Հղիություն, ծննդաբերություն
|
Կանանց ստերջացումը՝ երկրորդ ամենատարածված հակաբեղմնավորիչ մեթոդ. news.am
ԱՄՆ-ում ամենատարածված հակաբեղմնավորիչ միջոցները հորմոնալ դեղահաբերն են, իսկ երկրորդ ամենատարածված միջոցը, ինչքան էլ տարօրինակ հնչի, կանանց ստերջացումն է՝ փողերը կապելու միջոցով։ Նման եզրահանգման են եկել հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի հետազոտողները։
Ինչպես հայտնում է Medicaldaily-ին, 15-44 տարեկան ամերիկուհիների մոտ 62%-ն օգտվում է հակաբեղմնավորման այս կամ այն մեթոդից։ 2011-2013 թթ. կատարված հետազոտության համաձայն՝ կանանց 16%-ն օգտագործում է հորմոնալ հակաբեղմնավորիչներ, այնինչ 15,5%-ը նախընտրում է մշտական ստերջացումը։ Տարածվածության առումով երրորդ տեղում են պահպանակները, որոնցից օգտվում է զույգերի 9,4%-ը, իսկ չորրորդ տեղը զբաղեցնում են ներարգանդային պարույրները, որոնցից օգտվում է կանանց 7,2%-ը։ Որոշ փորձագետներ ենթադրում են, որ հասանելիության շնորհիվ ներարգանդային պարույրները մոտ ապագայում ավելի լայն տարածում կգտնեն։
Ստերջացումը (անոթակապեր) համարվում է մշտական հակաբեղմնավորիչներից ամենահուսալին։ Ստերջացման ենթարկված 100 կանանցից միայն մեկը կարող է պատահաբար հղիանալ։ Նման գործընթացի ժամանակ կանանց ֆալոպյան փողերը կապվում են կամ՝ հատվում, այնպես որ սպերմատոզոիդները զրկվում են այնտեղ ընկնելու եւ ձվաբջիջը բեղմնավորելու հնարավորությունից։
Ամերիկացի բժիշկ Վանեսա Քոլինսի կարծիքով շատ կանայք ստերջացում են անցնում 30 տարեկանից հետո, եթե մինչեւ այդ նրանց հաջողվել է ունենալ այնքան երեխա, որքան ցանկանում էին։ Մինչեւ մենոպաուզային հասնելը նրանք դեռ 20 տարի ունեն եւ այդ ժամանակը նրանք ցանկանում են ազատ սեռական կյանքով ապրել՝ առանց հակաբեղմնավորման եւ հավանական անցանկալի հղիության համար անհանգստանալու։
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն