Հոգեբանի մոտ
ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ. «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը պետք է լինեն մեր բառապաշարում յուրաքանչյուր երկրորդ բառը
Ժպտացե´ք, եղե´ք շնորհակալ, հանդուրժող, հաճախ համբուրվեք ու գրկախառնվեք. նման կոչերը վաղուց արդեն դարձել են նաև տոնելու առիթներ: Ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, տարածում գտած տարատեսակ «պոզիտիվ» նեոտոների ու դրանց հոգեբանական ասպեկտի մասին զրուցեցինք Երեւանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ:
– Պարո՛ն Մադաթյան, հատկապես վերջին տարիներին շատացել են հումանիզմ քարոզող տոները, որոնք նշվում են մասսայաբար, օրինակ` աղքատության, երախտագիտության, գրկախառնության, սմայլիկի միջազգային օրեր եւ այլն…. Որպես հոգեբան` ինչպե՞ս կգնահատեք, ի՞նչ միտումներ եք նկատում:
– Ամեն ինչի միջազգային օր էլ կարելի է նշել. այստեղ ուղղակիորեն օգտավետության խնդիր կա… Եթե տոնը պոզիտիվ տրամադրվածություն է ստեղծում, մարդկանց կյանքում դրական, ուրախ պահեր ավելացնում, ուրեմն` թող լինի: Եթե նույնիսկ ամբողջ կյանքը տոն լինի, մեկ է՝ մարդիկ դրանից չեն տուժի: Անգամ, կարելի է ասել, նրանք պետք է այդպես ապրեն` կյանքը տոնի վերածելով:
– Նմանատիպ տոների մեծ մասը ծնունդ է առնում ԱՄՆ-ում, ապա տարածում գտնում ամբողջ աշխարհում: Ըստ Ձեզ` դա ինչ-որ կապ ունի՞ գլոբալացման հետ: Հնարավո՞ր է, որ ենթատեքստում լինի հատուկ մշակված քաղաքականություն:
– Երեւի թե կապ ունի. գուցե դա ինչ-որ ձեւ է մարդկանց շեղելու իրենց սոցիալական խնդիրներից… Չեմ կարող հստակ ասել, բայց մեկ է՝ դա իր մեջ բացասական ոչինչ չի պարունակում, հնարավոր է` արեւմտյան թելադրանք է, գլոբալացման գործընթաց, բայց կոնկրետ այս հարցում տեսնել միայն բացասականը ճիշտ չէ: Ի վերջո, խորհրդային տարիներին էլ կային նման տոներ, այսինքն` այդ քաղաքականությունը միշտ էլ եղել է, պարզապես այն տարիներին սոցիալական խավն էր ուրիշ, ուրիշ էին արժեքները, եւ, ըստ այդմ, տոները մի փոքր այլ բնույթի էին, իսկ այսօր` այլ: Ինքս ուրախանում եմ, երբ նմանատիպ օրերին երիտասարդները դուրս են գալիս փողոց` ժպտերես, «սմայլիկներով»:
– Ձեր գնահատմամբ՝ նմանատիպ տոները հոգեբանական ինչ փոփոխությունների կարող են հանգեցնել:
– Լավատեսական հոգեբանություն կարող են ձևավորել, որը խիստ պակասում է Հայաստանում: Հայերի համար այդ տեսակ տոները իմաստային առումով կարեւոր կարող են լինել թեկուզ այնքանով, որ կստիպեն հոգսաշատ ու խոժոռ դեմքերին ժպտալ, մարդիկ կսովորեն միմյանց ավելի հաճախ շնորհակալություն հայտնել: «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը շատ գեղեցիկ բառեր են եւ մեր բառապաշարում պետք է յուրաքանչյուր երկրորդ բառը դրանք լինեն:
– Օրինակ՝ ի՞նչ է նշանակում երախտագիտության միջազգային օր. գուցե առաջին հայացքից շատ ջերմ է թվում, բայց իր մեջ ինչ-որ պարտավորեցնող, ձեւական էլեմենտներ ունի, ի՞նչ կասեք:
– Կան բաներ, որոնք մարդուն պետք է ստիպել` հաճախ անելու, որպեսզի հետագայում դա դառնա սովորություն, օրինակ, կան մարդիկ, որ սովոր չեն շնորհակալություն հայտնել…
– Այսինքն` Դուք, որպես հոգեբան, կողմ եք, որ նմանատիպ տոները մեզ մոտ էլ տարածում գտնեն:
– Եթե տոնն իր մեջ իմաստ է կրում ու դեմ չէ մեր եկեղեցուն, մեր նիստուկացին, ինչո՞ւ չտոնենք, այո՛, պետք է գրկախառնվել, շնորհակալություն ասել, ժպտալ, սիրել, ու այդ ամենն անել երեւույթի հանդեպ անկեղծ վերաբեմունքով, առանց բացասական տրամադրվածության: Ընդհանրապես, դեմ են լինում այն մարդիկ, ովքեր դիմակներով են, և իրենց անձնական տիրույթը ոչ մեկին չեն թողնում:
– Հավատո՞ւմ եք, որ նմանատիպ օրերի նշումն ու մասսայականացումն ինչ-որ բաներ կփոխեն մարդկանց մեջ դեպի դրականը:
– Դրական եմ վերաբերում ցանկացած պոզիտիվ բանի, ինչը բերում է մարդու՝ սահմանափակումներից ձերբազատմանը: Ինքս այդ տոների մեջ չեմ տեսնում զգուշանալու առիթ, այլ միայն դրական տրամադրվածություն ու պոզիտիվ մտածելակերպի ձեւավորում մարդկանց մեջ: Նմանատիպ տոները, կարծում եմ, միայն կգեղեցկացնեն մեր կյանքը:
– Պարո՛ն Մադաթյան, իսկ մարդու վերափոխման, քաղաքակրթման գործընթացը` հոգեբանական տեսանկյունից, բա՞րդ է, հնարավո՞ր է մարդուն մեծ տարիքում «դաստիարակել»:
– Ես կասեի` տեւական գործընթաց է, կապված է աշխարհայացքի փոփոխման եւ արժեհամակարգի վերակազմավորման հետ: Մարդը պետք է ուզենա փոխվել. մարդուն ոչ մի տարիքում հնարավոր չէ դաստիարակել, նույնիսկ մեր երեխաներին: Դաստիարակելու ամենալավ միջոցը մարդու մեջ ցանկություն առաջացնելն է, որ նա փոխվի:
Կարդացեք նաև
Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...
«Մեզ ամեն վայրկյան հազարավոր նոր հնարավորությունների կոչեր են արվում, սակայն հաջողության հասնելու երբևէ այսքան պարզ ճանապարհ չի եղել, որքան մեզ տալիս է համացանցի աշխարհը: Ո՛չ մի դեպքում բաց մի՛թողեք այդ հնարավորությունը...
Հունվարի 11-ին նշվում է «ամենաքաղաքավարի» տոներից մեկը՝ Շնորհակալության միջազգային օրը: Տոնի առթիվ՝ շնորհակալ լինելու մասին զրուցեցինք հոգեբան Իզաբելլա Ղազարյանի հետ...
Հոկտեմբերի 22-ին նշվում է կակազող մարդկանց խնդիրներին ուղղված միջազգային օրը: Կակազող մարդկանց միջազգային ասոցիացիան, որը գործում է 1995 թվականից, տարվա մեջ հենց այս օրն է նախաձեռնում մի շարք միջոցառումներ...
Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Օրվա խորհրդի, Հայաստանում և աշխարհում ոլորտի խնդիրների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ...
Փետրվարի 22-ին բազմաթիվ երկրներում նշվում է որպես հանցագործությունից տուժածների պաշտպանության միջազգային օր: Պարզվում է` հանցագործության զոհ դարձած անձանց միշտ չէ, որ բավարարում է վնաս հասցրած մարդուն պատժելն ու սոցիալական արդարության...
– Պարոն Ամիրյան, որպես հոգեբան, ի՞նչ եք կարծում` ի՞նչ հոգեվիճակով ու ակնկալիքով է հիվանդը մտնում բժշկի սենյակ:
– Հիվանդի ակնկալիքը ստանդարտ է. բժիշկը լինի իրավասու, փորձառու մասնագետ, զգայուն, հոգատար և ուշադիր` իր անձի...
Հունարի 21-ը Գրկախառնության միջազգային օրն է: Տոնը սկիզբ է առել ԱՄՆ-ում` 1986թ., հետո տարածում գտել ամբողջ աշխարհում: Այդ օրը կարելի է գրկել ցանկացած մարդու` նույնիսկ անծանոթի, նպատակ ունենալով փոխանցել դիմացինին դրական հույզեր ու ջերմություն...
Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրը (International Day to End Violence Against Sex Workers) ավանդույթ է ձևավորվել 7 ստացել «Կարմիր անձրևանոցների քայլերթ» (March of the Red Umbrellas)...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն