Սալուտեմ 4.2021
Գինին` աշխարհի ամենաքաղաքակիրթ հաճույք. Սալուտեմ ամսագիր №4
21-րդ դարում մասնագետներն այն կարծիքին են, որ մարդը չափավոր քանակով գինի խմելով՝ կամրապնդի իր օրգանիզմը։
Հիշեցնենք, որ ցանկացած սպիրտային ըմպելիք օրգանիզմի համար օգտակար է միայն չափավոր քանակով. չափից ավելի կիրառումը առողջության վրա բացասաբար է անդրադառնում։
Գինու ստեղծման պատմությունից
Գինին խաղողի հյութի խմորման արդյունք է, այն 9-20% ալկոհոլ պարունակող բարդ ըմպելիք է։ Դժվար է պատկերացնել քիմիական միացությունների այն հսկայական քանակությունը, որը մտնում է գինու բաղադրության մեջ. հայտնի է գինու մոտավորապես 600 բաղադրիչ։ Այս բարդ քիմիական միացությունները գինու մեջ առկա են շատ փոքր քանակությամբ, սակայն չափազանց կարևոր դեր են խաղում համային և հոտային որակների ստեղծման գործում։
Հին Հունաստանում գինին համարվում էր ջրից օգտակար, իսկ նրա հակամանրէական ազդեցությունը կասկած չէր հարուցում։ Հռոմեացի լեգեոներներն արշավների ժամանակ միշտ իրենց հետ գինի էին տանում՝ առնվազն դիզենտերիան կանխարգելելու համար։ Նույնիսկ դեղորայքը լուծում էին գինու և ոչ ջրի մեջ։
Աշխարհում գոյություն ունի խաղողի շուրջ 200 տեսակ, որոնցից գինի են պատրաստում։ Այս ըմպելիքը դասակարգվում է ըստ պատրաստման տեխնոլոգիայի, գույնի, ալկոհոլի պարունակության և տարբերվում է շաքարի քանակով, հումքի տեսակով, որակով և հնացման ժամանակով։
Խաղողի կարմիր տեսակներից գինու պատրաստման տեխնոլոգիան առանձնահատուկ է. գինու խմորումը տեղի է ունենում կեղևի և կորիզների առկայության դեպքում, այդ պատճառով շատ օգտակար նյութեր են առաջանում։ Մեծ դեր են խաղում նաև կաղնու փայտից պատրաստված տակառները, որոնց մեծ պահվում է գինին։ Այս պատճառով կարմիր գինին առողջության համար ամենաօգտակարն է։ Կարմիր գինին օգտակար է հիմնականում ի հաշիվ ռեսվերատրոլի, որը գրեթե լիովին բացակայում է սպիտակ գինիների մեջ։
Գինի պատրաստում են նաև այլ մրգերից և հատապտուղներից՝ նռից, խնձորից, սալորից, բալից և այլն։
Գույություն ունի նաև փրփրուն գինի, որը երկրորդային խմորման ընթացքում հագեցնում են ածխաթըթու գազով։ Աշխարհում ամենահայտնի փրփրուն գինին շամպայնն է, որը պատրաստում են Ֆրանիսայի Շամպայն նահանգում առաջին անգամ հայտնագործած և գործադրած տեխնոլոգիայով։
Էնոթերապիա՝ գինեբուժություն
Գինու բուժական և դիետիկ հատկությունները համընդհանուր ճանաչում ունեն։ Գինին «աստվածային ըմպելիք» է, և չափավոր խմելու դեպքում դրսևորում է իր առանձնահատուկ բուժական ազդեցությունը։ Իրականացված բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, որ այս ըմպելիքն ակտիվացնում է իմունային համակարգը, կարգավորում է սրտի աշխատանքը և դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը։
Երբեմն գինով փոխարինում են այն պատրաստուկները, որոնք հիվանդի վրա կողմնակի ազդեցություններ ունեն։ Սրտային անբավարարությամբ հիվանդներին աթերոսկլերոզի դեպքում նշանակվում է սպիտակ գինի` հանքային ջրով, օրական մոտավորապես 0,5 լիտր։
Կաբեռնետ, սապերավի կարմիր գինիները դաբաղային նյութերի մեծ պարունակության շնորհիվ օգտակար են ստամոքսի խանգարումների, սակավարյունության, տուբերկուլոզի սրացման ժամանակ: Կարմիր գինին կործանիչ է բացիլների համար, խթանում է ախորժակը:
Մեծ քանակությամբ հանքային նյութեր պարունակող գինիներն օգտակար են ոսկրային համակարգի հիվանդությունների և կոտրվածքների ժամանակ: Ավիտամինոզի ժամանակ կարելի է խմել ցանկացած տեսակի գինի:
Բրոնխիտը, գրիպը, թոքերում բորբոքային գործընթացները բուժում են գլինտվեյնով՝ տաք գինով, որի մեջ լուծում են շաքար կամ մեղր, ավելացնում տարբեր համեմունքներ։ Նույնիսկ, եթե գինին կիսով չափ նոսրացվի ջրով, այնուամենայնիվ, կօգնի պաշտպանվել աղիքային վարակից, կսպանի տիֆի հարուցիչը:
Խաղողի գինին փոխարինում է քնաբերներին. 150 գրամը ցրում է բոլոր տագնապներն ու վախերը՝ ապահովելով հաճելի, հանգիստ և առողջ քուն։
Ի դեպ, տարեցների վրա բուժական ազդեցության համար մեծ նշանակություն ունի այն, որ խաղողի գինու սպիրտը ստեղծում է հաճելի հանգստի տրամադրություն, ինչի արդյունքում ցրվում են ծերունական վախերը, անհանգստությունները, լավանում է քունը:
Վերջին տասնամյակում խաղողի և գինու մեջ հայտնաբերվել և բացահայտվել են պոլիֆենոլների դասին պատկանող ավելի քան 30 միացություններ՝ պրոանտոցիանիդոլներ: Դրանց օգտակար ազդեցությունն օրգանիզմի վրա հսկայական է և լիովին ուսումնասիրված չէ:
Սակայն հայտնի է, որ դրանք հզոր հակաօքսիդանտներ են, չեզոքացնում են ազատ ռադիկալները, պաշտպանում են արևային ճառագայթումից, կանխում են արյան մեջ խոլեսթերինի մակարդակի բարձրացումը, ինչն իր հերթին կանխում է անոթներում ճարպային վահանիկների առաջացումը և աթերոսկլերոզի զարգացումը:
Չմոռանանք հիշեցնել, որ գինեբուժությամբ զբաղվելուց առաջ պետք է անպայման պարզել անհատական ընկալունակությունը գինու, ալկոհոլային խմիչքների նկատմամբ:
Գինին որպես հակասեպտիկ
Ըստ գիտական հետազոտությունների՝ սպիրտը, ինչպես նաև սպիտակ և կարմիր գինին, օժտված են վարակազերծիչ հատկություններով: 1 բաժակ ջրին ավելացրած մի քանի կաթիլ գինին հավասարապես ոչնչացնում է կոլիբակտերիաները, սալմոնելաները:
Ուշադրություն: Գիտականորեն ապացուցված է, որ եթե ջրի մեջ բնական գինի ավելացվի (գինու չափաբաժինը` 1/3), ապա մեկ ժամ անց ջուրը մաքրված կլինի տարբեր հարուցիչներից, մանրէներից:
Գինին պետք է խմել միայն ուտելու ժամանակ, առանց շտապելու, վայելելով հաճույքը՝ ասես համտեսելով: Քչերը գիտեն, որ կարմիր գինին գերադասելի է խմել ուտելուց առաջ, քանի որ բաղադրության մեջ կան քիչ քանակով երկաթի միկրոտարրեր, որոնք օգնում է երկաթի յուրացմանը:
Ընդունված է գինու թույլատրելի և անվտանգ չափաբաժին համարել շաբաթական 2-3 բաժակը: Գինու օրական չափաբաժինը տղամարդկանց համար մեկ բաժակ է (100-150 մլ), կանանց համար՝ կես բաժակ (50-75 մլ):
Այս նորման առողջների և այն մեծահասակների համար է, որոնք չունեն հետևյալ հակացուցումները.
- ստամոքսաղիքային ուղու հիվանդություններ՝ ստամոքսի և տասներկումատնյա աղու խոց, գաստրիտ, պանկրեատիտ,
- միգրեն,
- հղիություն և կրծքով կերակրում,
- սրտի իշեմիկ հիվանդություն կամ գերճնշման սրացում,
- դեպրեսիա,
- լյարդի դիսֆունկցիա,
- պոդագրա,
- դիաբետ,
- ճարպակալում,
- երիկամների, լյարդի հիվանդություններ:
Կարմիր գինին կարող է միգրեն առաջացնել, գլխապտույտ, ալերգիա, ուստի խորհուրդ չի տրվում ինքնուրույն զբաղվել գինեբուժությամբ: Նման փորձ անելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ:
Գինի գնելիս ինչպես կատարել ճիշտ ընտրություն
Կարևոր է հաշվի առնել խմիչքի թափանցիկությունը: Շիշն ուղղեք դեպի լույսը և կտրուկ շրջեք: Եթե պարունակությունը մնա թափանցիկ՝ վառ փայլով, խմիչքը լավն է: Նստվածքի առկայության և գինու պղտորման դեպքում որակը կասկածելի է: Նստվածք կարող են ունենալ միայն թանկարժեք ֆիրմային և տնային գինիները:
Գինու որակը կարելի է որոշել նաև վերջինիս գույնով. խմիչքը մոտեցնել սպիտակ ֆոնին և ուշադիր զննել. որքան գույնը հագեցած և վառ է, այնքան գինին երիտասարդ է:
Ինչպես պետք է խմել գինին
Խորհուրդ է տրվում բացել գինին, թողնել, որ այն շնչի գոնե 10 րոպե և վայելել նրա բույրը: Հարկ չկա այն ջրի նման խմել, ավելի լավ է կում անել և մի 1-2 վայրկյան պահել լեզվի հետին մասում՝ համային ռեցեպտորներին հնարավորություն տալով լիովին զգալ համը: Կարևոր է նաև խմել ոչ մեծ կումերով:
Սեղանի սպիտակ գինին մատուցվում է նախուտեստի, թեթև մսային և ձկնային ճաշատեսակների հետ: Բնական չոր, կիսաչոր և կիսաքաղցր գինին լավ համակցվում է բանջարեղենային ուտեստների հետ: Կարմիր չոր գինին համադրվում է ոչխարի, հորթի, որսի մսի և թռչնամսի, խորովածի, փլավի, խաշած խոզի մսի հետ։
Գինու յուրաքանչյուր տեսակ մատուցվում է տարբեր ջերմաստիճաններում.
- տանինով հագեցած կարմիր գինին՝ 18-20°C,
- թեթև կարմիրը՝ 14-16°C,
- թեթև սպիտակը՝ 12-14°C,
- շամպայնը՝ 6-7°C-ից ոչ ցածր:
Ինչպես և որքան պահել գինին
Գինու պիտանիության ժամկետը պայմանավորված է վերջինիս տեսակով՝ սպիրտի, շաքարի, թթուների և դաբաղող նյութերի պարունակությամբ: Սպիտակ գինիները հիմնականում պահպանվում են 2-3 տարի, կարմիրները՝ 2-10 տարի: Որոշ էլիտար գինիներ պահպանվում են մինչև 100 տարի: Շշերով պահելու օպտիմալ ջերմաստիճանն է 10-15°С-ը՝ 60-80% խոնավության պայմաններում:
Եթե շիշը բացել եք և գինին մինչև վերջ չեք խմել, անհրաժեշտ է հերմետիկ փակել խցանով և դնել սառնարանում: Այսպես փրփրուն գինին կարող է պահպանվել մինչև 24 ժամ, սպիտակը՝ մինչև 3 օր, կարմիրը՝ մինչև 5, թնդեցվածը՝ մինչև 7 օր:
«Առողջ և հիվանդ մարդու համար գինին և մեղրը լավագույն միջոցներն են, եթե դրանք բնական են և ճիշտ են կիրառվում»։
Հիպոկրատ՝ անտիկ հույն բժիշկ
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Առիթ ունեցանք ծանոթանալու Lilevents ընկերության հիմնադիր Լիլիթ Հովհաննիսյանի հետ և փորձեցինք փոքրիկ հարցազրույցի շրջանակում ներկայացնել ընկերության գործունեությանը, պարզել, թե ինչպես հաջողվեց ոչնչից ինչ-որ բան ստեղծել...
Աջափնյակ բժշկական կենտրոնը հիմնվել է 2019 թվականին։ Կենտրոնը մատուցում է թերապևտիկ և վիրաբուժական, ամբուլատոր ու ախտորոշիչ ծառայություններ։ 2021 թվականի սկզբից կենտրոնն արդեն համալրել էր Հայաստանի դինամիկ...
Ի՞նչպես խնամել մաշկը և ի՞նչ միջոցներ ընտրել
Դեմքի մաշկը պահանջում է ամենօրյա խնամք` օրական առնվազն երկու անգամ։ Առանձնահատուկ խնամքը...
Մեր զրուցակիցն է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, բ.գ.թ, բժշկական ծառայության գնդապետ Արմեն Նազարյանը...
Ակնային ախտահարումները տարեցտարի ավելանում են, որին նպաստող պատճառներն են` գենետիկան, սնուցման խանգարումները, գաջեթների ակտիվ օգտագործումը և այլն: Երեխաների մոտ ակնային ախտահարումները...
Հղիության 37 շաբաթն անցնելուց հետո ապագա մայրիկը պետք է նախապատրաստվի ծննդաբերության: Չափազանց կարևոր է փաստաթղթերի և ծննդատուն տանելու պայուսակի պարտադիր և ցանկալի իրերի ցանկը կազմելը...
Ցրտային եղնջացանն օրգանիզմի յուրահատուկ արձագանքն է ցածր ջերմաստիճանի, սառը օդի, ջրի, անգամ սեփական սառած քրտինքի ազդեցությանը: Այն արտահայտվում է մաշկի՝ վերոնշյալ ազդեցություններին ենթարկված...
Մաշկն օրգանիզմի ամենամեծ և մարդու կողմից ամենատեսանելի օրգանն է, հետևաբար հենց մաշկն է ամենաշատ տեղեկություններ հաղորդում օրգանիզմի և նրանում կատարվող ֆիզիոլոգիական ու ախտաբանական գործընթացների մասին...
Արդեն ձմեռ է, իսկ տարվա այս եղանակին, սովորաբար, գլուխ են բարձրացնում վերին շնչառական ուղիների վարակները։ Վարակի մուտքի դռներ են բերանը և վերին շնչուղիները։ Վարակը վերին շնչառական ուղիներով ներթափանցում է...
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Սրտաբանների եվրոպական միության պատվավոր անդամ, Եվրասիական երկրների սրտաբանների ասոցիացիայի նախագահության անդամ...
Մեր զրուցակիցն է բժիշկ-արյունաբան, պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բուժական ծառայության գծով փոխտնօրեն Կարեն Մելիքսեթյանը...
2021 թվականի սեպտեմբերի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա բժիշկ» և «Տարվա բուժհիմնարկ»...
Ամանորի տոնածառ
Տոնածառի պատմությունը շատ հին է, սկիզբ է առնում հոների ժամանակներից և առնչվում է Կենաց ծառի պաշտամունքի հետ...
Ամանորը տարբեր երկրներում նշվում է ազգային ավանդույթների համաձայն, սակայն գլխավոր խորհրդանիշը գրեթե ամեն տեղ համարվում է զարդարված եղևնին։ Տոնից անբաժան են զարդաշղթաները, զանգերը, շամպայնը, նվերները, բարեմաղթանքները...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն