Սալուտեմ 2.2021
Աննախադեպ համագումար և պատմական իրադարձություն. ՀԲԱ−ն դարձավ ասոցիացիաների ասոցիացիա. med-practic.com
Մայիսի 14-ին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում տեղի ունեցավ Հայկական բժշկական ասոցիացիայի (ՀԲԱ) համագումարը, որին ասնակցում էին 34 մասնագիտական ասոցիացիաների պատվիրակներ։ Օրակարգում ՀԲԱ կանոնադրական փոփոխություններն էին և ղեկավար կազմի ընտրությունները։
Համագումարը ղեկավարում էր ՀԲԱ գործող նախագահ Արմեն Սողոյանը։ Մեզ հետ զրույցում պարոն Սողոյանը մանրամասնեց հանրագումարի առանձնահատկությունները։
− Պարոն Սողոյան, կարո՞ղ եք ներկայացնել, ինչով է զբաղվում Հայկական բժշկական ասոցիացիան։ Ո՞րն է ասոցիացիայի գործունեության շրջանակը։
− ՀԲԱ-ն այս պահից սկսած զբաղվելու է առողջապահության ոլորտի բոլոր հարցերով, քանի որ մեր այսօրվա հանրագումարից հետո ասոցիացիան դարձել է ասոցիացիաների ասոցիացիա։ Ներկայում 34 ասոցիացիա միավորվել է, բայց մոտ ապագայում թիվը կաճի։ Միավորված ասոցիացիաները համարվում են ՀԲԱ «տերերը»։ Այսուհետ առողջապահության ոլորտի սկզբունքային բոլոր հարցերը կամ առաջարկները պետք է քննարկվեն ՀԲԱ հետ, իսկ ՀԲԱ-ում կքննարկվեն մասնագիտական հանրույթը ներկայացնող կազմակերպությունների հետ և կարտահայտվի հավաքական կարծիքը, միայն այդ դեպքում, որևէ մեկը կարող է խոսել առողջապահության ոլորտի անունից։ Նաև անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի և անդամ կազմակերպություններին և ոլորտի պատասխանատուներին հասկանալի լինեն բոլոր փոփոխությունները, և դրա կարևոր հետևանքները։
− Այս համագումարի շրջանակում փոփոխվեց ՀԲԱ կանոնադրությունը։ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան, ինչո՞վ էր տարբերվում այս համագումարը նախկիններից։
Այո, սա աննախադեպ համագումար է և պատմական իրադարձություն, ինչպես նշեցին բոլոր ելույթ ունեցողները։ Մինչև համագումարի կայանալն անհատ բժիշկների համախմբված ասոցիացիա էր, որոնց թիվը չէր կարող մեծ լինել։ Ճիշտ է, ասոցիացիան բժշկական էր, բայց չէր ներկայացնում ամբողջ բժշկական հանրությանը։ Հիմա պատկերն այլ է, արդեն 34 մասնագիտական ասոցիացիա այս մեծ ընտանիքի անդամ է։
Մինչև փոփոխությունը ՀԲԱ ասոցիացիային անդամակցում էին ֆիզիկական անձինք, այժմ՝ իրավաբանական կազմակերպություններ։ Սա նշանակում է, որ նեղ մասնագիտական ասոցիացիաները, շարունակելով մնալ ինքնուրույն, միանում են ՀԲԱ−ին, դրանով իսկ դառնալով ՀԲԱ որոշիչ «տերեր», ինչպես մեր գրեթե բոլոր մասնագիտական ասոցիացիաները անդամակցում են համաշխարհային կամ տարածաշրջանային ասոցիացիաներին, առանց ինքնուրույնության որևէ կորստի, ավելին՝ դառնալով այդ կազմակերպությունների անդամ, իրավունք են ստանում ազդել ընդունվող որոշումների վրա, ընտրել և ընտրվել ղեկավար մարմնում: Այդպես էլ կլինի այս դեպքում։
Հաջորդ կարևորագույն արձանագրումն այն է, որ որևէ քաղաքական գործընթացներին ասոցիացիան չի մասնակցի, քանի որ իմաստ չկա, որ բժշկական ասոցիացիան աջակցի կամ սպասարկի որևէ քաղաքական ուժի։ Ընդհակառակը, ճիշտ աշխատելու դեպքում մենք համոզված ենք, որ քաղաքական ուժերն իրենք կցանկանան սպասարկել այն ծրագրերը, որոնք կընդունի ասոցիացիան։
− 2023 թվականին պետք է կայանա հայ բժիշկների գիտաժողովը։ Ի՞նչը կխանգարի անցկացնել միջոցառումը Արցախում։
− Եթե այդ ամբողջ ընթացքում Արցախը լինի նույն կարգավիճակում, որ հիմա է, երբ անորոշ է ամեն բան, մենք չենք կարող արտերկրից ժամանած մեր գործընկերներին հրավիրել Արցախ։ Բայց աշխարհն արագ է փոփոխվում, և դեռ մեկ տարի առաջ մենք մեր ամենավատ երազում անգամ չէինք կարող պատկերացնել այն, ինչ տեղի ունեցավ Արցախում։ Եթե մեկ տարում որոշ բաներ փոխվեցին դեպի վատը, ո՞վ է ասում, որ չի կարող մեկ տարում փոխվել նորից դեպի լավը, նույնքան արագ և անսպասելի։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է անի ամենը, ինչն իրենից է կախված։ Մենք մեր այսօրվա համագումարով ցույց տվեցինք, որ պատրաստ ենք անել հնարավորը և նույնիսկ` անհնարինը։
Ասոցիացիայի ընտրված նախագահ Հովհաննես Հովհաննիսյաննի հետ խոսեցինք ընտրված նախագահի ինստիտուտի կարևորության մասին։
- Ինչպես արդեն խոսվեց, փոխվել է ասոցիացիային անդամակցության ձևը, սա է առանցքային փոփոխությունը, որը տեղի ունեցավ, բայց նաև ստեղծվել է ղեկավարման նոր՝ ընտրված նախագահի ինստիտուտը, որի ներդրմամբ՝ կանոնադրության ուժով, ՀԲԱ նախագահը փոխարինվում է երկու տարին մեկ։ Այս մեխանիզմը նվազագույնի է հասցնում անձնական կամ խմբային հավակնությունները ասոցիացիայում։
Սրտաբանության ինստիտուտի տնօրեն, Երևանի գլխավոր սրտաբան, ՀԲԱ հիմնադիր նախագահ Պարունակ Զելվեյանը, խոսելով ասոցիացիայի գործունեության կարևորություն մասին, ասաց․
- Հայկական բժիշկական ասոցիացիայի կարևորությունը մեծ է։ Այն զբաղվում է ինչպես բժիշկների շահերի պաշտպանությամբ, այնպես էլ առողջապահական համակարգի հիմնախնդիրների վերհանմամբ և հանդես է գալիս համապատասխան լուծումների առաջարկությամբ։ Այսօր ՀԲԱ-ն նոր էտապ մուտք գործեց ՝ դառնալով ասոցիացիաների ասոցիացիա, ինչը նշանակում է, որ բոլոր մասնագիտական ասոցիացիաները հավաքվեցին մեկ հովանու ներքո։ Սա բեկումնային քայլ էր։ Երբ 2000−ականների սկզբին հիմնադրվեց ՀԲԱ−ն, մենք իհարկե ցանկանում էինք մեծ հաջողություններ գրանցել, բայց որ կհաջողենք այսքանով, այսքան արագ այդպիսի երազանք անգամ չունեինք։ Այս նոր և հզորացած մարմինը, հուսով եմ, կլինի ՀՀ ամենահզոր առողջապահական կառույցներից մեկը։
Կարդացեք նաև
Ֆրանսիացի վիրաբույժ, կենսաբան և ախտաֆիզիոլոգ, 1912 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի՝ անոթների կարման օրիգինալ մեթոդների և հյուսվածքային կուլտուրաների աճեցման...
Բոլորիս հայտնի է արևահամ այս պտուղը։ Նուրբ և հյութալի պտղամիսը, թավշյա կեղևը ոչ մեկին անտարբեր չի թողնում։
Հայաստանում գեթ մեկ անգամ եղած ճանապարհորդները, ովքեր հնարավորություն են ունեցել փորձելու...
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
Հնագույն ժամանակներում մարդիկ փնտրում էին թարմացնող միջոցներ, որոնք կօգնեին դիմակայել ամառվա շոգին։ Պաղպաղակի ինքնատիպ «նախորդներն» էին մրգային հյութերը՝ խառնված ձյան կամ սառցի հետ, որոնք հայտնի էին հին Արևելքում...
«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնը գործում է շուրջ 14 տարի, ոլորտի լավագույն կենտրոններից է և ունի լուրջ ավանդ էսթետիկ ոլորտի կայացման և զարգացման գործում...
Մեր զրուցակիցն է ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը...
Հանքային ջրերի մասին հիշատակումներ կան դեռևս մ.թ.ա. XV դարի հնդկական Վեդաներում։ Մարդիկ հնուց հանքային ջրերն օգտագործում էին հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Հանքային ջրերի արդյունավետության...
Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...
Ականավոր ռուս վիրաբույժ, ռուսական նյարդավիրաբուժության հիմնադիր, ռազմաբժշկական գործի կազմակերպիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ստեղծման նախաձեռնող և առաջին նախագահ...
Մեր զրուցակիցն է ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու, Առողջապահության ազգային ինստիտուտի Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, նյարդաբան, սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանը.:...
«Ավագյան» բժշկական կենտրոնի 4 բժիշկ պատահաբար գործընկերներ դարձան նաև հոսպիտալում:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում գրեթե բոլոր բուժհաստատությունները և բուժաշխատողների...
Արցախյան պատերազմից հետո այն եզրահանգմանը եկանք, որ յուրաքանչյուր մարդ ՝ զինվորական, թե հասարակական գործիչ, պետք է լինի իր տեղում և անի իր աշխատանքը` հավուր պատշաճի։ Մարտական գործողությունների ժամանակ...
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն