Հղիություն, ծննդաբերություն
|
Քանի՞ կիլոգրամ քաշ կարելի է հավաքել հղիության ընթացքում. news.am
Գրեթե բոլոր կանայք հղիության ընթացքում գիրանում են: Բայց քանի՞ կիլոգրամ կարելի է գիրանալ, որպեսզի ավելորդ քաշը սպառնալիք չդառնա մոր ու պտղի համար: ԱՄՆ մանկաբարձների կարծիքով, հղիության ընթացքում քաշի համարժեք ավելացումը շատ կարեւոր է մոր ու ապագա երեխայի առողջության համար: Սակայն քաշի ոչ նորմալ տատանումները երկարաժամկետ բացասական ազդեցություն են թողնում երկուսի առողջության վրա:
Լավագույն տարբերակն այն է , որ կինը մինչեւ հղիանալն ու հղիության ամբողջ ընթացքում խստորեն վերահսկի իր քաշը: Հենց այդ պատճառով էլ այդ ժամանակահատվածում ավելի լավ է նախապես խորհրդակցել գինեկոլոգի, մանկաբարձի կամ ընտանեկան բժշկի հետ: Հնարավոր է, որ այդ խորհրդակցությունների ընթացքում կբացահայտվեն խնդիրներ, որոնք ավելի լավ է մինչեւ հղիանալը լուծել:
Բժշկուհի Աննա Քեյ Թեյլոր Քրիսմասը հավաստիացնում է, որ հղիության ընթացքում քաշի ավելացման թույլատրելի սահմանը պայմանավորված է հղիությունից առաջ կնոջ ունեցած քաշով:
- Եթե մինչեւ հղիանալը քաշը նորմայից ցածր է, հղիության ընթացքում կարելի է ու նույնիսկ պետք է 12-18 կգ քաշ հավաքել:
- Եթե քաշը նորմայի մեջ է, կողմնորոշվեք 11-15 կգ սահմանով:
- Եթե մինչեւ հղիությունն ավելորդ քաշ ունեք, խորհուրդ է տրվում 5-11 կգ-ից ավելի չգիրանալ:
- Եթե ճարպակալում կա՝ ապա թույլատրելի է 4-9 կգ-ից ոչ ավելին:
Այն կանանց համար, ովքեր երկվորյակների են սպասում, նորմալ է համարվում եւս 7 կիլոգրամով քաշի ավելացումը: Շատ կարեւոր է այդ ժամանակաշրջանում առողջ քաշը պահպանել՝ հետեւելով հավասարակշռված դիետայի, որը բաղկացած է զանազան սննդարար նյութերից՝ ճիշտ համամասնություններով:
Մասնագետների խոսքով, շատ կարեւոր է հղիության ընթացքում պահպանել ֆիզիկական ակտիվությունը՝ շաբաթական 150 րոպե չափավոր ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություններ:
Հղիության ընթացքում հավաքած քաշի ավելցուկն ավելացնում է երեխայի մոտ քաշի պակասի կամ ավելցուկի վտանգը: Այդուհանդերձ, կանայք չպետք է հղիության ընթացքում նիհարելու նպատակով դիետա պահպանեն, քանի որ դա բացասաբար կանդրադառնա երեխայի ուղեղի զարգացման վրա:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն