Առաջին օգնություն Շնչառություն
Նորմալ վիճակում մարդու շնչառությունը համաչափ է, անաղմուկ և հանգիստ։ Ինչպես գիտեք, հանգիստ վիճակում չափահաս մարդկանց և ութ տարեկանից բարձր երեխաների մոտ շնչառության հաճախությունը սովորաբար կազմում է րոպեում 14-18 շնչառւսկան շարժում, 1-8 տարեկան երեխաների մոտ՝ 20-25, իսկ ծծկեր երեխաների մոտ 40-60 շնչառական շարժում։ Աշխատեք տեսնել և լսել շնչառության յուրաքանչյուր փոփոխություն: Տուժածի մոտ կարող են հանդիպել շնչառության հետևյալ խանգարումները՝
- աղմկոտ շնչառություն,
- չափազանց արագ կամ դանդաղ շնչառություն,
- չափազանց մակերեսային կամ խորը շնչառություն,
- ցավ շնչառական շարժումների ընթացքում,
- անկանոն շնչառություն։
Շնչուղիների անցանելիության և շնչառության ստուգում
Եթե տուժածը կարողանում է խոսել կամ հազալ, ուրեմն նրա շնչուղիները անցանելի են։ Եթե տուժածն անգիտակից է, ապա պետք է ստուգել նրա շնչուղիների անցանելիությունը։ Անգիտակից տուժածի շնչուղիների անցանելիության ստուգումը բավականին բարդ է։ Առաջին հերթին անհրաժեշտ Է կատարել շնչառական ուղիների բացում։ Եթե տուժածի մոտ չկան ողնաշարի վնասվածքներ, ապա շնչառական ուղիների բացումը կատարվում Է հետևյալ կերպ՝
- Տուժածի գլուխը հետ տարեք և բարձրացրեք կզակը։ Դրա համար մի ձեռքը դրեք տուժածի ճակատին, իսկ մյուս ձեռքով բռնելով կզակից՝ գլուխը զգուշությամբ հետ տարեք (նկ. 3.7ա)։ Պարանոցի փափուկ հյուսվածքների վրա ճնշում գործադրելուց խուսափելու համար կարող եք ծալված միջնամատով տակից պահել կզակը` ցուցամատը տեղադրելով ստորին ծնոտին։ Մատնեմատը և ճկույթը ծալեք այնպես, որ նրանք չհպվեն պարանոցի փափուկ հյուսվածքներին։ Եթե տուժածը մանկահասակ երեխա Է, ապա գլուխը մի թեթև ետ տարեք և բարձրացրեք կզակը (նկ. 3.7բ), իսկ ծծկեր երեխաների մոտ միայն զգուշորեն բարձրացրեք կզակը (նկ, 3.7գ)։
- Բութ մատը տեղադրեք ստորին շրթունքից ներքև և զգուշորեն բացեք տուժածի բերանը։ Անհրաժեշտության դեպքում բութ մատով բռնեք լեզուն և մաքրեք տուժածի բերանում կուտակված լորձը, հեղուկները և այլն։
Եթե ենթադրում եք, որ տուժածն ունի ողնաշարի վնասվածքներ, ապա շնչառական ուղիները բացելու համար բարձրացրեք նրա կզակը՝ առանց գլուխը ետ տանելու (նկ. 3.8)։ Շնչուղիները բացելուց հետո, առանց նրա գլխի դիրքը փոխելու, ստուգեք տուժածի շնչառության առկայությունը։ Դրա համար կռացեք և, այտը մոտեցնելով նրա դեմքին, ձեր հայացքն ուղղեք տուժածի կրծքավանդակին և որովայնին (նկ. 3.9)։ Փորձեք տեսնել, լսել և այտով զգալ նրա շնչառությունը։ Շնչառության ստուգումը կատարեք 5-10 վայրկյանի ընթացքում։ Եթե տուժածը չի շնչում, անհրաժեշտ Է կատարել երկու ներփչում, որի կատարման տեխնիկան տե'ս` "ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ": Երկու ներփչման շնորհիվ դուք նաև ստուգում եք շնչուղիների անցանելիությունը։ Եթե օդը չի անցնում դեպի թոքեր, ապա պետք Է ենթադրել, որ նրա շնչուղիները խցանված են։ Շնչուղիների խցանման դեպքում ցուցաբերվող առաջին օգնությունը տե'ս` "ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ԽՑԱՆՈՒՄ"։ Եթե շնչուղիներն անցանելի են, ապա օդն անցնում Է տուժածի թոքեր, և արյունը հարստանում Է թթվածնով։
Տե'ս նաև "ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն