Սալուտեմ 3.2021
Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով. med-practic.com
AMADeA ասոցիացիայի, Eternal Nation և Gateway Industry Inc միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ Առողջապահության նախարարության, Հայաստանի սրտաբանական ասոցիացիայի և Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ հունիսի 19-20-ը Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով։ Գիտաժողովի շրջանակներում զեկույցներով հանդես եկան անվանի գիտնականներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից և այլն։
ԵՊԲՀ N 1 համալսարանական կլինիկայի ընդհանուր ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ․, պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գիտաժողովը միտված էր ոլորտի ինովացիոն կարողությունների զարգացմանը։
«Այն լուսաբանում էր արդի սրտաբանության ոլորտում վերջին տասը տարվա ընթացքում տեղի ունեցած նորությունները, որոնք, ցավոք, Հայաստանում դեռևս չեն կիրառվում` տեխնիկական և ֆինանսական սահմանափակ կարողությունների պատճառով։ Բայց, իհարկե, վաղ, թե ուշ բոլոր մեթոդները կկիրառվեն նաև Հայաստանում, և սա հիմք է ստեղծում տեսական գիտելիքներ պաշարելու համար, որպեսզի նոր մոտեցումները կիրառենք գործնականում»։
Պրոֆեսորը նշեց, որ աշխարհի առաջատար մասնագետներն առցանց տարբերակով և դասախոսություններով մասնակցում էին գիտաժողովին։
«Նրանց հետ քննարկումները բավականին հետաքրքիր էին՝ կապված բուժման խնդիրների, նոր մոտեցումների կիրառման մեթոդների, ինչպես նաև ախտորոշման խնդիրների շուրջ։ Վերջին մեկ տարում նման հնարավորություն չի եղել՝ մասնագիտական կարծիքներ փոխանակելու ու վերջին նորություններին տեղեկացված լինելու, և սա լավ հնարավորություն էր»։
Գիտաժողովի համակազմակերպիչ, ինվազիվ սրտաբան, Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մասնագետ Սարգիս Կիրամիջյանը մեզ հետ զրույցում հայտնեց․
«Ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում։ Ինքնին ոգևորում է այն միտքը, որ աշխարհի տարբեր ծայրամասերից գիտաժողովին մասնակցելու ցանկությունն են հայտնել անվանի սրտաբաններ։ Հարկ է նշել, որ բավականին բարդ էր համաժողով կազմակերպելը։ Ցավոք, համավարակի պատճառով, Եվրոպայից ու ԱՄՆ-ից չկարողացան Հայաստան գալ հայտնի փորձագետներ, սակայն նրանք միացան առցանց, և բավականին հետաքրքիր քննարկումներ տեղի ունեցան»։
Խոսելով գիտաժողովին ընդգրկված թեմաների մասին՝ Ս․ Կիրամիջյանը նկատեց․
«Թեմաները փորձել էինք ընտրել այնպես, որ հետաքրքիր լինեն ո՛չ միայն սրտաբաններին, այլ նաև հարակից մասնագիտությունների բժիշկներին (ներզատաբաններ, ընտանեկան բժիշկներ, շտապ օգնության բժիշկներ)։ Գիտաժողովը, անշուշտ, հետաքրքիր էր նաև բժշկական համալսարանում սովորող ուսանողների, կլինիկական օրդինատորների համար։
Այս անգամ առանձնացրել էինք սիրտ-անոթային հիվանդությունները։ Ծավալը բավականին մեծ էր, և գրեթե անհնար էր երկու օրվա ընթացքում խոսել այդ ամենի մասին։ Չէինք կարող անտեսել նաև սրտի կառուցվածքային խնդիրները՝ սրտամկանի (բնածին և ձեռքբերովի), փականների հիվանդություններ, առիթմոլոգիական միջամտություններ և այլն»։
Գիտաժողովի համակազմակերպիչ, Մադրիդի Գրեգրիո Մարանյոնայի անվան Համալսարանական հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի ինվազիվ սրտաբան Լիլիան Գրիգորյանը գտնում է, որ փորձի ու կարծիքների փոխանակումը շատ կարևոր է բժիշկների համար։
«Չնայած առկա դժվարություններին՝ մեզ հաջողվեց կազմակերպել բարձր մակարդակի միջոցառում։ Մոտավորապես 30 խոսնակ աշխարհի տարբեր երկրներից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից, և բոլորն անվանի փորձագետներ, սիրով համաձայնել էին մասնակցել գիտաժողովին։ Բոլոր թեմաներն, ինքնին, հետաքրքիր էին, քննարկումները՝ նույնպես։
Մեզ՝ բժիշկներիս, շատ կարևոր է մասնագիտական փորձի ու կարծիքների փոխանակումը։
Հուսով եմ, որ այսպիսի միջոցառումները կօգնեն կրթության շարունակական բնույթն ապահովելու հարցում։ Ինքս երեք հետազոտական բնույթի հաղորդում եմ ներկայացրել այս գիտաժողովին»։
Կարդացեք նաև
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Գլաուկոման հիվանդություն է, որն ախտահարում է տեսողական նյարդը և հանգեցնում անդառնալի կուրության։ Այն անդառնալի կուրության հիմնական պատճառներից է և նման հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը...
Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
Խոստովանում է՝ եթե նորից վիճակվեր ընտրություն կատարել, ապա կրկին բժշկի մասնագիտությունը կընտրեր։ Իր հաջողությունների ու ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների մասին վաստակաշատ...
Մեր հայրենակից Սարգիս Կիրամիջյանը, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր մասնագիտական ուղին մանուկ հասակում է ընտրել։ Փոքրիկ Սարգսի վրա խոր ազդեցություն էր թողել սիրելի պապիկը, որ երկար տարիներ տառապում էր...
Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...
Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...
Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
Արևը լույսի և ջերմության աղբյուր է, որն անհրաժեշտ է Երկրի ամբողջ կենդանական աշխարհին։ Լույսի ֆոտոններից բացի այն արձակում է կոշտ իոնիզացնող ճառագայթներ, որոնք բաղկացած են հելիումի միջուկից և պրոտոններից...
Արևային ճառագայթները ոչ միայն տաքացնում են մեզ՝ անասելի ուրախություն պարգևելով հատկապես ձմռան ցրտին, այլև ամրացնում են մեր իմունիտետը։ Սակայն, ցավոք, արևի տակ մնալը որոշ մարդկանց մոտ կարող է...
Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...
Ստորև ներկայացվում են ամենատարածված ըմպելիքները, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս գործածել ամռանը ծարավը հագեցնելու համար։ Դրանցից յուրաքանչյուրի օգտակարությունը գնահատվել է տասը բալանոց սանդղակով...
Երեխաները շատ են սիրում լողալ. դա կոփում է նրանց, օգնում է ամրացնել առողջությունը։ Սակայն որպեսզի երեխաները ջրում ո՛չ միայն ուրախ, այլ նաև անվտանգ ժամանակ անցկացնեն, ծնողները պետք է հետևեն մի քանի պարզ...
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն