Սալուտեմ 3.2021
Արևայրուք. տարածվածության պատմությունը և գլխավոր հետևորդները. Սալուտեմ ամսագիր №3
Գունատությունից մինչև մաշկի շոկոլադային երանգ երկար ճանապարհի մասին, և թե ինչ կապ ունի դրա հետ Կոկո Շանելը:
Մի քանի դար պահանջվեց ապացուցելու համար, որ ազնվական գունատությունը, նույնիսկ հիվանդագին դալկությունը գեղեցիկ է և վայելուչ։
1920-ական թվականներին այս տեսությունը փլուզվեց, իսկ վերջին տասնամյակում նորից վերադառնում է: Վերլուծենք արևի և մարդկանց բարդ փոխհարաբերությունները:
Գունատության տարածվածությունը
Զարմանալի է, սակայն Հին Հունաստանում և Հին Եգիպտոսում, որոնց քաղաքակրթությունները երբևիցե միմյանց հետ կապ չեն ունեցել, մաշկի սպիտակեցման նպատակով կիրառել են նմանատիպ միջոցներ` կապարի հիմքի վրա։ Այն ժամանակ մաշկի երանգը հատուկ նշանակություն ուներ. այն ուղղակիորեն կապված էր կարգավիճակի, հասարակության մեջ ունեցած դիրքի և նույնիսկ սեռի հետ։ Օրինակ` Հին Եգիպտոսում կանայք պետք է ավելի գունատ լինեին, քան` տղամարդիկ։ Դա պտղաբերության և երիտասարդության նշան էր։ Այսինքն՝ գունատությունը նշանակում էր կնոջ օրգանիզմում հեմոգլոբինի (արյան կարմիր բջիջներ) և մելանինի (մաշկի և մազերի մեջ դարչնագույն գունանյութ) ցածր մակարդակ։ Էվոլյուցիոն հոգեբան Նենսի Էտկոֆը գրում է, որ «առաջին ծննդաբերությունից հետո կանանց մաշկը և մազերը հակված են անդարձելի մգացման, ինչն ընդմիշտ զրկում է նրանց դեմքը աղջկական գույնից՝ երիտասարդության նշանից»։ Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա գունատությունը նշանակում էր, որ կինը դաշտերում չի աշխատում։
Մաշկի սպիտակեցման նպատակով հին հույները սպիտակ ներկ էին պատրաստում կապարի կարբոնատի հիմքի վրա։ Այս գործընթացը մանրամասն նկարագրել է հույն փիլիսոփա և բնագետ Թեոփրաստեսը իր «Քարերի մասին» տրակտատում։
Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I Էլիզաբեթ Սիդալ
Վերածննդի դարաշրջանում սպիտակ մաշկի միտումը պահպանվում էր։ Նպատակին հասնելու համար արդեն կիրառվում էին բույսեր, քսուքներ, ձվի սպիտակուց, ամոնիակով, ջրածնի պերօքսիդով, մկնդեղով և սնդիկով լոսյոններ։ Այդ միտումի հիմնական հետևորդներն էին՝ Քեթրին դե Մեդիչին (1519-1589), Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ը (1533-1603), Լետիսիա Նոլիսը (1543-1634) և Լոլա Մոնտեսը (1821-1861), որոնց շնորհիվ հնարավոր դարձավ դեկորատիվ կոսմետիկայի չափավոր օգտագործումը` ագրեսիվ բաղադրիչների փոխարեն, որոնք կիրառվում էին ինչպես քսելու, այնպես էլ ներքին ընդունման համար: Օրինակ, «սուպերմոդել» պրեռաֆայելիտ Էլիզաբեթ Սիդալը (1829-1862) մահացել է (ըստ Բիլ Բրայսոնի «Տանը. կենցաղի և մասնավոր կյանքի համառոտ պատմություն» գրքի) «Ֆաուլերի լուծույթից», որը դեմքի գույնը բարելավող միջոց էր՝ պատրաստված մկնդեղի հիմքով։
«Ներկեր։ Դիմահարդարման պատմություն» գրքում Լիզա Էլդրիջը գրում է, որ ստացված խառնուրդը հույն կանայք կիրառում էին որպես դիմափոշի։ Դրա ապացույցն են հնագիտական պեղումները, որոնց ժամանակ դամբարաններում գտնվել են սպիտակ կապարի հետքեր։
Քեթրին դե Մեդիչի Լոլա Մոնտես
Մաշկի սպիտակությունը գնահատելու և կարևորելու մի այլ երկիր էր Ճապոնիան։ Հենց Արևելյան Ասիայում են առաջինը սովորել ստանալ արհեստական գունատություն՝ առանց մաշկը վնասելու։ Հիմքը բրնձի և մարգարտի փոշին էր։ Օրինակ, կայսրուհի Ու Ցզետյանը (624–705) մարգարտի փոշին ներքին ընդունման համար կիրառում էր մաշկի վերականգնումը խթանելու նպատակով, իսկ դեմքին քսում էր` մաշկի երանգը բացելու համար։ Բացի ազնվականներից և թագավորական ընտանիքի անդամներից, սպիտակ մաշկով հայտնի էին նաև ճապոնացի գեյշաները։
Գունատության միտումը անցել է նաև Միջնադար։ Արևայրուքը շարունակում էր մնալ բաց օդում աշխատելու, հետևաբար, ցածր դասին պատկանելու նշան։ Հիվանդությունների ծաղկման շրջանում և արդյունավետ բժշկության բացակայության պայմաններում մաքուր, անթերի և բաց մաշկը համարվում էր առողջության և սերունդ վերարտադրելու ունակության ցուցանիշ։ Եվրոպայում քրիստոնեության տարածման հետ գեղեցկության չափանիշ է դառնում Մարիամ Աստվածածինը։ Թեպետ սպիտակեցման համար նախկինի պես կիրառում էին թունավոր սպիտակ նյութեր, որոնք հանգեցնում էին սարսափելի անդառնալի հետևանքների (ատամների փտում, թոքերի ախտահարում և մազաթափություն), բայց սպիտակեցումը շարունակում էր պահպանել իր արդիականությունը։
Արդյունաբերական հեղափոխություն
Արդյունաբերական հեղափոխության ժամանակ քաղաքացիները հիմնականում աշխատում էին հանքերում և գործարաններում։ Մրի և ծխի պատճառով քաղաքի փողոցներում մարդիկ գրեթե ժամանակ չէին անցկացնում՝ աշխատանքից հետո մնալով իրենց նեղ ու անհարմարավետ կացարաններում։ Այդ սերնդի երեխաների շրջանում տարածված էին ռախիտը և ոսկրերի այլ ձևախախտումներ։ 1890 թ. անգլիացի բժիշկ Թեոբալդ Պալմը բացահայտեց արևի պակասի և ռախիտի զարգացման միջև կապը՝ առաջինը հայտարարելով, որ արևի լույսը որոշիչ նշանակություն ունի ոսկրերի ճիշտ զարգացման համար։ Սրանից մեկ տարի հետո ամերիկացի բժիշկ Ջոն Հարվի Քելոգը փորձեց հիվանդներին բուժել լույսի միջոցով։ Նրա բուժումն օգնեց Անգլիայի թագավոր Էդուարդ VII-ին, որը տառապում էր հոդատապով:
1903 թ. դանիացի ֆիզիոլոգ Նիլս Ֆինզենը բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակ ստացավ՝ կարմիր գայլախտը կենտրոնացված լուսային ճառագայթներով բուժելու համար։
Կոկո Շանել
Կարելի է ասել, որ արևայրուքի ժողովրդականացումը տեղի է ունեցել պատահաբար, երբ Կոկո Շանելը Ռիվիերայից Փարիզ վերադարձավ մաշկի ոսկեգույն երանգով։ Արևայրուքի հանդեպ համընդհանուր հրապուրանքի ֆոնին Շանելը թողարկեց Riviera անունով հավաքածուն։ Նրա ընկերը՝ արքայազն Ֆոսինյի-Լյուսենժը, արդարացիորեն նկատեց. «Կարծես թե Կոկոն հորինեց արևայրուքը, որպես այդպիսին: Երբեմն ինձ թվում է, որ հենց նա է հնարել այդ ժամանակի բոլոր իրողությունները»:
Արևայրուքը հիանալի համակցվում էր այն ամենի հետ, ինչ սիրում էր Շանելը. ազատ հարմարավետ հագուստ, թեթև անփութություն, ֆիզիկական վարժություններ։ 1929 թվականին Նորաձևության նրա տունն արտադրում էր արևայրուքի յուղ, իսկ 1935-ին L'Oreal ապրանքանիշը ներկայացնում է նմանատիպ արևապաշտպան միջոց։
Պատերազմի տարիներ
1940-ականներին զուգագուլպաների պակասը կանանց ստիպում էր մաշկին արևայրուքի երանգ տալու համար կիրառել ներկեր։ Ոմանք կիրառում էին թեյի տոպրակներ։ 1941 թ. Revlon ապրանքանիշը թողարկում է «Մետաքս ոտքերի համար» արհեստական արևայրուքի նախատիպը։ Նույն տարի Լոնդոնում բացվում է Legs Beauty Bar, որտեղ կարելի էր պրոֆեսիոնալ եղանակով ներկել ոտքերի մաշկը։ Vogue գրում է արևայրուքով դեմքի դիմահարդարման առանձնահատկությունների մասին։
Առաջին բիկինիները և արևայրուքի հետագա ժողովրդականացումը
1946 թ. նորաձևության վարպետներն առաջին անգամ ներկայացրին բիկինի, որին «Ատոմ» անունն էին տվել։ Ստեղծողը փարիզեցի մոդելյեր Լուի Ռեարն էր։
1950-ականներին բժիշկ հետազոտող Եվա Վիտգենշտեյնը նկատեց, որ իր փորձարկած դեղը ներկում է հիվանդների մաշկը, սակայն ոչ հագուստը։ Բաղադրիչներից մեկը դարձավ դիհիդրոօքսիացետոնը (DHA), որը մտնում է արևայրուքի գրեթե բոլոր քսուքների բաղադրության մեջ:
Բիկինիով ամենահայտնի կանանցից մեկը դարձավ դերասանուհի Ուրսուլա Անդրեսը։ «Բժիշկ Նոու» ֆիլմում նրա մաշկի մգությունն ընդգծված էր սպիտակ լողազգեստով:
1972 թ. թողարկում են թուխ մաշկով և այրված մազափնջերով Բարբի տիկնիկ: Այդ պահից սկսում է զարգանալ արևայրուքի մի ամբողջ արդյունաբերություն: Առաջին սոլյարին հայտնվել է 1978 թ. ԱՄՆ-ում:
90-ականներին ծաղկում է ապրում արհեստական կամ ավտոարևայրուքը. արևայրված մաշկը դառնում է պաշտամունք։ 1998 թ. հայտնվում է արհեստական արևայրուքի առաջին խցիկը Mystic Tan: Մեթոդը բարելավվել է 2003 թ. և այսօր դարձել է աստղերի սիրելին: 2000-ականներին ավտոարևայրուքի և սոլյարիի մոլուցքը հաճախ անհեթեթ ձևեր է ընդունում և միշտ չէ, որ կատարելապես հարթ մաշկի անբնական դարչնագույն-նարընջագույն երանգը հաճելի տեսք ուներ։
Վերջին մի քանի տարվա ընթացքում կատարված մի շարք հետազոտություններն ապացուցում են, որ արևը երիտասարդության գլխավոր թշնամին է: Ուլտրամանուշակագույն ճառագայթումը նպաստում է ուռուցքային հիվանդությունների զարգացմանը, հանգեցնում է անցանկալի պիգմենտացիայի և մաշկի ջրազրկման: Ասիական շուկան այսօր վերադարձրել է մաշկը սպիտակեցնող միջոցների գլխավոր արտադրողի կարգավիճակը, իսկ բաց մաշկը կրկին ասոցացվում է հարստության, հաջողության և առողջության հետ:
https://www.buro247.ru
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Գլաուկոման հիվանդություն է, որն ախտահարում է տեսողական նյարդը և հանգեցնում անդառնալի կուրության։ Այն անդառնալի կուրության հիմնական պատճառներից է և նման հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը...
Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
Խոստովանում է՝ եթե նորից վիճակվեր ընտրություն կատարել, ապա կրկին բժշկի մասնագիտությունը կընտրեր։ Իր հաջողությունների ու ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների մասին վաստակաշատ...
Մեր հայրենակից Սարգիս Կիրամիջյանը, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր մասնագիտական ուղին մանուկ հասակում է ընտրել։ Փոքրիկ Սարգսի վրա խոր ազդեցություն էր թողել սիրելի պապիկը, որ երկար տարիներ տառապում էր...
Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...
Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...
Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
Արևը լույսի և ջերմության աղբյուր է, որն անհրաժեշտ է Երկրի ամբողջ կենդանական աշխարհին։ Լույսի ֆոտոններից բացի այն արձակում է կոշտ իոնիզացնող ճառագայթներ, որոնք բաղկացած են հելիումի միջուկից և պրոտոններից...
Արևային ճառագայթները ոչ միայն տաքացնում են մեզ՝ անասելի ուրախություն պարգևելով հատկապես ձմռան ցրտին, այլև ամրացնում են մեր իմունիտետը։ Սակայն, ցավոք, արևի տակ մնալը որոշ մարդկանց մոտ կարող է...
Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...
Ստորև ներկայացվում են ամենատարածված ըմպելիքները, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս գործածել ամռանը ծարավը հագեցնելու համար։ Դրանցից յուրաքանչյուրի օգտակարությունը գնահատվել է տասը բալանոց սանդղակով...
Երեխաները շատ են սիրում լողալ. դա կոփում է նրանց, օգնում է ամրացնել առողջությունը։ Սակայն որպեսզի երեխաները ջրում ո՛չ միայն ուրախ, այլ նաև անվտանգ ժամանակ անցկացնեն, ծնողները պետք է հետևեն մի քանի պարզ...
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն