Հղիություն, ծննդաբերություն
|
Շփման կարևորությունը մանկան հետ մինչև նրա ծնունդը. morevmankan.am
Ապագա մայրերին հաճախ է մտահոգում այն հարցը, թե պե՞տք է, արդյոք, շփվել երեխայի հետ մինչև նրա ծնունդը․ այդ շփումը ոչ միայն պետք է, այլև՝ պարտադիր։
- 8-10 շաբաթական հղիությունից հետո երեխայի մոտ ակտիվ կերպով զարգանում են զգացողության օրգանները, և նա արդեն կարող է արձագանքել հպմանը, ջերմությանը, ցավին, վիբրացիային։
- 18-20 շաբաթականից նրա մոտ արդեն զարգանում են բնավորության առանձնահատկությունները, իսկ դեմքի միմիկան սկսում է հույզեր արտահայտել: Գլխուղեղի գործունեությունը բավականին արագ է զարգանում. երեխան լսում է և ընկալում արտաքին աշխարհում կատարվողը:
- 24 շաբաթականում բավականաչափ ձևավորված է վեստիբուլյար ապարատը, և փոքրիկը կարողանում է ղեկավարել իր շարժումները, ընդունում է իրեն հարմար դիրք, արտահայտում է անբավարարվածությունը և արձագանքում դրական հույզերին։
Երեխայի հետ ամբողջ հղիության ընթացքում շփումը և մոր համար հղիության հարթ, առանց սթրեսների ընթացքը նպաստում են առողջ, հավասարակշռված, հանգիստ երեխայի ծննդին:
Երբեմն փոքրիկն ինքը՝ դառնալով ավելի շարժուն և ակտիվ, ուշադրություն է պահանջում ծնողներից, ասես, խնդրում, որ փաղաքշեն, խոսեն իր հետ:
Ուսումնասիրություններից պարզվել է, որ այն երեխաները, որոնց հետ ծնողները խոսում են հղիության ընթացքում, ծնվելուց հետո ավելի ակտիվ են արձագանքում նրանց ձայներին, քիչ են լալիս, արագ են զարգանում:
Հղիության ընթացքում մոր հույզերն ու ապրումները նույնպես փոխանցվում են փոքրիկին: Մոր որովայնում փոքրիկն ընկերքով պաշտպանված է շատ վտանգավոր նյութերից, սակայն ոչ՝ մոր հորմոններից: Երբ ապագա մայրը անհանգիստ է, հուզված, նրա արյան մեջ արտադրվում են կորտիզոլ և ադրենալին, որոնք անցնում են նաև պտղի արյան մեջ:
Ինչպե՞ս շփվել փոքրիկի հետ։
Դեռևս մոր որովայնում մանկիկի հետ շփման համար անհրաժեշտ է հետևել նրա ակտիվությանը, հիշել, թե օրվա որ ժամերին է նա ավելի շարժուն: Այդ ժամերին պետք է զրուցել նրա հետ, պատմել, թե ինչ է Ձեզ դուր գալիս, ինչ գեղեցիկ կյանք է սպասվում փոքրիկին այս աշխարհում, ինչպիսին է նրա հայրիկը, ինչպես են սիրում և սպասում իրեն, իսկ հայրը կարող է պատմել մայրիկի մասին, չէ՞ որ երեխան նրանց ձայները լսում է տարբեր կերպ՝ մայրիկինը՝ ներքին տատանումներով (վիբրացիայով), հայրիկինը՝ արտաքին: Այդ զրույցները ապագա երեխայի հետ պետք է լինեն անկեղծ և քնքուշ:
Մանկան հետ պետք է զրուցել ամեն օր և օրվա ընթացքում ոչ պակաս 15 րոպեից: Երբեք ուշ չէ այդ շփումն սկսելու համար: Աստիճանաբար կզգաք, որ նա պատասխանում է՝ խփելով այն տեղին, որտեղ Ձեր ձեռքն է:
Դեռ որովայնում մոր ձայնը հաճախ լսող մանկիկը զգում է, որ նա իր հետ է, հասկանում է իրեն. dա հուզական կապ է ստեղծում ծնողների (հատկապես մայրիկի) հետ, որը ծննդից հետո ավելի ամուր է դառնում:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն