Առողջապահություն 1.2013
Ճարպակալում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ճարպակալումն ընդունել է որպես համաճարակ: ԱՀԿ տվյալներով, այս հիվանդությամբ տառապում է աշխարհի յուրաքանչյուր երրորդ բնակիչը: Ու թեպետ ԱՄՆ-ը այս առումով ավելի «տխուր» վիճակում է` այնտեղ ավելորդ քաշից տառապում է բնակչության ավելի քան 68%-ը, այնուհանդերձ մեր վիճակն էլ բարվոք չէ: Հայաստանում 2007թ. տվյալներով ճարպակալության հետ կապված խնդիրներ ուներ բնակչության 56%-ը, այժմ վերոհիշյալ ցուցանիշը 0,8%-ով աճել է, և ցավալին այն է, որ այս հիվանդությունը տարեցտարի ավելի ու ավելի է երիտասարդանում:
Ճարպակալումը ճարպերի ավելցուկային կուտակումն է օրգանիզմում. ենթամաշկային բջջանքում, ճարպոնում, այլ օրգաններում և հյուսվածքներում: Ճարպակալման հիմնական պատճառը նյութափոխանակության խանգարումն է, երբ սննդարար նյութերից ճարպագոյացումը գերազանցում է քայքայմանը: Ճարպակալումն առավել հաճախ պայմանավորված է չափից ավելի սնունդ ընդունելով և նստակյաց, պասիվ կյանք վարելով:
Ճարպակալումը մի շարք հիվանդությունների զարգացմանը խթանող հիմնական գործոնն է: Դրանով տառապող մարդկանց գրեթե 50%-ը ունի հակվածություն զարկերակային բարձր ճնշման, սրտի իշեմիկ, հենաշարժական ապարատի հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումների, սնկային ախտահարումների նկատմամբ և այլն: Ի դեպ, սրտի հիվանդություններից մահացությունը մեր երկրում մահացության դեպքերի ընդհանուր թվի 60%-ն է կազմում:
Ճարպակալման ժամանակ նվազում է աշխատունակությունը, սահմանափակվում է մի շարք մասնագիտություններով աշխատելու հնարավորությունը, երեխաների շրջանում աճում է հաշմանդամների թիվը, կյանքի որակը վատանում է, իսկ տևողությունը կրճատվում 8-10 տարով: Ավելին, մարմնի քաշի նորմայից 10%-ով ավելացումը հաճախ բերում է մահացության 30%-ով աճին:
Հետազոտությունների համաձայն, մարմնի զանգվածում ճարպի թույլատրելի սահմանային արժեքներն են` տղամարդկանց համար 18-23, կանանց համար` 25-30%-ը: Կանայք գեր են համարվում օրգանիզմում ճարպի 30 և ավելի, իսկ տղամարդիկ` 25 և ավելի տոկոսի դեպքում: Նշանակություն ունի նաև ճարպային բջջանքի բաշխումը. ճարպը տղամարդկանց մոտ կուտակվում է հիմնականում որովայնի, կանանց մոտ ավելի հաճախ` հետույքի և ազդրերի շրջանում:
Ճարպակալման խումբը որոշելու համար կարելի է հաշվարկել գոտկատեղի և ազդրերի շրջագծերի քանորդը: Եթե այդ ցուցանիշը գերազանցում է տղամարդկանց մոտ 1,0, իսկ կանանց մոտ` 0,8-ը, ապա սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու ռիսկը աճում է 3-4, կաթվածինը` 9-10 անգամ: Ցուցանիշի արժեքի մեծացմանը զուգահեռ նկատվում են զարկերակային ճնշման բարձրացում, արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեինների, գլուկոզայի, ինսուլինի, Na-ի քանակի ավելացում: Ամենաբարձր ռիսկի խմբի մեջ մտնում են նրանք, որոնց մոտ ճարպի հիմնական զանգվածը կենտրոնացած է որովայնի հատվածում, որը կոչվում է «ճարպային գոգնոց»:
Մարմնի զանգվածի որոշման համար օգտվում են Կետլեի ցուցիչից (մարմնի զանգվածի ցուցիչ` ՄԶՑ), որը որոշելու համար մարմնի քաշը պետք է բաժանել հասակի քառակուսու վրա:
ՄԶՑ=քաշը (կգ)/հասակը (մ2)
Օրինակ` եթե քաշը 54 կգ է, իսկ հասակը` 162 սմ, ՄԶՑ-ն կազմում է` 54:1,622=20,6:
- Եթե ՄԶՑ-ն 18,5-ից ցածր է, նշանակում է քաշը ցածր է նորմայից:
- Եթե ՄԶՑ-ն գտնվում է 18,5-25-ի սահմաններում, ուրեմն քաշը նորմալ է:
- Եթե ՄԶՑ-ն բարձր է 25-ից, ապա ունեք քաշի ավելցուկ, իսկ եթե բարձր է 30-ից` ճարպակալում:
Քանի որ տարիքի հետ ՄԶՑ-ն փոխվում է, այն որոշում են միայն 20-65 տարեկանների շրջանում` մարմնի ավելորդ քաշը և ճարպակալումը բացահայտելու համար: Դա չի վերաբերում երեխաներին, ծերերին, հղիներին, ինչպես նաև մկանուտ մարդկանց և մարզիկներին:
Մարմնի քաշը պակասեցնելու հիմնական նպատակը հիվանդությունների զարգացման ռիսկի նվազեցումն է և կյանքի տևողության երկարացումը: Քաշի կարգավորման հարցում բավարար արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին բացահայտել ճարպակալման պատճառները: Դրանցից առաջինը սննդային գործոնն է, ուստի բուժման հիմնական եղանակը սննդակարգի խիստ և կանոնավոր պահպանումն է: Այն պետք է լինի անհատական. հաշվի են առնվում ճարպակալման փուլը, ժառանգական նախատրամադրվածությունը, մարմնի կազմվածքը: Անհրաժեշտ է ուժեղացնել էներգիայի ծախսը, այսինքն` մեծացնել շարժողական ակտիվությունը:
Ճարպակալման հակում ունեցողներին խորհուրդ է տրվում սննդակարգից բացառել ախորժաբեր համեմունքները, սահմանափակել օրվա ընթացքում ընդունվող հեղուկների քանակը, հասցնելով մինչև 2,0 լիտրի, աղինը` մինչև 5 գրամի: Հաճախ, նիհարելու նպատակով, ուտում են օրը 2-3 անգամ: Պետք է նշել, որ հենց այսպիսի ռեժիմով սնվելն է համարվում որպես ծայրահեղ վտանգավոր և որը բերում է «պահուստների կուտակման»: Սննդի օրաբաժինը կոտորակային եղանակով ընդունելու դեպքում (օրը 7 անգամ) քաշի կորուստը լինում է 2-3 անգամից ավելի: Ցավոք սրտի, մոռացված է նաև բոլորիս հայտնի ուտելիքը լավ ծամելու կանոնը: Սեղանից պետք է հեռանալ չհագեցած: Սպասքը պետք է լինի ախորժակը չգրգռող, գույնը` անտարբերություն առաջացնող: Խորհուրդ է տրվում շաբաթվա որոշակի օրերի օրգանիզմը բեռնաթափել` սնվելով կաթնաշոռով, խնձորով, վարունգով, աղցաններով, մածունով:
Ճարպեր
Ճարպերը լինելով սննդում ամենաբարձր կալորիականություն ունեցող սննդամթերքը` սպիտակուցների և ածխաջրատների համեմատությամբ ավելի քիչ են քաղցը հագեցնում: Բարձր կալորիաներով կենդանական ճարպեր են սերուցքային կարագը, մարգարինը, մայոնեզը և ճարպոտ միսը: Պետք է խուսափել սառեցված և պահածոյված մթերքների օգտագործումից: Անհրաժեշտ է նախընտրությունը տալ բուսական յուղերին, սակայն պետք է հաշվի առնել, որ վերջիններիս կալորիականությունը գերազանցում է կենդանական ծագման ճարպերին: Ճարպերի օրական կալորիականության բաժնեմասը չպետք է գերազանցի ընդհանուր սննդակարգի 30%-ը:
Ածխաջրատներ
Ածխաջրատների պահանջը լրացվում է հիմնականում չյուրացվող` բջջանք, թաղանթանյութ պարունակող մթերքի, վիտամիններով հարուստ և քաղցի զգացումը հագեցնող սննդամթերքի հաշվին` հացահատիկ, թեփ, ցորեն, աշորա, բանջարեղեն, կանաչեղեն, հատապտուղներ, մրգեր: Մրգերի չափից ավելի օգտագործումը կարող է բերել կալորիաների օրական բաժնեմասի ավելացման: Ածխաջրատների օրվա բաժնեմասը պետք է կազմի ընդհանուր սննդակարգի 50%-ը:
Օսլա
Օսլան, որը պարունակում են կարտոֆիլը, հացը և ձավարեղենը, օրգանիզմի կողմից դժվար է յուրացվում: Անհրաժեշտ է սահմանափակել նաև արագ յուրացվող ածխաջրատներով հարուստ սննդամթերքի` շաքարի, խմորեղենի, քաղցր հեղուկների, գարեջրի քանակը:
Սպիտակուցներ
Սպիտակուցների սպառումը, որպես կանոն, շտկման կարիք չի պահանջում: Կենդանական ծագման սպիտակուցի հիմնական աղբյուրը ճարպազերծված կաթնամթերքն ու պանիրն են, ինչպես նաև անյուղ միսը, թռչնամիսը, ձկնեղենը: Նախընտրությունը պետք է տալ ծովային սննդամթերքին: Բուսական ծագման սպիտակուցներ են ընդեղենը և հացահատիկային կուլտուրաները (ցորեն, հաճար): Սպիտակուցների օրական բաժնեմասը պետք է կազմի ընդհանուր սննդակարգի 20%-ը: Մարմնի քաշի ավելացմանը նպաստում է նաև ալկոհոլի օգտագործումը, որի օքսիդացումը խոչընդոտում է սննդի մյուս բաղադրիչների` առաջին հերթին ճարպերի օքսիդացմանը:
Ճարպակալման բուժումը
Ճարպակալման դեմ պայքարի ամենապարզ ու մատչելի մեթոդներից մեկը օրագիր վարելն է, որտեղ կնշվի, թե ինչ եք կերել և ինչ նպատակով: Օրագիրը թույլ կտա հետևել վարքագծին և հասկանալ, որ իրականում տվյալ օրը կերած բազմաթիվ ճաշատեսակներից միայն երեքն է օգտագործվել քաղցը հագեցնելու նպատակով: Մյուսներն, ըստ էության, օգտագործվել են կամ իներցիայով, կամ զայրույթի ու վիրավորանքի պահին և կամ սառնարանի կողքով անտարբեր չանցնելու պատճառով:
Ճարպակալումը բուժելիս սննդակարգին զուգակցում են շարժողական ռեժիմը: Օգտակար են առավոտյան մարմնամարզությունը, քայլքը, դահուկասահքն ու հեծանվավազքը, ջրաբուժությունը` ջրցանումը, ցնցուղը, լողը, ստորջրյա ցնցուղով մերսումը, սաունան, ինքնամերսումը, ռեֆլեքսաբուժությունը, ասեղնաբուժությունը, մարզական խաղերը, ցուցումների դեպքում` աղիքների մաքրումը և այլն: Պետք է բուժել նաև ուղեկցող հիվանդությունները: Քաշի կտրուկ նվազեցումը արդարացված չէ, քանի որ կարող է բերել անցանկալի, վտանգավոր հետևանքների: Խորհուրդ է տրվում սկզբնական շրջանում քաշը պակասեցնել դանդաղ` մեկ շաբաթվա ընթացքում 1,5 կգ, այդ ռեժիմը պահպանելով 6 ամիս: Ճիշտ սնման և շարժողական ակտիվ ռեժիմի պահպանման շնորհիվ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի, սակայն պետք է հետևողական լինել և այդ ռեժիմը պահպանել ամբողջ կյանքի ընթացքում, այլապես կրկին կկորցնեք ձեռք բերածը:
Հիշե´ք, որ ցանկացած միջոցով ինքնաբուժումը վտանգավոր է և կարող է վնաս հասցնել առողջությանը:
Եվ, վերջապես, եթե արդեն որոշել եք նիհարել, հետ մի կանգնեք, գտեք ոսկե միջինը և կերեք ոչ թե երբ ցանկանում եք, այլ երբ անհրաժեշտ է:
Ցանկացեք` և կլինեք առողջ ու գեղեցիկ:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը տարեսկզբին անցկացրած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձավ 2013թ. համակարգի առջև ծառացած գերակա չորս խնդիրներին...
ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկումը նվիրված էր մոր և մանկան առողջության պահպանմանը և նորածնային սկրինինգի ծրագրերին, որոնք վերջին տարիներին դասվում են ՀՀ Կառավարության, և մասնավորապես, առողջապահության նախարարության գերակա խնդիրների շարքին...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վերջերս ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող «ONLIUS CARDIO-TUSCANIA» թիմի անդամներին...
2012թ.-ի դեկտեմբերին կայացավ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը...
Վերջերս Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ում տեղի ունեցած ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, մեծանուն գիտնական, պրոֆեսոր Արտաշես Հայկի Բեգլարյանի կիսանդրու բացման արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանը...
1997թ. ստեղծված ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան (ՀՀ ԲԳԱ) համալրված է հանրապետության առաջատար բժիշկ գիտնականներով, որոնք ներկայացնում են բժշկագիտության բոլոր բնագավառները...
Անկախ անձի գտնվելու վայրից և կյանքի տարբեր իրավիճակներից` բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուրին պետք է երաշխավորվի բժշկական միջամտության համար համաձայնություն տալու իրավունքը...
«Մարդու գենոմ» նախագծի ավարտից անցել է տասը տարի: Գիտության ողջ պատմության ընթացքում այն կենսաբանական-հետազոտական առավել հավակնոտ ծրագիրն էր...
«Կա մի հիասքանչ էակ, որին մենք միշտ պարտք ենք` դա մայրն է»:
Ն.Ա. Օստրովսկի
Իրավամբ սա այն պարտքն է, որը երբեք չենք կարող հատուցել, բայց փոխարենը կարող ենք ապագա մայրիկի համար ապահովել այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ վերջինս իրեն ապահով, պաշտպանված ու գնահատված կզգա...
Մասնագետները կարևորում են մեկ տարեկանից մեծ երեխաների հավասարակշռված սննդակարգը, քանի որ այդ տարիքում է ձևավորվում նրանց սննդի ռեժիմը: Հաճախ երեխան անհրաժեշտ քանակությամբ օգտակար սնունդ չի ստանում...
Ըստ վիճակագրական տվյալների, այսօր կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ) օգտագործում է զարգացած երկրների բնակչության 60-80%-ը: ԿԱՀ-երը համեմատաբար նոր են մուտք գործել ԱՊՀ երկրներ. այսպես...
Հարցազրույց կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկական ախտորոշիչ կենտրոնի երևանյան մասնաճյուղի տնօրեն Արսեն Թորոսյանի հետ
Ե՞րբ է բացվել կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի երևանյան մասնաճյուղը և ի՞նչ նպատակով...
Հարցազրույց աշխարհի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի հետ
Պարոն Ազարյան, դուք սպորտին` մարմնամարզությանն եք նվիրել Ձեր ամբողջ կյանքը, և, որքանով ես եմ տեղյակ, բավականին առողջ եք մինչ այժմ` չնայած Ձեր տարիքին: Ինչո՞վ է դա պայմանավորված, որքանո՞վ են փոխկապակցված պրոֆեսիոնալ սպորտն ու առողջ ապրելակերպը...
Մանկական հիվանդությունների և մահացության կառուցվածքում շնչառական օրգանների հիվանդությունները զբաղեցնում են երրորդ տեղը` պերինատալ ախտաբանություններից և բնածին արատներից հետո...
Սիրելի հետաքրքրասեր բարեկամ, մեր հանդեսի նախորդ համարների ՙՃանաչիր քո օրգանիզմը՚ խորագրի տակ տպագրված հոդվածները ձեզ ծանոթացրել են մարդու օրգանիզմում գործող տարբեր գեղձային օրգանների, բջիջների գործունեությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն