Հղիություն, ծննդաբերություն
|
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ
Նիտրոիմիդազոլի ածանցյալներ: Մետրոնիդազոլը (մետրոգիլ, տրիխոպոլ, ֆլագիլ) զգալիորեն մեծացնում է մարդու լիմֆոցիտներում պտղի վրա քաղցկեղածին ազդեցություն ունեցող քրոմոսոմային աբերացիաների հաճախությունը: Հղիության 1-ին եռամսյակում կարող է ի հայտ գալ սաղմնաթունային ներգործություն, ինչի կապակցությամբ էլ նիտրոիմիդազոլի ածանցյալներ այս փուլում չեն կիրառվում: 2-րդ և 3-րդ եռամսյակներում դրանք նշանակվում են միայն կենսական ցուցումներով: Կրծքով սնուցման ժամանակ հնարավոր են նորածնի ախորժակի բացակայությունը, փսխումն ու դիսկրազիան:
Հակասնկային դեղեր են` լևորինը, ամֆոտերիցինը, գրիզեոֆուլվինը, նիստատինը, նատամիցինը (պիմաֆուցին), կլոտրիմազոլը, ֆլուկոնազոլը (դիֆլուկան) և այլն: Փորձում հայտնաբերվել է ամֆոտերիցինի և գրիզեոֆուլվինի արատածին ազդեցությունը: Նշված չեն նիստատինի, նատամիցինի, կլոտրիմազոլի, միկոնազոլի, բիֆոնազոլի արատածին և պտղաթունային ազդեցությունները: Մարդու կողմից տրիազոլային շարքի (ֆլուկոնազոլ կամ դիֆլուկան, իտրակոնազոլ) դեղեր ընդունելու տվյալները չեն պարունակում կիրառման վտանգի մասին տեղեկություններ, սակայն կենդանիների վրա փորձերում ի հայտ են բերվել դրանց մեծ դեղաչափերով թունայնությունը: Կրծքով սնուցման փուլում պետք է խուսափել լևորինի, գրիզեոֆուլվինի, ամֆոտերիցին B-ի, ֆլուկոնազոլի , իտրակոնազոլի կիրառումից:
Ստոմատոլոգիական պրակտիկայում կիրառվող ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի (ՈՍՀԴ) ազդեցությունը պտղի վրա
Հղիության ժամանակ ցավազերծիչներ ընդունելու անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տրվում դրանք կիրառել փոքր դեղաչափերով ու կարճաժամկետ: Հղիության ուշ փուլերում դրանց ընդունումից հնարավոր են ժամկետանց հղիության, հղիի և պտղի արյունահոսության ձևով բարդություններ, բոտալյան ծորանի վաղաժամկետ փակում, թոքային գերճնշում և նորածնի երիկամների ֆունկցիայի խանգարում (Վ.Կուկես, 1999):
Մարդու պտղի վրա սալիցիլատների և ինդոմետացինի արատածին ազդեցության գրական տվյալները սակավաթիվ են: Սակայն կենդանիների վրա փորձերում ցույց է տրվել դրանց արատածնությունը: Հղիության ուշ փուլերում այդ դեղերի նշանակում խորհուրդ չի տրվում, քանի որ ացետիլսալիցիլաթթվի` նույնիսկ ախտանշանային ընդունումը (շաբաթական 1 անգամ ) կարող է պտղի վրա թողնել հետևյալ ազդեցությունները.
- սաղմնաթունային` ընդհուպ մինչև սաղմի ներծծումը,
- արատածին, որը հետծննդյան շրջանում դրսևորվում է սիրտ-անոթային շեղումներով (ձախ փորոքի թերաճ, թոքային գերճնշմամբ միջփորոքային միջնորմի արատ), ստոծանու ճողվածքներով,
- պտղի աճի դանդաղում` հանգեցնելով բնածին թերաճի:
Պտղի քիմքի ճեղքվածքի 599 դեպքի հետազոտությունը ցույց է տվել, որ նման 14,9% նորածին սալիցիլատների ազդեցությանն է ենթարկվել հղիության 1-ին, 11,5%-ը` 2-րդ և 8%-ը` 3-րդ եռամսյակում (I.Saxon, 1975):
Գրականության մեջ կան պտղի վրա այլ ՈՍՀԴ-երի` ինդոմետացինի, իբուպրոֆենի, նապրօքսինի, ֆլուֆենամաթթվի և այլ դեղերի ասպիրինանման ազդեցության տվյալներ: Վերոնշյալ դեղերի ընդունումը կարող է դառնալ թրոմբոցիտների վրա ներգործելու արդյունքում պտղի արյունահոսության պատճառ և թունային ներգործության արդյունքում հանգեցնել հղիության երկարաձգման: Ացետիլսալիցիլաթթվի ընդունումից հնարավոր է Ռեյի համախտանիշի զարգացում, դեղի կանոնավոր կիրառումը հրահրում է հակաագրեգանտային ազդեցություն: Ինդոմետացինի ընդունումից կարող են ծագել մանկիկի ցնցումներ:
Կրծքով սնուցման փուլում նորածնի վրա մյուս ոչ թմրաբեր ցավազերծիչների և ՈՍՀԴ-երի կողմնակի ազդեցությունների մասին տվյալներ չկան, բայց արտադրողների մեծամասնությունը խորհուրդ է տալիս խուսափել այդ փուլում դրանք կիրառելուց:
Հակահիստամինային դեղերի ազդեցությունը պտղի և նորածնի վրա
Հղիության ժամանակ հակահիստամինային դեղերի նշանակմանը պետք է զգուշությամբ վերաբերվել` հաշվի առնելով հղիության ընթացքի և պտղի զարգացման մեջ հիստամինի ֆիզիոլոգիական դերը: Հիստամինն ապահովում է սաղմի ներդրման ու զարգացման նպաստավոր պայմաններ: Սրանից զատ` այն կարգավորում է մոր և պտղի միջև փոխանակային պրոցեսներն ու պտղի օրգանաձևավորումը: Հակահիստամինային դեղերի կիրառումը կարող է խաթարել այս մեխանիզմները, ուստի հղիության սկզբում դրանց կիրառումը պետք է արգելել: Կլինիկական պրակտիկայում հղիության ավելի ուշ ժամկետներում դրանք կիրառվում են որպես փսխամարիչներ (ՙծովային՚ և ՙօդային՚ հիվանդությունների ժամանակ): Ծննդաբերությունից առաջ մոր կողմից դիֆենհիդրամինի (դիմեդրոլ) ընդունումը կարող է երեխայի լույս աշխարհ գալուց մի քանի օր անց առաջացնել մանկիկի տարածուն ցնցումներ և փորլուծություն, ինչպես նաև, ժուժկալման դրսևորումներ (Յու.Բելոուսով, Մ.Լեոնովա, 2002):
Հակահիստամինային դեղերը թեթևակի թափանցում են կրծքի կաթի մեջ, ուստի վտանգավոր չեն նորածնի առողջության համար: Բացառություն է ցիմետիդինը: Մոր կողմից կլեմաստին ընդունելուց հնարավոր է երեխայի քնկոտություն:
Ստոմոտոլոգիական միջամտությունների ժամանակ կիրառվող ցավազերծիչների ազդեցությունը պտղի և նորածնի վրա
Հղիի բերանի խոռոչի պլանային սանացիայի համար նպատակահարմար է ընտրել 12, 22 և 32-րդ շաբաթների միջև ժամանակահատվածը: Այս փուլում արդեն ավարտված է պտղի օրգանաստեղծումը, ընկերքի ձևավորումը, գործում է պտղընկերքային արյունաշրջանառությունը, բարելավված են իմունաբանական կարգավիճակի ցուցանիշները:
Հղիներին անհապաղ ստոմատոլոգիական օգնություն պետք է ցուցաբերվի ցանկացած ժամկետներում` հաշվի առնելով հիվանդի ուղեկցող հիվանդությունն ու ալերգանաբական կարգավիճակը:
Հղիության ցանկացած փուլում ստոմատոլոգիական միջամտությունը պետք է լինի բացարձակ անցավ (Ի.Շուգայլով և համահեղինակներ, 1989):
Ցավի վերահսկողություն ապահովվում է համապատասխան տեղային անզգայացնողների կիրառմամբ, հոգեբուժական աջակցությամբ ու ըստ ցուցումների նախադեղատոգորմամբ:
Տեղեկություններ կան, որ հղիության ժամանակ տեղային անզգայացնողների մեծ դեղաչափերի կիրառումից հնարավոր է նորածինների շնչառության ընկճումը, իսկ պրոկայինի ու պրիլոկայինի կիրառումից` նաև մեթհեմոգլոբինարյունության զարգացումը:
Հետազոտությունների հիման վրա (Ի.Շուգայլով, Ա.Ֆինադեև, Օ.Պրոսկուրյակովա, Ե.Շուլգին, Օ.Մոսկովեց, Ս.Ռաբինովիչ, Ն.Դյոմինա, 1989) առաջարկվում է ամբուլատորային ստոմատոլոգիական միջամտությունների ժամանակ հղիների տարբեր խմբերում ռացիոնալ ցավազրկման հետևյալ ընտրությունը.
- առանց ուղեկցող հիվանդության հղիները (տեղային անզգայացման ուղեկցող մեթոդներով արդյունավետ ցավազերծումից զատ) ունեն միայն անդորրաբերների փոքր դեղաչափերի պահանջ:
- Կոմպենսացված արտասեռական հիվանդություններով հղիներին (տեղային անզգայացումից ու հանգստացնող դեղերից զատ) ցուցված են կենտրոնական ցավազերծիչներ:
- Մանկաբարձական պաթոլոգիայով հղիների համար (ստոմատոլոգիական միջամտության առանձնապես մեծ վտանգով կանայք) նպատակահարմար է կիրառել հանգստացնող ու խոլինալույծ դեղեր, ինչպես նաև անադեկվատ հուզական ու վեգետատիվ ռեակցիաները կանխելու նպատակով իրականացնել հոգեբուժական նախապատրաստում:
«Դեղեր և բժշկություն» 2012 (Սկիզբը նախորդ համարում)
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն