Սալուտեմ 3.2021
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների ու գործողությունների սահմանափակ, ստերեոտիպային և կրկնվող դրսևորումներով: Այդ որակական փոփոխությունները անհատի գործունեության համընդհանուր գիծ են և դիտվում են բոլոր իրավիճակներում:
«Աուտիզմը» (հունարեն «autos» բառից) թարգմանաբար նշանակում է՝ «ինքս», հոգեկան վիճակ է, որը բնորոշվում է ինքնամփոփությամբ (Ռ.Ն. Ազարյան, 2012):
«Աուտիզմ» եզրույթն առաջին անգամ գործածել է շվեյցարացի հոգեբույժ է. Բլեյլերը 1912 թվականին:
1943 թ. որպես առանձին համախտանիշ աուտիզմը նկարագրվել է Լեո Կանների աշխատանքներում: Որպես աուտիզմի առաջնային առանձնահատկություն նա նշել է «ծայրահեղ մեկուսացումը», որն ուղեկցվում է վարքի ստերեոտիպայնության ձևերով և խոսքային խանգարումներով, շարժումների կարծրատիպությամբ և զգայական ազդակներին անհամապատասխան հակազդումներով:
Լ.Կանները, ուսումնասիրելով 11 դեպք, հանգեց այն եզրակացության, որ գոյություն ունի հոգեկան զարգացման խանգարումներով յուրահատուկ համախտանիշ, որն անվանեց վաղ մանկական աուտիզմ՝ ՎՄԱ (անվանում են նաև «Կանների համախտանիշ»)։
Կանները ոչ միայն առանձնացրեց այդ համախտանիշի բնորոշ գծերը, այլև նկարագրեց կլինիկական ախտանշանների զարգացման ընթացքը։
Մանկական աուտիզմի ախտանշաններով երեխաների երկրորդ հետազոտությունը կատարվել է ավստրիացի մանկական հոգեբույժ Հ. Ասպերգերի կողմից 1944 թ.: Եթե Լ. Կանները վաղ մանկական աուտիզմը դիտում էր շիզոֆրենիկ ասպեկտի խանգարումների շարքում՝ կապելով այն աֆեկտիվ խանգարումների հետ, ապա Հ. Ասպերգերի կողմից նկարագրած խանգարումները ներառվում են աուտիստիկ պսիխոպաթիաների դասակարգման մեջ:
Աուտիզմը համարվում է նյարդաբանական խանգարում, որն ազդում է ուղեղի բնականոն աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցման հմտությունների զարգացումը, ինչի հետևանքով տուժում է երեխայի շփումը շրջապատի հետ (Կ. Գիլբերտ, Տ. Պիտերե, 2002)։
Աուտիզմի ախտորոշման ցուցանիշը ամբողջ աշխարհում տարեցտարի շարունակում է աճել: Համախտանիշի կլինիկական պատկերը հեղինակների մեծ մասի կողմից բնութագրվում է բազմաձև և հակասական (Կ.Ս. Լեբեդինսկայա , Օ.Ս. Նիկոլսկայա, Ե.Ռ. Բայենսկայա, Մ.Մ. Լիբլինգ, 1989):
Աուտիզմին բնորոշ են հետևյալ հիմնական առանձնահատկությունները.
- խնդիրներ սոցիալական փոխհարաբերությունների ոլորտում,
- ստերիոտիպային վարք,
- խոսքային խանգարումներ (էխոլալիա, մուտիզմ և այլն),
- զգայական ոլորտի խանգարումներ:
Կ. Լեբեդինսկայան և Օ. Նիկոլսկայան մանկական աուտիզմը սահմանում են որպես հոգեկան զարգացման խանգարում, նյարդային համակարգի ախտաբանություն, որի հետևանքով դժվարանում է արտաքին աշխարհի հետ երեխայի հուզական շփումը (1991): Աուտիզմի հիմնական հոգեբանամանկավարժական հատկանիշներն են՝ աուտիզմը (որպես ախտանիշ), ստերեոտիպային վարքը, վախերը (ֆոբիաները), ագրեսիան և ինքնաագրեսիան, անսովոր հետաքրքրությունները, աֆեկտիվ հակազդումների խանգարումները, խոսքային և շարժողական յուրահատուկ խանգարումները: Թվարկված հատկանիշներն ամփոփվում են «հոգեկան աղճատված զարգացում» հասկացության մեջ:
Կան հոգեբանական տեսություններ, որոնք փորձում են բացատրել աուտիզմի բնույթը: Տեսություններում որպես առաջնապատճառ նշվում են հուզական ոլորտի խանգարումները։ Առանձնացվում է տեսությունների 2 խումբ:
- Ըստ առաջին խմբի տեսությունների՝ աուտիզմի բոլոր դրսևորումների պատճառը հուզական ոլորտի խանգարումներն են (Կ.Ս. Լեբեդինսկայա , Օ.Ս. Նիկոլսկայա, Ե.Ռ. Բայենսկայա, Մ.Մ. Լիբլինգ, 1989):
- Ըստ երկրորդ խմբի տեսությունների՝ աֆեկտիվ խանգարումները որոշում են աուտիզմ ունեցող անձանց փոխազդեցությունն աշխարհի հետ, իսկ վերջիններս էլ իրենց հերթին առաջանում են կոգնիտիվ ոլորտի խանգարումներից:
Առաջին խմբի տեսության հեղինակները նշում են, որ կենսաբանական անբավարարությունը ստեղծում է յուրահատուկ ախտաբանական պայմաններ, որոնցում «ապրում է» աուտիզմ ունեցող երեխան: Ծննդյան առաջին իսկ պահից նկատվում է երկու ախտածին գործոնների համադրություն` միջավայրի հետ ակտիվ համագործակցելու կարողության խանգարում, որն արտահայտվում է կենսական ներուժի ցածր մակարդակով:
Նշված երկու գործոնները խոչընդոտում են միջավայրի հետ ակտիվ համագործակցության զարգացումը` ստեղծելով նախադրյալներ ինքնապաշտպանության ուժեղացման համար: Վաղ տարիքում աուտիզմով երեխայի վարքին բնորոշ է երկու հիմնական առանձահատկություն։
- Ինքնապահպանման բնազդի խանգարում, որը դրսևորվում է 1 տարեկանից սկսած: Հանդիպում է ինչպես գերզգուշության ձևով, այնպես էլ բացարձակ վտանգի դեպքում երեխայի անտարբերությամբ: Այս 2 ախտանշանները հանդիպում են առանձին և միասին:
- Շփման դժվարություններ, որն աուտիզմի առաջնային նշաններից է, դրսևորվում է սկսած 3 տարեկանից: Երեխան շփման ընթացքում չի նայում մեծահասակի աչքերին, չի ժպտում, չի ընդունում գրկելու համապատասխան դիրք։
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Ազարյան Ռ. Ն., Հատուկ կրթության հանրագիտարան , Եր., 2012թ.
- Гилберт К., Питерс Т., Аутизм. Медицинское и педагогическое воздействие. М., Гуманит. Изд. Центр ВЛАДОС, 2002 г.
- Лебединская К.С., Никольская О.С., Баенская Е.Р., Либлинг М.М. и др. Дети с нарушением общения. М., Просвещение, 1989 г.
- Лебединская К.С., Никольская О.С., Диагностика раннего детского аутизма. М., Просвещение, 1991 г.
Նաիրա Յոլչյան, մանկավարժ, հատուկ հոգեբան
Արևամանուկ երեխաների զարգացման կենտրոն /Arevamanuk child development center
Հասցե. Տիգրան Մեծ, 26ա, 0010, Երևան,
Հեռախոս. +374 55 08 20 01
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Գլաուկոման հիվանդություն է, որն ախտահարում է տեսողական նյարդը և հանգեցնում անդառնալի կուրության։ Այն անդառնալի կուրության հիմնական պատճառներից է և նման հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը...
Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
Խոստովանում է՝ եթե նորից վիճակվեր ընտրություն կատարել, ապա կրկին բժշկի մասնագիտությունը կընտրեր։ Իր հաջողությունների ու ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների մասին վաստակաշատ...
Մեր հայրենակից Սարգիս Կիրամիջյանը, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր մասնագիտական ուղին մանուկ հասակում է ընտրել։ Փոքրիկ Սարգսի վրա խոր ազդեցություն էր թողել սիրելի պապիկը, որ երկար տարիներ տառապում էր...
Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...
Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...
Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
Արևը լույսի և ջերմության աղբյուր է, որն անհրաժեշտ է Երկրի ամբողջ կենդանական աշխարհին։ Լույսի ֆոտոններից բացի այն արձակում է կոշտ իոնիզացնող ճառագայթներ, որոնք բաղկացած են հելիումի միջուկից և պրոտոններից...
Արևային ճառագայթները ոչ միայն տաքացնում են մեզ՝ անասելի ուրախություն պարգևելով հատկապես ձմռան ցրտին, այլև ամրացնում են մեր իմունիտետը։ Սակայն, ցավոք, արևի տակ մնալը որոշ մարդկանց մոտ կարող է...
Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...
Ստորև ներկայացվում են ամենատարածված ըմպելիքները, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս գործածել ամռանը ծարավը հագեցնելու համար։ Դրանցից յուրաքանչյուրի օգտակարությունը գնահատվել է տասը բալանոց սանդղակով...
Երեխաները շատ են սիրում լողալ. դա կոփում է նրանց, օգնում է ամրացնել առողջությունը։ Սակայն որպեսզի երեխաները ջրում ո՛չ միայն ուրախ, այլ նաև անվտանգ ժամանակ անցկացնեն, ծնողները պետք է հետևեն մի քանի պարզ...
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն