Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ. morevmankan.am

Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ. morevmankan.am

Ե՞րբ է սովորաբար զգացվում պտղի խաղը

Առաջին հղիության ժամանակ ապագա մայրիկը պտղի խաղը զգում է հղիության 20 շաբաթական ժամկետում, իսկ կրկնակի հղիությունների ժամանակ ՝ 18-րդ շաբաթից։ Պտղի շարժողական ակտիվությունն աստիճանաբար ավելանում է, գագաթնակետին հասնում է 24-32-շաբաթական ժամկետում, իսկ երբ մոտենում է ծննդաբերությունը, պակասում է։

Ինչպիսի՞ն է պտղի խաղի նորման

Պտուղը մայրիկի որովայնում շարժվում է անընդհատ։ 20 շաբաթական ժամկետում պտուղն օրը մինչև 200 շարժում է կատարում, իսկ 28-32 շաբաթում շարժումների քանակը հասնում է մինչև 600-ի։ Բնականաբար, մայրիկը զգում է դրանց փոքրիկ մասը միայն։ 

 

Օրինակ, քսանութ շաբաթ և ավելի ժամկետում հղին մեկ ժամում 4-8 անգամ է զգում խաղը։ Երրորդ եռամսյակում մայրիկը տարբերում է պտղի ակտիվության և հանգստի ռիթմերը։ Պտուղն առավել ակտիվ լինում է երեկոյան 7-ից մինչև առավոտյան 4-ը, իսկ հանգիստը՝ առավոտյան 4-ից մինչև 9-ը։

Բնականաբար, մայրիկի տրամադրությունն ազդում է խաղի վրա։ Օրինակ, երբ հղին հուզվում է կամ ուրախանում, պտուղն ավելի է ակտիվանում  և՝ հակառակը։ Երբ հղին ֆիզիկապես ակտիվ է, պտուղը հանգիստ է լինում։ Պտղի խաղը փոխվում է նաև՝ պայմանավորված հղիի սնվելով, հատկապես, երբ հղին քաղցր է օգտագործում։ Պտղի խաղն ապագա բալիկի «զրույցն» է մայրիկի հետ, որը կարող է խոսել պտղի ներարգանդային վիճակի և ոչ բարենպաստ ընթացքի մասին: Հետևաբար, պետք է հետևել այդ «զրույցին» և ուշադիր լինել։
 
Պտղի բավարար խաղի գնահատման մեթոդները

Ամենապարզ տարբերակը հենց հղիի կողմից շարժումները հաշվելն է։ Քսանութ շաբաթից հետո հղին տասներկու ժամվա ընթացքում հաշվում է շարժումները։  Մինչև 12 ժամը 10  խաղ զգալուց հետո հաշվելը դադարեցվում է։ Եթե այդ ժամանակահատվածում 10 խաղից պակաս է լինում, պետք է դիմել բժշկի։

Պտղի խաղի գնահատման մեթոդներից է Սադովկսու մեթոդը. երեկոյան   ժամը 19-ից մինչև 23-ը հղին պառկում է ձախ կողքին ու հաշվում պտղի շարժումների քանակը։ Եթե մեկ ժամում զգում է տասը և ավելի շարժում, ուրեմն պտուղն ակտիվ է, դրանից պակասը գնահատվում է որպես ակտիվության խանգարում, և պետք է դիմել բժիշկի։    

Մանկաբարձ-գինեկոլոգների համար հավասարապես անհանգստացնող են ինչպես պասիվ, այնպես էլ չափազանց ակտիվ, բուռն խաղը։ Տվյալ իրավիճակները խոսում են պտղի անբարենպաստ վիճակի մասին։

Պտղի ակտիվության փոփոխությունները  

Արտաքին պայմանները ևս կարող են ազդել պտղի ակտիվության վրա։ Օրինակ, երբ կինը պառկում է մեջքի վրա, ստորին սիներակի ճնշման հետևանքով թթվածնի քաղց է առաջանում պտղի մոտ, և նա սկսում է ակտիվ խաղալ։ Կամ, երբ հղին փորը սեղմող, ոտքը ոտքին գցած, առաջ թեքված դիրքում է, պտուղն իր ակտիվությամբ ստիպում է մայրիկին դիրքը փոխել։ Նմանատիպ իրավիճակ է առաջանում, երբ պտուղը սեղմում կամ ճզմում է պորտալարի գալարները՝ սահմանափակելով արյան հոսքն ու թթվածնի մուտքը, սկսում է ակտիվ շարժվել, փոխել դիրքը՝ պորտալարով արյան հոսքը վերականգնելով։
Եթե 28 շաբաթից հետո երեք ժամվա ընթացքում խաղը բացակայում է, հղին կարող է քաղցր ուտել, պառկել ձախ կողքի, կես ժամ հետևել։ Եթե խաղը դեռ բացակայում է, պետք է դիմել բժշկի՝ հետազոտվելու նպատակով։

Թույլ կամ եզակի խաղը պտղի անբարենպաստ վիճակի մասին է խոսում, ուստի այդ դեպքում ևս  ճիշտ է բժշկին դիմելը։     
 
Ի՞նչ հետազոտություններ են պետք պտղի խաղի գնահատման համար

Պտղի վիճակի գնահատման համար լսում են պտղի սրտի զարկերը, կատարում պտղի գերձայնային հետազոտություն, դոպլերոմետրիա, կարդիոտոկոգրաֆիա։                    

Պտղի խաղը կարևոր է ո՛չ միայն նրա վիճակի գնահատման համար, այլ նաև ապագա ծնողների հետ հուզական կապ է։ Մայրիկի որովայնում փոքրիկի խաղն անմոռանալի, աննման զգացողություն է, որը կինը կարողանում է զգալ իր կյանքի միայն այդ կարճ, բայց հաճելի ժամանակահատվածում։

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am

Ինչ սննդամթերք կարելի է բերել ծննդատուն կերակրող մայրերի համար...

Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am
Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am

Մայրիկի համար

  1. Անձնագիր, սոց. քարտ / նույնականացման քարտ...

Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am

Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Վնասակար սովորություններ
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Վնասակար սովորություններ
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am

Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ