ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com
– Ի՞նչ է արգանդի վզիկի դիսպլազիան:
– Դիսպլազիան արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակ է, որն անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, հետևաբար և ախտորոշել: Ժամանակին օգտագործվում էր «էրոզիա» տերմինը, որը գործածությունից դուրս է եկել, բժշկական մոտեցումներն ներկայում այլ են:
Նույնիսկ կոլպոսկոպիայի ժամանակ` խոշորացույցով նայելիս, այդ օջախները չեն երևում, քանի դեռ համապատասխան քիմիական նյութերով արգանդի վզիկը մշակված չէ: Այսինքն, պացիենտին միայն գինեկոլոգիական աթոռի վրա անզեն աչքով զննելը և ասելը, որ նա ունի նախաքաղցկեղ` «էրոզիա», հիմնավորված չէ:
– Ինչպե՞ս է ախտորոշվում դիսպլազիան:
– Նախ, կատարվում է բջջաբանական՝ ՊԱՊ (Պապանիկոլաու) քսուկի հետազոտություն: Եթե փոփոխություններ են հայտնաբերվում, կատարվում է կոլպոսկոպիկ հետազոտություն (զննում հատուկ խոշորացույցի` լուպաների միջոցով), որի ժամանակ արգանդի վզիկը մշակվում է համապատասխան նյութերով, որպեսզի տեսանելի դառնան փոփոխված (նախաքաղցկեղային) օջախները: Որոշակի դեպքերում հիվանդին ի սկզբանե կարող է առաջարկվել կոլպոսկոպիկ հետազոտություն բժշկական ցուցումից ելնելով:
Իրականացվում է նաև պոլիմերազային շղթայական ռեակցիայի (PCR) մեթոդով կատարվող հետազոտություն, հաստատելու համար պապիլոմավիրուսի առկայությունը և՛ կնոջ, և՛ ամուսնու մոտ:
Եթե վերջինս հայտնաբերվում է ամուսիններից որևէ մեկի մոտ, դա նույնպես ցուցում է կոլպոսկոպիկ հետազոտության:
Կոլպոսկոպիայի ժամանակ, արգանդի վզիկից զատ, ուսումնասիրվում է նաև արտաքին սեռական օրգանների վիճակը (վուլվոսկոպիա), հեշտոցի պատերը, որովհետև վիրուսի որոշ շտամներ կարող են դառնալ նախաքաղցկեղի առաջացման պատճառ այդ հատվածներում:
Այդ շտամները հանդիպում են նաև հետանցքի շրջանում՝ ոչ ավանդական սեռական հարաբերություն ունեցողների մոտ:
Նախկինում նախաքաղցկեղի երկրորդ և երրորդ աստիճանի դեպքում օջախից վերցվում էր բիոպտատ (հյուսվածքի կտոր)` լաբորատոր պայմաններում դիսպլազիան հյուսվածքաբանորեն ախտորոշելու նպատակով:
– Որո՞նք են արգանդի վզիկի դիսպլազիայի արտահայտման աստիճանները և ինչո՞վ են միմյանցից տարբերվում:
– Տարբերում ենք արգանդի վզիկի դիսպլազիայի 3 աստիճան: Առաջին աստիճանի դեպքում 80-90 տոկոս դեպքերում, դիսպլազիան կարող է ինքնուրույն հետ զարգանալ, սահմանվում է հսկողություն և կրկնկի այց 2 ամիս անց: Երկրորդ և երրորդ աստիճանների դեպքերում այդ օջախները ենթակա են հեռացման:
Նույն կերպ պետք է վերաբերվել նաև առաջին աստիճանի դեպքում, երբ կինը պլանավորում է հղիություն:
– Որո՞նք են դիսպլազիայի պատճառները:
– Դիսպլազիաների պատճառը մարդու պապիլոմա վիրուսի 16 և 18 շտամներն են, որոնք ախտահարում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց, և հիմնականում փոխանցվում են սեռական ճանապարհով: Տղամարդկանց մոտ չկան ապացուցված տվյալներ, որ այդ վիրուսը քաղցկեղային հիվանդություն է առաջացնում: Դա դեռևս հետազոտման փուլում է:
Կանանց մոտ, ապացուցված է, որ այն առաջացնում է արգանդի վզիկի նախաքաղցկեղ, և բուժման բացակայության դեպքում 5-15 տարվա ընթացքում կարող է զարգանալ արգանդի վզիկի քաղցկեղ:
Գանգատների բացակայության դեպքում, յուրաքանչյուր 3 տարին մեկ անհրաժեշտ է կատարել արգանդի վզիկի քաղցկեղի ախտոտոշիչ հետազոտությունները:
– Կա՞ խոցելի տարիք և ովքե՞ր են ռիսկի խմբում:
– Խոցելի տարիքը սեռահասուն ժամանակաշրջանն է:
Ռիսկի խումբում են նրանք, ովքեր վարակված են պապիլոմավիրուսով: Պապիլոմավիրուսը համարվում է ամենահաճախակի փոխանցվող սեռավարակը:
Ռիսկի խմբում են այն կանայք, որոնք ունեն բազմաթիվ սեռական զուգընկերներ, ծխող կանայք, որովհետև նիկոտինի կիսաայրված արգասիքները բացասական ազդեցություն ունեն օրգանիզմի վրա ու նպաստող գործոն են:
– Ինչպե՞ս է բուժվում արգանդի վզիկի դիսպլազիան:
– Պապիլոմա վիրուսային վարակը բուժում չունի: Անգլալեզու ուղեցույցներում չկա որևէ ապացուցված տվյալ, որ ստեղծված է հակավիրուսային պատրաստուկ:
Իրականում վիրուսը բուժել պետք էլ չի, քանի որ մի քանի ամսվա ընթացքում վիրուսն ինքնուրույն օրգանիզմից հեռանում է: Բայց միշտ նորից վարակվելու վտանգը կա, եթե կինն ապրում է սեռական կյանքով:
Եթե կոլպոսկոպիստի որակավորումը և փորձառությունը թույլ են տալիս, նա չի սխալվի դիսպլազիայի աստիճանի ախտորոշման հարցում: Ներկայումս բիոպսիայի փոխարեն կատարվում է ԼԻՓ (LEEP) միջամտություն` կոլպոսկոպի հսկողությամբ:
Այս միջամտությունը մի շարք առավելություններ ունի` համեմատած մեզ մոտ մեծ տարածում ստացած կոնիզացիայի: ԼԻՓ միջամտությունը կատարվում է խոշորացույցի տակ, ինչը հնարավորություն է տալիս հեռացնել միայն ախտահարված օջախը՝ սահմաններից մի փոքր լայն, առողջ եզրերով: Այս դեպքում չի վնասվում արգանդի վզիկի խողովակը: Միջամտությունը հնարավոր է իրականացնել տեղային անզգայացմամբ, և կինը նույն օրը դուրս է գրվում, ընդ որում, թեթև է նաև ֆինանսական բեռը:
Կոնիզացիայի ժամանակ արգանդի վզիկը հեռացվում է կոնուսի նման, այսինքն, հեռացվում է ամբողջ արգանդի վզիկի խողովակը և արտաքին առողջ հյուսվածքի լայն շրջանակ: Ստացվում է, որ հեռացվում է վզիկի 90% առողջ հյուսվածք՝ 10% ախտահարված դիսպլազիայի հեռացման համար: Միջամտությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ, վիրահատարանում` նախապես մի շարք հետազոտություններ իրականացնելուց հետո:
Ավելին, հեռացնելով այդ կոնուսը, վնասում ենք արգանդի վզիկի մկանային շերտերը, որտեղ դիսպլազիա չկա: Դրա հետևանքով տուժում է արգանդի վզիկի կծկողականությունը, նեղանում է արգանդի վզիկի խողովակը, հետագա դաշտանային ցիկլերը ընթանում են ցավոտ` արյունը արգանդի խոռոչում կուտակվելու հետևանքով, իսկ ինքնուրույն հղիանալու և ծննդաբերելու հարցը դրվում է մեծ հարցականի տակ: Հղիանալիս չի թույլատրվի ինքնուրույն ծննդաբերել, քանի որ բացակայելու է արգանդի վզիկի մկանային շերտը: Նման դեպքերում ցուցվում է կեսարյան հատում:
Կոնիզացիայի միջամտությունը խիստ սահմանափակ ցուցումներ ունի: Դրանք այն դեպքերն են, երբ առկա են երրորդ աստիճանի դիսպլազիա/ քաղցկեղային ձևավորված բջիջներ՝ In situ քաղցկեղ:
– Ինչպե՞ս կանխարգելել արգանդի վզիկի դիսպլազիան
Ներկայում կանանց շրջանում իրականացվում է վակցինացիա, ըստ «Գարդասիլ 4» ուղեցույցների, թույլատրելի տարիքը 9-26 տարեկանն է: Մինչև սեռական կյանքի սկիզբը վակցինացվելու դեպքում արդյունավետությունն շատ ավելի բարձր է:
Սակայն վակցինացված լինելը չի ազատում սկրինինգային ծրագրերից, այսինքն, սեռական կյանքով ապրող և՛ վակցինացված, և՛ չվակցինացված կանայք պետք է պարբերաբար հետազոտվեն:
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն