Սալուտեմ 1.2021
Պատվաստման պատմությունից. Էդվարդ Ջենները` իմունականխարգելման զարգացման հիմնադիր. «Սալուտեմ» ամսագիր №1
Չնայած առողջապահական համակարգերի զարգացմանը, ախտորոշման, բուժման և կանխարգելման նորագույն միջոցների և եղանակների առաջացմանը` մարդկությանը մոտ ապագայում կուղեկցեն վարակիչ հիվանդությունները։
Վարակիչ հիվանդություններն ուղեկցել են մարդկությանն ամբողջ պատմության ընթացքում։ Մինչև պատվաստանյութերի ստեղծումը և կիրառումը վարակիչ հիվանդությունները մահվան ամենատարածված պատճառներից են եղել։ Սարսափելի համաճարակները հաճախ երկրներ են ամայացրել: Օրինակ, XVIII դարի վերջին Եվրոպայում ծաղիկ հիվանդությունը մեկ տարում խլել է մոտավորապես 400.000 կյանք։ Հիվանդությունը հատկապես դաժան էր երեխաների շրջանում. մահանում էր վարակվածների 80%-ը։ XX դարում, ըստ գնահատականների, ծաղիկը խլել է 300-500 միլիոն մարդու կյանք։
Բնական վիրուսներով հարուցված ծաղիկն ամբողջ աշխարհում առաջին վարակիչ հիվանդությունն էր, որը վերացավ 1979 թ. պատվաստանյութի միջոցով
Բոլորին հայտնի է ժանտախտի համաճարակի նկարագրությունը։ Սակայն ծաղիկից ավելի շատ էին վախենում։ Վերջինիս զոհերն են դարձել Անգլիայի թագուհի Մարիա II-ը, Ռուսաստանի երիտասարդ կայսր Պետրոս II-ը, Ֆրանսիայի ծեր թագավոր Լյուդովիկոս XV-ը։ Ծաղիկով հիվանդացել և ամբողջ կյանքում դրա առաջացրած հետևանքներից տառապել են Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ը, ավստրիացի կոմպոզիտոր Վ. Մոցարտը։
Շատ վտանգավոր հիվանդություն էր համարվում նաև կարմրուկը։ 1874 թ. Լոնդոնում կարմրուկի համաճարակը խլել է ավելի շատ կյանքեր, քան նրան նախորդող ծաղիկի համաճարակը։ Դանիայի թագավորությունում 1846 թ. կար-մրուկից մահացել է Ֆարերյան կղզիների գրեթե ամբողջ բնակչությունը։
Ժամանակ առ ժամանակ հսկայական չափերի էին հասնում դիֆտերիայի համաճարակները։ 1879-1881 թթ. համաճարակը խլեց Ռուսաստանի հարավային և միջին շրջանների գյուղաբնակ երեխաների 2/3-ի կյանքը: Դեռ մինչև վերջերս տասնյակ հազարավոր մարդկանց սպանում և հաշմանդամ էր դարձնում պոլիոմիելիտը, որը հաշմանդամության անվասայլակին գամեց նաև ԱՄՆ նախագահ Ֆ. Ռուզվելտին։
Տուբերկուլոզով հիմնականում տառապում էին երիտասարդները: Վերջինիս զոհերն են դարձել հրաշալի դերասանուհի Վ. Ասենկովան, նկարիչներ Մ. Բաշկիրցևան, Ֆ. Վասիլևը։ Հիվանդացել են հայտնի քաղաքական գործիչներ (Նապոլեոն II) և մեծանուն արվեստագետներ (Ժ. Մոլիեր, Օ. Բալզակ, Ա. Չեխով, Ֆ. Շոպեն)...
Այդպիսի անհուսալի վիճակը ստիպեց գերուշադրությամբ հետևել անգամ չնչին թվացող փաստերին, որոնք կարող էին առանցքային դառնալ` վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելու։ Պարզվեց, որ ծաղիկով հիվանդացած մարդիկ կրկնակի չեն հիվանդանում։ Համոզվեցին նաև, որ անհնար է խուսափել հիվանդությունից, ուստի մտածեցին մարդուն արհեստականորեն վարակել ծաղիկի թեթև ձևով՝ հետագայում նրան մահացու հիվանդությունից պաշտպանելու համար։ Այդ միտքն իրականացվել է դեռևս Քրիստոսի ծնունդից հազար տարի առաջ. հին Չինաստանում բժիշկները մարդու քթի մեջ փչում էին ծաղիկի չորացած կեղևների փոշին։ Նմանատիպ հնարքներ կիրառվել են հին Հնդկաստանում, Իրանում, Աֆրիկայում, Կովկասում։
Այս մեթոդները ստացան «վարիոլացիա» անվանումը` «վարիոլա» (ծաղիկ) բառից, կամ «ինոկուլյացիա» ` «ինոկուլյացիո» (ներարկում) բառից։
Վարիոլացիան գիտության սեփականությունը դարձավ Կոստանդնուպոլսում` Բրիտանական կայսրության դեսպանի կնոջ՝ Մերի Մոնտեգյուի շնորհիվ։ 1717 թ., ծանոթանալով վարիոլացիայի իրականացմանը Թուրքիայում, նա իր երեխաներին «պատվաստումներ» կատարեց, իսկ ավելի ուշ կազմակերպեց դրանց իրականացումը անգլիական թագավորական պալատում։ Ռուսաստանում առաջին պատվաստվողներից մեկը եղել է կայսրուհի Եկատերինա II-ին (1786 թ.), այդուհետ վարիոլացիան լայն տարածում ստացավ երկրում, առաջին հերթին` ազնվականության շըրջանում։ Սակայն այս եղանակը բավականին վտանգավոր էր. այդպիսի «պատվաստումից» հետո կարող էր զարգանալ ծաղիկի ծանր ձևը։
Իմունականխարգելման զարգացման հաջորդ քայլն արել է անգլիացի գյուղական վիրաբույժ Էդվարդ Ջենները։ Քսան տարվա ընթացքում նա տվյալներ էր հավաքում, այսպես կոչված, «կովի ծաղիկ» հիվանդությամբ վարակման դեպքերի մասին և պարզեց, որ վերջինով հիվանդացածները չեն հիվանդանում բնական ծաղիկով։ 1796 թ. Ջեններն առաջին անգամ պատվաստեց ութամյա տղայի` ներարկելով «կովի ծաղիկով» հիվանդացած կթվորուհու պուստուլայի պարունակած հեղուկից։ Տղան պատվաստումը թեթև տարավ, և բնական ծաղիկով վարակվելը չբերեց հիվանդության զարգացման: Երկու տարի անց Ջենները հրապարակեց իր դիտարկումների արդյունքները, որոնք գրավեցին բժիշկների ուշադրությունը: Երբ Ջենների մեթոդը բազմիցս ապացուցեց իր արդյունավետությունն ու անվտանգությունը, այն համընդհանուր ճանաչում ստացավ։ Առաջարկված մեթոդը կոչվեց «վակցինացիա»՝ «վակկա» (կով) բառից։
Ծաղիկի դեմ պատվաստման հաջողությունը նպաստեց,, որ շատ երկրների գիտնականներ սկսեցին աշխատել այլ վտանգավոր վարակների դեմ պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ: ХIХ դարի կեսերին ֆրանսիացի գիտնական Լուի Պաստերը բացահայտեց հիվանդաբեր միկրոօրգանիզմների «ատենուացիայի» (թուլացման) եղանակը՝ վարակի նկատմամբ պակաս զգայուն կենդանիներին բազմակի վարակման ճանապարհով (պասաժ): 1885 թ. նրա ղեկավարությամբ ստեղծվեց կատաղության դեմ պատվաստանյութը: Վ.Ա. Խավկինը XIX դարի վերջում ստեղծեց խոլերայի և ժանտախտի դեմ պատվաստանյութը։ 1914 թ. Ա. Կալմետը և Կ. Գերեն ստեղծեցին պատվաստանյութ` տուբերկուլոզի դեմ (ԲՑԺ)։ 1923 թ. ֆրանսիացի գիտնական Գ. Ռայմոնը մշակեց անատոքսին ստանալու եղանակը (մանրէների վնասազերծված թույները), ինչը թույլ տվեց ստեղծել պատվաստանյութեր` դիֆտերիայի, փայտացման և այլ հիվանդությունների դեմ։
Բժշկության, այդ թվում` իմունականխարգելման, հաջողությունների շնորհիվ զգալիորեն կրճատվել է մանկական մահացությունը և ավելացել կյանքի տևողությունը։ Պատվաստումը հնարավորություն տվեց իսպառ վերացնել դժնդակ ծաղիկը, աշխարհի շատ երկրներում վերացնել պոլիոմիելիտը, նվազագույնի հասցնել կարմրուկով հիվանդացությունը։ Հազվադեպ են դարձել կապույտ հազի և դիֆտերիայի ծանր ձևերը։ Պատվաստումը մեծ դեր է խաղացել տուբերկուլոզից մանկական մահացության նվազման գործում։
Ներկայում գիտնականների առջև կարևոր խնդիրներ են ծառացել՝ գոյություն ունեցող պատվաստանյութերի անվտանգության կատարելագործում, մասնավորապես՝ առանց կոնսերվանտների կիրառման պատրաստուկների ստեղծում, համակցված պատվաստանյութերի ստեղծում, որոնք հնարավորություն են տալիս մի քանի վարակի դեմ պատվաստումներ կատարել միաժամանակ. ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտ C-ի, ստրեպտոկոկային վարակների և այլ հիվանդությունների դեմ պատվաստանյութի ստեղծում։ Ժամանակակից գիտնականներն արժանի կլինեն իրենց մեծանուն նախնիներին։
Ներկայում համաճարակի և համավարակի պատճառ մնում է գրիպի վիրուսը։ Գրիպի համաճարակները շատերին են հայտնի, օրինակ, «Իսպանական գրիպը» 1918–1919 թթ. խլել է 50-100 միլիոն մարդու կյանք, «Ասիական գրիպը» 1957 թ.՝ 2 միլիոն, իսկ «Հոնկոնգի գրիպը» 1968 թ.՝ մոտավորապես 34 հազար մարդու կյանք։
Համաձայն ԱՀԿ 2017 թ. նորացված տվյալների՝ սեզոնային գրիպով հարուցված շնչառական հիվանդությունները յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում խլում են 290-650 հազար մարդու կյանք։
Մարդկության ամենամոտ ապագան, չնայած առողջապահական համակարգերի զարգացմանը, ախտորոշման, բուժման և կանխարգելման նորագույն միջոցների և եղանակների առաջացմանը, ուղեկցվելու է վարակիչ հիվանդություններով։ Դրանց տարածմանը կնպաստեն զինված հակամարտությունները, տնտեսական ճգնաժամերը, գլոբալ միգրացիոն գործընթացները, կլիմայական փոփոխությունները և այլ գործոններ։
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Քնի պակասը բացասաբար է ազդում օրգանիզմի բոլոր գործառույթների վրա։ Երեխան առավոտյան կարող է արթնանալ վատ տրամադրությամբ: Կարող են ծագել ավելի լուրջ խնդիրներ, օրինակ՝ քնի դեպրիվացիա...
Սերկևիլի պտուղները, տերևները և սերմերը վաղուց օգտագործում են բժշկության մեջ և կոսմետոլոգիայում: Թարմ վիճակում սերկևիլի պտուղները հաճախ ունենում են թթու և տտիպ համ: Սովորաբար պտուղներն օգտագործում են...
Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...
«Շրջադարձի վրա անակնկալ հառնեց լեռան համայնապատկերը: Ես մեխվեցի տեղում, բարեգո՛ւթ Արարիչ, երբեք այսքան հստակված չէի ընկալել՝ ուրեմն ա՛յս է Արարատի երկիրը, և ժողովուրդը` Արարատի, մենք ենք…
Հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունը Հայաստանում իրականացնում են հետևյալ կազմակերպությունները. Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, «Ավան» հոգեկան առողջության կենտրոն...
Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զեկույցի` երկրագնդի բնակչությունը 2050 թ. կկրճատվի 200 մլն մարդով` կապված ուռուցքային և սիրտ-անոթային հիվանդությունների, ՄԻԱՎ և այլ հիվանդությունների...
Բժշկության ոլորտում ամենաքննարկվող թեմաներից մեկի` շարունակական մասնագիտական զարգացման ընթացքի, խնդիրների, ձեռքբերումների մասին «ՍԱԼՈՒՏԵՄ» պարբերականը զրուցել է Առողջապահական իրավունքի...
«Իմ երեխան ընդհանրապես չի սիրում լողանալ։ Չեմ հասկանում՝ ինչն է պատճառը։ Միգուցե ամեն ինչ սկըսվեց այն պահից, երբ ամբողջ ընտանիքով սկսեցինք հաճախել ջրաշխարհ կամ ամառային արձակուրդին գնացինք լիճ...
«Ես բնավորությամբ հանգիստ մարդ եմ ու խենթ անակնկալների սիրահար չեմ։ Բայց օրերս անակնկալի եկա...»
Մեր զրուցակիցը վաստակաշատ գիտնական ու կրթության հմուտ կազմակերպիչ, ակադեմիկոս...
«Բժշկի մասնագիտությունն այնպիսինն է, որ մենք միշտ մահվան ու կյանքի արանքով ենք քայլում՝ բառի բուն իմաստով»։
- Բժիշկ լինելը ճակատագի՞ր է, թե կոչում...
2021 թ. Հազվադեպ հիվանդությունների ուսումնասիրության եվրոպական կազմակերպության (EURORDIS) «Սև մարգարիտ» մրցանակաբաշխության մրցանակակիր...
Գարնանային ալերգիայի (պոլինոզի) պատճառը մի շարք բույսերի ծաղկափոշին է: Դրանք մանրագույն մասնիկներ են, որոնք հեշտությամբ տարածվում են քամու միջոցով, և գարնանը, մի քանի շաբաթվա ընթացքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն