Թվեր և փաստեր Հայաստանից
ԿԽՄԿ ռազմադաշտային վիրաբուժության ձեռնարկն առաջին անգամ հրատարակվել է հայերեն (ֆոտո)
Պատերազմական երկրում բժիշկները պարտավոր են գերազանց տիրապետել ռազմադաշտային վիրաբուժության հմտություններին։ 44 օրյա պատերազմը վերհանեց մի շարք խնդիրներ վիրավորների և տուժածների բուժօգնության կազմակերպման, գրագետ իրականացման, վիրավորների արագ ապաքինման և շարք վերադարձման, վերականգնողական բժշկության և այլնի առումով։ Ներկայացնելով ԿԽՄԿ «Ռազմադաշտային վիրաբուժություն» ձեռնարկի հայերեն առաջին հրատարակությունը՝ այս մասին ասաց «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի ղեկավար Արամայիս Գալումյանը։
«Մենք բոլորս հասկացանք, որ մենք պատրաստ չէինք նման զարգացմանը, և հաճախ դա իրականացվում էր հախուռն և թերի։ Հետագայում նույն սխալները չկրկնելու առաջին պայմանը գրագետ պատրաստվելն է, հաշվի առնելով կոնֆլիկտների բժշկության մեր և միջազգային փորձը։ Իսկ այս առումով կարևորագույն նախապայման է արդի բովանդակ գրականության հասանելիությունը մայրենի հայերենով»,- ասաց նա։
Դրանից ելնելով՝ «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ն նախաձեռնել է ԿԽՄԿ «Ռազմադաշտային վիրաբուժություն» հատուկ երկհատոր ձեռնարկի հայերեն թարգմանությունը եւ հրատարակումը։
Ինչպես պատմեց Արամայիս Գալումյանը, ԿԽՄԿ-ի այս ձեռնարկը լույս է տեսնում 1988 թվականից՝ մշտապես թարմացվելով։ Հայերեն է թարգմանվել գրքի անգլերեն տարբերակը, որը թարմացվել է 2019 թվականին։ Նա պարզաբանեց, որ ներկայումս ԿԽՄԿ-ն այս գիրքը հրատարակում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ իսպաներեն լեզուներով, իսկ սեփական նախաձեռնությամբ այն թարգմանվել է չինարեն, արաբերեն, ճապոներեն եւ թուրքերեն: «Այժմ հայերեն թարգմանությունը հավասար կանգնել է համաշխարհային լեզուների շարքում, և մեզ անչափ անհրաժեշտ գրականությունը այժմ կծառայի վիրաբույժների գիտելիքների համադրմանը»,-ասաց նա։
Ռուսաստանից վիրաբույժ Ատոմ Տեր-Գրիգորյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ աշխատել է Ստեփանակերտում, գնահատելով կատարված աշխատանքի կարևորությունը՝ պատմեց այդ օրերին տեղի ունեցած մի դեպք։ Ստեփանակերտի վիրաբույժներն մշտապես կապ են պահպանել առաջնագծի բժիշկների հետ, եւ երիտասարդ բժիշկներից մեկը՝ բժշկական համալսարանի մի ուսանող, հարցին, թե ինչ օգնության կարիք ունի, ասել է՝ «միայն գրքերի կարիք կա»։
Դավիթ Աբրահամյանը՝ Հայկական բժշկագիրների ասոցիացիայի ղեկավարը, որի անդամներն աշխատում են գրքի թարգմանության վրա, նշեց, որ այն պետք է ոչ միայն բժիշկներին, այլ նաեւ զինվորներին եւ սպաներին՝ առաջին օգնության հմտությունների զարգացման առումով:
NEWS.am Medicine-ի հետ զրույցում Արամայիս Գալումյանը նշեց, որ պատերազմող երկրում մայրենի լեզվով ռազմական բժշկության մասնագիտական գրականության կարիքը շատ մեծ է։ Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ ռազմական բժիշկներ են դառնում մեր երկրի գրեթե բոլոր բժիշկները, եւ այդ ոլորտում գիտելիքներն անհրաժեշտ են բոլորին՝ բժշկական համալսարանի ուսանողներից մինչեւ հոսպիտալների եւ քաղաքացիական հիվանդանոցների անձնակազմեր: Նա նշեց, որ, անշուշտ, Հայաստանում շատ բժիշկներ հնարավորություն ունեն ծանոթանալու մասնագիտական գրականությանը եւ օտար լեզուներով, բայց բժիշկների համընդհանուր կրթության տեսանկյունից շատ կարեւոր է այն ունենալ հենց հայերենով։
ԿԽՄԿ «Ռազմադաշտային վիրաբուժություն» ձեռնարկի առաջին հատորը հրատարակվել է 500 տպաքանակով՝ «Լիկվոր» դեղագործական ընկերության եւ «Մաթեւոսյան» հիմնադրամի հովանավորությամբ: Այն անվճար կբաժանվի Արցախի եւ Հայաստանի բուժհաստատություններին։ Հասանելի է նաև գրքի էլեկտրոնային տարբերակը։
Աջակիցների թվում են նաև Fund For Armenian Relief–ը, Martin Star LLC -ն և Antares Media Holding-ը, «Հովնանյան» հիմնադրամը եւ բժիշկ Գեւորգ Յաղջյանը։
Ձեռնարկի երկրորդ հատորն այժմ թարգմանվում է, եւ կազմակերպիչները հույս ունեն, որ 2023 թվականի առաջին եռամսյակում այն արդեն կտպագրվի։
Կարդացեք նաև
Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հարցերը մշտապես հասարակական ակտիվ քննարկման են ենթարկվում: Թեմայի շուրջ հարցերի պատասխաններն առանձնացրել ենք` հիմնվելով «Բնակչության բժշկական օգնության...
Յուրաքանչյուր թանգարան կրթարան է, հոգևոր-մշակութային օջախ, որտեղ այցելուն ծանոթանում է ոչ միայն պատմամշակութային շնչով ողողված առարկաների, այլև առնչվում համամարդկային արժեքների...
Հայաստանում է հայտնի ռուս վիրաբույժ, էնդոսկոպիստ, Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւը: «Էրեբունի» ԲԿ-ում նա կատարել է բացառիկ...
«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում ուղիղ աղիի հերթական վիրահատությունն են արել։ Հիվանդը թութք ու անալ ճաք ուներ, ռուտին վիրահատություն էր, «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան 800-900 նման...
Time to Analyze հարթակը զեկույց է ներկայացրել ամբողջ աշխարհում հայերի թվի մասին: Ըստ «Գանձասար»-ի՝ թվերը տրամադրել են աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական համայնքային կարևորագույն կառույցները, կուսակցությունները...
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ...
Հայաստանի պատմությունը սկսվում է անհիշելի ժամանակներից ՝ քաղաքակրթության ձևավորումից։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան փոքր տարածքի վրա առնչվել...
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ դեպք է գրանցվել: Ախտորոշվել է աչքի փայտանման կոնյուկտիվիտ: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից 5-ամյա Հակոբ Ավդալյանը աշխարհում 4-րդ մարդն է՝ այս հիվանդությամբ...
2013 թվականին Հայաստանում ալկոհոլիզմի, ալկոհոլային փսիխոզի, թմրամոլության եւ թունամոլության կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերի թիվը կազմել է 1121։ NEWS.am Medicine-ին Ազգային առողջապահության ինստիտուտի տրամադրած...
Հայաստանում ծնելիությունը նվազել է, ամուսնությունները՝ եւս, փոխարենը՝ ամուսնալուծություններն են ավելացել: Այս են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ...
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի, հունիսի 9-ի համարներում...
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի համարներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն