Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ինչպե՞ս պետք է սնվի հղի կինը և հղիության ընթացքում ինչպիսի՞ քաշն է համարվում նորմալ. tsnndatun.am

Ինչպե՞ս պետք է սնվի հղի կինը և հղիության ընթացքում ինչպիսի՞ քաշն է համարվում նորմալ. tsnndatun.am

Ինչպե՞ս պետք է սնվի հղի կինը

Երկար ժամանակ կարծում էին, որ հղի կինը պետք է սնվի երկու հոգու փոխարեն, այսինքն սննդի կրկնակի քանակ ընդունի:

Ժամանակակից բժշկությունը գտնում է, որ այդպիսի մոտեցումը խիստ սխալ է: Այսօր բժիշկները ապագա մայրերին խորհուրդ են տալիս ընդամենը ճիշտ սնվել և հղիության առաջին օրերից արդեն հետևել մարմնի քաշին:

Ցանկացած խիստ սահմանափակում, սովը, դիետաները հակացուցված են ապագա մայրերին: Դրանք կարող են բերել անհրաժեշտ սննդարար նյութերի դեֆիցիտի:

Սննդում պետք է ընդգրկել.

  • բարդ ածխաջրատեր /բանջարեղեն, միրգ, շիլաներ/,
  • սպիտակուցներ /մսի, ձկան, ծովամթերքի ոչ ճարպոտ տեսակներ/
  • ճարպեր /ցանկալի է բուսական ծագման/,
  • մեծ քանակով ջուր:


Սննդից պետք է հանվեն

  • Պարզ ածխաջրատերը /թխվածքներ և քաղցրեղեն/, որոնք շատ արագ օրգանիզմը յուրացնում և ճարպաշերտի է վերածում:
  • Աղի և ապխտած մթերքը, որոնք պահում են ջուրն օրգանիզմում:
  • Սննդի պատրաստման ձևը ցանկալի է լինի ջրում, ջեռոցում կամ գոլորշու օգնությամբ եփելը՝ վիտամինների քայքայումը հնարավորինս կանխելու համար:


Հղիության ընթացքում քաշի ավելացումը կանխարգելում է ակտիվ ապրելակերպը և ամենօրյա չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ինչպիսին են լողը և քայլքը:

Հղիության ընթացքում ինչպիսի՞ քաշն է համարվում նորմալ

Նորմալ է համարվում քաշի ավելացումը հղիության ընթացքում 8-14 կգ: Որի կեսը կազմում է պտղի, պլացենտայի, արգանդային ջրերի, պտղային պատյանի, պորտալարի քաշը: Դրան զուգահեռ, ապագա մոր մոտ ավելանում է շրջանառվող արյան ծավալը, մարմնի ճարպային շերտը, որն անհրաժեշտ է պտղին անհրաժեշտ հորմոնալ բալանսի և նրա պաշտպանությանը արտաքին վնասակար ազդեցություններից:

Ընդ որում, քաշի ավելացումը կախված է նաև մինչ հղիությունը կնոջ քաշից, ունեցած հղիությունների քանակից: Քաշի առավելագույն աճը լինում է երկրորդ էտապում, երբ կնոջ քաշն ավելանում է ամեն օր մոտ 350 գրամով:

Ինչո՞վ է վտանգավոր հղիության ընթացքում ավելորդ քաշը

Անհանգստանալու պատճառ կա, եթե քաշի ավելացումը կազմում է շաբաթը 1 կգ-ից ավելի:   Դա վտանգ է ներկայացնում և մոր, և պտղի համար, քանի որ կարող է այնպիսի բարդությունների պատճառ դառնալ, ինչպիսին են.

  • հիպերտոնիան,
  • դիաբետը /articles/saharnyi-diabet-beremennyh,
  • հեստոզը /ուշ տօքսիկոզ//, /articles/chto-takoe-gestoz,
  • վարիկոզը,
  • ողնաշարի և հոդերի գերծանրաբեռնվածությունը,
  • վիժումը և վաղաժամ ծննդաբերությունը,
  • ծննդաբերության բարդացած ընթացքը,
  • կեսարյան հատման անհրաժեշտությունը,
  • պտղի զարգացման պաթոլոգիաները:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am

Ինչ սննդամթերք կարելի է բերել ծննդատուն կերակրող մայրերի համար...

Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am
Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am

Մայրիկի համար

  1. Անձնագիր, սոց. քարտ / նույնականացման քարտ...

Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am

Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Վնասակար սովորություններ
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Վնասակար սովորություններ
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am

Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ