Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղի կնոջ սննդակարգը. հարցազրույց մակաբարձ-գինեկոլոգ Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am

Հղի կնոջ սննդակարգը. հարցազրույց մակաբարձ-գինեկոլոգ Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am

Ինչպիսի՞ն պետք է լինի հղիի սննդակարգը առողջ ընթացող հղիության ժամանակ:

Հղի կնոջ համար շատ կարևոր է ընդունվող վիտամինների և միկրոէլեմենտների քանակը, որն ապահովում է պտղի նորմալ զարգացումը: Վիտամինների և միկրոէլեմենտների բացակայությունը կամ պակասը` հղիության առաջին եռամսյակում, կարող են բերել զարգացման տարբեր ախտաբանությունների:

Հղիին անհրաժեշտ նյութերն ու կալորիաները պետք է բաշխվեն հետևյալ կերպ. հղի կինն օրվա ընթացքում պետք է ստանա 100-120 գրամ սպիտակուց, մինչև 350 գրամ` ածխաջրեր և մինչև 75 գրամ` ճարպեր: Օրվա ընդհանուր կալորիաների քանակը պետք է լինի մինչև 2700-2800 կկալ:

Հղիության ընթացքում սնունդ պետք է ընդունել հաճախակի՝ 5-6 անգամ: Անպայման պետք է նախաճաշել, հատկապես՝ առաջին եռամսյակում, որովհետև նախաճաշի բացակայությունը կարող է ուշագնացությունների պատճառ դառնալ: Սննդի վերջին ընդունումը պետք է լինի ամենաուշը քնելուց 2-3 ժամ առաջ:

Առողջ հղիության համար պետք է օգտագործել բազմազան մթերք, սակայն չափավոր քանակով, որպեսզի պտուղը ստանա իրեն անհրաժեշտ նյութերը: Հղին պետք է միշտ հիշի, որ իր սննդով անգամ պատասխանատու է իր ապագա մանկան համար:

Նորմալ ընթացող հղիության ժամանակ բոլոր հղիներին նույն  սննդակա՞րգն է առաջարկվում:
 
Հղիությունը տարբեր կանանց մոտ անհատական ընթացք ունի, այդ պատճառով տարբեր մթերքների յուրացումը կարող է նրանց մոտ տարբեր լինել: Եթե ինչ-որ սննդամթերքից առողջ հղի կնոջ մոտ սրտխառնոց է սկսվում, ապա հարկ է, որ նա որոշ ժամանակ հրաժարվի դրանից:

Հղիներին խորհուրդ ենք տալիս սնվել սեզոնային մրգերով և բանջարեղենով, հատկապես, որ Հայաստանում ապահովված ենք համեղ և օգտակար մրգերի առատությամբ, բանջարեղենի, կանաչեղենի բազմազանությամբ:  

Ի՞նչ դեր ունի սննդի քանակը:

Ժողովրդի մեջ տարածված սխալ կարծիք կա, որ հղին պետք է ուտի երկուսի փոխարեն, բայց դա կարող է գիրացման պատճառ դառնալ, որը վնաս է և՛ պտղին, և՛ հղի կնոջը:  Բացառվում է նաև հղիության ընթացքում հատուկ սննդակարգերի հետևելը, եթե դրանց համար չկան բժշկի կողմից հատուկ ցուցումներ: Բայց ոչ բոլոր հղիներն են հասկանում, թե որքան կարևոր է ճիշտ սննդակարգը: Ոմանք կազմվածքի համար սկսում են իրենց զրկել նորմալ սննդից:

Պետք է սնվել քիչ չափաբաժիններով, բայց` հաճախակի, օգտագործել վիտամիններով, հանքային աղերով հարուստ սնունդ: Պետք է հրաժարվել «արագ սնունդ» կոչվածից:

Ինչպե՞ս է ավելանում քաշը հղիության ընթացքում:

Քաշի ավելացումն առաջին եռամսյակում աննկատ է, իսկ եթե առկա են սրտխառնոց, փսխումներ, կարող է անգամ քաշի անկում դիտվել: Երկրորդ եռամսյակում հղիի մոտ նկատվում է ախորժակի բարձրացում և, բնականաբար, նաև քաշի ավելացում:  Բայց պետք է չտրվել քաղցի զգացումին:

Երրորդ եռամսյակից յուրաքանչյուր ամիս քաշն ավելանում է մեկ կգ-ով, որում արդեն դեր ունի աճող պտուղը:  Մինչև ծննդաբերությունը քաշի թույլատրելի ավելացումը 9-13 կգ է, երկվորյակների դեպքում՝ 16-21 կգ: Ընդհանրապես, նորմալ չէ ո՛չ քաշի պակաս ավելացումը, ո՛չ էլ սպասվածից ավելին: Քաշի պակասը երկրորդ և երրորդ եռամսյակներում կարող է հանգեցնել պտղի զարգացման ախտաբանության: Քաշի ավելցուկը նպաստում է հղիության հեստոզների, այտուցների, զարկերակային գերճնշման, հղիության դիաբետի, որոնք կարող են բարդացնել և՛ հղիության, և՛ ծննդաբերության ընթացքը:

Ի՞նչ դեր ունեն վիտամինները հղիության ընթացքում:

Հին լատիներենով վիտամին բառի հիմքում հենց կյանքն է (լատիներեն` Vita, կյանք բառից): Հետևաբար, դժվար չէ պատկերացնել նրա անփոխարինելի դերը օրգանիզմի, և հատկապես նոր կյանք աշխարհ բերող հղի կնոջ օրգանիզմի համար՝ պտղի աճի և զարգացման այդ կարևորագույն ինը ամիսների ընթացքում:

Վիտամինների պակասը կամ բացակայությունն այդ ժամանակ կարող են առաջացնել հղիության հետ կապված խնդիրներ, պտղի զարգացման խանգարումներ:

Ինչպիսի՞ն է վիտամինների պահանջը հղիության եռամսյակներում:

Հղիության տարբեր եռամսյակներում վիտամինների նկատմամբ պահանջը տարբեր է: Վիտամինների անհրաժեշտ քանակը հատկապես շատ կարևոր է առաջին եռամսյակում, երբ ձևավորվում են պտղի կարևոր կենսական օրգանները, և այդ ընթացքում ցանկացած շեղում կարող է լուրջ արատների պատճառ դառնալ: Այս եռամսյակում ապագա մայրերին առավել անհրաժեշտ են ֆոլաթթուն և վիտամին E-ն, որոնք նպաստում են պտղի նորմալ զարգացմանը: Այդ վիտամինների պակասը կարող է փոքրիկի մոտ ներարգանդային մի շարք արատների պատճառ դառնալ: Այս շրջանում մեծ է նաև յոդի դերը և կարևոր է յոդ պարունակող որոշ պատրաստուկների ընդունումը:

Երկրորդ և երրորդ եռամսյակում հղիի և պտղի պահանջը վիտամինային կոմպլեքսի և որոշ միկրոէլեմենտների  նկատմամբ ավելանում է: Կարևոր են երկաթը՝ սակավարյունության կանխարգելման, մագնեզիումը՝ սիրտ-անոթային համակարգի, կալցիումը՝ ոսկրային համակարգի ձևավորման համար:


Խոսենք հղի կնոջ օրգանիզմի համար տարբեր վիտամինների օգտակարության մասին:

Վիտամին A-ն (բետա-կարոտին) խիստ անհրաժեշտ է ոսկրերի, ատամների, մաշկի և տեսողության զարգացման համար: Այս վիտամինը պարունակվում է կաթի, ձվի, գազարի, կարտոֆիլի, սպանախի, դդմի, նարնջագույն և դեղին միրգ-բանջարեղենի մեջ:

Վիտամին B1-ը նպաստում է ստամոքս-աղիքային, նյարդային համակարգերի և մաշկի նորմալ զարգացմանը: Այս վիտամինով հարուստ են լոբազգիները, կաթնաշոռը, թեփով բրնձը, գարին, ձուն, կարտոֆիլը, կաթը, ձուկը, տավարի միսը:

Վիտամին B6-ը նպաստում է արյան կարմիր գնդիկների ձևավորմանը, պտղի կենտրոնական նյարդային և իմունային համակարգի զարգացմանը: Այս վիտամինն առկա է ձկնեղենի, ձվի, թռչնամսի, սիսեռի, լոբու, լյարդի, գազարի, ծաղկակաղամբի, հացահատիկի (վարսակ, գարի), արևածաղկի սերմերի, ընկույզի մեջ:

Վիտամին B9-ը (ֆոլաթթու) կարևոր է նյարդային խողովակի ձևավորման համար: Նրա պակասը պտղի մոտ կարող է հանգեցնել զարգացման արատների (spina bifida), իսկ հղի կնոջ մոտ՝ սակավարյունության, գլխացավերի, թուլության, սրտխփոցների, գրգռված վիճակի: Ֆոլաթթվով հարուստ են կանաչ տերևները, բանջարեղենը, բրոկոլին, սունկը, ճակնդեղը, ծաղկակաղամբը, ընդեղենը, հացը, նարինջը, ելակը:

Վիտամին B12-ը կարևոր է պտղի նյարդային համակարգի, արյան գնդիկների ձևավորման համար: Պակասը կամ բացակայությունը հանգեցնում են պտղի թերաճի, գլխուղեղի բջիջների թերզարգացման, սակավարյունության: Այս վիտամինով հարուստ են կաթը, ձկնեղենը՝ իշխանը, տավարի միսը, խոզապուխտը, թռչնամիսը:

Վիտամին D-ն անհրաժեշտ է ոսկրերի, ատամների ձևավորման համար, նպաստում է կալցիումի և ֆոսֆորի յուրացմանը: Վիտամին D-ով հարուստ են կաթը, միսը, ձկնեղենը, օրգանիզմում առաջանում է նաև արևի լույսի ազդեցությամբ:

Վիտամի E-ն հակաօքսիդանտային հատկություն ունի, ամրացնում է իմունային համակարգը, լայնացնում անոթները, նպաստում հեստոզների կանխարգելմանը: Առավել շատ Վիտամի E պարունակում են շիլաները, ցորենի ածիկը, ձիթայուղը, ընկուզեղենը:

Վիտամին K-ն կարևոր է արյան մակարդելիության գործընթացների համար: Ավելի շատ պարունակում են կանաչ տերևները, բանջարեղենը, տավարի միսը, չրեղենը:

Ի՞նչ խորհուրդ կտաք հայ կանանց:

Հաշվի առնելով մեր երկրի այսօրվա իրավիճակը՝ որպես բժիշկ, որպես մանկաբարձ-գինեկոլոգ և որպես հայ մարդ, խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ՝ շատ բալիկներ ունենալ: Պետք է ունենանք ամուր ընտանիքներ՝ շատ, առողջ բալիկներով: Մեր ազգի առաջ բոլորս պարտավորություն ունենք և պետք է շատանանք, ավելացնենք երկրի պահապաններին: Ու տա՛ Աստված, որ մեր բոլոր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ և հզորացնեն մեր հայրենիքը:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am

Ինչ սննդամթերք կարելի է բերել ծննդատուն կերակրող մայրերի համար...

Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am
Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am

Մայրիկի համար

  1. Անձնագիր, սոց. քարտ / նույնականացման քարտ...

Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am

Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Վնասակար սովորություններ
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Վնասակար սովորություններ
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am

Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ