Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 4.2021

Ալեքսանդր Ֆլեմինգ (1881-1955). պատեհաժամ պատահականություն. հակաբիոտիկների դարաշրջանի սկիզբը. Սալուտեմ ամսագիր №4

Ալեքսանդր Ֆլեմինգ (1881-1955). պատեհաժամ պատահականություն. հակաբիոտիկների դարաշրջանի սկիզբը. Սալուտեմ ամսագիր №4

Նա պատահաբար ընտրեց ինստիտուտը, պատահաբար գտավ լաբորատորիան, պատահաբար կատարեց XX դարի խոշորագույն բացահայտումներից մեկը: Նույնիսկ նրա ազգանունը հաճախ պատահաբար շփոթում են Ջեյմս Բոնդի մասին լրտեսական վեպերի հեղինակի ազգանվան հետ...


Ալեքսանդր Ֆլեմինգը ծնվել է օգոստոսի 6-ին Դարվելում (Մեծ Բրիտանիա), շոտլանդական աղքատ ընտանիքում: Նա իր հոր՝ Հուգ Ֆլեմինգի յոթերորդ երեխան էր և մոր՝ Գրեյս Մորտոնի երրորդ երեխան. Ֆլեմինգի հայրը 59 տարեկանում երկրորդ անգամ ամուսնացել էր իրենից շատ երիտասարդ կնոջ հետ։ Հուգ Ֆլեմինգը մահացավ, երբ Ալեքսանդրն ընդամենն ութ տարեկան էր:

 

Սկզբում ամբողջ հոգսը մոր վրա էր, որը կարողացավ երկու ամուսնություններից ծնված երեխաներին միավորել իսկական ընտանիքի մեջ: Երեխաները մեծանալով՝ տեղափոխվում էին Լոնդոն: Իր հերթին մայրաքաղաք ուղևորվեց նաև Ալեքսանդրը: Նա բնակություն հաստատեց եղբոր՝ Թոմասի մոտ, որն արդեն սկսել էր ակնաբուժական պրակտիկան, և աշխատանքի անցավ գրասենյակում՝ զուգահեռաբար գրանցվելով բրիտանական բանակի Լոնդոնի շոտլանդական գնդում։ Սկըսվեց անգլո-բուրական պատերազմը: Ալեքսանդրն իրեն դրսևորեց որպես արտակարգ հրաձիգ, նաև բացահայտվեց ջրագնդակի նկատմամբ ունեցած սերը:

 

Այդ ամենը հետագայում, որքան էլ տարօրինակ էր, ազդեցին նրա գիտական կարիերայի վրա:


 հակաբիոտիկների դարաշրջանի սկիզբըԸնդհանրապես, Ֆլեմինգի հետագա կյանքը տարօրինակ ընթացք ունեցավ: 1901-ին, իրավունք ստանալով ընդունվել ցանկացած բժշկական ուսումնարան, Ֆլեմինգն իր ապագա կրթօջախն ընտրեց այսպես. «Լոնդոնում կար 12 այդպիսի ուսումնարան, և ես 3-ից մոտավորապես նույն հեռավորության վրա էի ապրում: Այդ ուսումնարաններից ոչ մեկի մասին ոչինչ չգիտեի, սակայն Լոնդոնի շոտլանդական ջրագնդակի թիմի կազմում մեկ անգամ խաղացել էի «Սուրբ Մարիամի» սաների դեմ: Եվ ես ընդունվեցի «Սուրբ Մարիամ» հիվանդանոցի ուսումնարան»: Հետագայում պատահականություններն ավելի շատացան:


1905 թ. Ֆլեմինգը որոշեց, ամեն դեպքում, վիրաբույժ դառնալու համար քննություններ հանձնել և… իրավունք ստացավ իր ազգանունից հետո գրել F.R.S.C.՝ «Թագավորական վիրաբուժական քոլեջի սան»: Սակայն վիրաբուժությունը երբեք չէր գրավել Ալեքսանդրին: Ի՞նչ անել հետո:


Ամեն ինչ ինքնըստինքյան կարգավորվեց, երբ նա պատահաբար հանդիպեց պարոն Ալմրոթ Ռայթին։ Նա նույն «Սուրբ Մարիամ» հիվանդանոցում մանրէաբանական լաբորատորիայի ղեկավարն էր: Ալմրոթ Ռայթը արտասովոր մարդ էր: Մանրէաբանական լաբորատորիան նա հիվանդանոցում բացել էր 1902 թվականին, երբ արդեն ստեղծել էր որովայնային տիֆի պատվաստանյութը, և նրան շնորհվել էր ասպետի կոչում:


Ռայթի լաբորատորիայում այսպես հայտնվեց ևս մեկ աշակերտ՝ Ալեքսանդր Ֆլեմինգը, որտեղ աշխատեց կես  դար՝ մինչև իր մահը:

 

Այդ շրջանում աշխարհում մանրէաբանական և իմունաբանական բում սկսվեց: Վարակները հանձնվելու միտք չունեին, անհրաժեշտ էին մանրէասպան պատրաստուկներ։ Մեծ հույսեր էին կապում Նոբելյան մրցանակի դափնեկիր Պաուլ Էրլիխի ստեղծած «Պատրաստուկ 606»-ի՝ սալվարսանի հետ: Այն հաջողությամբ վերացնում էր սիֆիլիսի հարուցիչը, սակայն իդեալական չէր` վնասում էր օրգանիզմին: Հիանալի հրաձիգ և ջրագնդակի վարպետ Ա. Ֆլեմինգի երազանքը մնում էր չիրագործված՝ գտնել «արծաթե գնդակ», որը կսպաներ միայն մանրէներին:


 հակաբիոտիկների դարաշրջանի սկիզբըՀենց վերքերը և դրանց պաշտպանության ֆիզիոլոգիական մեխանիզմներն ուսումնասիրելով՝ 1922 թ. Ֆլեմինգն ու Ռայթը մարդու քթային արտադրության մեջ հայտնաբերեցին այնպիսի նյութ, որը «լուծում էր մանրէները»: Կրկին` պատահաբար. ասում են, որ Ֆլեմինգը պարզապես փռըշտացել է մանրէների կուլտուրայի պլանշետի վրա: Այդ սպիտակուցը նրանք անվանեցին լիզոցիմ և պարզեցին, որ այն արտազատում են մարդու լեյկոցիտները: Ցավոք, «արծաթե գնդակի» դերը լիզոցիմը չկարողացավ կատարել, քանի որ չափազանց արագ էր քայքայվում, սակայն դեպի երազանք առաջին քայլն արված էր:


Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆլեմիգն ակտիվորեն ուսումնասիրում էր հիվանդաբեր մանրէները, վերքերի մանրէային ախտահարումը՝ «արհեստական վերքի» վրա ցույց տալով, որ առկա հակասեպտիկներն ի վիճակի չեն վերքը լիովին վարակազերծել:


Իսկական խոշոր բացահայտումը կրկին կատարվեց պատահաբար՝ Ֆլեմինգի անփութության շնորհիվ: Ֆլեմինգը չէր սիրում շեղվել հիմնական աշխատանքից, հերթական փորձարկումը կատարելու համար ոչ թե լվանում էր նախորդ փորձանոթը, այլ վերցնում էր նոր, մաքուր փորձանոթ։ Աշխատանքն ավարտելով՝ նա իր օգտագործած փորձանոթները թողնում էր հենց սեղանի վրա, և փորձարկումներից հետո լաբորատոր սպասքը հաճախ լվանում էին նրա գործընկերները: Ինքը մաքրությամբ ճարահատյալ զբաղվում էր այն ժամանակ, երբ սեղանի վրա այլևս տեղ չկար, և ամեն ինչ խառնված էր իրար: 1928 թվականի օգոստոս ամիսը Ալեքսանդր Ֆլեմինգն անցկացնում էր իր ընտանիքի հետ։ Աշխատանքի գալով սեպտեմբերի 3-ին՝ նա հայտնաբերում է, որ ստաֆիլակոկերով պլանշետներից մեկը ծածկվել է բորբոսով: Ստաֆիլակոկերի կուլտուրաներն անհետացել էին, իսկ բորբոսի գաղութներն իրենց լավ էին զգում:

 

 հակաբիոտիկների դարաշրջանի սկիզբը«Լուսադեմին արթնանալով՝ ես չէի պլանավորում հեղափոխություն անել բժշկության մեջ: Սակայն ենթադրում եմ, որ հենց դա էլ արեցի»,- ասել է նա:


Պարզվեց՝ բորբոսը պենիցիլինների դասին պատկանող սունկ է, և 1929 թ. մարտի 7-ին առաջին անգամ հնչեց «պենիցիլին» բառը:

 

Վերջինիս մասին նույն տարում British Journal of Experimental Pathology-ում հոդված հրապարակվեց, որը, սակայն, առանձնակի ուշադրություն չգրավեց: Դա ուներ իր պատճառները: Ֆլեմինգը քիմիկոս չէր և չէր կարող պենիցիլինը մաքուր ձևով անջատել, և նրա մտքով անգամ չէր անցնում հակաբիոտիկը կիրառել ներքին ընդունման համար. միայն արտաքին կիրառում:


Պենիցիլին անջատելու անհաջող փորձերը գիտնականը շարունակեց մինչև 1940 թ., երբ Օքսֆորդում դա հաջողությամբ իրականացրին Հովարդ Ֆլորը և Էռնստ Չեյնը: Հենց նրանք 1-ինը փորձարկեցին մաքուր պատրաստուկը: Երբ սկսվեց 2-րդ աշխարհամարտը, պարզ դարձավ, թե որքան հրատապ ու օրախնդիր էր հայտնագործությունը. վիրավոր զինվորները լիարժեք բուժվում էին պենիցիլինով:


Հենց այդ ժամանակ էլ որոշվեց երեք գիտնականներին Նոբելյան մրցանակ շնորհել։ Այդ մասին հայտարարեցին պատերազմի ավարտից անմիջապես հետո:


 հակաբիոտիկների դարաշրջանի սկիզբըՖլեմինգը 1945 թ. ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի (Հովարդ Ֆլորի և Էռնստ Չեյնի հետ համատեղ): Նոբելյան հանձնաժողովի ձևակերպումը հետևյալն էր. «Պենիցիլինի հայտնագործման և տարատեսակ վարակիչ հիվանդությունների ժամանակ դրա բուժական արդունավետության բացահայտման համար»:


Թեև Չեյնի և Ֆլորի ներդրումը փոքր չէր, այնուամենայնիվ, լրատվամիջոցների հերոսը, լրագրողների պաշտելի կերպարը դարձավ հենց Ֆլեմինգը: Հնարավոր է՝ դեր խաղացին նրա շոտլանդական նուրբ հումորը և լրագրողների հետ ջերմ ու մտերմիկ հարաբերություններ հաստատելու ունակությունը:


Պատմում են, որ մի անգամ ԱՄՆ-ում նախաճաշից առաջ Ֆլեմինգին դարանակալում են 2 լրագրող և նրա մոտենալուն պես «չափազանց կարևոր» հարց են տալիս . «Ինչի՞ մասին է այս պահին մտածում անվանի գիտնականը»: Ֆլեմինգը, որ տանել չէր կարողանում նման անակնկալները, պատասխանում է, որ մտածում է իսկապես շատ արտառոց և կարևոր բանի մասին: Ու երբ լրագրողները, համակ ուշադրություն դարձած, սպասում են սենսացիոն լուրի՝ նա անվրդով ասում է. «Ես հիմա մտածում եմ` նախաճաշին երկո՞ւ ձու ուտեմ, թե՞ մի»:


Ֆլեմինգը մահացել է սրտի նոպայից 1955 թ. մարտի 11-ին: Նրա աճյունասափորը գտնվում է Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում՝ այնպիսի անվանի բրիտանացիների կողքին, ինչպիսք են դուքս Վելինգթոնը և ծովակալ Նելսոնը:

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N4
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը
Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը

Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Lilevents. սիրելի զբաղմունքից` կայացած ընկերություն. Սալուտեմ ամսագիր №4
Lilevents. սիրելի զբաղմունքից` կայացած ընկերություն. Սալուտեմ ամսագիր №4

Առիթ ունեցանք ծանոթանալու Lilevents ընկերության հիմնադիր Լիլիթ Հովհաննիսյանի հետ և փորձեցինք փոքրիկ հարցազրույցի շրջանակում ներկայացնել ընկերության գործունեությանը, պարզել, թե ինչպես հաջողվեց ոչնչից ինչ-որ բան ստեղծել...

«Աջափնյակ» բժշկական կենտրոնի հաջողության գաղտնիքը. Սալուտեմ ամսագիր №4
«Աջափնյակ» բժշկական կենտրոնի հաջողության գաղտնիքը. Սալուտեմ ամսագիր №4

Աջափնյակ բժշկական կենտրոնը հիմնվել է 2019 թվականին։ Կենտրոնը մատուցում է թերապևտիկ և վիրաբուժական, ամբուլատոր ու ախտորոշիչ ծառայություններ։ 2021 թվականի սկզբից կենտրոնն արդեն համալրել էր Հայաստանի դինամիկ...

Կոսմետոլոգի մոտ. հարցազրույց Լիանա Մարկոսյանի հետ. Սալուտեմ ամսագիր №4
Կոսմետոլոգի մոտ. հարցազրույց Լիանա Մարկոսյանի հետ. Սալուտեմ ամսագիր №4

Ի՞նչպես խնամել մաշկը և ի՞նչ միջոցներ ընտրել

Դեմքի մաշկը պահանջում է ամենօրյա խնամք` օրական առնվազն երկու անգամ։ Առանձնահատուկ խնամքը...

Արմեն Նազարյան. «Թող արշալույսները միշտ խաղաղ լինեն». Սալուտեմ ամսագիր №4
Արմեն Նազարյան. «Թող արշալույսները միշտ խաղաղ լինեն». Սալուտեմ ամսագիր №4

Մեր զրուցակիցն է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, բ.գ.թ, բժշկական ծառայության գնդապետ Արմեն Նազարյանը...

Նշաններ, որոնք վկայում են ակնաբանական խնդիրների մասին. Սալուտեմ ամսագիր №4
Նշաններ, որոնք վկայում են ակնաբանական խնդիրների մասին. Սալուտեմ ամսագիր №4

Ակնային ախտահարումները տարեցտարի ավելանում են, որին նպաստող պատճառներն են` գենետիկան, սնուցման խանգարումները, գաջեթների ակտիվ օգտագործումը և այլն: Երեխաների մոտ ակնային ախտահարումները...

Նախապատրաստվում ենք ծննդաբերության. Սալուտեմ ամսագիր №4
Նախապատրաստվում ենք ծննդաբերության. Սալուտեմ ամսագիր №4

Հղիության 37 շաբաթն անցնելուց հետո ապագա մայրիկը պետք է նախապատրաստվի ծննդաբերության: Չափազանց կարևոր է փաստաթղթերի և ծննդատուն տանելու պայուսակի պարտադիր և ցանկալի իրերի ցանկը կազմելը...

Ցրտային եղնջացան. Սալուտեմ ամսագիր №4
Ցրտային եղնջացան. Սալուտեմ ամսագիր №4

Ցրտային եղնջացանն օրգանիզմի յուրահատուկ արձագանքն է ցածր ջերմաստիճանի, սառը օդի, ջրի, անգամ սեփական սառած քրտինքի ազդեցությանը: Այն արտահայտվում է մաշկի՝ վերոնշյալ ազդեցություններին ենթարկված...

Չոր մաշկ՝ ախտաբանությո՞ւն, թե՞ նորմա. Սալուտեմ ամսագիր №4
Չոր մաշկ՝ ախտաբանությո՞ւն, թե՞ նորմա. Սալուտեմ ամսագիր №4

Մաշկն օրգանիզմի ամենամեծ և մարդու կողմից ամենատեսանելի օրգանն է, հետևաբար հենց մաշկն է ամենաշատ տեղեկություններ հաղորդում օրգանիզմի և նրանում կատարվող ֆիզիոլոգիական ու ախտաբանական գործընթացների մասին...

Ֆարինգիտ. արդեն ձմեռ է. Սալուտեմ ամսագիր №4
Ֆարինգիտ. արդեն ձմեռ է. Սալուտեմ ամսագիր №4

Արդեն ձմեռ է, իսկ տարվա այս եղանակին, սովորաբար, գլուխ են բարձրացնում վերին շնչառական ուղիների վարակները։ Վարակի մուտքի դռներ են բերանը և վերին շնչուղիները։ Վարակը վերին շնչառական ուղիներով ներթափանցում է...

Կառլեն Ադամյան. «Բժշկի խոսքն ավելին է, քան դեղահաբը». Սալուտեմ ամսագիր №4
Կառլեն Ադամյան. «Բժշկի խոսքն ավելին է, քան դեղահաբը». Սալուտեմ ամսագիր №4

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Սրտաբանների եվրոպական միության պատվավոր անդամ, Եվրասիական երկրների սրտաբանների ասոցիացիայի նախագահության անդամ...

Կարեն Մելիքսեթյան. «Ամեն փրկած կյանք լուսավոր կետ է». Սալուտեմ ամսագիր №4
Կարեն Մելիքսեթյան. «Ամեն փրկած կյանք լուսավոր կետ է». Սալուտեմ ամսագիր №4

Մեր զրուցակիցն է բժիշկ-արյունաբան, պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բուժական ծառայության գծով փոխտնօրեն Կարեն Մելիքսեթյանը...

«Տարվա բժիշկ», «Տարվա բուժհիմնարկ» Հուսո Աստղ-2021 ամենամյա մրցանակաբաշխությունը. Սալուտեմ ամսագիր №4.
«Տարվա բժիշկ», «Տարվա բուժհիմնարկ» Հուսո Աստղ-2021 ամենամյա մրցանակաբաշխությունը. Սալուտեմ ամսագիր №4.

2021 թվականի սեպտեմբերի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա բժիշկ» և «Տարվա բուժհիմնարկ»...

Հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի մասին. Սալուտեմ ամսագիր №4
Հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի մասին. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի տոնածառ


Տոնածառի պատմությունը շատ հին է, սկիզբ է առնում հոների ժամանակներից և առնչվում է Կենաց ծառի պաշտամունքի հետ...

Պատմության էջերից Ամեն ինչ տոն օրերի մասին
Ամանորն ամենահին ու ամենասպասված տոնն է աշխարհում. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորն ամենահին ու ամենասպասված տոնն է աշխարհում. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորը տարբեր երկրներում նշվում է ազգային ավանդույթների համաձայն, սակայն գլխավոր խորհրդանիշը գրեթե ամեն տեղ համարվում է զարդարված եղևնին։ Տոնից անբաժան են զարդաշղթաները, զանգերը, շամպայնը, նվերները, բարեմաղթանքները...

Պատմության էջերից Ամեն ինչ տոն օրերի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ