Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

Երեքնուկ

Երեքնուկ

Խոսելով այս բույսի մասին՝ անհնար է չհիշել տաղանդավոր երգահան, ոսկե դուդուկի վիրտուոզ Վաչե Հովսեփյանի քնարական երգը` մեր հին ազգային ավանդույթին համահունչ։ Այն է՝ փակ աչքերով գուշակել սիրածի զգացմունքները՝ մտքում պահած երեք տերեւներից մեկի օգնությամբ։


Քրիստոնյա որոշ ազգեր այս բույսը Սուրբ Երրորդության խորհրդանիշ են համարում։ Հայերը հնուց հավատում էին, որ երեքնուկը մեզ պահպանում է շառ ու փորձանքից, չար աչքից, չորացնում եւ պահում էին այդ բույսի տերեւները, որպես հաջողություն բերող հուռութ։ Չինաստանում հնուց երեքնուկը վեհության, ազնվության սուրբ խորհրդանիշ էր համարվում։

Trifolium pretense. հայերեն կոչվում է նաեւ խնձորուկ, սիրի-սիրի, երեքտերեւուկ։ Բույսը արեւասեր է, ունի 15-50 սմ բարձրություն, ծաղիկները գնդաձեւ են՝ կարմիր, վարդագույն, դեղին, սպիտակ եւ այլն։ Բույսը հաճախ ցանում են հողի բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պտուղը մուգ դեղնավուն սերմնավոր պատիճ է։ Փոշոտումը կատարվում է կրետների միջոցով։

Հյուսիսային Իտալիայում բույսը մշակվել է 14-րդ դարից սկսած։ Երեքնուկի մարգագետիններից ստացված մեղրը դասվում է առավել բուժիչ եւ թանկ տեսակների շարքին։ Մեղրատվությունը 1 հեկտարից 30 կգ է։ Այդ մարգագետիններում արածող կովերի կաթը շատ համեղ է, սննդարար։ Իտալացիներն այն արտահանում են հարեւան երկրներ։ Բույսը ծաղկում է վաղ գարնանից մինչեւ ուշ աշուն։ Չորացնում են մինչեւ 400C ջերմաստիճանի տակ։

Այս բույսի կիրառումը հիմնված է հազվադեպ քիմիական բաղադրության վրա՝ կալիում, մագնիում, ֆոսֆոր, ծծումբ, կալցիում, նատրիում, երկաթ, կրեմնիում, մանգան, պղինձ, վիտամիններ՝ E, K, C, B1, B2, ենթավիտամին A, շաքարներ, թթուներ (սալիցիլ, կումարին), սպիտակուց։ Բացի այդ, ծաղիկները, տերեւները պարունակում են գլիկոզիդներ, եթերային յուղ, ճարպեր, ալկալոիդներ, իսկ ծաղիկները՝ նաեւ ֆլավոնոիդներ։ Արմատները պարունակում են հակասնկային նյութ՝ թրիֆոլիրիզին։ Հայտնի է, որ կալիումը լավ է հիպերտոնիայի դեպքում, մագնիումը եւ վիտամին C-ն կարգավորում են սրտի աշխատանքը։ Ցինկոբալամինը (B12) նպաստում է երկաթի յուրացմանը, մասնակցում է արյունաստեղծ գործընթացին, բջիջների հյուսվածքների կառուցմանը, ճարպերի յուրացմանը։ B12 վիտամինը հատկապես կարեւոր է երեխաների մտավոր եւ ֆիզիկական աճի համար։ B12-ի սակավությունը կարող է հանգեցնել անպտղաբերության, Կ.Ն.Հ. ծանր հիվանդությունների, հիշողության թուլացմանը, անեմիայի։

Այս վիտամինի պահանջը (3 միկրոգրամ) բավարարվում է երկու եղանակով.

- Կենդանական սնունդից՝ ձու (դեղնուց), տավարի, հավի միս, լյարդ, իշխան, ստավրիդա, սկումբրիա, ծովատառեխ (սելյոդկա), կաթ, կաթնաշոռ (անյուղ), պանիր շվեյցարական եւ այլն։

- Սինթեզվում է աղիների միկրոֆլորայում սնունդի հետ ներմուծված կոբալտից։

Այս վիտամինը շատ բարդ կառուցվածք ունի, քանի որ միկրոտարր է պարունակում, որի յուրացման համար հատուկ նյութ է հարկավոր։

Վիտամինի յուրացմանը խոչընդոտում է՝ հացի խմորիչը, տարեց մարդիկ պետք է զգալիորեն նվազեցնեն հրուշակեղենի, քաղցր ըմպելիքների քանակը, հրաժարվեն ալկոհոլից։ Երբեմն ֆոլիաթթուն նույնպես նշում են` B12 (օրինակ` Գ. Մալախով «Օրգանիզմի մաքրումը եւ ճիշտ սնվելը», Մ. 2007, էջ 187), որը պարունակվում է նաեւ գարեջրի խմորիչում։

Լյարդի համաչափ գործունեության համար կարեւոր են A, C, K, B խմբի վիտամինները՝ առանձնապես ֆոլիաթթուն եւ ցինկոբալամինը։ Ապացուցված է, որ B12-ը նպաստում է լյարդի բջիջների վերականգնմանը։

Կալցիումը, ֆոսֆորը, վիտամինները՝ C, B1, B2, E, սպիտակուցները նպաստում են հիշողությանը, մարդու մտավոր զարգացմանը, հստակեցնում տեսողությունը։

K վիտամինը (ֆիլոքինոն) լավացնում է արյան մակարդելիությունը, նպաստում է օրգանիզմի համաչափ զարգացմանը, կանխում է արյունահոսությունը։ Լյարդի հիվանդությունների դեպքում K վիտամինի պակաս է նկատվում, որը կարող են լրացնել կաղամբը, նուշը, արեւածաղկի սերմերը, սպանախը, մարոլը, բողկի կանաչ մասը եւ այլն։

Երեքնուկի ծաղիկներից առանձնացվել են հակասկլերոտիկ ազդեցություն ունեցող ֆլավոնոիդներ, որոնք նաեւ արագացնում են ազոտային միացությունների հեռացումը օրգանիզմից։

- Բազմաթիվ հետազոտողներ նշում են, որ երեքնուկը պարունակում է նաեւ խոլեստերինի մակարդակը իջեցնող, մանրէասպան, հակաբորբոքային հատկություն ունեցող նյութեր։ Հոդացավի (ռեւմատիզմ), հյուծվածության, սակավարյունության, հիպերտոնիայի դեպքում, սնունդ ընդունելուց առաջ, օրը 5 անգամ խմեք հետեւյալ ձեւով պատրաստված եփուկը՝ 3 ճաշի գդալ թարմ ծաղիկների վրա լցնել 1 լ եռջուր, թույլ կրակի վրա եռացնել 3 րոպե, քամել, մզել ծաղիկները, չափաբաժինը՝ 50 մլ։

- Աթերոսկլերոզի (նորմալ ճնշման դեպքում), գլխացավի, անքնության, ականջների մեջ աղմուկի դեպքում կիրառել հետեւյալ ոգեթուրմը՝ 100 գրամ ծաղիկների վրա լցնել 500 մլ օղի, 14 օր պահել ապակե տարայի մեջ, քամել։ Լուծել 50 մլ ջրում՝ 1 թեյի գդալ, խմել քնելուց առաջ։ Մեկ ամիս խմել, 10 օր ընդմիջել: Խմել ընդամենը 2-3 ամիս։

- Երեքնուկի հյութով բուժում են ոչ մեծ վերքերը, եթե երկար ժամանակ քսեք մազարմատներին, ապա կկանխեք մազերի սպիտակեցումը։

Լոգանք
- Մանրացրած չոր խոտաբույսերի վրա եռջուր (1։20) լցնել։ Թրմել 2 ժամ, եփել 10 րոպե, քամել եւ լցնել լոգարանի մեջ (ջրի ջերմաստիճանը՝ 36-370C)։ Լոգանքն ընդունել հոդացավերի դեպքում։ Բուժման ժամկետը` 12-14 լոգանք։

- Խաշած խոտը կթեթեւացնի հոդացավերը։

- Թունդ թուրմի (3 ճաշի գդալ, 200 մլ եռջուր` հարաբերակցությամբ) թրջոցները օգնում են այրվածքների, մաշկային հիվանդությունների դեպքում։

Շաքարախտի դեպքում
Կարմիր երեքնուկի ծաղիկների վրա (3 լ տարայի չափով) սառեցրած-հալեցրած 500 մլ ջուր ավելացնել, 30 րոպե եռացնել թույլ կրակի վրա։ Քամել, պինդ մզել թանզիֆով, ավելացնել 1,5 կգ քսիլիտ, լավ խառնել, կրկին եռացնել, հեռացնել վրայի փրփուրը։ 1 ճաշի գդալ օշարակը խառնել ջրի հետ, խմել սնունդ ընդունելուց առաջ։

Այս միջոցը կարգավորում է շաքարի մակարդակը, լավացնում տրամադրությունը, ունի դրական ներգործություն։

Պիելոնեֆրիտի դեպքում
Անհրաժեշտ են` հավասար քանակի երեքնուկի ծաղիկներ, լոռամրգի հատապտուղ, հաղարջենու տերեւ, սեւ թանթրվենու ծաղիկներ: 2 ճաշի գդալ խառնուրդին ավելացնել 2 բաժակ եռջուր եւ եռացնել 5 րոպե ջրային բաղնիքի վրա, տեղափոխել ջերմապահի մեջ։ Խմել օրվա ընթացքում։

Առիթմիայի դեպքում
1լ-անոց ապակե տարայի մեջ լցնել կարմիր երեքնուկի 4 ճաշի գդալ թարմ ծաղիկները, ավելացնել 70 գրամ շաքարավազ, օղիով հումքը ծածկել։ 1 ամիս պահել մութ տեղում։ 1 դեսերտային գդալ հումքը լուծել 100 գրամ ջրի մեջ, խմել օրը 3 անգամ։ Օգնում է նաեւ գլխացավին, ամրացնում է սրտամկանը, լավացնում է արյան շրջանառությունը։

Տղամարդկանց համար
Տղամարդկանց օրգանիզմի համար շատ կարեւոր է ցինկը։ Ներքոշարադրյալ դեղատոմսը նպաստում է սեռական ֆունկցիաներին։ Վերցնել 1 ճաշի գդալ կարմիր երեքնուկի սերմերը, վրան լցնել 1 բաժակ խաղողի գինի, պահել 30 րոպե ջրային բաղնիքի վրա, առանց եռացնելու։ Խմել օրը 3 անգամ, մեկական ճաշի գդալ։

Ճողվածքի դեպքում
Առավոտյան մինչեւ սնունդ ընդունելը խմել սպիտակ երեքնուկի ծաղիկների թուրմը (2 ճաշի գդալ, 1 բաժակ եռջուր) գոլ վիճակում։

Անեմիայի դեպքում
Խառնել երեքնուկի եւ սրոհունդի (զվերոբոյ) ծաղիկները, սեւ հաղարջենու տերեւները (2։1։1 հարաբերակցությամբ), 1 ճաշի գդալ խառնուրդի վրա ավելացնել 1 բաժակ եռջուր եւ խմել գոլ վիճակում։ Կրկնել օրը 3-4 անգամ։

Միզամուղ միջոց երիկամային հիվանդությունների դեպքում
2 թեյի գդալ կարմիր երեքնուկի մանրացրած արմատների վրա ավելացնել 300 մլ զտված ջուր, եռացնել 5 րոպե (փակ կափարիչով) ջրային բաղնիքի վրա։ Թրմել (սրբիչով փաթաթած) 1 ժամ։ Խմել գոլ վիճակում 50-ական մլ չափով, օրը 4 անգամ, սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ։

Ուղեղի անոթների աթերոսկլերոզի, ուղեղի ցնցումների դեպքում օգնում է հետեւյալ ոգեթուրմը. 1լ տարողությամբ անոթի մեջ կիսով չափ լցնել կարմիր երեքնուկի ծաղիկները եւ մանրացրած ճապոնական սոֆորայի սերմը, անջատել կրակը եւ անմիջապես ավելացնել 70% մաքուր սպիրտ, մինչեւ անոթը լցվի։ Սա արվում է, որպեսզի օգտակար նյութերը ավելի լավ լուծվեն։ Խառնուրդը 2 շաբաթով դնել մութ, սառը տեղում։ Ընթրիքից կես ժամ առաջ խմել 1 թեյի գդալ թուրմը` լուծված 100 մլ ջրի մեջ, ավելացնել 1 թեյի գդալ մեղր։ Առավոտյան խմել սպիտակ ճագոմի եւ սզնու (ալոճ) խառնուրդով թուրմ։ 10 օրից ընդմիջել 1 շաբաթով։

Հոգնածության, դեպրեսիայի դեպքում
Տարայի 2/3 չափով լցնել կարմիր երեքնուկի ծաղիկները, ավելացնել օղի եւ սզնու (ալոճ) 20% ոգեթուրմ (1։1): Թուրմը մեկ ամիս դնել հով տեղում։ Խմել առավոտյան եւ երեկոյան սնունդ ընդունելուց առաջ։ Չափաբաժինը՝ 1 թեյի գդալ ոգեթուրմ, 1 թեյի գդալ մեղր, 100 մլ ջուր։

Կանացի անպտղության դեպքում

Մանրացնել եւ խառնել լոբու պատիճները, կարմիր երեքնուկի եւ դդումի ծաղիկները հավասար քանակությամբ։

Տրոմբոֆլեբիտի եւ ինսուլտի դեպքում

Մանրացնել եւ խառնել հավասար քանակությամբ ուռենի, սպիտակ, կարմիր երեքնուկը, վաղենակ բժշկ. (կալենդուլա) ծաղիկները։

Վերջին 2 դեղատոմսերի պատրաստման ձեւը նույնն է՝

Անհրաժեշտ է վերցնել 150 գրամ պատրաստի խառնուրդը, լցնել արծնապատ ամանի մեջ, վրան լցնել 1 լ եռջուր։ Եռացնել 10 րոպե (ջրային բաղնիքի վրա), կրակից չվերցրած` ավելացնել 0,5լ օղի։ Հերմետիկ փակել, սառելուց հետո քամել, հումքը ճզմել եւ եփուկը պահեստավորել շշերի մեջ։ Առավոտյան եւ երեկոյան այս դեղամիջոցի 1 ճաշի գդալը լուծել 100 մլ ջրի մեջ եւ խմել։

Բոլոր դեղատոմսերն ընդունել բժշկի հսկողությամբ, տեւողությունը՝ 28 օրից ոչ ավելի։

Աղցան երեքնուկի տերեւներից

120 գրամ երեքնուկի տերեւներ, 20 գրամ կանաչեղեն (սամիթ, մաղադանոս), 20 գրամ թթվասեր, ըստ ճաշակի աղ։ Երեքնուկի մատղաշ տերեւները լվանալ, մանր կտրատել, խառնել կանաչեղենի, թթվասերի, ձիթապտղի հետ (կարելի է ձեթի փոխարեն ավելացնել խնձորի քացախ)։ Վերջում աղ ցանել։

Օշարակ

1լ եռջրին ավելացնել 0,5 կգ շաքարավազ։ 300 գրամ կարմիր երեքնուկի ծաղիկները լցնել օշարակի մեջ։ Եփել 20 րոպե, թողնել սառչի, քամել հումքը մինչեւ վերջին կաթիլը։ Պահել հով տեղում։ Ընդունել մեկական ճաշի գդալ, օրը մեջ, 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։

Մաշկի խնամքի համար
Օգտակար է լվացվել երեքնուկի տերեւների եփուկով, որն օժտված է ախտահանիչ, հակաբորբոքային հատկություններով։ Դեմքը չորացնել փափուկ սրբիչով՝ չտրորել։ Մաշկը դառնում է թավշյա։

Բույսերի հոտավետ խեժ (բալզամ)
Անհրաժեշտ է՝ մեկական ճաշի գդալ (երիցուկ, սրոհունդ, ջրկոտեմ, եղինջ, սպիտակ երեքնուկի ծաղիկներ, կեչու տերեւներ), կեսական բաժակ բուսայուղ եւ կիտրոնահյութ։

Պատրաստման ձեւը. խոտաբույսերը խառնել բուսայուղի եւ կիտրոնահյութի մեջ, պահել փակ կափարիչով մեկ շաբաթ, քամել։ Պահել հով տեղում։

Օգտագործման ձեւը. Այս բաղադրությունը քսել լավ լվացված մազերին եւ թողնել 1-2 ժամ, որից հետո լվանալ տաք ջրով, ավելացնել հեղուկ օճառ։

Այս բալզամը օգտակար է ցանկացած տիպի մազերի համար։

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բուժումներ խուրմայով. 168.am
Բուժումներ խուրմայով. 168.am

Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով...

Սնունդը և առողջությունը
Բուժում են սերմերը. 168.am
Բուժում են սերմերը. 168.am

Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am

Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...

Դեղաբույսեր
Հալվե – Алоэ - Aloe
Հալվե – Алоэ - Aloe

Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...

Դեղաբույսեր
Խուլ եղինջ - Яснотка - lamium
Խուլ եղինջ - Яснотка - lamium

Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...

Դեղաբույսեր
Մատնունի - Лапчатка - Potentilla
Մատնունի - Лапчатка - Potentilla

Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...

Դեղաբույսեր
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes

Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...

Դեղաբույսեր
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula

Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...

Դեղաբույսեր
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)

Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...

Դեղաբույսեր
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.

Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...

Դեղաբույսեր
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea

Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...

Դեղաբույսեր
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.

Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...

Դեղաբույսեր
Անմոռուկ - Незабудка - Myosotis
Անմոռուկ - Незабудка - Myosotis

Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...

Դեղաբույսեր
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք

Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող...

Սնունդը և առողջությունը
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ

Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ