Հղիություն, ծննդաբերություն
|
Պտղի ախտաբանության հայտնաբերումը. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սուրեն Ազիզյանի հետ. morevmankan.am
Որքանո՞վ են կարևորված պտղի հետազոտությունները հղիության ընթացքում:
Պտղի հետազոտությունները կատարվում են ամբողջ հղիության ընթացքում: Տարբեր ժամկետներում կատարվում են այդ շրջանին համապատասխան հետազոտություններ՝ հայտնաբերելու համար զարգացման շեղումները, այս կամ այն ախտաբանությունը, ճիշտ վճիռ կայացնելու համար հղիության հետագա ընթացքի և ծննդաբերության վերաբերյալ:
Պտղի հետազոտման ի՞նչ մեթոդներ կան:
Արդիական մեթոդներից օգտագործվում է ուլտրաձայնային հետազոտությունը և մի շարք այլ լաբորատոր հետազոտություններ, որոնց օգնությամբ բարձր ճշգրտությամբ հնարավոր է ախտորոշել պտղի զարգացման ախտաբանական շեղումները: Հետազոտությունները կոչվում են սքրինիգային, քանի որ հղիների դրանք կատարում են մեծամաշտաբ:
Հաջորդ հետազոտությունը գունավոր դոպլեր հետազոտությունն է, որի նպատակը ոչ այնքան պտղի ներարգանդային վիճակը գնահատելն է, որքան և՛ պտղի, և՛ մոր, և՛ ընկերքի վիճակի մասին պատկերացում կազմելն է, այսինքն, պտղի սնուցման համար կարևոր անոթային համակագի հետազոտությունը: Հետազոտելով արգանդի, պորտալարի արյան շրջանառության վիճակը, պատկերացում է կազմվում պտղի նյութափոխանակության, սնուցման վիճակի մասին, ինչը հղիության տարբեր ժամկետներում տարբեր է և ունի տարբեր ցուցանիշներ:
Եթե արյան շրջանառությունը խանգարված է, պտղի ներարգանդային զարգացումը և աճը դանդաղում են:
Ավելի ուշ ժամկետներում՝ 34 շաբաթականից սկսած, երբ պտղի մոտ նյարդային համակարգի զարգացումը հասնում է պիկին, պտուղն սկսում է արձագանքել արտաքին ազդակներին: Հետազոտություններն իրականացնելիս առաջնորդվում են հենց այդ ռեակցիաներով և գնահատում դրանք` համապատասխան սանդղակով: Գնահատվում են այդ ազդակներին` պտղի կծկումների, շարժողականության աստիճանը, սրտի աշխատանքի փոփոխությունները և այլն: Ոչ համապատասխան ռեակցիան խոսում է ներարգանդային թթվածնային քաղցի և այլ խնդիրների մասին: Գնահատվում է նաև պտղի քաշը, ենթադրյալ դիրքը:
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում առաջին եռամսյակում:
Առաջին եռամսյակում՝ 12-13 շաբաթականում, կատարվում է առաջին ախտաբանական հետազոտությունը: Մինչ այդ՝ երկու շաբաթականում կատարված գերձայնային հետազոտության արդյունքում արձանագրվում է հղիությունը, 6-րդ շաբաթականից՝ գրանցվում է պտղի սրտի աշխատանքը:
12 շաբաթականում կրկնակի ուլտրաձայնային հետազոտությամբ որոշվում է պտղի օձիքային տարածության չափը, որի փոփոխությունը խոսում է բնածին գենետիկ հիվանդությունների մասին (օրինակ, Պատաու, Դաունի համախտանիշներ և այլն), քթոսկրի առկայությունը, հայտնաբերվում այլ խնդիրների առկայությունը:
Այդ նույն ժամկետում կատարվում են վերջնական սքրինինգային հետազոտություններ. որոշվում են արյան մեջ ազատ հեմոգլոբինը և հղիության հետ կապված պրոտեին A-ն: Այս համակարգված հետազոտությունների հիման վրա, համակարգչային հատուկ ծրագրով կատարվում է ախտորոշում ՝ որևէ խնդրի առկայություն կամ բացակայություն, կամ հղիության հետ կապված բարդությունների հնարավոր համակցում:
Դրանք բոլորն առավել ուղղված են գենետիկ, բնածին փոփոխություների հայտնաբերմանը (նյարդային խողովակի խնդիրներ, տարբեր արատներ):
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում երկրորդ եռամսյակում:
Հղիության երկրորդ եռամսյակում՝ 15-16 շաբաթականում, կատարվում է քվադրոթեստը, որը ներառում է 4 հետազոտություն: 16 շաբաթականում կատարվում է արյան կենսաքիմիական հետազոտություն` ալֆաֆետոպրոտեինի որոշում, որի բարձր և ցածր ցուցանիշները խոսում են դարձյալ նյարդային խողովակի ախտաբանության, Դաունի համախտանիշի առկայության մասին:
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում երրորդ եռամսյակում:
Հաջորդ ուլտրաձայնային հետազոտությունը կատարվում է 20-22 շաբաթականում, երբ պտուղը ձևավորված է: Հետազոտվում են բոլոր օրգան-համակարգերը. ոտքերի, ձեռքերի մատներից՝ մինչև գանգուղեղ, ողնուղեղ, ոսկրային համակարգ: Եվ արդեն բավականին մեծ ճշգրտությամբ հնարավոր է պատկերացում կազմել պտղի զարգացման մասին:
Եթե ստացված արդյունքները բացասական են, դա նշանակում է, որ պտուղը նորմալ է: Եթե որևէ շեղում է հայտնաբերվում, յուրաքանչյուր դեպք գործընթացի իր էտապներն ունի՝ մինչև վերջնական եզրահանգումը: Դրա համար իրականացվում են ավելի խորը հետազոտություններ, որոնցից է՝ ամենոցենտեզը, երբ աբդոմինալ կամ տրանսվագինալ ճանապարհով վերցվում է պտղաջրի նմուշ: Քանի որ պտղաջրերը պարունակում են պտղի մաշկի բջիջներ, դրանք աճեցնելով ստանում են պտղի գենետիկ քրոմոսոմային պատկերը, որից հետո կատարվում է վեջնական ախտորոշում: Այս հետազոտության ճշգրտությունը 100 տոկոս է:
Իրականացվում է կորդոցենտեզ հետազոտություն, երբ վերցվում է պտղի պորտային արյունը և կատարվում արյան կենսաքիմիական գենետիկ հետազոտություն:
Խնդիրներ կարող են առաջանալ նաև հղիության հետագա փուլերում, պարզապես, եթե մինչ այդ հայտնաբերվում են զարգացման արատներ, ապա այդուհետև խնդիրները ձեռքբերովի բնույթ են կրում:
Կա՞ն հղիության ընդհատման ցուցումներ` պտղի մոտ ախտաբանություն հայտնաբերելու դեպքում:
22 շաբաթականում պտղի մանրակրկիտ հետազոտության արդյունքում պետք է որոշվի հղիության հետագա մոտեցումը՝ այն շարունակվո՞ւմ է, թե՞` ոչ: Եթե պետք է հղիությունն ընդհատվի, պետք է այն անհապաղ իրականացնել:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն