Հղիություն, ծննդաբերություն
|
Ինչպիսի սեղմակապ (բանդաժ) կրել ծննդաբերությունից առաջ և հետո. morevmankan
Երկրորդ եռամսյակի կեսում ապագա մոր որովայնը սկսում է ակտիվորեն աճել: Անհրաժեշտություն է առաջանում զգեստապահարանը համապատասխանեցնելու նոր վիճակին՝ ձեռք բերել ազատ ձևվածքի զգեստներ, նոր վերնաշապիկներ և տաբատներ` հատուկ էլաստիկ գործվածքից: Զգեստների ձեռք բերմանը զուգահեռ, պետք է մտածել նաև ևս մեկ կարևոր ձեռքբերման մասին՝ հղիների սեղմակապի գնման:
Սեղմակապը հատկապես խորհուրդ է տրվում գոտկատեղում, ոտքերում ցավերի և բազմապտուղ հղիության ժամանակ, ինչպես նաև վիժման վտանգի առկայության դեպքում:
Սեղմակապի ֆունկցիաները.
- պահում է որովայնը և նվազեցնում ողնաշարի ծանրաբեռնվածությունը,
- ֆիքսում է պտուղն արգանդում ուղղահայաց դիրքում, նպաստում է նրա ճիշտ դիրքին (գլխով դեպի ներքև),
- թույլ է տալիս կնոջն իրեն ավելի հարմարավետ զգալ կանգնած դիրքում և քայլելիս,
- կանխում է որովայնի վաղաժամ իջեցումը և ձգվածություննեերի առաջացումը:
Օգնություն մինչև ծննդաբերությունը
Գոյություն ունեն մինչծննդաբերական սեղմակապերի մի քանի տեսակներ:
Սեղմակապ-վարտիք
Համարվում է ամենահայտնի տարբերակը: Դա բարձր վարտիք է, որում կարված է լայն առաձգական ժապավեն, և որը պահում է որովայնը: Ժապավենն անցնում է գոտկային հատվածով և որովայնի ստորին մասով: Որովայնի մեծանալուն համապատասխան` ժապավենը ձգվում է:
Որոշ արտադրողներ արտադրում են այդ վարտիքների ձևավոր մոդելները՝ ժանյակներով, կարճ տաբատների տեսքով և այլն: Սակայն շատ գինեկոլոգներ կասկածում են նման սեղմակապերի արդյունավետույունը` հատկապես հղիության ուշ շրջանում:
Սեղմակապ-գոտի
Այս ժապավեն-գոտին առաձգական գործվածքից է, որն անցնում է գոտկային մասով և որովայնի ստորին մասով: Հագնում են ներքնաշորի վրայից, ֆիքսվում է կպչուկների օգնությամբ, դրանցով կարելի է նաև կարգավորել սեղմակապի ձգվածությունն` առանց այն հանելու: Իհարկե, շատ մեծ որովայնի դեպքում դա կարող է այնքան էլ հարմար չլինել:
Եթե սեղմակապ-վարտիքում ամռանը կարող է շատ շոգ լինել, սեմակապ-գոտու դեպքում այդ տեսակետից հարմարավետ է:
Սեղմակապ- գլխանոց (կապյուշոն)
Այս սեղմակապի հիմքը նույն առաձգական ժապավենն է, որը պահում է որովայնը` ներքևից: Իսկ վերևից որովայնին հագցվում է գործվածքից գլխանոց: Այս տարբերակը գործնական է, քանի որ չի պահանջում ամենօրյա լվացում, աննկատ է հագուստի տակից և լավ է պահում որովայնը:
Ունիվերսալ սեղմակապ
Այս սեղմակապը ժապավեն է: Մի կողմից այն լայն է, մյուս կողմից՝ նեղ: Մինչև ծննդաբերությունն այդպիսի սեղմակապը հագնում են լայն մասով գոտկատեղին, իսկ նեղով՝ որովայնից ներքև: Ծննդաբերությունից հետո հակառակը՝ լայն մասը հագնում են որովայնի վրա, իսկ նեղը պահում է գոտկատեղը:
Պետք է ուշադրություն դարձնել.
- Սեղմակապը պետք է հագնել պառկած վիճակում. դա օգնում է արգանդն անհրաժեշտ բարձրությամբ ֆիքսելուն:
- Սեղմակապի գնման ժամանակ մասնագիտացված խանութում պարտավոր են բացատրել, թե ինչպես այն հագնել և հանել:
- Սեղմակապը կարելի է անընդմեջ կրել ոչ ավելի, քան 3-4 ժամը, և ցանկալի է հատկապես այն ժամանակ, երբ ոչ թե պարզապես նստած եք կամ` պառկած, այլ ակտիվ քայլում եք կամ` ֆիզիկական վարժություններ անում: Սեղմակապով անթույլատրելի է քնել:
- Սեղմակապի տակ խորհուրդ է տրվում կրել ներքնազգեստ, հատկապես, եթե դա սեղմակապ-վարտիք է: Սեղմակապի գործվածքի անմիջական շփումը մաշկի հետ կարող է առաջացնել քրտնախաշ կամ մաշկի գրգռվածություն:
- Եթե 30 շաբաթականից ավելի հղիության ժամանակ երեխան գտնվում է կոնքային կամ լայնաձիգ դիրքով, ապա սեղմակապը խիստ հակացուցված է: Այն ֆիքսում է մանկան դիրքը և երեխայի համար գրեթե անհնար է դառնում շրջվելը: Իսկ դա նշանակում է, որ բարձրանում են բարդությունների և ծննդաբերության ժամանակ վիրահատական միջամտության վտանգները:
#սեղմակապ #բանդաժ #հղիություն #մորևմանկան
Մաշտոցի պողոտա 22, Երևան, Հայաստան
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն