Հղիություն, ծննդաբերություն
|
Ապգարի սանդղակ. հարցազրույց բժիշկ-նեոնատոլոգ Աստղիկ Քոչարյանի հետ. morevmankan.am
Ի՞նչ է Ապգարի սանդղակը։
Ապգարի սանդղակը նորածնի վիճակի արագ և ստանդարտ գնահատման միջազգային ընդունված համակարգ է։ 1952 թվականին ամերիկացի բժիշկ Վիրջինիա Ապգարը ներկայացրեց իր կողմից մշակված նորածնի կյանքի առաջին րոպեներին վիճակի գնահատման մի համակարգ֊-սանդղակ, որի նպատակն էր նաև հայտնաբերել վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտությունն ու ծավալը և գնահատել վերջինիս արդյունավետությունը:
Առողջական ի՞նչ ցուցանիշներ են ընդգրկված Ապգարի սանդղակում։
Ապգարի սանդղակը նորածնի ֆիզիկական հինգ ցուցանիշների վերլուծությունն է։ Դրանք են՝ սրտի զարկերի հաճախականությունը, շնչառությունը, մկանային տոնուսը, ռեֆլեքսները, մաշկի գույնը:
Միջազգային APGAR հապավումը բացվում է հետևյալ կերպ․
- Appearance - արտաքին տեսք
- Puls - սրտի զարկերի հաճախականություն
- Grimace - արտաքին ազդակներին պատասխան ռեֆլեքսներ
- Activity - ակտիվություն, մկանային տոնուս
- Respiration - շնչառություն
Ինչպե՞ս են հաշվարկում ցուցանիշները։
Այդ ցուցանիշներից յուրաքանչյուրը գնահատվում է 0, 1, 2 բալով, և գումարային արդյունքը կազմում է 0-10 բալ։
Եթե սրտի զարկերի հաճախականությունը գնահատված է 0, ուրեմն զարկերը բացակայում են, 1-ի դեպքում՝ 100-ից ցածր են, 2-ի դեպքում՝ 100-ից բարձր: Շնչառություն. 0` բացակայում է, 1՝ ոչ կանոնավոր, 2՝ կանոնավոր: Մկանային տոնուս. 0՝ բացակայում է, 1՝ վերջույթների թույլ շարժումներ, 2՝ վերջույթների ակտիվ շարժումներ: Ռեֆլեքսներ. 0՝ բացակայում են, 1՝ թույլ արտահայտված, 2՝ առաջանում են ժամանակին: Մաշկ. 0՝ տոտալ ցիանոզ կամ գունատություն, 1՝ վերջույթների ցիանոզ, 2՝ վարդագույն:
Ինչպե՞ս է բաշխվում երեխայի առողջության գնահատականն` ըստ բալերի:
Ըստ Ապգարի սանդղակի գնահատականի․
- 0-3 բալը` կրիտիկական կամ ծանր վիճակ,
- 4-6 բալը՝ միջին, չափավոր շեղումներ,
- 7-10 բալը՝ բավարար վիճակ:
Ի՞նչ հաճախականությամբ են գնահատում` ըստ Ապգարի սանդղակի։
Նորածնի վիճակը գնահատվում է անմիջապես կյանքի 1-ին և 5-րդ րոպեներին:
Եթե երեխան ծնվում է ճիչով, և ըստ Ապգարի սանդղակի 1-ին րոպեին գնահատվում է 7 բալից բարձր, ապա կատարվում է մաշկը-մաշկին շփում մոր հետ, որը տևում է մինչև 30 րոպե, և այն չի ընդհատվում երեխայի հետագա զննման և գնահատման ժամանակ։
Եթե Ապգարի ցուցանիշը 5 րոպե անց ցածր է մնում 6 բալից, ապա այն կրկին գնահատվում է 10-րդ և 15-րդ րոպեներին։
Ի՞նչ ախտաբանությունների, վտանգների դեպքում է, ըստ Ապգարի սանդղակի, բալերը շատ ցածր։
Բոլոր այն գործոններն ու ախտաբանական վիճակները, որոնք կարող են ազդել պտղի վրա` ինչպես ներարգանդային կյանքում, այնպես էլ` ծննդաբերության ընթացքում, բնականաբար, իջեցնում են Ապգարի սանդղակի նիշերը։
Դրանցից են՝ մոր սոմատիկ հիվանդությունները, մոր դեղորայքային բուժումը, հղիության ախտաբանությունները, ներարգանդային վարակները, անհասությունը, ներարգանդային թթվածնային քաղցը, շնչահեղձուկները (ասֆեքսիա), ծննդաբերական վնասվածքները, զարգացման բնածին արատները և այլն:
Որքանո՞վ է Ապգարի սանդղակի ախտորոշումը` նշանակալի:
Չնայած Ապգարի սանդղակի բալերը գնահատվում են երեխայի վիճակի ստույգ օբյեկտիվ տվյալներով, այնուամենայնիվ, այն բացարձակ ճշգրիտ չէ, և չի կարող ամբողջությամբ գնահատել երեխայի առողջական վիճակն ու հետագա կանխորոշման համար չի ակնկալում ճշգրիտ կանխատեսում։ Ախտորոշիչ նշանակություն ունեն նաև հետագա լաբորատոր, կլինիկական և գործիքային հետազոտությունների արդյունքները։ Այսինքն, միայն Ապգարի անդղակով հնարավոր չէ կանխորոշել հետագայում երեխայի առողջական վիճակը, ինչպես նաև նյարդաբանական անբարենպաստ ելքերը։
Ի՞նչն է վկայում երեխայի հետագա վիճակի բարդությունների մասին:
Եթե ծնվելուց հետո նորածինն ունեցել է ցածր բալեր, սկսվել են վերակենդանացման միջոցառումներ, 5-րդ, 10-րդ րոպեներին նորածինը դեռևս կարիք ունի վերակենդանացման միջոցառումների, իսկ Ապգարի բալերը շարունակում են մնալ ցածր, ապա դա, սովորաբար, վկայում երեխայի անբարենպաստ կանխորոշիչ ելքերի մասին` բարձր մահացություն և նյարդաբանական շեղումներ։
Անհաս նորածնների մոտ, սովորաբար, դիտվում են Ապգարի սանդղակի ցածր բալեր (մինչև 7 բալ), որը պայմանավորված է անհաս նորածինների ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Նման դեպքերում երեխաների հետագա առողջական վիճակը կանխատեսելու համար չի կարելի առաջնորդվել այդ ցածր ցուցանիշներով։
Նախապես ինչ-որ միջոցառումներ ծրագրվո՞ւմ են, եթե կանխատեսվում է ցածր բալերով երեխայի ծնունդ:
Ցանկացած ծննդաբերության մասնակցելիս նեոնատոլոգը պատրաստ է լինում վերակենդանացման միջոցառումներ կատարել, որովհետև, նույնիսկ նորմալ ընթացող ծննդաբերությունից, ինչ-որ մի խնդրի հետևանքով, կարող է ծնվել ցածր բալերով երեխա։ Իսկ եթե սպասվում է խնդիր ունեցող երեխայի ծնունդ, որի մասին նախապես տեղեկացվում է մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, ապա ծննդաբերությանը մասնակցում են նեղմասնագիտական բարձրորակ առնվազն 2 բուժաշխատող։
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն