Առողջ տղամարդ
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am
Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել:
Այդուհանդերձ, խոսքն այստեղ պատճառահետեւանքային կապի մասին չէ: Երեւույթի պատճառները հստակ տեսնելու համար հարկավոր է առավել վաղ իրականացված հետազոտությունների արդյունքներին ուշադրություն դարձնել, համաձայն որոնց մարդու կշիռը եւ մկանային զանգվածը կարող է անմիջականորեն արական հորմորններից մեկի՝ տեստոստերոնի ակտիվության վրա անդրադառնալ, ինչը, որպես կանոն, նաեւ սպերմատոզոիդների քանակական փոփոխություն է ենթադրում: Իսկ հեռուստացույցի առջեւ շաբաթական 20 ժամից ավելի նստող մարդկանց մոտ, անշարժ վիճակի արդյունքում, կշռի հետ կապված խնդիրներ միանշանակ կարող են առաջանալ: Այնպես որ, վերը հիշատակված կապն անուղղակի ազդեցությամբ է բնորոշվում, մեկնաբանում է FoxNews-ը:
Այդուհանդերձ, գոյություն ունեն արտաքին գործոններ, որոնք կարող են ուղղակիորեն սպերմատոզոիդների քանակի վրա անդրադառնալ: Ստորեւ դրանցից հինգն ենք ներկայացնում.
- արդյունաբերական քիմիկատները, ինչպիսիք են բենզոլները, հերբիցիդները, պեստիցիդները եւ ներկերի բաղադրության մեջ առկա որոշ նյութեր,
- ծանր մետաղները, մասնավորապես՝ կապարը,
- կոնքային հատվածի ռադիացիան եւ ռենտգեն հետազոտությունները,
- բարձր ջերմության աղբյուրը. խոսքը, մասնավորապես, սաունային, տաք լոգանքին եւ ծնկներին դրված նոութբուքին է վերաբերում, որոնց ազդեցությամբ ամորձիներից արտազատվող սպերմատոզոիդների քանակի անկում կարող է նկատվել:
- հեծանվավազքի չարաշահում:
Իհարկե՝ սպերմատոզոիդների քանակական անկում կարող է նաեւ որոշ առողջական խնդիրների արդյունքում նկատվել: Խոսքը, մասնավորապես, ամորձիները սնուցող երակների վարիկոզ լայնացմանն է վերաբերում: Բացի այդ, սեռավարակների, այդ թվում՝ խլամիդիոզի եւ գոնորեայի առկայությունը եւս կարող է սերմնահեղուկի «առնականության» պակասի հանգեցնել:
Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
Էսթրոգենը իգական հորմոն է, սակայն այս հորմոնը, ինչպես նաև` տեստոստերոնը, կարևոր դեր են խաղում տղամարդու սեռական աճի և զարգացման գործընթացում
Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...
Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...
Գիշերային քրտնարտադրությունը մարդու համար տհաճ երևույթ է: Քրտինքը մարմնի ջերմաստիճանի կարգավորման համակարգի բնականոն մասն է։ Այն պայմանավորված է ո՛չ միայն արտաքին գործոններով (ջերմաստիճան, հագուստ)...
Մարդկության ակունքներից սկսած՝ տղամարդու գործունեությունը կենտրոնացած է եղել սննդի հայթայթման, պաշտպանության և հայրության վրա: Այդ ամենն արդիական է նաև այսօր, սակայն նման գործառույթները կարող է...
Թեև հեծանիվ վարելու և շագանակագեղձի հիվանդությունների պատճառահետևանքային կապի գոյության մասին տվյալները հավաստի չեն, սակայն կան որոշ հետազոտություններ, որոնք վկայում են հեծանիվ վարելու հետևանքով...
Փաստ N1: Տղամարդիկ ավելի քիչ են դիմում բժշկի, քան` կանայք:
Տղամարդկանց համար ընդունված է, որ իրենք ուժեղ են և իրավունք չունեն թուլության նշաններ ցույց տալու...
Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...
Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...
Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...
Թլպատումը (Circumcision) վիրահատական միջամտություն է, որի միջոցով հեռացվում է առնանդամի գլխիկը ծածկող մաշկը...
Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց առողջության մասին և շատ հաճախ անտեսում են դրան սպառնացող նախանշանները։ Ստորև ներկայացնում ենք 7 փաստ, որոնց մասին տղամարդիկ պետք է իմանան...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն