Հղիություն, ծննդաբերություն
|
Բարձր ռիսկի հղիություն. հարցազրույց մանկաբարձ–գինեկոլոգ Արմինե Դումանյանի հետ. morevmankan.am
Բարձր ռիսկի հղիություն է համարվում, երբ կնոջ մոտ առկա են մեկ կամ մի քանի ռիսկային գործոններ, որոնք բարձրացնում են հղիության ոչ բարենպաստ ելքի վտանգը՝ վաղաժամ ծննդաբերություն, մահացած պտուղ, խնդիր ունեցող երեխայի ծնունդ, հղիի կամ ծննդկանի մոտ բարդությունների զարգացում՝ ընդհուպ մինչև մահ։
Բարձր ռիսկի գործոնների զարգացումը հիմնականում պայմանավորված է մայրական օրգանիզմի հարմարողական մեխանիզմների խանգարման հետ՝ ի պատասխան հղիության հետ կապված փոփոխությունների։ Վերջին տարիներին ԱՄԲ և ՍՏ զարգացման, ինչպես նաև քովիդի համավարակի հետևանքով բարձր ռիսկի հղիության դեպքերի տոկոսային զգալի աճ է նկատվում։
Որո՞նք են հաճախ հանդիպող ռիսկի գործոնները:
Հաճախ հանդիպող ռիսկի գործոնները լինում են արտասեռական և կապված առկա հղիության ընթացքի ու մանկաբարձական անամնեզի հետ:
Արտասեռական գործոններից են՝ հղիի տարիքը (պատանի առաջնածինները` 18 տարեկանից ցածր, տարիքավոր առաջնածինները` 35 տարեկանից բարձր), բնածին և ձեռքբերովի թրոմբոֆիլիաների առկայությունը հղիի մոտ, ինչպես նաև սիրտ-անոթային համակարգի խնդիրները, երիկամների, վահանձև գեղձի քրոնիկ հիվանդությունները, շաքարային դիաբետը, ճարպակալումը։
Առկա հղիության ընթացքի ռիսկի գործոնները ներառում են՝ հղիությունը ԱՄԲ և ՍՏ-ից հետո, բազմապտուղ հղիությունը, ընկերքային անբավարարությունը, արգանդի պարանոցի անբավարարությունը, պտղի ներարգանդային աճի դանդաղումը, հիպօքսիան, վարակները, քովիդ-19-ը, և այլն։
Մանկաբարձական անամնեզի գործոններն են` նախորդ հղիությունների ընթացքը և ավարտը, վիժումները, վաղաժամ ծննդաբերությունները, մահացած պտուղը, հեստոզները, կեսարյան հատումները։
Ինչպե՞ս է ազդում քովիդ-19-ը հղիության վրա:
Քովիդ-19-ով վարակվածության դեպքում հղիության ելքերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիժումները կազմել են մինչև 14,5%, պտղի ներարգանդային աճի դանդաղումը՝ մինչև 25%, և շատ են գրանցվել վաղաժամ ծննդաբերության դեպքերը։
Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության 2020 թ. տվյալների՝ քովիդ 19-ով և թոքաբորբով հիվանդ հղիների մոտ կեսարյան հատումը կազմել է մոտավորապես 40%, պտղի դիսթրես համախտանիշի դեպքերում՝ 30%։
Հատկապես ո՞ր ժամկետներում են ռիսկի գործոնները վտանգավոր:
Առաջին և երկրորդ եռամսյակում ավելի բարձր տոկոս են կազմում հղիությունը պահպանելու հետ կապված վտանգները, որոնք կարող են բերել վիժումների և վաղաժամ ծննդաբերությունների։ Հղիության երկրորդ կեսը կարող է բարդանալ նաև հեստոզներով, արյունահոսությունով, պտղի ներարգանդային աճի դանդաղումով և այլն։
Ո՞ր գործոններն է հնարավոր բացառել կամ մեղմացնել:
Որոշ գործոններ հնարավոր է վերացնել կամ բացառել պրեգրավիտար (հղիության պլանավորման) նախապատրաստման շնորհիվ։
Հղիությունը ցանկալի է պլանավորել 20-35 տարեկանում, անհրաժեշտ է ժամանակին հայտնաբերել և բուժել վարակները, վերահսկել քրոնիկ հիվանդությունները, անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետներին (արյունաբան, ներզատաբան, թերապևտ), պատվաստվել քովիդ 19-ի դեմ մինչև հղիության պլանավորումը, ԱՄԲ և ՍՏ սկսելը, հղիությունից 2-3 ամիս առաջ ընդունել բժշկի կողմից ֆոլաթթվի նշանակումը, անհրաժեշտության դեպքում ընդունել նաև կարդիոասպիրին։
Ինչպե՞ս է իրականացվում բարձր ռիսկի հղիների հսկողությունը և հետազոտությունը:
Այս խմբի հղիներին պետք է հաշվառել ավելի վաղ՝ մինչև 12 շաբաթականը։ Հաշվի առնելով ռիսկային գործոնները, պետք է հսկողության տակ պահել արյան, մեզի, հորմոնների լայնածավալ հետազոտությունների տվյալները, կատարել հղիության առաջին և երկրորդ եռամսյակների սքրինինգն ինչպես արյան, այնպես էլ՝ ՈՒՁՀ միջոցով, անհրաժեշտության դեպքում ներգրավել հեմատոլոգին, ուրոլոգին,սրտաբանին, որոնք կարող են նշանակել լրացուցիչ հետազոտություններ (երիկամների, լյարդի ՈՒՁՀ, սրտի ԷԽՈ) և այլն։
Ինչպե՞ս է իրականացվում վիճակի կարգավորումը և ռիսկերի կանխարգելումը:
Հղիների հետազոտությունը և բուժումը հաճախ իրականացվում է բարձր ռիսկի հղիների բաժանմունքում, որտեղ, անհրաժեշտության դեպքում, հղիին ապահովում են խիստ անկողնային ռեժիմ, կոնսերվատիվ բուժում (ինֆուզիոն թերապիա), վիրաբուժական միջամտություն (արգանդի պարանոցի անբավարարության ժամանակ), այլ մասնագետների հսկողություն։
Վիճակի կարգավորումը և ռիսկերի կանխարգելումը կախված է գործոններից, դրանց հայտնաբեևման ժամկետներից, բարդության աստիճանից։
Ժամանակակից սարքերի շնորհիվ, ռիսկերի վաղ հայտնաբերումը, հղիության վարման պլանի մշակումը և անհրաժեշտության դեպքում` բուժումը, թույլ են տվել վերջին 20 տարիների ընթացքում մեռելածնելիությունն իջեցնել մոտավորապես 40%-ով։ Կարևոր դեր ունեն հղիությունից առաջ կնոջ հետազոտումը, վնասակար սովորություններից հրաժարվելը, նորմալ քաշի պահպանումը, հետագա հնարավոր ռիսկերի գնահատումը։ Երկրորդային կանխարգելումը հղիների դիսպանսեր հսկողությունն է։
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն