Դեղամիջոցներ
Հակաբեղմնավորիչները` ծննդաբերությունից հետո. հարցազրույց ՄՄԱՊԳԿ հետծննդյան բաժանմունքի վարիչ Դավիթ Ղուկասյանի հետ. morevmankan.am
Ե՞րբ է հնարավոր հղիություն` ծննդաբերությունից հետո:
Ծննդաբերությունից հետո յուրաքանչյուր կնոջ համար կրկին հղիանալու ժամկետն անհատական է, որովհետև կրծքով կերակրող կնոջ մոտ տեղի են ունենում ֆիզիոլոգիական դաշտանադադար, որի տևողությունը կախված է կնոջ՝ կրծքով կերակրելու հաճախականությունից: Հատկապես ուշադրության արժանի են գիշերային կերակրումները, որքան հաճախ են այդ կերակրումները, այնքան դաշտանադադարը կարող է երկար տևել:
Կրծքով կերակրելիս արտադրվում է պրոլակտին հորմոն, որն էլ կանխում է դաշտանը և ապահովում է նախ` կաթնարտադրությունը, ապա` պաշտպանությունը նոր հղիությունից:
Սակայն դա նաև չի նշանակում, որ կերակրող կինը հղիանալ չի կարող: Հաճախ կրծքով կերակրող կանայք ծննդաբերությունից մի քանի ամիս անց հղիանում են` առանց դաշտան տեսնելու: Կրծքով կերակրելը թեև որոշ չափով բնական հակաբեղմնավորիչի դերակատարում ունի, սակայն լիարժեք պաշտպանություն չէ:
Ե՞րբ սկսել պաշտպանվել` կրկին չհղիանալու:
Սեռական կյանքով ապրելու առաջին իսկ օրվանից պետք է պաշտպանվել հղիությունից: Հարկ է նշել, առաջին 40 օրը սեռական կյանքը սկսել ցանկալի չէ, քանի որ արգանդը դեռևս կրճատված չէ, կան արտադրություններ՝ արյան, արյնաջրերի տեսքով: Եթե դա չի պահպանվում, ապա պետք է օգտագործել պահպանակներ, որովհետև դրանց օգտագործման համար որևէ հետազոտություն չի պահանջվում:
Ծննդաբերությունից հետո որքա՞ն ժամանակ անց է նպատակահարմար հաջորդ հղիությունը:
Ըստ ԱՀԿ ուղեցույցների, խորհուրդ է տրվում հերթական հղիությունը պլանավորել ծննդաբերությունից 2 տարի անց, կամ մեկ տարի անց` կրծքով կերակրելուց հետո: Կեսարյան հատումից հետո նախկինում խորհուրդ էր տրվում սպասել 3 տարի: Ներկայում նույն ժամկետն է առաջարկվում, ինչ ծննդաբերության դեպքում, քանի որ ներկայում կիրառվող վիրահատական նյութերն ավելի հուսալի են` հյուսվածքների վերականգնողական առումով:
Պե՞տք է խորհրդակցել գինեկոլոգի հետ պաշտպանվելու մեթոդների ընտրության համար:
Խորհրդակցել անհրաժեշտ է, որովհետև որոշ հակաբեղմնավորիչներ օգտագործելուց առաջ կինը պետք է անցնի որոշ հետազոտություններ, ուստի ինքնուրույն դրանք օգտագործելը սխալ է: Միայն պահպանակների դեպքում կարելի է օգտագործել ինքնուրույն:
Ի՞նչ առավելություն ունեն հակաբեղմնավորիչները` մյուս մեթոդների համեմատությամբ:
Ժամանակակից հակաբեղմնավորիչների արդյունավետությունը մոտավորապես 100% է, իսկ այլ մեթոդները՝ կրծքով կերակրում, հաշվարկ` ըստ դաշտանային ցիկլի օրերի, ընդհատված սեռական ակտ, լիարժեք չեն ապահովում հղիությունից պաշտպանությունը: Թեև, հարկ է նշել, հակաեղմնավորիչներն ունեն իրենց հակացուցումները:
Ի՞նչ հակաբեղմնավորիչ մեթոդներ կան:
Դրանք բազմազան են: Առաջինը պատնեշայիններն են, որոնք ներառում են տղամարդկանց և կանանց պահպանակները: Երկրորդը՝ լայնածավալ կիրառվող ներարգանդային պարույրներն են, որոնց մեջ կան նաև ժամանակակից՝ հորմոն պարունակող պարույրներ:
Հաջորդը հորմոնալ հակաբեղմնավորիչներն են՝ հաբերի տեսքով:
Կիրառվում է նաև քսուքների, սպունգների տեսքով սպերմացիդների խումբ, որոնք օգտագործում են անմիջապես սեռական ակտից հետո և ազդում սերմի վրա:Երբեմն կատարվում է վիրահատական ճանապարհով կանանց կամ տղամարդկանց ամլացում, որը ևս բեղմնավորման բացառում է:
Կան նաև ֆիզիոլոգիական և կենսաբանական պաշտպանիչ միջոցներ՝ ընդհատված սեռական ակտը, կրծքով կերակրումը և այլն, որոնք պակաս արդյունավետ են:
Ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել հակաբեղմնավորիչների կիրառումը կրծքով կերակրելու ժամանակ:
Կրծքով կերակրող կնոջը խորհուրդ է տրվում օգտագործել պատնեշային հակաբեղմնավորիչներ՝ տղամարդու կամ կնոջ պահպանակ: Այլ հակաբեղմնավորիչներ խորհուրդ չի տրվում, հատկապես` հաբեր, քանի որ դրանք հորմոն են պարունակում:
Ի՞նչ բարդություններ կարող են լինել հակաբեղմնավորիչներ օգտագործելու դեպքում:
Պատնեշային պաշտպանության բարդություններից է պահպանակի օգտագործումից առաջացող լատեքսային ալերգիան, որը չնչին տոկոս է կազմում: Հնարավոր է նաև պահպանակի պատռում, որի դեպքում կարող է լինել ոչ ցանկալի հղիություն:
Ներարգանդային պարույրների բարդություններից` տեղադրելու ժամանակ արգանդի պատի վնասումը, էքսպուլսիան, երբ կնոջ օրգանիզմը պարույրը չի ընդունում որպես օտար մարմին և արգանդի կրճատումներով այն դուրս է մղվում: Հնարավոր են առկա քրոնիկ հիվանդությունների սրացումներ, ավելի քիչ դեպքերում կարող է լինել արտարգանդային հղիություն:
Հորմոնալ հաբերի կիրառումը կարող է բերել արյան մակարդելիության փոփոխությունների՝ ավելի հաճախ հիպերկոագուլացիայի, կարող են լինել ալերգիկ ռեակցիաներ: Հորմոնալ հաբերը հակացուցված են կանանց կրծքագեղձի և սեռական օրգանների նախաքաղցկեղային գործընթացների ժամանակ, ցանկալի չեն լյարդի ֆունկցիայի խանգարման և այլ քրոնիկ հիվանդությունների դեպքում: Կան նաև տարիքային սահմանափակումներ:
Այդ պատճառով խորհուրդ է տրվում հաբեր օգտագործելուց առաջ անպայման դիմել բժշկի, որպեսզի կատարվեն համապատասխան հետազոտություններ՝ արյան մակարդելիության որոշում, կրծքագեղձի սոնոգրաֆիա, լյարդի հետազոտություններ և այլն:
Վիրահատական ամլացումը (արգանդափողերի փակում, տղամարդկանց մոտ` ամորձածորանների փակում), մեզ մոտ ընդունված չէ: Դրանց հիմնական բացասական ազդեցությունն այն է, որ այդ վիրահատություններից հետո այլևս անհնարին է բեղմնավորումը:
Կարդացեք նաև
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
1975 թվականին ԱՄՆ – ԽՍՀՄ բժշկա-կենսաբանական հատուկ համագումարին քննարկվեցին որոշ խմբի միացություններ, որոնք ունակ են քիչ քանակով առաջացնել արտահայտված ֆիզիոլոգիական արդյունք...
Ստենոկարդիան հանկարծակի առաջացող սրտի ցավի նոպան է: Այն անցկացնելու համար նիտրոգլիցերին է ընդունվում, որը դեղատներում վաճառվում է 0,5 մգ հաբերի ձևով: Առկա է նաև 1%-անոց սպիրտային լուծույթը...
Առաջին հայացքից անվտանգ թվացող և անհարմարավետության ժամանակ այդքան անհրաժեշտ ցավազրկողները կարող են օրգանիզմին լուրջ վնաս հասցնել։ Տանջալի զգացողություններով հիվանդը ձգտում է ձերբազատվել դրանցից։ Բացի այդ, ոչ բոլոր ցավերն է հնարավոր...
Եթե Դուք տարբեր հիվանդությունների պատճառով՝ ալերգիա, շիզոֆրենիա, արթրիտ, խոցային խնդիրներ և այլն, դիմում եք զանազան դեղորայքային միջոցների ընդունման, բայց դրանք ոչ միշտ են օգնում, ապա պատճառն այն է, որ դեղերը ճիշտ չեն ընդունվում...
2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված...
Էկտոին. յուրահատուկ նյութի հիմքի վրա ստեղծված նորարարական միջոց ալերգիկ ռինիտի կանխման համար ՝ մեծերի և 2-ից բարձր տարիքի երեխաների համար...
Իտալական «ՖԱՐՄԱ-ԴԵՐՄԱ» ընկերությունը Հայաստանի շուկայում ներկայացնում է առողջությանն ուղղված բնական բաղադրիչներով իր նորարարական արտադրանքները...
Մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառները բազմազան են՝ տարրական մրսածությունից և վարակից սկսած մինչև ներզատիչ և անոթային համակարգի խնդիրներ: Բարձր ջերմությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել...
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետությունում դեղերի քաղաքականությանը...
Դեղեր ընդունելիս որոշ մթերքներ չի կարելի ուտել, դրանք կարող են ո՛չ միայն նվազեցնել դեղերի ազդեցությունը, այլեւ կողմնակի ազդեցություններ առաջացնել, պարզել են գիտնականները...
Պարացետամոլի մասին, հավանաբար, բոլորն են լսել. այն աշխարհում ամենահաճախ գործածվող դեղերից է։ Արդեն 50 տարի է՝ պարացետամոլ կարելի է գտնել գրեթե բոլոր դեղատներում։ Բայց արդյո՞ք այն արդյունավետ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն