Դեղագործական շուկա
Կենսակտիվ հավելումներ. շրջանառության կարգավորման անհրաժեշտություն
Վերջին տարիներին Հայաստանի շուկայում ակտիվորեն առաջ են մղվում բազմազան ու բազմաթիվ կենսաբանական ակտիվ բաղադրատարրեր պարունակող արտադրանք` հայտնի ''կենսակտիվ հավելումներ'' անվանմամբ:
Դեղերի փորձա•իտական կենտրոնը առաջարկել է ''Դեղերի մասին'' ՀՀ օրենքի նոր նախագծում կարգավորման դաշտում ընդգրկել նաև կենսակտիվ հավելումները, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության և առողջապահության նախարարության կողմից:
Ինչով է պայմանավորված կենսակտիվ հավելումների (այսուհետև` ԿՀ) շրջանառության նկատմամբ հսկողության անհրաժեշտությունը:
1. ԿՀ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ՄԻՋԵՎ: Դրանք սննդի պարզ հավելումներ չեն, ինչպես համեմունքները, քանի որ պարունակում են կենսակտիվ բաղադրատարրեր` վիտամիններ, հանքանյութեր, սպիտակուցներ, հաճախ համալրվում են օրգանների հյուսվածքներով, բույսերով և այլն, որոնք ի տարբերություն դեղերի, բուժական դեղաչափերից ցածր քանակներով են և ներազդում են օրգանիզմի վրա ֆիզիոլոգիական սահմաններում, նախատեսված են առողջությունը ամրապնդելու, հիվանդագին գործոնների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը և կյանքի որակը բարձրացնելու համար: Հակառակ դեպքում, եթե դրանք կիրառվեն ''մարդկանց և կենդանիների հիվանդությունների բուժման նպատակով'', ՀՀ ''Դեղերի մասին'' օրենքի համաձայն պետք է դասվեն դեղերի շարքին:
2. ՉԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ, ՈՐ ԿՀ-ՆԵՐԸ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԱՆՎՏԱՆԳ ԵՆ, չնայած այն հանգամանքին, որ դրանք հիմնականում պարունակում են բնական կամ բուսական բաղադրատարրեր, քանի որ հայտնի են բնական ծագման հազարավոր նյութեր, որոնք անխոհեմ կիրառման դեպքում կարող են լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը (սրտային գլիկոզիդներ, ալկալոիդներ, հորմոններ, թմրամիջոցներ և այլն): Վերջին տարիներին կատարված հետազոտությունների համաձայն մի շարք երկրներում արգելվել է տատրակ (Tussilago) և քարխոտ (Symphytum) բույսերի պարունակությամբ ԿՀ կիրառումը, քանի որ վերջիններս օժտված են ժառանգաշեղիչ և քաղցկեղածին հատկություններով:
3. ՀՐԱՊՈՒՐՎԵԼՈՎ ՆՈՐ «ԲՆԱԿԱՆե ԱՐՏԱԴՐԱՆՔՈՎ` ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԵՂԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ ԵՎ ԿԱՆԳՆԵԼ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ, կրելով նաև նյութական և բարոյական վնասներ: Իսկ քանի որ ԿՀ շուկայում առաջ են մղվում նաև բժիշկների միջոցով կամ իրացվում դեղատներից, ունեն դեղի ձև (դեղահաբեր, դեղապատիճներ, օշարակներ և այլն), գովազդվում են որպես բուժամիջոց, հետևաբար և շատ հաճախ կիրառվում են որպես ''դեղեր'': Դրան նպաստում է նաև շատ ԿՀ արտադրողների կողմից դեղերի անունների նմանակումը: Այս խառնաշփոթում հասարակությունը չի կարող ընկալել ''Դեղը հիվանդի համար է, ԿՀ-ները` առողջի'' կարգախոսը:
4. ԿԵՆՍԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՐԿԱՐԱՐՏԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ (ԻՍԿ ԿՀ ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ԵՐԱԿԱՐԱՏԵՎ ԵՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ) ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԿՈՂՄՆԱԿԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆԸ: Մասնավորապես, հակաօքսիդանտ ԿՀ-ները իրականումխթանելով որոշ ֆերմենտների ակտիվությունը, միաժամանակ խախտում են նյութափոխանակության ռեակցիաների ընթացքը (բարձրանում է արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը): Որոշ վիտամինային համակցություններ, որոնք անվիճելիորեն ապահովում են օրգանիզմի պահանջարկը, կարող են ընկճել խոցածին գործոնների նկատամամբ ստամոքսի լորձաթաղանթի դիմակայությունը: Հայտնի են նաև ԿՀ-ների նկատմամբ (հատկապես նիհարեցնող) կախյալության զարգացման դեպքեր: ԿՀ-ների ինքնուրույն կիրառման ժամանակ մեծ է նաև գերդեղաչափման վտանգը, ոչ միայն անբավարար տեղեկացվածության, այլ նաև տերմինաբանական աններդաշնակության պատճառով: Տարբեր ԿՀ-ների փաթեթների վրա միայն դառը օշինդր (Artemisia absinthium) դեղաբույսի անունը հանդիպում է տասից ավելի տարբերակներով` wormwood, absinthium, absinth, mugwort, wermot, magenkraut և այլն: Մինչդեռ այն պարունակում է թմրաբեր նյութեր, որոնք մի քանի ԿՀ-ներ միաժամանակ կիրառելիս կարող են առաջացնել կենտրոնական նյարդային համակարգի խանգարում:
5. ԿՀ ՑՈՒՑՎԱԾ ՉԵՆ ԲՈԼՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԴՐԱՆՔ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԿԻՐԱՌԵՆ ՀՂԻՆԵՐԸ, ԿԵՐԱԿՐՈՂ ՄԱՅՐԵՐԸ, ՔՐՈՆԻԿ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ, ՏԱՐԵՑՆԵՐՆ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԱԴՐԱՏԱՐՐԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՈՒՆԵՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ, ինչպես օրինակ ժենշենը, որը հակացուցված է գերճնշման և հաճախասրտության ժամանակ: Բացի այդ դեղերի և որոշակի սննդատեսակների հետ միաժամանակ կիրառման արդյունքում ԿՀ-ները կարող են առաջացնել անցանկալի փոխազդեցություններ: Սրոհունդ պարունակող ԿՀ անհամատեղելի են հակացնցումային դեղերի և հակաբեղմանվորիչների հետ:
6. ՀԱՃԱԽ ԿՀ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄՈՒՄ ԱՎԵԼԱՑՎՈՒՄ ԵՆ ՉՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԱԾ ՍԻՆԹԵՏԻԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ` հորմոններ, ցավազրկողներ, հակաշաքարային և այլ դեղանյութեր, որոնց երկարատև և անվերահսկելի կիրառումը խիստ վտանգավոր է: Մի շարք հակաշաքարախտային ԿՀ-ների կիրառումը հիվանդների մոտ պատճառ է դարձել թերշաքարայնության, որը պայմանավորված է եղել դրանց բաղադրության մեջ հայտնաբերված գլիբենկլամիդ և ֆենֆորմին դեղանյութերի առկայությամբ:
7. ԼԻՆԵԼՈՎ ՄԵԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐ, ԿՀ-Ը ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԳԱՅԹԱԿՂԻՉ ԵՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՂԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՇԱՀՈՒՅԹՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, կարող են օգտագործվել նաև կենսաահաբեկչության նպատակով: Ռուսաստանի Դաշնության մասնագիտական տեղեկատվական աղբյուրները հայտնում են, որ շրջանառվող ԿՀ 90%-ը կեղծված են կամ պարունակում են թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, իսկ թույլ հսկողության պայամաններում դրանք կարող են թափանցել նաև Հայաստանի շուկա:
Այսպիսով. ընդունելով, որ ԿՀ կարող են հանդիսանալ մարդու օրգանիզմի տարբեր համակարգերի վրա ներգործող հեռանկարային միջոցներ, անհրաժեշտ է նկատի ունենալ նաև դրանց կիրառման ռիսկային գործոնները և ներդնել այնպիսի միջոցառումների համակարգ, որը հնարավորություն կտա իրականացնել հսկողություն ԿՀ-ների շրջանառության բոլոր օղակներում և կապահովի այս արտադրանքի համար արժանի տեղ ժամանակակից կենսաբանության և բժշկության զինանոցում` չսպառնալով բնակչության առողջությանը: Նման մոտեցումներից ելնելով է աշխարհի շատ երկրներում իրականացվում ԿՀ-ների բաղադրության, արտադրության պայմանների և տեղեկատվության փորձաքննություն:
ԿՀ գրանցումը յուրաքնաչյուր երկրում կհանդիսանա անորակ, անարդյունավետ, վտանգավոր և կեղծված արտադրանքի շրջանառությունը կանխելուն ուղղված առաջին և հիմնավոր պատնեշը, քանի որ.
ա) Գրանցման ժամանակ առաջինը կհստակեցվի արտադրանքի կարգավիճակը, որը հնարավոր է միայն բաղադրության փորձաքննության արդյունքում: Մասնավորապես գովազդվում են սննդային հավելումներ, որոնք պարունակում են գինկգո բիլոբայի մզվածք, որը շատ դեղերի ակտիվ բաղադրատարր է և կիրառվում է ուղեղային արյան շրջանառությունը բարելավելու համար: Հետևաբար փորձաքննության արդյունքում նման ԿՀ կարող են դասվել դեղերի շարքին` կախված դեղաչափից:
բ) Պատկանելության հարցը լուծելուց զատ կարևոր է նաև մակնշման փորձաքննումը, քանի որ շատ հաճախ ԿՀ-ի փաթեթը ներկայացնում է սպառողին մոլորեցնող, անարժանահավատ, ապակողմնորոշիչ տեղեկատվություն: ԿՀ պիտակի վրա չպետք է նշվեն հիվանդությունների անուններ և բուժման նպատակով կիրառման ցուցումներ, սակայն պարտադիր է բաղադրակազմի, հակացուցումների, արտադրողների մասին հստակ տեղեկությունների նշումը:
գ) Գրանցման փորձաքննության ժամանակ կբացահայտվեն ԿՀ կազմում կասկածելի արդյունավետությամբ և առողջության համար վտանգավոր նյութերի պարունակությունը: Դրանցից են քաշի աննշան կորուստ առաջ բերող սննդային բուսաթելերը և այն նվազագույն արդյունավետությամբ սինթետիկ պատրաստուկները, որոնց կիրառումը կախյալության և անցանկալի ազդեցությունների պատճառով սահմանափակված է երկու շաբաթ տևողությամբ: Շատ հաճախ ԿՀ մեջ հայտնաբերվում են նաև թույլատրելի նորմերը հարյուրապատիկ գերազանցող ծանր մետաղներ, ռադիոակտիվ նյութեր, թունավոր դեղաբույսեր, էկզոտիկ, սակավ ուսումնասիրված բաղադրատարրեր:
''Դեղերի մասին''ՀՀ օրենքում, ամրագրելով ԿՀ-ների գրանցման, ներկրման և արտահանման հավաստագրման դրույթները, հանրապետությունում հնարավոր կլինի վերահսկել դրանց շրջանառությունը: Հակառակ դեպքում, նմանակելով դեղերին և շարունակելով անվերահսկելիորեն կիրառվել որպես բուժամիջոցներ, ԿՀ-ները ձեռք են բերել «արտոնյալե կարգավիճակ, որը ապահովում է լավ եկամուտներ այն արտադրողներին և կեղծողներին և, միաժամանակ, սպառնում բնակչության առողջությանը` չապացուցված արդյունավետության ու անվտանգության, անբարեխիղճ շուկայավարության և գովազդի պայմաններում:
Կարդացեք նաև
ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում...
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղագործությունը Հայաստանում ընդգրկված է արդյունաբերության քաղաքականության ռազմավարության ծրագրում որպես գերակա ուղղություն, այդ ոլորտին միտված գործողությունները...
Հունիսի 14-ին Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը: Համաժողովը դեղագործակության ոլորտի մասնավոր և հանրային շահառուներին Հայաստանի վերջին...
Հայաստանում դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորման, այդ բնագավառում կատարված վերափոխումների և առկա թերությունների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալության...
ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...
Այսօր տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը...
Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն