Սալուտեմ 2.2021
ԵՊԲՀ. Սխալվելու իրավունքով. սիմուլյացիոն կենտրոնի մանեկենները արձագանքում են բժշկին. Սալուտեմ ամսագիր
Այստեղ` Սիմուլյացիոն կենտրոնում, պացիենտները մանեկեններ են, բայց ոչ սովորական անշունչ մանեկեններ, այլ՝ էլեկտրոնային։ Նրանք արձագանքում են բժշկին՝ այս կամ այն գործողություն կատարելիս։ Որևէ հիվանդություն ներկայացնելիս կարող են առողջանալ, եթե ապագա բժիշկը ճիշտ հետազոտի, ախտորոշի ու նշանակի համապատասխան բուժում։
Այդ մասին մեզ հետ զրույցում պատմեց ԵՊԲՀ ուսումնական կենտրոնի ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը։
- Ո՞րն էր Սիմուլյացիոն կենտրոնի ստեղծման, նման մեթոդի ներդրման նպատակը:
- Սիմուլյացիոն կենտրոնը ԵՊԲՀ կրթական համակարգում նոր ուսուցման մեթոդի հիմնական միջոցն է: Այդ նորարարական կրթական մեթոդի ներդրումը բժշկական բուհական, հետբուհական և շարունակական կըրթության մակարդակներում հնարավորություն է տալիս բարելավելու ուսանողների գործնական հմտությունների զարգացումը, վերլուծելու կատարած սխալները, մասնագիտական գործունեության ընթացքում պակասեցնելու բժշկական սխալների քանակը:
- Ի՞նչ հիմնական կլինիկական ուղղություններ է ներառում Կենտրոնը:
- ԵՊԲՀ ուսանողները նորագույն սարքերի, սիմուլյատորների և վարժասարքերի միջոցով հնարավորություն ունեն ձեռք բերելու անհրաժեշտ գործնական հմտություններ ու մասնագիտական կարողություններ: Ուսանողները, ընդհանուր կլինիկական հմտություններից զատ, գործնական բժշկական կարողություններ են ձեռք բերում վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի, մանկաբուժության և վիրաբուժության ոլորտներում: Կենտրոնն ապահովված է ուսումնառվող բոլոր լեզուներով մասնագիտական անհրաժեշտ գրականությամբ:
- Ի՞նչ սրահներից է բաղկացած Կենտրոնը և ի՞նչ հագեցվածություն ունի:
- Համալսարանական սիմուլյացիոն ուսումնական կենտրոնն ունի նորարարական տեխնոլոգիաներով հագեցած 18 լաբորատորիա և լսարան: Համալսարանի ղեկավարությունը մեծ կարևորություն է տալիս նոր սերնդի սարքերի ձեռքբերմանը: Վերջին լուրջ ձեռքբերումներից են լապարոսկոպիկ վիրաբուժության սարքերը, որոնք նախատեսված են ո՛չ միայն կլինիկական օրդինատորների, այլ նաև պրակտիկ բժիշկների լապարոսկոպիկ հմտությունների զարգացման ու վերապատրաստման համար։ Այլևս չկա արտերկիր մեկնելու անհրաժեշտություն։
- Խոսենք յուրաքանչյուր ուղղության ռազմավարական առանձնահատկության մասին:
- Որպես օրինակ կարող եմ առանձնացնել «Վերակենդանացում և ինտենսիվ թերապիա», «Մանկաբարձություն, գինեկոլոգիա», «Մանկաբուժություն» լսարանները։ Այստեղ հեռակառավարման վահանակների միջոցով մանեկենների օգնությամբ ստեղծում ենք տարբեր իրավիճակներ, և ուսանողը պետք է հետազոտություն անցկացնի, ախտորոշի և բուժի՝ կատարելով համապատասխան գործողություններ (դեղորայքի ընտրություն, ներարկումներ և այլն)։ Անշուշտ, այստեղ սխալվելու իրավունք կա. մանեկենները արձագանքում են բժշկին։
- Որքանո՞վ է հաջողվում դասընթացի ժամանակ ստեղծել կլինիկայի մոդել:
- «Մանկաբարձություն, գինեկոլոգիա» լսարանում, օրինակ, «իրական» ծննդաբերական գործընթաց է տեղի ունենում մոտավորապես քսան րոպե տևողությամբ։ Հնարավորություն կա գտնելու մանեկենի անոթազարկի շոշափման կետերը, լսել «պտղի» սրտի բաբախը և այլն։
- Հատկապես ո՞ր պրակտիկ փորձառություններն են շեշտադրված:
- Կենտրոնը վերջերս համալրվել է նոր սերնդի ուսումնական մանեկեններով՝ Brayden և Brayden pro մոդելներով, որոնք սիրտ-թոքային վերակենդանացման պատկերավոր և մատչելի ուսուցման համար է՛լ ավելի մեծ հնարավորություն են ընձեռում։ Մանեկենը նախատեսված է ինչպես բուժաշխատողների, այնպես էլ այն անձանց համար, որոնք ցանկանում են ձեռք բերել գիտելիքներ առաջին բուժօգնության վերաբերյալ։
- Ո՞ր կուրսի ուսանողներն են մասնակցում Կենտրոնի դասընթացներին և ի՞նչ հաճախականությամբ:
- Սիմուլյացիոն կենտրոնի հետ կապ ստեղծվում է առաջին իսկ կուրսից, երբ ուսանողները ծանոթանում են առաջին բուժօգնության կանոններին, իսկ 4-6-րդ կուրսերում՝ այս կամ այն դասընթացի շրջանակում (թերապիա, վիրաբուժություն, գինեկոլոգիա, մանկաբուժություն և այլն):
Կենտրոնում հաճախ են կազմակերպվում ուսուցողական կուրսեր նաև բժիշկների ու բուժքույրերի համար. արդեն վերապատրաստվել է մոտավորապես 600 բուժքույր։ Խոսքը համալսարանական կլինիկայի բուժքույրերի մասին է, որոնք աշխատում են վերակենդանացման բաժանմունքներում։
- Ինչպե՞ս է գնահատվում ուսանողի գիտելիքը Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնում:
- Դասընթացի առաջին մի քանի օրը բացատրում ենք, ծանոթացնում սարքերին, հետո ինքնուրույն աշխատելու ժամանակ տրամադրում։ Ուսանողներին հնարավորություն է տրվում նաև դասերից հետո մնալ Կենտրոնում և ինքնուրույն աշխատել: Չորրորդ կուրսում առարկան ավարտվում է ստուգարքով, իսկ վեցերորդ կուրսում՝ ավարտական քննական գնահատականով։
- Որտե՞ղ են վերապատրաստվում Կենտրոնի աշխատակիցները:
- Մեր Կենտրոնի աշխատակիցները հիմնականում վերապատրաստվում են Ռուսաստանում։ Նաև արտերկրից Երևան ենք հրավիրում մասնագետների։ Մինչ օրս հրավիրված մասնագետներ են եկել Մոսկվայի Սեչենովի և Լոմոնոսովի անվան համալսարաններից։ Անձամբ մասնակցում եմ գիտա-բժշկական կոնֆերանսներին ու միջոցառումներին, այժմ նաև հեռահար՝ հասկանալի պատճառներով։
- Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունի Կենտրոնը։
- Մենք ուշի ուշով հետևում ենք աշխարհում նոր սիմուլյատորների ստեղծմանը՝ բոլոր մասնագիտություններով գործողությունների համար, և, եթե զգում ենք, որ դա անհրաժեշտ է, դիմում ենք համալսարանի ղեկավարությանը, և նրանք աջակցում են նոր մոդելը ձեռք բերելու գործում: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր Կենտրոնը, թեև ունի յոթ տարվա պատմություն, սակայն լավ հագեցած է, և դա դրական լուրջ դեր է կատարում ուսանողի մասնագիտացման հարցում:
- Ի՞նչ կարգախոսով է առաջնորդվում Կենտրոնը:
- Գործնական հմտությունը կարևոր է, պետք է փորձես, որ ստացվի։
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Ֆրանսիացի վիրաբույժ, կենսաբան և ախտաֆիզիոլոգ, 1912 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի՝ անոթների կարման օրիգինալ մեթոդների և հյուսվածքային կուլտուրաների աճեցման...
Բոլորիս հայտնի է արևահամ այս պտուղը։ Նուրբ և հյութալի պտղամիսը, թավշյա կեղևը ոչ մեկին անտարբեր չի թողնում։
Հայաստանում գեթ մեկ անգամ եղած ճանապարհորդները, ովքեր հնարավորություն են ունեցել փորձելու...
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
Հնագույն ժամանակներում մարդիկ փնտրում էին թարմացնող միջոցներ, որոնք կօգնեին դիմակայել ամառվա շոգին։ Պաղպաղակի ինքնատիպ «նախորդներն» էին մրգային հյութերը՝ խառնված ձյան կամ սառցի հետ, որոնք հայտնի էին հին Արևելքում...
«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնը գործում է շուրջ 14 տարի, ոլորտի լավագույն կենտրոններից է և ունի լուրջ ավանդ էսթետիկ ոլորտի կայացման և զարգացման գործում...
Մեր զրուցակիցն է ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը...
Հանքային ջրերի մասին հիշատակումներ կան դեռևս մ.թ.ա. XV դարի հնդկական Վեդաներում։ Մարդիկ հնուց հանքային ջրերն օգտագործում էին հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Հանքային ջրերի արդյունավետության...
Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...
Ականավոր ռուս վիրաբույժ, ռուսական նյարդավիրաբուժության հիմնադիր, ռազմաբժշկական գործի կազմակերպիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ստեղծման նախաձեռնող և առաջին նախագահ...
Մեր զրուցակիցն է ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու, Առողջապահության ազգային ինստիտուտի Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, նյարդաբան, սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանը.:...
«Ավագյան» բժշկական կենտրոնի 4 բժիշկ պատահաբար գործընկերներ դարձան նաև հոսպիտալում:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում գրեթե բոլոր բուժհաստատությունները և բուժաշխատողների...
Արցախյան պատերազմից հետո այն եզրահանգմանը եկանք, որ յուրաքանչյուր մարդ ՝ զինվորական, թե հասարակական գործիչ, պետք է լինի իր տեղում և անի իր աշխատանքը` հավուր պատշաճի։ Մարտական գործողությունների ժամանակ...
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն