Հղիություն, ծննդաբերություն
|
Կեսարյան հատում. հարցազրույց Արմեն Բադալյանի հետ. morevmankan.am
Ի՞նչ է իրենից ներկայացնում
Կեսարյան հատումը վիրահատություն է, որի ժամանակ երեխան ծնվում է ոչ թե բնական ծննդաբերական ուղիներով, այլ վիրահատական մեթոդով, երբ կատարվում է կտրվածք, արգանդը հատվում է, և երեխան հանվում է այդ կտրվածքով:
Ցուցումները՝ մորը և երեխային վերաբերող
Ցուցումները բաժանվում են երկու մասի՝ ցուցումներ մոր կողմից և ցուցումներ երեխայի կողմից: Դրանք բաժանվում են նաև բացարձակի և հարաբերականի:
Մոր կողմից ցուցումներն են՝ անատոմիական նեղ կոնքը, երբ կնոջ կոնքի չափերը փոքր են, և երեխան չի կարող այդ ճանապարհով ծնվել: Կամ կա ոչ թե անատոմիական, այլ կլինիկական նեղ կոնք: Այդ դեպքում կոնքը կարող է նեղ չլինել, բայց կոնկրետ այդ դեպքի համար մոր և տվյալ չափի երեխայի համար կոնքը անանցանելի է: Հակացուցումներ են նաև մոր կոնքի ոսկրերի կոտրվածքները, կոնքի շրջանում որոշակի նորագոյացությունները, որոնք կարող են խանգարել սեռական ճեղքից երեխայի ծնվելուն, առաջադիր ընկերքը, որը փակում է ներքին օղը և դարձյալ խանգարում երեխայի բնական ճանապարհով ծնվելուն: Դրանք նաև բացարձակ ցուցումներ են:
Երեխայի կողմից հիմնականում կեսարյան հատման ցուցումներն են նրա մոտ արտահայտված ասֆեքսիան, երբ վատանում է սրտի վիճակը, և պետք է անհապաղ ծննդալուծել, սակայն դա հնարավոր չէ բնական ճաապարհով: Ցուցում է նաև երեխայի ոչ նորմալ դիրքը: Ներկայում տոտիկային և հետույքային առաջադրությունների ժամանակ միշտ արվում է վիրահատական միջամտություն:
Սակայն կյանքը ցույց է տալիս, որ կարծես այդ ցուցումներն իրենց սահմանները անհրաժեշտից ավելի են մեծացնում:
Ծննդաբերությունների ընդհանուր թվի մեջ պետք է կեսարյան հատումը 15-20 տոկոսից բարձր չլինի, սակայն հասնում է մինչև 40 տոկոսի, իսկ կլինիկաներ կան, որտեղ այդ թիվը դրանից ավելի է:
Ինչո՞ւ են կանայք գերադասում այս միջոցը
Այո, ներկայում շատ կանայք ավելի գերադասաում են կեսարյանը՝ վախենալով ծննդաբերությունից, ցավերից, իսկ վախն ավելի է ավելացնում ցավի զգացողությունը:
Բայց ամեն դեպքում դա վիրահատություն է՝ իր բարդություններով, և եթե դրա համար ցուցումներ չկան, ավելի ճիշտ կլինի խուսափել կեսարյան հատումից:
Հայաստանում միայն կնոջ ցանկությամբ և առանց ցուցման չի կատարվում կեսարյան հատում: Մենք ամեն կերպ բացատրում ենք կնոջը, որ ցուցում չկա և պետք չէ կեսարյան հատում կատարել: Բայց երբեմն նրանք համառում են՝ մի բժշկից, մի կլինիկայից մյուսն են գնում, միայն թե առանց ցուցումի էլ վիրահատությամբ ծննդաբերեն:
Բնական ծննդաբերության առավելությունները
Բնական ծննդաբերության առավելություններն են՝ արյան կորստի քիչ քանակը, ինֆեկցիայի ցածր հավանականությունը:
Ամեն դեպքում կեսարյան հատումը վիրահատություն է, երբ կա անէսթեզիա, կտրված մակերեսներ, շերտեր, որոնք վտանգները մեծացնում են: Նաև կարող են ինֆեկցվել երիկամը, միզապարկը նույնպես:
Վտանգները մոր համար
Մոր համար վտանգներն են արյան կորուստը, ինֆեկցիաները:
Բացի դա, արգանդում արդեն սպի է ձևավորվում և երկրորդ, երրորդ անգամ էլ այդ սպի ունեցող արգանդով հղիանալիս, կրկին կեսարյան ճանապարհով է պետք ծննդալուծել: Մի ժամանակ կեսարյանից հետո թողնում էինք ինքնուրույն ծննդաբերել՝ գնահատվում էր սպիի վիճակը, հաստությունը և վճիռ կայացվում: Բայց ներկայում բոլորին կեսարյան հատում է արվում:
Վտանգները երեխայի համար
Եթե կեսարյանը պլանային է, մենք հնարավորինս փորձում ենք այն կատարել 38-39 շաբաթական ժամկետում, որպեսզի հնարավոր բարդություններից խուսափենք: Որովհետև 37-ում նոր միայն երեխայի թոքերը համարվում են հասուն, իսկ կեսարյանով ծնվող երեխաները մի փոքր այս կյանքի պայմաններին ավելի դժվար են ընտելանում, քան ինքնուրույն ծնվածները: Որովհետև, անցնելով ծննդաբերական ուղիներով, նրանք նախապատրաստվում են նոր կյանքի պայմաններին և դիսթրես սինդրոմ չի առաջանում:Իսկ կեսարյանով ծնվելիս, քանի որ երեխան հեշտ է լույս աշխարհ գալիս, միանգամից կարող են թոքերի խնդիր ունենալ:
Պլանային վիրահատություն և դրա պատճառները
Պլանայինն այն դեպքերն են, որոնք վիրահատության ցուցում ունեն: Այդ դեպքում բնականաբար հղիին պլանային կարգով պատրաստում ենք, անալիզներ են հանձնվում, հետազոտություններ արվում, և արդեն 38-39 շաբաթականում իրականացվում է վիրահատությունը:
Արտահերթ, անհետաձգելի վիրահատություն և դրա պատճառները
Անհետաձգելի դեպքերի ցուցումները հիմնականում առաջանում են ծննդաբերության ընթացքում, ասենք, ոչ լրիվ բացվածքի հետևանքով կարող է պտուղը տուժել ներարգանդային հիպօքսիայի պատճառով: Եվ եթե հղին շտապ չծծնդալուծվի, երեխային կարող ենք կորցնել: Կամ, եթե լինում է ընկերքի վաղաժամ շերտազատում և արյունահոսություն: Բնականաբար այդ դեպքում վայրկյանների, րոպեների ընթացքում պետք է երեխային դուրս բերել արգանդից, որպեսզի և՛ կնոջ, և՛ երեխայի կյանքը փրկվի:
Կիրառվող անէսթեզիայի տեսակները
Վերջին տարիներին կեսարյան վիրահատությունների ժամանակ օգտագործվում է սպինալ անէսթեզիան, որը բնականաբար շատ ավելի դրական կողմեր ունի, բայց եթե կան դրա համար հակացուցումներ, արվում է ընդհանուր անզգայացում:
Ինպե՞ս է իրականացվում վիրահատությունը՝ նախապատրաստում, ընթացք
Պլանայինի դեպքում, մեկ շաբաթվա ընթացքում, կատարվում են անհրաժեշտ հետազոտություններ, արյան ընդհանուր և բիոքիմիական անալիզ, կոագուլոգրամմա, մեզի ընդհանուր անալիզ և այլն: Բոլոր պլանայինների դեպքերում, որպես կանխարգելիչ միջոցառում, անկախ այն բանից՝ կա՞ երակների խնդիր, թե՝ ոչ, վիրահատությունից 12 ժամ առաջ օգտագործվում են նաև արյունը ջրիկացնող պրեպարատներ, ներարկվում են ֆլաքսիպարին կամ պլեքսամ: Բացի դա, նաև գուլպաներ են հագցվում՝ թրոմբներից խուսափելու համար: Իսկ վիրահատությունը արգանդի հատումն է:
Երեխայի խնամքի տարբերությունը բնական ճանապարհով ծնվածից
Երեխայի խնամքի առանձնահատուկ տարբերություններ չկան:
Ազդեցությունը հետագա հղիությունների և ծննդաբերությունների վրա
Իհարկե, կեսարյան հատումներով էլ կարելի է 3-4 երեխա ունենալ, բայց դա արդեն դժվարություններ է ենթադրում, ամեն վիրահատությունից հետո հնարավոր են կպումային պրոցեսներ, որոնք հետագայում բարդացնում են և հղիության հնարավորությունը, և հետագա վիրահատությունների ընթացքը:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն