Դեղագործական շուկա
ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆ. Դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորումը Հայաստանում, առկա թերությունները
Հայաստանում դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորման, այդ բնագավառում կատարված վերափոխումների և առկա թերությունների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանի հետ։
– Պարոն Սողոյան, ինչպե՞ս է հիմնավորվում դեղամիջոցների գովազդի նկատմամբ սահմանափակումների կիրառումը առհասարակ և հատկապես` լրատվամիջոցներում։
– Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները` կազմակերպությունները, մասնագետները և ծառայություններից օգտվողները գտնվում են տեղեկատվության տիրապետման տարբեր հարթություններում: Այսինքն. ծառայություն մատուցողը չափազանց տարբերվում է օգտվողից` ծառայության մասին իր ունեցած տեղեկատվությամբ, հետևաբար. այստեղ չարաշահման բավական մեծ պոտենցիալ կա, որը և զսպելու համար տարբեր մեխանիզմներ են կիրառվում։ Քանի որ գովազդի արդյունքում դեղորայքի ոչ ճիշտ օգտագործումը կարող է վնաս հասցնել մարդկանց, նախատեսված է, որ այս ոլորտում գովազդը պետք է ենթարկվի որոշակի պայմանների, ունենա առանձնահատկություններ։ Դրանք հստակ ներկայացված են թե´ օրենքում, թե´ կառավարության որոշման մեջ։ Եթե դեղատոմսով բաց թողնվող դեղ է, առահասարակ գովազդ չի թույլատրվում, առանց դեղատոմսի բաց թողնվողների դեպքում՝ միայն թույլտվություն ստանալուց հետո։
– Ինչպե՞ս է կազմակերպվում թույլտվություն ստանալու գործընթացը, վերահսկողությունը։
– Առհասարակ, կառավարության մոտեցումն այն է, որ նախարարության յուրաքանչյուր ստորաբաժին զբաղվի իր գործով, այսինքն՝ գործակալությունները պետք է ծառայություն մատուցեն, նախարարության հիմնական ապարատը պետք է իրականացնի քաղաքականության մշակումը և իրականացումը, իսկ տեսչությունները պետք է ստուգումներ իրականացնեն։ Սրան զուգահեռ պետք է հնարավորինս պարզեցվեն և հեշտացվեն մատուցվող ծառայություններից օգտվելու հնարավորություննրը, սա վերաբերում է նաև գովազդի թույլատվությանը։ Օրինակ. նախկինում լրատվամիջոցներում գովազդ ներկայացնելու համար տեքստը համաձայնեցվում էր նախարարության հետ, սակայն հետագայում նպատակահարմար համարվեց սահմանել չափորոշիչներ և հետևել դրանց կատարմանը։ Հիմա անհամեմատ հեշտացել է գովազդի թույլտվություն ստանալու գործընթացը։
– Այսինքն՝ այդ գործընթացի հետ լրատվամիջոցը գործ չունի, այլ միայն գովազդատու՞ն։
– Լրատվամիջոցը գործ ունի այնքանով, որքանով պետք է տեղյակ լինի դեղամիջոցի գովազդի համար գովազդատուի նախարարության կողմից թույլտվության համապատասխան լիցենզիա ունենալու մասին։
– Արդյո՞ք նույն սահմանափակումները պետք է կիրառվեն նաև մասնագիտական ԶԼՄ-ում գովազդի դեպքում, այսինքն՝ այն պարբերականներում, որոնց սպառումն իրականացվում է բացառապես բժիշկների շրջանում։ Ո՞րն է Ձեր մոտեցումը։
– Այդ տարբերությունը պետք է ինչ-որ նորմատիվ ակտով սահմանվի, իսկ մեզ մոտ մասնագիտական ամսագրի համար դեռևս նման սահմանում, առանձնացում չկա։ Օրենքը գործում է բոլոր տեսակի լրատվամիջոցներում գովազդի համար։ Իհարկե, կան երկրներ, որտեղ տարբերակված է։ Սկզբունքորեն ճիշտ կլինի, որ պահանջները տարբեր լինեն, քանի որ մասնագիտական պարբերականներում գովազդն այն վտանգը չի ներկայացնում, ինչի հետևանքով դրվում են սահմանափակումները, հակառակը. դեղամիջոցների մասին լրացուցիչ տեղեկատվությունը կնպաստի բժիշկների իրազեկմանը։
– Ենթադրվում է, որ կա օրենսդրական բաց։ Ըստ Ձեզ՝ այն լրացնելու գործում ովքե՞ր են շահագրգիռ կողմերը։
– Ցանկացած օրենսդրական բաց լրացնելը ենթադրում է բավական մեծ էներգիայի ներդրում, որը պետք է անեն այն կազմակերպությունները, որոնց շահերից դա բխում է։ Այսինքն՝ եթե գովազդատուները ցանկանան նախաձեռնություն ցուցաբերել, կլինեն կառույցներ, որոնք դրանց ընթացք կտան։ Հասարակական կազմակերպությունները, կուսակցությունները հենց նրա համար են, որ որոշակի շերտերում ձևավորված պահանջարկը կարողանան հասկանալ, ձևակերպել, ներկայացնել համապատասխան պետական կառույցներին։
– Դեղամիջոցներ գովազդում են նաև բժշկական ներկայացուցիչները տարբեր բուկլետներով, տեղեկատուներով… Նրանց համար ի՞նչ սահմանափակումներ են գործում։
– Վերջերս հենց այդ հարցի հետ կապված պաշտոնական պարզաբանում է եղել, որը նորմատիվ փաստաթուղթ է։ Ըստ այդ փաստաթղթի` ինչը կհամարվի գովազդ, կիրականացվի միայն համապատասխան թույլտվություն ունենալուց հետո։ Ոլորտի կանոնակարգումը տարեցտարի ավելի է կատարելագործվում, սակայն դեռ անելիքներ շատ կան։
– Պայքարի ի՞նչ մեխանիզմներ կան թաքնված գովազդի դեմ։
– Համաձայն եմ՝ թաքնված գովազդն այսօր առկա է։ Առաջիկայում այդ հարցն էլ կկանոնակարգվի:
– Ինչպե՞ս է կազմակերպվում հետլիցենզիոն վերահսկողությունը։ Օրինակ՝ ատամնաբուժարանը ստացավ լիցենզիա, սկսեց գործել, ի՞նչ պարբերականությամբ և ինչպե՞ս է իրականացվում չափորոշիչների հետագա պահպանումը։
– Նախարարի հրամանով պարբերաբար վարչական վարույթներ են հարուցվում և այդ շրջանակում ուսումնասիրություններ են իրականացվում, որոնց արդյունքում հայտնաբերված թերություններին համապատասխան ընթացք է տրվում: Կա նաև, թեժ գիծ, որով ստացված ահազանգերին անմիջապես արձագանք է լինում։ Եվ ամենակարևորը` ավարտվում է լիցենզավորված կազմակերպությունների արխիվի համապատասխան ծրագրով թվայնացումը, ինչի արդյունքում` փաստաթղթային մոնիտորինգի իրականացմամբ, հնարավոր կլինի կանխել չարաշահումների մեծ մասը և տեղում ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն ավելի քիչ կլինի։
Կարդացեք նաև
ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում...
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղագործությունը Հայաստանում ընդգրկված է արդյունաբերության քաղաքականության ռազմավարության ծրագրում որպես գերակա ուղղություն, այդ ոլորտին միտված գործողությունները...
Հունիսի 14-ին Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը: Համաժողովը դեղագործակության ոլորտի մասնավոր և հանրային շահառուներին Հայաստանի վերջին...
ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...
Այսօր տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը...
Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն