Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Երիցուկը հակաքաղցկեղային ֆլավոն ապիգենինի մատակարար է
Երիցուկն անտիկ ժամանակներից օգտագործվել է որպես դեղաբույս բազմաթիվ հիվանդությունների դեմ, բարձր պահանջարկ ունի կապտավուն երանգի եթերային յուղը, որը կիրառվում է բազմաթիվ գեղարարական միջոցների մեջ: ՀՀ բնական պայմաններում աճում են երիցուկի առնվազն 4 տեսակներ, որոնցից երիցուկ վարդագույնի (նույնն է՝ լվախոտ) հայրենիքը պատմական Հայաստանն է:
Երիցուկի բուժիչ հատկությունների մասին գրել է Ա. Ամասիացին.- «Եթե լվացվեն դրա հյութով, քուն կբերի: Երիցուկի յուղը տաքացնում է նյարդերը, օգնում է գլխուղեղի կաթվածի եւ դեմքի ծռվածության դեպքում: Այս բույսի արմատն օգնում է ընկնավորին, ինչպես նաեւ այն կնոջը, ում կաթը քարացել է կրծքի մեջ: Բուժում է նաեւ արգանդի ուռուցքը»: Երիցուկը հայերեն բազմաթիվ այլ անվանումներ ունի, օրինակ արգանդախոտ, որը համահունչ է այդ ցեղի լատիներեն՝ Matricaria = մոր արգանդ գիտական անվանմանը: Երիցուկների ցեղը հաճախ անվանում են Chamomilla, հին գերմաներենում անվանել են armenmilla:
Երիցուկը լավ ուսումնասիրված բույս է, սակայն բնության գաղտնիքներն անսպառ են ու 21-րդ դարի սկզբում բազմաթիվ հետազոտությունների ու գիտափորձերի արդյունքները պարզապես շշմեցուցիչ անակնկալներ են մատուցում, որոնք հավաստում են իմաստուն բժշկապետերի ու հատկապես հանճարեղ Ա. Ամասիացու առաջարկների իսկությունը:
ԱՊԻԳԵՆԻՆ
Ապիգենինը ֆլավոն է, որի քիմիական բանաձեւն է C15H10O5, մոլեկուլային քաշը՝ 270.2369 գ/մոլ, հալման ջերմաստիճանը՝ 347.5OC, ի սկզբանե առանձնացվել է գլյուկոզիդ ապիինից (C17 H32 O16): Ապիինը շատ է մաղադանոսի ու նեխուրի բոլոր մասերում: Ապիինը չի լուծվում սառը ջրում, սակայն հեշտությամբ է տրոհվում ստամոքսահյութի աղաթթվային գոլ միջավայրում, որի արդյունքում անջատվում են ապիգենին ու գլյուկոզա: Միրգ-բանջարեղենում կարող է պարունակվել նաեւ ազատ ապիգենին, ապիգենինի գլյուկոզիդ՝ վիտեքսին, ապիգենին-7-0-գլյուկոզիդ՝ ապիգենտրին, ապիգենին-6-0-գլյուկոզիդ՝ սապոնարետին, ապիգենին-6,7-երկգլյուկոզիդ սապոնարին ու այլ՝ թվով մոտ 15 գլյուկոզիդներ (օրինակ, ունաբի պտղում դրանք 8-ն են):
ՀԻՇԵՑՈՒՄ:
Որեւէ նյութի ու շաքարի մոլեկուլների միացությունը կոչվում է գլիկոզիդ, իսկ գլյուկոզայի դեպքում՝ գլյուկոզիդ:
Ա. Մոտավորապես 10 տարի առաջ Իլինոյս նահանգի համալսարանի գիտնականները հայտարարեցին, որ կանկարի, նույնն է` արտիճուկ (артишок), նեխուրի, որոշ այլ բույսերի մեջ պարունակվող ֆլավոններ լյութեինն ու ապիգենինը զգալիորեն բարձրացնում են քիմիաթերապիան արդյունավետությունը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում: Գիտնականները քաղցկեղի հարուցիչ ագրեսիվ բջիջների միջավայրի մեջ ավելացրել են ֆլավոններ, իսկ 24 ժամ անց կիրառել են դեղորայք (գեմցիտաբին), որի ազդեցության արդյունավետությունն աճել է ավելի քան 70%-ով: Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ ապիգենինի հակաքաղցկեղային արդյունավետությունն առավել է այլ ֆլավոնոիդների համեմատությամբ (ֆլավոններ, ֆլավոնոլներ, այլ պոլիֆենոլներ):
Պարզվել է, եթե քաղցկեղի բջիջների բնականոն զարգացման դեպքում ապոպտոզի (ծրագրված մահ) են ենթարկվում դրանց 8.4%, ապա ապիգենինի «միջամտության» պարագայում, ապոպտոզի ենթարկված բջիջների թիվը հասնում է 48.8%` առանց քիմիաթերապիայի կիրառման:
Գիտնականները կարծում են, որ ապիգենինն ուժեղացնում է օրգանիզմի իմունային պաշտպանությունը քաղցկեղի հանդեպ, եւ ապիգենին պարունակող մթերքների ընդգրկումը սննդակարգում կարող է կանխարգելել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացումը:
Բ. Դոկտոր Անդրեա Ջոզեֆը հայտարարել է.- «Մենք գիտենք, որ սննդակարգը պետք է առողջաբեր լինի, սակայն հաճախ տեղյակ չենք, թե ինչու է հարկավոր այդպես վարվել»: Համոզիչ է սննդաբան Բորիս Սկաչկոյի հետեւյալ միտքը.-«Քաղցկեղն ունի զրոյական փուլ, որը սկիզբ է առնում մարդու ծնվելու պահից եւ անառողջ սննդակարգը նպաստում է քաղցկեղածին բջիջների ապոպտոզի նվազեցմանը»:
Համացանցում հրապարակվել է ապիգենին պարունակող մթերքների ցանկ. մաղադանոս՝ 225.93մգ /100գ կանաչ զանգվածում ու արմատում, սպանախ՝ 62.2 մգ, նեխուր՝ 19.1մգ (կանաչի), դաղձ՝ 8.71մգ, արտիճուկ՝ 4.7մգ, ձիթենու տերեւ՝ 2.84մգ, օրեգանո (նույնն է խնկածաղիկ)՝ 2.57մգ, ուրց՝ 2.5մգ, կարմիր գինի՝ 1.33մգ: Ապիգենին են պարունակում նաեւ թուրինջը, սոխը, նարինջը, մուգ գույնի գարեջուրը, այլ:
Գ. Օհայո նահանգի համալսարանի գիտնականներն (Meddaily.«Ученые назвали продукты против рака». 2013) ուսումնասիրել են երիցուկի թեյի ազդեցությունը քաղցկեղի բջիջների վրա: Նրանք կարծում են, որ թեյում պարունակվող ապիգենինի գլիկոզիդները հանդես են գալիս որպես կրծքագեղձի քաղցկեղի բջիջների ապոպտոզի (մահ) խթանիչ: Գիտնականները պարզաբանում են. «Հայտնի է, որ կրծքագեղձի քաղցկեղի բջիջներն ավելի արագաշարժ ու երկարակյաց են, քան առողջ բջիջները: Ապիգենին միացությունը ճնշում է քաղցկեղի բջիջների տարածումը, դրանք դառնում են անհամեմատ ավելի զգայուն քիմիաթերապիայի հանդեպ: Ապիգենինը կարող է միանալ մարդու բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ թվով 160 սպիտակուցների հետ, այնինչ քիմիական դեղերը (օրինակ` գեմցիտաբինը) ազդում է ընդամենը 1 տեսակի մոլեկուլների վրա: Ապիգենինը կցվում է հոRNPA2 սպիտակուցին եւ նոր մոլեկուլը վերականգնում է հակաքաղցկեղային ծրագիրը կրող (մ) Ռիբոսոմը: Այսինքն, ապոպտոզի ծրագիրը գաղտնագրված է մարդու ԴՆԹ-ում»:
Դ. Ձվարանի քաղցկեղ: Մասսաչուսեթս նահանգի Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները պարզել են, որ միայն ապիգենին պարունակող մթերքն է ի զորու կանխարգելել քաղցկեղի զարգացումը: Հետազոտվել է տարբեր ֆլավոնոիդների ազդեցությունը 1141 հիվանդ (ձվարանի ուռուցք) եւ 1183 առողջ կանանց վրա («Растительная пища снижает риск возникновения рака яичников». Любовь и здоровье. 2013):
Ե. Բուլղարացի գիտնականները տարածել են հայտարարություն այն մասին, որ մաղադանոսում պարունակվող ապիգենինն ունի հակաուռուցքային հատկություն եւ հատկապես արդյունավետ է կրծքագեղձի, արգանդի ու ձվարանի քաղցկեղի դեմ [Maгдaноз (апигенин). 2015]:
Երիցուկ ու ապիգենին
Երիցուկի թեյի ազդեցությունը հետազոտել են Դ. Մակ Քեյն ու Ջ. Բլումբերգը (Phytother Res. 2006): Ուսումնասիրվել են տարբեր մթերքներ. պարզվել է, որ երիցուկ դեղատնայինը պարունակում է 0.8-1.2% ապիգենին, այսինքն, 800-1200մգ/100գ թարմ հումքի մեջ: Հակաուռուցքային ազդեցություն ունեցող ապիգենինը հիմնականում կենտրոնացված է լեզվակավոր, սպիտակ ծաղիկներում:
Երիցուկի թեյն ունի նաեւ հակաբորբոքային, ուղեղի աշխատանքը լավացնող ու այլ օգտակար հատկություններ, որի վերաբերյալ կարող եք կարդալ՝ «Հույսի, հավատի, սիրո ծաղիկը» եւ այլ հոդվածներում:
ԴԵՂԱՏՈՄՍԵՐ
Ստամոքսահյութի բարձր թթվայնություն. մանրացրեք, խառնեք հազարատերեւուկի ու երիցուկի, չոր ծաղկազամբյուղները, վուշի սերմ (2:2:1): 2թ.գ. հումքը 20 րոպե թրմեք 200մլ եռջրում, քամեք: Խմեք ուտելուց 30 րոպե առաջ՝ թարմ պատրաստված վիճակում: Կրկնեք օրը 3 անգամ: Հազարատերեւուկն ու վուշի սերմը նույնպես ապիգենին են պարունակում:
Անքնություն. երիցուկի չոր ծաղիկը փոշի դարձրեք, խառնեք մեղրին (1:4): Խառնուրդից վերցրեք 1թ.գ., լուծեք 100մլ գոլ ջրի մեջ, խմեք քնելուց 1 ժամ առաջ:
Կարդացեք նաև
Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով...
Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է...
Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...
Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...
Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...
Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...
Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...
Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...
Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...
Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...
Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...
Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...
Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...
Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող...
Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն