Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

Արտիճուկ. առասպելական դեղաբույս, որն ունի փայլուն ապագա

Արտիճուկ. առասպելական դեղաբույս, որն ունի փայլուն ապագա

Արտիճուկն (կանկար) աստղածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է: Հայտնի է եղել հին Եգիպտոսում, պատկերված է Կարնակի տաճարներից մեկի սյուների վրա: Պլինիուս Ավագի խորհրդով հռոմեացիները ընթրիքին պարտադիր արտիճուկ են կերել` որպես մարսողությունը լավացնող միջոց: Արտիճուկի գիտական անվանումն է Cynara Scolymus:

 

Ոչ պակաս հարգի է Իսպանիայում մշակվող C. Cardoon տեսակը: Ցեղի Cynara անվանումն ունի առասպելական ծագում: Ըստ Էգեյան ավանդազրույցի (որը գրի է առել քնարերգու Քվինտ Հ. Ֆլակը) Զեւսը սիրահարվում է գեղջկուհի Ցինարին ու համոզում է նրան միանալ

 

Արտիճուկ

Օլիմպոսի անմահ աստվածուհիներին: Աղջիկը համաձայնվում է, սակայն որոշ ժամանակ անց, առանց նախազգուշացնելու, իջնում է երկնքից , որպեսզի տեսակցի մորը: Այդ արարքի համար Զեւսը ցասման պահին վայր է նետում Ցինարին Օլիմպոսից, եւ աղջիկն, ընկնելով հողին, փոխակերպվում է անչափ գեղեցիկ ծաղկող, մեծատերեւ փշաբույսի, որը շատ նման է կաթնափշին:

 

Հնագույն ժամանակներից համարվում է, որ արտիճուկը (նույնն է կանկուր, կանգկուր) ունի աֆրոդիզիակ հատկություն՝ ուժեղացնում է սիրային զգացումն ու առնականությունը: Վիագրան, որը արտոնագրվել է 1996թ., վերջերս համեմատել են արտիճուկի հետ, պարզվել է, որ բույսն, իրոք, ունի որոշակի աֆրոդիզիակ հատկություն՝ նպաստում է ազոտի օքսիդի գոյացմանը: Հետաքրքիր մրցակցություն կա

 

Կալիֆորնիայի Կաստրովիլ, իսպանական Ալիկանտե ու իտալական Բրինդիզի քաղաքների միջեւ, որոնք վիճարկում են «արտիճուկի մայրաքաղաք» կոչվելու իրավունքը: Հարգի է նաեւ Ֆրանսիայում, որտեղ մինչեւ 18-րդ դարը կանանց արգելված էր արտիճուկ համտեսել: Խորհրդային Հայաստանում մշակվել են արտիճուկի լավագույն, թվով 3 ենթատեսակները ( Բ. Մ. Բորոդովոյ. «Դեղատուն մարգում» 1986):

 

ԱրտիճուկԱրտիճուկի քիմիական բաղադրությունը


Արտիճուկը պարունակում է վիտամիններ՝ B խմբի, C, K, E, խոլեսթերինի քանակը նվազեցնող բուսական (բետա-սիտո, ստիգմա- ու կամպե-) ստերոլներ: Չոր զանգվածը պարունակում է 30.6-36.7% ինուլին (տե՛ս med-practic.com. «Գետնախնձորի բուժիչ հատկությունները դեռեւս բացահայտված չեն»), որը դանդաղեցնում է գլյուկոզայի անցումն արյան մեջ ու ծառայում է որպես սնունդ՝ աղիների օգտակար միկրոօրգանիզմների համար: Շատ բարենպաստ է կալիումի՝ 1.41-2.53 գ ու նատրիումի՝ 80-260 մգ հարաբերությունը, (K:Na= 10-30), որի շնորհիվ կանխարգելվում է այտուցների առաջացումը: Արտիճուկը հարուստ է մագնեզիումով՝ չափահաս մարդուն անհրաժեշտ 1օրվա չափաբաժնի 30-55%, կալցիումով՝ 35-40%: Մանգան՝ 30%, երկաթ՝ 25%, պղինձ ու ցինկ 15-ական % եւ այլն:


Հունգարացի կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակի (1937թ.) դափնեկիր Ալբերտ ֆոն Սենտ-Դերդին, երբ նրան հարցրել են, թե ինչպես հաջողվեց հայտնաբերել ֆլավոնների առկայությունը բուսական մթերքում, պատասխանել է. «Բացահայտումը կայանում է նրանում, որ տեսնում ես այն, ինչը տեսնում են բոլորը, սակայն մտածում ես այնպես, ինչպես չեն մտածել մինչ այդ մյուսները»: 2010թ. TED հեղինակավոր գիտաժողովի ուշադրությանը ներկայացվեց «Can we eat to starve cancer?» զեկույցը: Դոկտոր Ուիլյամ Լին պատկերավոր ձեւով ցուցադրում է, թե ինչպես են հակաօքսիդանտ հատկություն ունեցող սննդամթերքն ու դեղորայքն ազդում անգիոգենեզի վրա: Սոյայի էքստրակտն ու արտիճուկն ազդում են ուռուցքը սնող արյունատար մազանոթների ցանցի վրա նույն կերպ, ինչպես որ դրանց տրոհելու համար նախատեսված լավագույն դեղորայքը:

 

Արտիճուկը պարունակում է ֆլավոն ապիգենին ու դրա գլյուկոզիդները՝ ընդամենը 4.37-647.7մգ/100գ հումքի մեջ (կախված տարբեր հանգամանքներից): Նաեւ՝ քլորոգենի թթու, ցինարին ու թվով 3 այլ կոֆեիլխինինի խմբի թթուներ, ընդամենը՝ 314-727մգ/100գ, կոֆեինաթթու: Արտիճուկը պարունակում է 2.77-21.5մգ/100գ ֆլավոն լյութեոլին եւ դրա գլիկոզիդը հանդիսացող ցինարոզիդ նաեւ 2.46-7.38գ/100գ լյութեոլինի միացություններ՝ հիմնականում 7-Օ-գլյուկոզիդ (տե՛ս med.practic.com, «Երիցուկը հակաքաղցկեղային ֆլավոն ապիգենինի մատակարար է»):

 

Համեմատենք լյութեոլին պարունակող այլ բանջարեղենի ու համեմումունքների հետ. Նեխուրի սերմ՝ 762.4 մգ (ցողուն՝ 1մգ), ուրց՝ 45.2մգ, չորացրած մաղադանոս՝ 19.8մգ, դաղձ՝ 12.7մգ, պղպեղ քաղցր`4.7մգ (կծու՝3.9մգ), արտիճուկի տերեւ՝2.3մգ, եղերդակի խոտ՝2.1մգ, հազրեվարդ՝ 2մգ, կիտրոն 1.9մգ, դդումի պտղամիս՝ 1.6մգ [տե՛ս, Лютеолин (Luteolin) - содержание в продуктах питания. Aquavita.url.ph.]: Զգալի քանակով լյութեոլին կա նաեւ սեւ պղպեղում՝ 10.36մգ ու եղեսպակում՝16.7մգ:

 

ԱրտիճուկԱրտիճուկի օգտակար ազդեցության ոլորտը


Իլինոյսի համալսարանի մասնագետները նկատել են, որ արտիճուկի պատրաստուկներն առաջացնում են բջիջների ուռուցքի մահ (ապոպտոզ) ստամոքսի քաղցկեղի դեպքում (Выделены природные вещества разрушающие раковые клетки. «Здоровые новости», 2013г.):


Կոլումբիայի Միսուրի համալսարանի պրոֆեսոր Սամուել Խայդերը վստահորեն պնդում է, որ ձիթապտղի յուղն (ձիթենու տերեւ՝ 27.7մգ լյութեոլին/100գ) արտիճուկի տերեւն ու այլ ֆլավոններով հարուստ մթերքները առաջացնում են կրծքագեղձի բջիջների ապոպտոզ (Как употребление овощей может уберечь от рака молочной железы?):

 

Ա. Միլեոն ուսումնասիրել է արտիճուկի ֆենոլների էտանոլ / ջրային մզվածքի ազդեցությունը եւ նկատել է կրծքագեղձի քաղծկեղի բջիջների նվազում (60%/24 ժամում), սակայն կարեւոր է նշել, որ լուծույթում բարձր է եղել կոֆեիլխինային թթուների պարունակությունը (Artichoke polyphenols induce apoptosis. J. Cell Physiol. 2012)


Արտիճուկը նպաստում է լեղաթթվի արտադրությանը, ճարպաթթուների յուրացմանը, նվազեցնում է խոլեսթերինի պարունակությունն արյան մեջ: Արտիճուկի ֆլավոններն ունեն արյունատար անոթները մաքրող ու արյան շրջանառությունը լավացնող հատկություն: Բույսի խաշած ծաղկաբողբոջը ճաշից հետո ուտելու դեպքում զգալիորեն նվազում է գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ: Արտիճուկի հակաօքսիդանտ ինդեքսը զիջում է քրքումին (կուրկումա), այս բույսերի հիման վրա պատրաստում են դեղորայք՝ լյարդի հիվանդությունների բուժման համար:


ԱրտիճուկԴեղատոմսեր


Հեպատիտ, լյարդի ցիրոզ: Խառնեք 30-ական գ խատուտիկի ու արտիճուկի տերեւներ, 20գ ուրց, 10-ական գրամ ռազիանի (հոռոմ-սամիթ, фенхель) սերմ ու ոսկեհազարուկի խոտ: Չոր մանրացրած հումքից վերցրեք 2 ճ.գ., լցրեք 500մլ եռջրի մեջ, 4-6 րոպե եփեք, թրմեք, քամեք, ծածկեք թանզիվով: Խմեք 100-ական մլ՝ օրը 3-5 անգամ, 1թ.գ. մեղրի հետ:


Այտուցվածություն,քրոնիկ փորկապություն, լյարդը մաքրող: Արտիճուկի տերեւի 50մլ հյութի մեջ լուծեք 2 թ.գ. մեղր: Խմեք այդ չափաբաժինը՝ օրը 2 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: Շարունակեք 1 ամիս, անհրաժեշտության դեպքում կրկնեք 1-2 շաբաթից:
Թութք: Խմեք 50 մլ արտիճուկի հյութ ու կերեք 100 գ հազար (мароль), օրը 2 անգամ՝ ճաշից 2 ժամ առաջ ու հետո:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Արտիճուկը նվազեցնում է կերակրող մայրերի կաթը: Հակացուցված է լեղաքարային հիվանդության դեպքում:

 

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. ogorodsadovod.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բուժումներ խուրմայով. 168.am
Բուժումներ խուրմայով. 168.am

Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով...

Սնունդը և առողջությունը
Բուժում են սերմերը. 168.am
Բուժում են սերմերը. 168.am

Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am

Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...

Դեղաբույսեր
Հալվե – Алоэ - Aloe
Հալվե – Алоэ - Aloe

Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...

Դեղաբույսեր
Խուլ եղինջ - Яснотка - lamium
Խուլ եղինջ - Яснотка - lamium

Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...

Դեղաբույսեր
Մատնունի - Лапчатка - Potentilla
Մատնունի - Лапчатка - Potentilla

Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...

Դեղաբույսեր
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes

Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...

Դեղաբույսեր
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula

Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...

Դեղաբույսեր
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)

Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...

Դեղաբույսեր
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.

Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...

Դեղաբույսեր
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea

Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...

Դեղաբույսեր
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.

Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...

Դեղաբույսեր
Անմոռուկ - Незабудка - Myosotis
Անմոռուկ - Незабудка - Myosotis

Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...

Դեղաբույսեր
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք

Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող...

Սնունդը և առողջությունը
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ

Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ