Առողջ տղամարդ
Ինչպիս՞ի ազդեցություն ունի հեծանիվ վարելը շագանակագեղձի վրա. urolog.am
Թեև հեծանիվ վարելու և շագանակագեղձի հիվանդությունների պատճառահետևանքային կապի գոյության մասին տվյալները հավաստի չեն, սակայն կան որոշ հետազոտություններ, որոնք վկայում են հեծանիվ վարելու հետևանքով շագանակագեղձի վնասվածքի մասին, ինչն իր հերթին հանգեցնում է շագանակագեղձի բորբոքման և կոնքի ցավային համախտանիշի առաջացման։
Մեկ այլ աշխատության տվյալներով հետազոտողները կապ չեն գտել՝ տղամարդկանց հեծանիվ վարելու և էրեկտիլ դիսֆունկցիայի, անպտղության կամ շագանակագեղձի քաղցկեղի միջև։ Այնուամենայնիվ, այլ տվյալներ վկայում են շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման բարձր ռիսկի մասին՝ 50 տարեկանն անց և շաբաթական 8,5 ժամից ավելի հեծանիվ վարող տղամարդկանց մոտ։ Հեղինակները քաղցկեղի այսպիսի բարձր ռիսկայնությունը պայմանավորել են հեծանիվ և առողջ ապրելակերպ սիրող տղամարդկանց մոտ առողջության վարքագծով (կանոնավոր ստուգումներ, իրազեկության բարձր մակարդակ, բժշկի դիմելու սովորություն և այլն)։
Հեծանիվ վարելը կարող է նաև մի շարք լաբորատոր շեղումների պատճառ լինել, ինչպիսիք են ՊՍԱ մակարդակի բարձրացումը, արյունամիզությունը, պրոստատիտը և այլն։ Թեև հեծանիվ վարելը ուղղակիորեն կապված չէ շագանակագեղձի խնդիրների առաջացման հետ, սակայն կարևոր է հատկապես ուշադրություն դարձնել նրա հնարավոր ազդեցությանը ՊՍԱ-ի վրա: Վերջինս օնկոմարկեր է։ Կարևոր է նաև, որ տղամարդիկ ժամանակավորապես հրաժարվեն հեծանիվ վարելուց՝ պրոստատիտի կամ կոնքի քրոնիկ ցավի համախտանիշի ժամանակ։
Հեծանվի պատճառած խնդիրներից խուսափելու համար հարկավոր է շեքին պատճառած ճնշումը նվազեցնել մի շարք եղանակներով՝ ոտնակների վրա երկար կանգնել, բարձիկով նստատեղ կամ ակոսավոր թամբ ընտրել և այլն:
Ամփոփելով՝
- Ինտենսիվ հեծանվի վարումը կարող է բարձրացնել շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի (PSA) մակարդակն արյան մեջ` 24 ժամվա ընթացքում, ինչը սխալմամբ կարող է քաղցկեղի բարձր ռիսկայնություն տպավորություն ստեղծել:
- Կանոնավոր հեծանիվ վարելը չի ազդում պտղաբերության վրա, սակայն ամորձիների երկարատև սեղմումն ու փոշտի ջերմաստիճանի փոփոխությունը կարող է բացասական ազդեցություն թողնել սերմնաբջիջների ակտիվության վրա։
- Ակտիվ կյանքն ունի դրական ազդեցություն շագանակագեղձի առողջության և էրեկտիլ ֆունկցիայի վրա։ Հեծանիվ վարելը նույնպես օգտակար է առողջության համար, սակայն այն պետք է համատեղել այլ սպոտաձևերի հետ։
- Հեծանվի հետևանքով առաջացած խնդիրների դեպքում պետք է դիմել ուրոլոգիական խորհրդատվության։ Շագանակագեղձի համապարփակ հետազոտությունը, PSA թեստը, սերմի քննությունը կարող են օգնել մարզումների հետ կապված ճիշտ որոշումներ կայացնելու, ինչպես նաև կանխելու շագանակագեղձի հիվանդությունների առաջացումը։
Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
Էսթրոգենը իգական հորմոն է, սակայն այս հորմոնը, ինչպես նաև` տեստոստերոնը, կարևոր դեր են խաղում տղամարդու սեռական աճի և զարգացման գործընթացում
Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...
Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...
Գիշերային քրտնարտադրությունը մարդու համար տհաճ երևույթ է: Քրտինքը մարմնի ջերմաստիճանի կարգավորման համակարգի բնականոն մասն է։ Այն պայմանավորված է ո՛չ միայն արտաքին գործոններով (ջերմաստիճան, հագուստ)...
Մարդկության ակունքներից սկսած՝ տղամարդու գործունեությունը կենտրոնացած է եղել սննդի հայթայթման, պաշտպանության և հայրության վրա: Այդ ամենն արդիական է նաև այսօր, սակայն նման գործառույթները կարող է...
Փաստ N1: Տղամարդիկ ավելի քիչ են դիմում բժշկի, քան` կանայք:
Տղամարդկանց համար ընդունված է, որ իրենք ուժեղ են և իրավունք չունեն թուլության նշաններ ցույց տալու...
Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...
Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...
Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...
Թլպատումը (Circumcision) վիրահատական միջամտություն է, որի միջոցով հեռացվում է առնանդամի գլխիկը ծածկող մաշկը...
Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց առողջության մասին և շատ հաճախ անտեսում են դրան սպառնացող նախանշանները։ Ստորև ներկայացնում ենք 7 փաստ, որոնց մասին տղամարդիկ պետք է իմանան...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն