Առաջին օգնություն Ոսկրամկանային համակարգ
Ոսկրամկանային (հենաշարժիչ) համակարգն իրականացնում է մարմնի հենման, ներքին օրգանների պաշտպանման, շարժումների ապահովման, աղերի պահեստավորման, արյան բջիջների ստեղծման, ջերմարտադրման ֆունկցիաներ։
Ոսկրամկանային համակարգը բաղկացած է ոսկրերից, կմախքային մկաններից, ջլերից ու կապաններից։
Մարմինն ունի 200-ից ավելի ոսկրեր։ Ոսկրը կմախքը ձևավորող օրգան է, որի հիմնական մասը կազմված է ամուր, պինդ հյուսվածքից: Ոսկրերը տարիքի հետ որոշակի փոփոխություններ են կրում։ Երիտասարդ տարիքում դրանք ավելի ճկուն են և դժվար են կոտրվում, իսկ տարեց մարդկանց ոսկրերն ավելի փխրուն են և հեշտ են կոտրվում։ Ոսկրերն ըստ կառուցվածքի լինում են խողովակավոր (ազդրոսկր, բազկոսկր), տափակ (կրծոսկր, կողեր, թիակ) և խառը (ողներ, ստորին ծնոտ)։ Կմախքը կատարում է հենարանի դեր՝ պաշտպանելով ներքին օրգանները և հյուսվածքները։
Մարդու կմախքը բաղկացած է գանգի, իրանի և վերջույթների կմախքից (նկ. 2.8)։ Գանգը, որը պաշտպանում է գլխուղեղը վնասվածքներից, կազմված է գանգի ոսկրերից (ծոծրակոսկր, գագաթոսկր, քունքոսկր և այլն)։ Իրանի կմախքը կազմված է ողնաշարից և կրծքավանդակից։ Ողնաշարը, որը պաշտպանում է ողնուղեղը, բաղկացած է ողներից, որոնք միմյանցից բաժանված են աճառային հյուսվածքի շերտով; Կրծքավանդակը ձևավորվում է կողերի՝ կրծոսկրին ու ողներին միանալուց։ Այն պաշտպանում է իր ներսում գտնվող օրգանները։ Վերջույթը կազմված է վերջույթի գոտուց և ազատ վերջույթից։ Վերին վերջույթի կմախքը կազմված է ուսագոտուց (թիակ և անրակ) և վերին ազատ վերջույթից։ Վերին ազատ վերջույթի ոսկրերն են բազկոսկրը, նախաբազկի ոսկրերը (ճաճանչոսկր և ծղիկոսկր), դաստակի, նախադաստակի ոսկրերը և մատների ֆալանգները։ Ստորին վերջույթի կմախքը կազմված Է կոնքագոտուց և ստորին ազատ վերջույթից։ Կոնքագոտու կազմի մեջ մտնում են երկու կոնքոսկրերը, որոնք մարմնի հետին մասում միանում են սրբոսկրի հետ: Ստորին ազատ վերջույթի ոսկրերն են ազդրոսկրը, սրունքի ոսկրերը (մեծ և փոքր ոլոքները), գարշապարի, նախագարշապարի ոսկրերը և մատների ֆալանգները։ Տարբերում ենք ոսկրերի միացման երեք ձև՝ անշարժ միացում (գանգի ոսկրեր, սրբոսկրը կազմող ողները), կիսաշարժուն միացում (ողների միացումը միմյանց, կողերի միացումը կրծոսկրին) և շարժուն միացում կամ հոդ (արմնկային, կոնքազդրային, սրունքթաթային): Անշարժ միացումը ձևավորվում Է ոսկրերի սերտաճման, կարանների միջոցով։ Ոսկրերի կիսաշարժուն միացումը ձևավորվում է աճառային հյուսվածքի և կապանների միջոցով: Ոսկրերի շարժուն միացումը՝ հոդը, ունի բարդ կառուցվածք (նկ. 2.9)։ Այն կազմված Է ոսկրերի ներհոդային ծայրերից, ներհոդային հեղուկից և հոդը դրսից պատող թաղանթից՝ հոդաշապիկից։ Սովորաբար հոդը կազմող ոսկրերի հոդային մակերեսներից մեկը լինում Է ուռուցիկ, մյուսը՝ գոգավոր։ Հոդի ամրությունն ապահովում են կապանները, որոնցով ոսկրերը կապվում են միմյանց։
Մկանն օրգան Է, որի կծկման շնորհիվ առաջանում Է շարժում (նկ. 2.10)։ Մկանները ոսկրերին ամրանում են ջլերով, որոնք կազմված են ամուր կապակցող հյուսվածքից։ Մկանների աշխատանքի ընթացքում անջատվում Է ջերմություն։
Մարմնի ոսկրամկանային համակարգի վնասվածքներն են ոսկրերի կոտրվածքները, հոդախախտերը, մկանների, ջլերի, կապանների ձգումներն ու պատռվածքները։ Այդ վնասվածքները սովորաբար կյանքին անմիջականորեն չեն սպառնում։ Սակայն համապատասխան օգնություն չցուցաբերելու դեպքում դրանք կարող են վնասել խոշոր արյունատար անոթները, նյարդերը, ներքին օրգանները և բարդացնել իրավիճակը։ Ոսկրամկանային համակարգի վնասվածքների դեպքում ցուցաբերվող օգնությունը տե'ս` "ՈՍԿՐԱՄԿԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ", "ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ, ՈՐՈՎԱՅՆԻ, ԿՈՆՔԻ" և "ԳԼԽԻ ԵՎ ՈՂՆԱՇԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ"։
Մկանները լինում են կամային և ոչ կամային։ Կամային մկանները կծկվում են մարդու կամքով։ Օրինակ՝ մարդը իր ցանկությամբ շարժում է ձեռքը։ Այս խմբի մեջ են մտնում գլխի, պարանոցի, իրանի վերջույթների բոլոր մկանները, ինչպես նաև որոշ ներքին օրգանների, կոկորդի, լեզվի մկանները։ Ոչ կամային մկանները գտնվում են ներքին օրգանների և արյունատար անոթների պատերում։ Այս մկանների կծկումը կախված չէ մարդու կամքից։
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն