բժշկական, առողջապահական, սոցիալական, բնապաշտպանական բոլոր միջոցառումները։
Այս ցուցանիշը լայնորեն կիրառվում է ԱՀԿ/ Եվրո-ի կողմից։ Այն հնարավորություն է տալիս մի կողմից օբյեկտիվորեն գնահատել, թե ինչպես է առողջապահական համակարգը կիրառում բժշկության եւ առողջապահության նվաճումները կանխման ենթակա հիվանդությունների դեմ պայքարի գործընթացում, մյուս կողմից՝ ինչպես է տվյալ երկրում կազմակերպվում պայքարը հիվանդությունների առաջացմանը նպաստող ռիսկի գլխավոր գործոնների դեմ։
Կարդացեք նաև
Պատերազմական երկրում բժիշկները պարտավոր են գերազանց տիրապետել ռազմադաշտային վիրաբուժության հմտություններին։ 44 օրյա պատերազմը վերհանեց մի շարք խնդիրներ վիրավորների...
Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հարցերը մշտապես հասարակական ակտիվ քննարկման են ենթարկվում: Թեմայի շուրջ հարցերի պատասխաններն առանձնացրել ենք` հիմնվելով «Բնակչության բժշկական օգնության...
Յուրաքանչյուր թանգարան կրթարան է, հոգևոր-մշակութային օջախ, որտեղ այցելուն ծանոթանում է ոչ միայն պատմամշակութային շնչով ողողված առարկաների, այլև առնչվում համամարդկային արժեքների...
Հայաստանում է հայտնի ռուս վիրաբույժ, էնդոսկոպիստ, Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւը: «Էրեբունի» ԲԿ-ում նա կատարել է բացառիկ...
«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում ուղիղ աղիի հերթական վիրահատությունն են արել։ Հիվանդը թութք ու անալ ճաք ուներ, ռուտին վիրահատություն էր, «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան 800-900 նման...
Time to Analyze հարթակը զեկույց է ներկայացրել ամբողջ աշխարհում հայերի թվի մասին: Ըստ «Գանձասար»-ի՝ թվերը տրամադրել են աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական համայնքային կարևորագույն կառույցները, կուսակցությունները...
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ...
Հայաստանի պատմությունը սկսվում է անհիշելի ժամանակներից ՝ քաղաքակրթության ձևավորումից։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան փոքր տարածքի վրա առնչվել...
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ դեպք է գրանցվել: Ախտորոշվել է աչքի փայտանման կոնյուկտիվիտ: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից 5-ամյա Հակոբ Ավդալյանը աշխարհում 4-րդ մարդն է՝ այս հիվանդությամբ...
2013 թվականին Հայաստանում ալկոհոլիզմի, ալկոհոլային փսիխոզի, թմրամոլության եւ թունամոլության կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերի թիվը կազմել է 1121։ NEWS.am Medicine-ին Ազգային առողջապահության ինստիտուտի տրամադրած...
Հայաստանում ծնելիությունը նվազել է, ամուսնությունները՝ եւս, փոխարենը՝ ամուսնալուծություններն են ավելացել: Այս են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ...
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի, հունիսի 9-ի համարներում...
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի համարներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն