Սալուտեմ 4.2021
Հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի մասին. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնածառ
Տոնածառի պատմությունը շատ հին է, սկիզբ է առնում հոների ժամանակներից և առնչվում է Կենաց ծառի պաշտամունքի հետ։ Կյանքի, հավերժության խորհրդանիշ համարվող ծառը սկզբում զարդարում էին հենց անտառներում կամ տնամերձ այգիներում՝ առանց կտրելու:
Առաջին անգամ եղևնին որպես տոնածառ տեղադրվել է Ստրասբուրգում՝ ժամանակակից Ֆրանսիայի տարածքում։ Դա տեղի է ունեցել 17-րդ դարում։ Ավելի ուշ մարդիկ սկսեցին ծառերը դնել իրենց տներում։ Սուրբ Ծնունդին և Ամանորին տոնածառ զարդարելն ընդունված է շատ երկրներում։ Տոնի խորհրդանիշ կարող է ծառայել ոչ միայն եղևնին, այլև ցանկացած փշատերև ծառ։ Այս ավանդույթը մինչև հիմա պահպանվել է, սակայն կենդանի ծառերն ավելի ու ավելի հաճախ փոխարինվում են արհեստականով: Արհեստական տոնածառերը պատրաստվում էին զանգվածային անտառահատումները կանխելու նպատակով։ Այդպիսի առաջին տոնածառերը գերմանացիները պատրաստում էին փայտից և փետուրից՝ դրանք ներկելով կանաչ:
Ի դեպ, Ամանորի տոնածառերն իրականում Սուրբ Ծննդյան ծառերն են և պատմականորեն կապված են ձմեռային կրոնական տոնակատարությունների հետ: Մշտադալար ծառերը զարդարելը տարեմուտի հետ կապեցին կոմունիստները, որպեսզի ժողովրդական հիշողությունից ջնջեն «արգելված» տոները, և տոնածառը դարձնեն միայն գալիք տարվա խորհրդանիշ։ Իսկ Բեթղեհեմի աստղը, որը մոգերին ավետեց Հիսուսի ծնունդը, փոխարինվեց խորհրդային հնգաթև կարմիր աստղով։ Այսօր էլ տոնածառի ամենատարածված զարդերը գնդիկներն են։ Եղևնիները զարդարում են նաև կոներով, այլ խաղալիքներով, բազմազան լույսերով, լապտերներով, զարդաշղթաներով, քաղցրավենիքով։
Շատերը պահպանում են որոշակի գունային գամմա, որը, ըստ Արևելյան օրացույցի, համապատասխանում է գալիք տարվան։
Տոնածառի խաղալիքների ծագումը
Գիտե՞ք, որ տոնածառի գնդիկները խորհրդանշում են դրախտային խնձորները: Նախկինում մարդիկ եղևնին զարդարում էին իսկական մրգերով: Պատկերացրեք, թե խեղճ ծառի ճյուղերն ինչպե՜ս էին դիմանում այդ ծանրությանը:
Անցան տարիներ, և մարդկությունը մտածեց խնձորների և քաղցրավենիքի փոխարեն տոնածառը զարդարել գունավոր գընդերով: Ամանորի ծառի առաջին գնդիկը պատրաստել են ապակի փչողները Սաքսոնիայում ХVІ դարում: Սակայն, տոնածառի զարդարանքների զանգվածային արտադրությունը սկսվել է միայն 150 տարի անց:
Որոշ ժամանակ անց ծնվեց տոնածառը մոմերով զարդարելու ավանդույթը: Սակայն դա այնքան վտանգավոր էր, որ յուրաքանչյուր կանաչ գեղեցկուհու մոտ անհրաժեշտ էր մեկ դույլ ջուր դնել: Բացի այդ, տոնը կարող էր ցանկացած պահի տխուր ավարտ ունենալ:
Տոնածառ զարդարելու ավանդույթը ձևավորվել է դեռևս հեթանոսության ժամանակներում: Օրինակ՝ կելտերը մշտադալար ծառերը զարդարում էին կենդանիների աղիներով: Դա ինքնատիպ հարգանքի տուրք էր՝ անտառային ոգիներին: Այն վատ այլընտրանք չէր ժամանակակից զարդաշղթաներին, այնպես չէ՞:
Ամանորի զվարճանքներ և հետաքրքրություններ
Ամեն անգամ համոզվում ենք՝ Սուրբ Ծնունդը հրաշքների և անհավանական իրադարձությունների տոն է: Այն հաշտեցնում է նույնիսկ ամենաոխերիմ թշնամիներին: Այդպես եղավ նաև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914 թվականին: Արևմտյան ռազմաճակատում պատերազմող կողմերը տոնի նախօրեին դադարեցրին մարտերը և միասին սկսեցին երգել Սուրբ Ծննդյան երգեր: Իսկ առավոտյան բրիտանացի ու գերմանացի զինվորները նույնիսկ ձեռքսեղմումներ ու նվերներ փոխանակեցին։
Իսկ գիտե՞ք, թե երբ է ծագել Սանտա Կլաուսին երկընքում՝ հյուսիսային եղջերուներ լծված սահնակով թռչելիս պատկերելու ավանդույթը:
Առաջին անգամ Սանտա Կլաուսի թռչող սահնակը նկարագրվել է 1819 թվականին ամերիկացի գրող Վաշինգտոն Իրվինգի կողմից։
1965 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին, ամերիկացի տիեզերագնացները տագնապահար տոնով զեկուցեցին թռիչքի կառավարման կենտրոնին, որ ՉԹՕ են տեսնում: Մի քանի րոպե տևած լարված լռությունից հետո Կենտրոնում լսվեց զանգերի «տիեզերական» ղողանջն ու շրթհարմոնի ձայնը։ Ահա թե ինչպես են կատակում տիեզերագնացները:
Սուրբ ծննդյան սովորույթներ
Երբևէ մտածե՞լ եք, թե Արևմուտքում ինչպես է ծագել Սուրբ Ծնունդին բուխարու մոտ գուլպաներ կախելու ավանդույթը: Այս սովորույթը հին է և կապվում է Սուրբ Նիկողայոսի հետ: Ըստ ավանդության՝ նրան հուզում է աղջիկներին օժիտ տալ չկարողացող հոր պատմությունը և նա ծխնելույզով մի քսակ ոսկի է գցում՝ չունևոր ընտանիքին օգնելու նպատակով։ Ոսկիներն ընկնում են բուխարու մոտ չորացող գուլպաների ու ճտքակոշիկների մեջ: Տան անդամներին թվում է, թե գումարն ընկել երկնքից՝ ի պատասխան իրենց աղոթքների։ Այդուհետ բոլորն իրենց բուխարիների մոտ գուլպաներ են կախում՝ «երկնքից» նվեր ստանալու ակնկալիքով։
Անգլիայում Սուրբ Ծննդյան ամենահայտնի զարդերից մեկը մզամուճն է: Այն մակաբույծ բույս է, որը կծիկներով կախվում է տարբեր ծառերից։ Բրիտանացիները հնուց ի վեր մզամուճին վերագրել են գերբնական հատկություններ, քանի որ այն կանաչ է մնում նույնիսկ ամենադաժան ցրտահարությունների ժամանակ:
https://pustunchikշ.ua
https://mir24.tv
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Առիթ ունեցանք ծանոթանալու Lilevents ընկերության հիմնադիր Լիլիթ Հովհաննիսյանի հետ և փորձեցինք փոքրիկ հարցազրույցի շրջանակում ներկայացնել ընկերության գործունեությանը, պարզել, թե ինչպես հաջողվեց ոչնչից ինչ-որ բան ստեղծել...
Աջափնյակ բժշկական կենտրոնը հիմնվել է 2019 թվականին։ Կենտրոնը մատուցում է թերապևտիկ և վիրաբուժական, ամբուլատոր ու ախտորոշիչ ծառայություններ։ 2021 թվականի սկզբից կենտրոնն արդեն համալրել էր Հայաստանի դինամիկ...
Ի՞նչպես խնամել մաշկը և ի՞նչ միջոցներ ընտրել
Դեմքի մաշկը պահանջում է ամենօրյա խնամք` օրական առնվազն երկու անգամ։ Առանձնահատուկ խնամքը...
Մեր զրուցակիցն է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, բ.գ.թ, բժշկական ծառայության գնդապետ Արմեն Նազարյանը...
Ակնային ախտահարումները տարեցտարի ավելանում են, որին նպաստող պատճառներն են` գենետիկան, սնուցման խանգարումները, գաջեթների ակտիվ օգտագործումը և այլն: Երեխաների մոտ ակնային ախտահարումները...
Հղիության 37 շաբաթն անցնելուց հետո ապագա մայրիկը պետք է նախապատրաստվի ծննդաբերության: Չափազանց կարևոր է փաստաթղթերի և ծննդատուն տանելու պայուսակի պարտադիր և ցանկալի իրերի ցանկը կազմելը...
Ցրտային եղնջացանն օրգանիզմի յուրահատուկ արձագանքն է ցածր ջերմաստիճանի, սառը օդի, ջրի, անգամ սեփական սառած քրտինքի ազդեցությանը: Այն արտահայտվում է մաշկի՝ վերոնշյալ ազդեցություններին ենթարկված...
Մաշկն օրգանիզմի ամենամեծ և մարդու կողմից ամենատեսանելի օրգանն է, հետևաբար հենց մաշկն է ամենաշատ տեղեկություններ հաղորդում օրգանիզմի և նրանում կատարվող ֆիզիոլոգիական ու ախտաբանական գործընթացների մասին...
Արդեն ձմեռ է, իսկ տարվա այս եղանակին, սովորաբար, գլուխ են բարձրացնում վերին շնչառական ուղիների վարակները։ Վարակի մուտքի դռներ են բերանը և վերին շնչուղիները։ Վարակը վերին շնչառական ուղիներով ներթափանցում է...
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Սրտաբանների եվրոպական միության պատվավոր անդամ, Եվրասիական երկրների սրտաբանների ասոցիացիայի նախագահության անդամ...
Մեր զրուցակիցն է բժիշկ-արյունաբան, պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բուժական ծառայության գծով փոխտնօրեն Կարեն Մելիքսեթյանը...
2021 թվականի սեպտեմբերի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա բժիշկ» և «Տարվա բուժհիմնարկ»...
Ամանորը տարբեր երկրներում նշվում է ազգային ավանդույթների համաձայն, սակայն գլխավոր խորհրդանիշը գրեթե ամեն տեղ համարվում է զարդարված եղևնին։ Տոնից անբաժան են զարդաշղթաները, զանգերը, շամպայնը, նվերները, բարեմաղթանքները...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն