ԿԻՆ: Հիվանդություններ
Իստմիկո-ցերվիկալ անբավարարություն. ախտորոշում և բուժում. morevmankan.am
Իստմիկո-ցերվիկալ անբավարարությունը (ԻՑԱ) վտանգավոր վիճակ է, որը կարող է բերել հղիության վաղաժամ ընդհատման կամ վաղաժամ ծննդաբերության: ԻՑԱ ախտորոշվում է վիժումների 15-42% դեպքերում և ախտորոշումը հաճախ կատարվում է հղիության ընդհատումից հետո:
Բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգները հորդորում են վաղ հետազոտություն կատարել՝ ԻՑԱ զարգացման վտանգn ախտորոշելու համար:
ԻՑԱ-ն արգանդի վզիկի անկարողությունն է հղիության ընթացքում փակված մնալ: Ընդ որում, տեղի է ունենում արգանդի վզիկի անցավ բացում, որն առաջացնում է հղիության ընդհատում 14 և ավելի շաբաթականում:
Ֆիզիոլոգիական գործընթացների հերթականությունը ԻՑԱ-ի ժամանակ.
- մեխանիկական ծանրաբեռնվածության մեծացում` ներքին կոնքի վրա,
- պտղաբշտի տեղակայում` ցերվիկալ խողովակում,
- հարպտղային թաղանթների վարակում,
- պտղաջրերի արտահոսք,
- հղիության վաղաժամ ընդհատում:
Իստմիկո-ցերվիկալ անբավարարության տեսակները
Տարբերում են ԻՑԱ հետևյալ տեսակները.
- ֆունկցիոնալ (հորմոնալ). ձվարանների ֆունկցիայի իջեցման կամ հիպերանդրոգենիայի ժամանակ,
- օրգանական (արգանդի վզիկի վնասվածքներ),
- սեռական համակարգի բնածին զարգացման անոմալիաներ, շարակցական հյուսվածքի դիսպլազիա:
ԻՑԱ առաջացման ռիսկի խումբ են համարվում հղիի անամնեզում վիժումների և վաղաժամ ինքնուրույն ծննդաբերությունների առկայությունը. արգանդի վզիկի վնասվածքները, տրավմատիկ ծննդաբերությունները, էրոզիաների վիրաբուժական ռադիկալ բուժումը, վերարտադրողական օգնող մեթոդների կիրառումը, հորմոնալ խանգարումները:
Բազմապտուղ հղիության ժամանակ` անգամ թվարկված գործոնների բացակայության դեպքում, ԻՑԱ զարգացման կանխարգելման համար պարտադիր է լրացուցիչ հետազոտություն կատարել:
Ախտորոշումը
- Ուլտրաձայնային հետազոտությունը (տրանսվագինալ) շատ կարևոր է ԻՑԱ-ի դեպքում: Այն հնարավորություն է տալիս արգանդի վզիկի վերաբերյալ ստանալ լիարժեք տեղեկություն:
- Գինեկոլոգիական հետազոտությունը հնարավորություն է տալիս հայտնաբերել այն նշանները, որոնք կարող են խոսել ԻՑԱ-ի մասին՝ կարճացած, փափկած արգանդի վզիկ, բաց ցերվիկալ խողովակ, պտղի տեղակայում` բավականին ցածր կամ` նրա հպում փոքր կոնքի մուտքին:
Բուժումը
Ներկայում օգտագործվում են բուժման հետևյալ միջոցները.
- Վիրաբուժական. որի ժամանակ կարեր են դրվում արգանդի վզիկին: Վիրահատությունը հաճախ կատարվում է կանխարգելման նպատակով (եթե անամնեզում առկա է ԻՑԱ)՝ 12-16 շաբաթականում, և անհետաձգելի ցուցումներով՝ մինչև 25 շաբաթականը:
- Կոնսերվատիվ բուժում. կատարվում է ծանրաբեռնվածությունը թուլացնող մանկաբարձական պեսարիների ներդրում (Մեյերի օղակներ)` բուժական և կանխարգելիչ նպատակով: Այս միջամտությունն իրականացվում է 25 շաբաթականից ավելի ժամկետում: Այն կիրառվում է նաև, եթե անհնար է արգանդի վզիկին կարեր դնել:
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն