Առողջ կին
Ցիկլի ո՞ր օրը իրականացնել կնոջ փոքր կոնքի ՈՒՁՀ. morevmankan.am
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար: Մեթոդի ճշգրտությունը կազմում է գրեթե հարյուր տոկոս: Սակայն անհրաժեշտ է ՈՒՁՀ-ի համար ընտրել ցիկլի ճիշտ օրը:
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն օգնում է հետազոտելու ձվարանները, արգանդը, արգանդի վզիկը, ֆալոպյան փողերը, հեշտոցը, հետարգանդային տարածությունը:
Հետազոտությունը նշանակվում է, երբ կասկածվում է հղիություն, այդ թվում նաև՝ արտարգանդային, ուռուցք, կամ երբ առկա է դաշտանային ցիկլի խանգարում, ցավ որովայնի ստորին հատվածում, առատ դաշտան, միջդաշտանային արյունային կամ այլ բնույթի պաթոլոգիկ արտադրություն:
Հետազոտությունը կարող է լինել անհետաձգելի և պլանային կանխարգելիչ:
ՈՒՁՀ օգնությամբ հայտնաբերվում են.
- Արգանդային, արտարգանդային, մահացած հղիությունները
- Ձվարանների կիստան
- Էնդոմետրիոզը
- Բորբոքային գործընթացները
- Բնածին արատները
- Միզասեռական օրգանների կպումները, կառուցվածքային, դիրքի և չափերի փոփոխությունները
- Նորագոյացությունները, պոլիպները, միոմաները, ֆիբրոմիոման
- Ֆալոպյան փողերի անանցանելիությունը
- Անպտղությունը
- Անմիզապահության պատճառները
- Փոքր կոնքի երակների վարիկոզը
- Հղիներին ՈՒՁՀ-ն իրականացվում է ժամանակին պտղի վիճակը և զարգացման ախտաբանությունները հայտնաբերելու համար:
ՈՒՁՀ բարենպաստ օրերը
Փոքր կոնքի ՈՒՁՀ ամենաբարենպաստ օրերը որոշում է բժիշկը՝ հաշվի առնելով կնոջ գանգատները: Հետազոտությունն իրականացվում է ցիկլի առաջին կամ երկրորդ փուլում և անգամ դաշտանից անմիջապես առաջ, եթե կա էնդոմետրիոզի կասկած:
Կինը կարող է ինքնուրույն որոշել հետազոտման ժամանակը միայն դաշտանադադարի /մենոպաուզա/ ժամանակ:
Առանց ցիկլի օրերը հաշվի առնելու ՈՒՁՀ-ն կատարվում է հետևյալ դեպքերում.
- Հղիության արհեստական ընդհատում
- Դաշտանային ցիկլի խանգարում
- Հեշտոցից արյունային արտադրություն
- Ցավ որովայնի ստորին հատվածքում
- Փոքր կոնքի օրգանների վիրահատական միջամտությունից հետո
- Որևէ շեղում հայտնաբերելիս պետք է դիմել գինեկոլոգի:
Վերջնական ախտորոշման համար կարող են նշանակվել նաև բիոպսիա հիստոլոգիական հետազոտություններով հորմոնների անալիզ:
ՈՒՁՀ տեղեկատվության արդյունքի ճշգրտությունը կախված է ցիկլի օրից: Փուլից և ցիկլի օրից կախված փոխվում է հորմոնալ ֆոնը, որի ազդեցությամբ կատարվում է ֆոլիկուլների և ձվաբջիջների հասունացումը, արգանդի լորձաթաղանթի վերականգնումը և արտամղումը: Դրա հետ կապված ցիկլի տարբեր փուլերում փոխվում է էնդոմետրիումի հաստությունը, ինչպես ձվարանների գործունեությունը և վիճակը:
ՈՒՁՀ ցիկլի առաջին փուլում
Ցիկլի առաջին փուլը ամենաբարենպաստն է ՈՒՁՀ համար: Դաշտանից անմիջապես հետո արգանդի խոռոչը և ձվարանները ավելի հստակ են երևում իրենց ամենափոքր փոփոխություններով:
Ցիկլի 5-7 օրը փոքր կոնքի ՈՒՁՀ-ն նշանակվում է կանանց արգանդի վիճակը գնահատելու համար, քանի որ այդ շրջանում էնդոմետրիումն ամենաբարակն է, և խոռոչն ավելի լավ է երևում, հորմոնալ ֆոնը ավելի կայուն է:
Լավ տեսանելի են.
- Պոլիպները
- Կպումները
- Զարգացման արատները
- Արգանդի վզիկի ախտաբանությունը
Միոմայի կասկածի դեպքում ախտորոշումն իրականացվում է 5-10 օրը: Ենթալորձաթաղանթային միոմատոզ հանգույցների հայտնաբերման համար լավագույն շրջանը ցիկլի 18-24 օրն է:
Ձվարանների կիստայի ախտորոշման համար հետազոտությունը պետք է կատարել առաջին հինգ օրը դաշտանային ցիկլից հետո: Իսկ ձվարանների գործունեության, ֆոլիկուլների զարգացման և հասունացման գնահատման համար հարմար է համարվում 8-10 օրից հետո շրջանը: ՈՒՁՀ-ն կրկնում են 3 անգամ, նաև 15-16 և 23-24 օրերին:
ՈՒՁՀ-ն ցիկլի երկրորդ փուլում
Ցիկլի երկրորդ փուլում ՈՒՁՀ կատարվում է ավելի քիչ, քան առաջինում: Այն պետք է լինում ձվազատումը /օվուլյացիա/, ձվաբջջի հասունացումը և ելքը վերահսկելու, լյուտեինային փուլում տևողությունը որոշելու և անպտղության պատճառները պարզելու նպատակով:
ՈՒՁՀ-ն տալիս է հետևյալ տեղեկատվությունը.
- Ձվազատման /օվուլյացիա/ առկայության կամ բացակայության հաստատում
- Օվարիալ պաշարի նվազում
- Ֆոլիկուլների կանգ և հետզարգացում
- Ֆոլիկուլյար կիստայի առաջացում
- Ֆոլիկուլի նորմալ զարգացում, դեղին մարմնի և ազատ հեղուկի հայտնաբերում հետարգանդային շրջանում
- Ձվարանների չափերի որոշում, որևէ գոյացության առկայություն
- Լյուտեինային փուլի անբավարարություն, որը վտանգ է հանդիսանում հղիության նորմալ ընթացքի համար
Այս շրջանում հետազոտությունն իրականացվում է նաև հորմոնալ ֆոնի կարգավորման, նշանակված թերապիայի արդյունավետության վերահսկողության նպատակով:
Ադենոմիոզի կասկածի դեպքում այն կատարվում է դաշտանային ցիկլից անմիջապես առաջ՝ 25-28 օրը:
ՈՒՁՀ-ն հղիության ժամանակ
Հղիության պլանային ՈՒՁՀ-ն իրականացվում է երեք անգամ. 11-13, 19-21, 30-34 շաբաթներում: Հստակ օրը որոշում է բժիշկը ամեն կնոջ համար անհատական մոտեցմամբ:
Ախտաբանական վիճակների ժամանակ հետազոտությունն իրականացվում է ոչ պլանային: Վաղ շրջանում այն կարող է պահանջվել հղիության փաստը հաստատելու, բեղմնավորման օրը պարզելու, փոքր կոնքում հնարավոր վտանգները և խնդիրները հայտնաբերելու համար:
ՈՒՁՀ-ն դաշտանի ժամանակ
Դաշտանի ժամանակ ՈՒՁՀ չի նշանակվում, եթե, իհարկե, անհետաձգելի վիճակներ չկան / ուժեղ ցավ որովայնի ստորին շրջանում, առատ դաշտան, արգանդային արյունահոսություն/:
Նախապատրաստում տրանսվագինալ և տրանսաբդոմինալ հետազոտման
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն իրականացվում է երկու եղանակով՝ հեշտոցով /տրանսվագինալ/ և որովայնի խոռոչի պատով /տրանսաբդոմինալ/: Առաջինն ավելի տեղեկատվական է, հատկապես հղիության վաղ հայտնաբերման համար: Պտղաձուն հնարավոր է հայտնաբերել արդեն բեղմնավորումից 20 օր անց: Այն նշանակվում է, եթե նախապատրաստման համար ժամանակ չկա միզապարկի լցվածություն: Չի իրականացվում կույս աղջիկների դեպքում:
Տրանսվագինալ ՈՒՁՀ-ն չի պահանջում հատուկ պատրաստություն․ պարզապես նախորդ օրը պետք է հրաժարվել ինտիմ հարաբերությունից, կլինիկա գնալուց առաջ իրականացնել սեռական օրգանների հիգիենիկ միջոցառումներ, իսկ հետազոտությունից առաջ դատարկել միզապարկը:
Տրանսաբդոմինալ ՈՒՁՀ –ի ժամանակ սարքի հաղորդիչ գլխիկը սահեցվում է որովայնի մակերեսով: Լավ տեսանելիության համար, հետազոտությունից 40-60 րոպե առաջ պետք է խմել 1 լիտր չգազավորված ջուր, կոմպոտ կամ հյութ: Հղիության 2-3-րդ եռամսյակում միզապարկը լցնել պետք չէ:
Հղիության ժամանակ իրականացվում է միայն տրանսաբդոմինալ ՈՒՁՀ:
ՈՒՁՀ-ից 2-3 օր առաջ սննդից ցանկալի է հանել գազ առաջացնող մթերքները, բժշկի նշանակմամբ կարելի է ընդունել գազագոյացումը նվազեցնող միջոցներ՝ սորբենտներ: Փորկապության դեպքում հետազոտության նախորդ օրն անհրաժեշտ է կատարել մաքրող հոգնա:
Կանխարգելիչ նպատակով փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կանանց մոտ պետք է իրականացնել տարին 1-2 անգամ, իսկ 40 տարեկանից հետո՝ ամեն տարի: Հղիության հաստատման համար հետազոտությունը տեղեկատվական է արդեն դաշտանի կանգից 5-7 օր անց:
|
Կարդացեք նաև
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: Պրոստատիտով հիվանդանում են 30-50 տարեկան տղամարդիկ: Տղամարդկանց բոլոր ուրոլոգիական հիվանդությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում այս հիվանդությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն