Ավանդական բժշկություն Ծնեբեկ դեղատու - Спаржа лекарственная - Asparagus officinalis L.
Ծնեբեկ դեղատու- Спаржа лекарственная - Asparagus officinalis L.
Հայկական տարանունները - ծնեփակ, ծնեփուկ, հալիոն, մալաժոր, մարանճու, սափառնիա
Բույսի նկարագրությունը: Ծնեբեկազգիների ընտանիքին պատկանող, 120-150 սմ բարձրության, ճյուղավորված ցողունով բազմամյա խոտաբույս է: ՈՒնի մանր, բաժանասեռ, բաց կանաչավուն կամ դեղնավուն ծաղիկներ: Տերևները մանր են, թելանման, 1-3 սմ երկարության, փնջերով: Պտուղը գնդաձև, եռաբուն հատապտուղ է, հասունանալիս կարմուրում է, իսկ սերմերը սև են: Բազմանում է սերմերով, սածիլներով և կոճղարմատի բաժանումով: Լուսասեր է, ջերմասեր և ցրտադիմացկուն: Լավ է աճում փուխր, օրգանական նյութերով հարուստ, թույլ հիմնային հողերում: Ծաղկում է գարնանը, իսկ պտղակալում` ամռան ամիսներին: Հանդիպում է հանրապետության գրեթե բոլոր վայրերում, հիմնականում թփուտներում, մացառների մեջ, քարքարոտ լանջերին` անկանոն բուսուտների ձևով:
Քիմիական բաղադրությունը: Բույսի արմատներում հայտնաբերված են ասպարագին, արգինին, խելիդոնաթթու, ստերոիդ սապոնին, ճարպայուղ, եթերայուղ, խոլին, մինչև 41% շաքար, ընձյուղներում` 1,6-1,7% սպիտներ (ասպարագին, թիրոզին, լիզին), արսենի հետքեր, շաքար, սաթաթթու, խելիդոնաթթու, գլիկոզիդ կոնիֆերին, ալկալոիդների հետքեր, վանիլին, կումարին, միկրոտարրերից` K, Na, Ca, Mg, P և Fe, վիտամիններից` B1, B2, PP, C, կարոտին: Սերմերը պարունակում են վանիլի հոտ ունեցող մինչև 16% ճարպայուղ:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի արմատը, կոճղարմատը և մատղաշ ընձյուղները: Արմատը և կոճղարմատը հանում են վաղ գարնանը կամ աշնանը, լվանում, չորացնում բացօթյա, պահում հերմետիկ փակվող տուփերի մեջ: Բույսի ընձյուղները հավաքում են վաղ գարնանը և հիմնականում օգտագործում թարմ վիճակում:
Որպես դեղաբույս ծնեբեկն ունի հին պատմություն: Հնդկական բժշկության մեջ կոճղարմատը հայտնի է որպես հակադիզենտերիային միջոց: Չինական բժշկության մեջ արմատի եփուկը համարվում է միզամուղ, ջերմ իջեցնող, օրգանիզմը տոնուսավորող, արյան շրջանառությունը և մարսողությունը կարգավորող միջոց: Կիրառվում է պոդագրայի, ռևմատիզմի, շաքարային դիաբետի և իմպոտենցիայի ժամանակ:
Շնորհիվ խուխը ջրիկացնող և հազը հանգստացնող հատկության, դեղաբույսն օգտագործվում է նաև կապույտ հազի և բրոնխիալ ասթմայի, իսկ ընձյուղներից պատրաստված թուրմը` թրջոցների ձևով, էկզեմայի ժամանակ:
Ավիցեննան դեղաբույսը ներքին ընդունման ձևով տվել է թոքերի պալարախտով հիվանդներին` որպես խուխամուղ, իսկ ստամոքսի քաղցկեղի դեպքում` ոչ միայն հիվանդի ընդհանուր վիճակը մեղմացնող, այլև որպես լիարժեք սնունդ:
Մ. Հերացին բույսի արմատը համարել է որպես ստամոքսը մաքրող, ջերմիջեցնող, միզամուղ և խուխամուղ, ինչպես նաև հակառևմատիկ միջոց: Արպիասուսը բույսի սերմերը տվել է սեռական սառնության ժամանակ, իսկ Ամիրդովլաթը` ''հալիոն'' անվան տակ, նշում է, որ դեղաբույսը բացում է լյարդի և երիկամների խցանումը, ավելացնում սերմնագոյացումը, օգնում թիկունքի, մեջքի, երիկամների և միզապարկի ցավերին: Բույսի սերմերը համարել է հակաբեղմնավորիչ, միաժամանակ դրանք ավելացնում և լավացնում են ստնտուի կաթը, իսկ այլ բույսերի հետ խառնած` նշանակվել է դեղնուկով հիվանդներին: Այնուհետև նշվում է, որ արմատը կտրում է ատամի ցավը, սպեղանու ձևով բուժում է դեմքի ցանավորումը, բացում դաշտանը, միզակապությունը, իջեցնում խուխի հետ կապված բարձր ջերմությունը, ակտիվացնում մերձավորությունը, նպաստում ծննդաբերության հեշտացմանը: Դեղաբույսի պատրաստուկներն օծելու ձևով օգնում են մեջքի ցավին, մորմի կծածին: Ներքին ընդունման ձևով սերմերը ''հովացնում են ստամոքսը'', վերացնում քրտինքի տհաճ հոտը:
Հայկական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի պատրաստուկներն օգտագործում են երակների խցանումը բացելու համար, լյարդի և երիկամների հիվանդությունների, գոտկացավի, ատամնացավի, աղեփքանքի ժամանակ և այլն:
Ֆրանսիայում կոճղարմատը և մատղաշ ընձյուղները համարվում են արդյունավետ միզամուղ միջոց: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ արմատը օգտագործվում է միզաքարային հիվանդության դեպքում, իսկ հայրենական ժողովրդական բժշկության մեջ` ջրգողության, միզապարկի բորբոքումների, դիսուրիայի, սրտխփոցների, ռևմատիզմի, գեղձախտի և էպիլեպսիայի ժամանակ: Արտաքին ձևով դեղաբույսն օգտագործվում է մաշկային տարբեր բնույթի ցանավորումների ժամանակ:
Ըստ Ն. Գ. Կովալևայի տվյալների, դեղաբույսը լավ ներգործություն է թողնում սուր և քրոնիկական նեֆրիտների վրա` երիկամների ֆունկցիոնալ բավարար վիճակի առկայության պայմաններում: Նման արդյունք արձանագրվել է նաև միզավազանների և միզապարկի մի շարք հիվանդությունների ժամանակ: Հեղինակի տվյալներով, բույսի վերգետնյա մասը ունի անոթալայնիչ, կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող և միզամուղ հատկություն: Այն կիրառվում է նաև սրտանոթային նևրոզների բուժման նպատակով:
Դեղաբույսի փորձարարական կիրառումները ցույց են տվել, որ այն իջեցնում է զարկերակային արյան ճնշումը, ուժեղացնում սրտի կծկումները, դանդաղեցնում նրա ռիթմը, լայնացնում ծայրամասային անոթները, ավելացնում դիուրեզը, լավացնում երիկամների ֆունկցիաները: Թբիլիսիի գիտահետազոտական ինստիտուտում հիմնավորվել է դեղաբույսի ընձյուղների չափավոր միզամուղ հատկությունը:
Ծնեբեկը` որպես դիուրետիկ, օֆիցինալ է Ֆրանսիայում, Մեքսիկայում, Պորտուգալիայում և Վենեսուելայում: Շնորհիվ բույսի մեջ պարունակվող զգալի քանակության ասպարագինի` նրա պատրաստուկները սրտի վրա ցուցաբերում են հանգստացնող ազդեցություն, ինչպես նաև վերացնում միզապարկի պարեզը: Դեղաբույսի պատրաստուկները կործանարար ներգործություն են ցուցաբերում նախակենդանիների վրա:
Կիրառման եղանակները: Արմատից և կոճղարմատից ջրաթուրմ պատրաստելու համար 2-3 թեյի գդալ հումքը `1 բաժակ եռման ջրում 2 ժամ թրմելուց հետո, օրվա մեջ ընդունում են 3 անգամ, կամ` թարմ ընձյուղներից ջրաթուրմ պատրաստելու համար, 20 գ հումքը 1 բաժակ եռման ջրում 1 ժամ թրմելուց հետո այն ընդունում են 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Արմատից եփուկ պատրաստելու համար 60 գ հումքը 1 լ ջրում եռացնում են 30 րոպե, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, կամ` 20 գ հումքը 1 բաժակ ջրում եռացնում են 15 րոպե և ըմպում օրվա մեջ 3 անգամ, կամ` 6-15 գ չոր արմատը եռացնում են 15 րոպե 1 բաժակ ջրում և ըմպում միանվագ: Միզամուղ հավաքածուների մեջ հավասար չափով մտնում են սամիթի սերմեր, մաղադանոսի, նեխուրի և ծնբեկի արմատներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 բաժակ սառը ջրում թրմում են 6 ժամ, այնուհետև 15 րոպե եռացնում և ըմպում օրվա մեջ մի քանի անգամ: Այս միջոցը հակացուցված է հղիության և միզուղիների սուր բորբոքումների ժամանակ:
Օշարակ պատրաստելու համար թարմ ընձյուղների հյութին կիսով չափ ավելացնում են շաքարավազ, դնում ջրաբաղնիքի մեջ, անընդհատ խառնում, թողնում մինչև թանձրանալը, որից հետո ընդունում 5-ական ճաշի գդալ` առավոտյան և երեկոյան, պահելով հերմետիկ խցանով ամանի մեջ: Դեղաբույսից ստացվող մզվածքը ընդունում են 8-10-ական կաթիլ` օրական 3 անգամ, իսկ ասպարագինը` 2%-անոց լուծույթի ձևով, 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ:
Այլ օգտակար հատկանիշները: Որպես ուտելի վայրի բույս, ծնեբեկը մարդկությանը հայտնի է շատ վաղուց: Վաղ գարնանը մատղաշ ընձյուղները խաշում են ու յուղով տապակում, նաև գցում են ապուրի մեջ կամ` կոնսերվացնում: Դրանք շատ համեղ են և համարվում են դելիկատես: Պտուղները երբեմն օգտագործում են սուրճի փոխարեն: Սակայն որոշ մարդկանց մոտ ծնեբեկը տալիս է արտահայտված ալերգիկ ռեակցիա:
Բույսը մշակում են, դեկորատիվ նպատակներով աճեցնում են նաև պուրակներում:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն