Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Ծովաբողկ գյուղական (սովորական) - Хрен деревенский - Armoracia rusticana (Lam.) Gaertn.

Ծովաբողկ գյուղական (սովորական) - Хрен деревенский - Armoracia rusticana (Lam.) Gaertn.

Հայկական տարանունները - ժախուկ, խրեն, կծվիչ, կրեն, քթառ

Դեղաբույսի նկարագրությունը: Կաղամբազգիների կամ խաչածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 100 սմ բարձրության, տերևակալած ցողունով բազմամյա խոտաբույս է: Ունի հողի մեջ խոր թափանցող մսոտ, սպիտակ արմատներ, խոշոր ու լայն, նշտարաձև, ալիքաեզր, արմատամերձ տերևներ: Ծաղիկները մանր են ու սպիտակ, պտուղը կլոր, երկբուն պատիճ է: Ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում` օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Մեզ մոտ աճում է միայն 1 տեսակ (սովորական ծովաբողկը), որը որպես մոլախոտ աճում է գետեզրերին, թաց մարգագետիններում, տնամերձ հողամասերում և այլուր` հաճախ տալով հոծ բուսուտներ: Բազմանում է արմատաշիվերով: Պահանջկոտ չէ լույսի և ջերմության նկատմամբ, աճի համար նախընտրում է ավազահումուսային հողերը:


Քիմիական բաղադրությունը: Արմատը պարունակում է սպիտներ, մինչև 16,3% շաքար, օսլա, խեժանյութ, գլիկոզիդ սինիգրին, ֆերմենտ միրոզին: Վերջինս` ազդելով գլիկոզիդի վրա, առաջացնում է գլյուկոզա, ծծմբակալիումական թթու աղ և ալլիլ-մանանեխային եթերայուղ: Վերջինով էլ պայմանավորված է ծովաբողկի սուր համն ու հոտը: Արմատում հայտնաբերված են նաև մինչև 171 մգ% C վիտամին, B1, B2, PP վիտամիններ, քիմիական տարրերից` Na, K, Ca, P, Fe, ալկալոիդների հետքեր, մեծ քանակությամբ լիզոցիմ: Տերևները պարունակում են մինչև 526 մգ% C վիտամին, ֆիտոնցիդներ, ալկալոիդների հետքեր: Կալիումական և երկաթային աղերի պարունակությամբ ծովաբողկը գերազանցում է այնպիսի բանջարաբույսերին և մրգերին ինչպիսիք են` լոլիկը, սամիթը, լոբին, սոխը, սխտորը, գազարը, կարտոֆիլը, բալը, նարինջը, կիտրոնը, մանդարինը և այլն:


Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով գլխավորապես օգտագործում են բույսի արմատները, որոնք աշնանը բահով հանում են և հողոտ վիճակում պահում նկուղում` ավազի մեջ` 7-8 ամիս: Ծովաբողկը` որպես համեմունք` ունի կիրառման շատ հին պատմություն: Դեռևս մեր թվարկության առաջին դարերում Միջերկրականի ծովամերձ երկրներում այն լայնորեն օգտագործվել է մսեղենը և ձկնեղենը համեմելու համար, իսկ ավելի ուշ` օգտագործվել է նաև որպես դեղաբույս: Հնդկաստանում ծովաբողկը դեռևս շատ հնուց օգտագործել են որպես օրգանիզմի ուժերը խթանող, միզամուղ և գոտկացավերի դեպքում` որպես փարատող միջոց: Դեղաբույսի մասին 1785 թ. ուշագրավ տվյալներ է տալիս ռուս խոշոր կլինիցիստ Ն. Մ. Ամբոդիկ-Մաքսիմովիչը: Նա նշում է, որ բույսը թարմ վիճակում ունի ախորժակը գրգռող հատկություն, միզամուղ է, արյան շրջանառությունը կարգավորող, ''արյունը մաքրող'': Նա բույսի արմատը և նրա թարմ հյութը առաջարկել է որպես ''գերազանց օգտակար'' միջոց լնդախտի, ջրգողության, քարային հիվանդության, հազի և դաշտանի հապաղման ժամանակ: Որպեսզի չգրգռի ստամոքսը` արմատը ընդունելիս, նա առաջարկում է այն կուլ տալ դեղահատերի նման մանրացրած ձևով` վրայից ըմպելով գիհու պտուղների թուրմ կամ խաղողի հյութ կամ էլ` շաքարաջուր: Ցրտառական հիվանդությունների ժամանակ առաջարկվում է արմատախույսը քսել նրբաններին` մանանեխի ծեփուկների սկզբունքով:


 

Հայրենական ժողովրդական բժշկության մեջ թարմ արմատը և նրանից ստացվող հյութը համարվում են որպես ախորժակը լավացնող, միզամուղ, հակալնդախտային և խուխամուղ: Արմատի շփոթը` որպես վարատող և գրգռիչ միջոց, իր ազդեցությամբ չի զիջում մանանեխին և կիրառվում է քսման ձևով ռադիկուլիտների, գոտկացավերի, տարբեր տեսակի մկանացավերի դեպքերում և այլն: Հակալնդախտային հատկությամբ օժտված են նաև տերևները: Արմատի թարմ հյութը և ջրաթուրմը դրական արդյունք են տալիս հեպատիտների, թերսեկրետոր գաստրիտների, պոդագրայի, ռևմատիզմի, վերին շնչուղիների կատառի, ցիստիտների, լվացման ձևով` թարախավերքերի, ողողման ձևով` ստոմատիտների, ատամնացավի և անգինայի, ներլվացման ձևով` տրիխոմոնադային կոլպիտների ժամանակ: Գիտականորեն հաստատված է ծովաբողկի մանրէասպան և նախակենդանիների վրա կործանարար ազդեցությունները: Ջրիկ մզվածքը իջեցնում է արյան ճնշումը, բուժում սնկային հիվանդությունները:

 

Դեղաբույսը օֆիցինալ է Ֆրանսիայում: Այն լայն կիրառում ունի նաև հոմեոպաթիայում: Շնորհիվ արմատում պարունակվող մեծ քանակի լիզոցիմի` մաքուր հյութով կամ ջրաթուրմով լվանում են թարախային վերքերը, կաթեցնում ականջը` թարախային օտիտի և լվանում երեսը` պիգմենտային բծերի ու պեպենների ժամանակ: Լիզոցիմը վաղուց հիմնավորվել է բժշկության պրակտիկայում որպես լայն մասշտաբի ներգործող հակամիկրոբային միջոց: Արմատի պատրաստուկները ո’չ միայն մաքրում են դեմքը բծերից ու պեպեններից, այլև դեմքին տալիս են փափկություն և սպիտակություն, ողողումից ախտահանվում և թարմանում է բերանի խոռոչը, իսկ որպես ընդհանուր կազդուրիչ միջոց առաջարկվում է պարբերաբար ընդունել ճաշի հետ` մտավոր և ֆիզիկական ծանր աշխատանքի պայմաններում:

 

 

Ըստ Ս. Ի. ԷՆդելշտեյնի, արմատահյութը` մաքուր կամ ջրով նոսրացրած վիճակում, ինհալացիայի ձևով դրական է ազդում վերին շնչուղիների սուր և քրոնիկական բորբոքումների ժամանակ: Վ. Շյոնենբերգերի տվյալներով արմատից ստացվող եթերայուղն աշխուժացնում է օրգանիզմի արյան և այլ հյութերի շրջանառությունը, լայնացնում երիկամների անոթները, լավացնում լյարդի, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի ֆունկցիաները, ախորժակը և ընդհանուր մարսողությունը: Իզուր չէ, որ հեղինակը ծովաբողկը անվանում է ''բանջարանոցային պենիցիլին''` շնորհիվ նրա հակաբիոտիկային հատկության, մի հատկանիշ, որը դրական է անդրադառնում մի շարք բորբոքային պրոցեսների վրա: Հեղինակի տվյալներով, դեղաբույսը ուժեղ ախտահանիչ է և միաժամանակ արդյունավետ է ներգործում պոդագրայի, ռևմատիզմի և մի շարք այլ բնույթի հոդային ախտահարումների ժամանակ: Փորձերով պարզվել է, որ արմատից ստացվող ալլիլ-մանանեխային յուղը առաջ է բերում մաշկի հիպերեմիա և այրող ցավ, իսկ երկարատև ազդման դեպքում` նույնիսկ այրվածք և հյուսվածքների մեռուկացում: Յուղի գոլորշին առաջ է բերում ուժեղ հազ, արցունքահոսություն, փոքր դոզաներով` գրգռում է ախորժակը և ուժեղացնում ստամոքսաաղիքային տրակտի գեղձերի հյութազատությունը, մինչդեռ մեծ դոզաները կարող են առաջ բերել սուր գաստրոէնտերիտ:

 

Ընդհանրապես դեղաբույսը հակացուցված է սուր գաստրիտների, նեֆրիտների և էնտերոկոլիտների ժամանակ: 1:5 հարաբերությամբ նոսրացրած արմատահյութը մեր կողմից կիրառվել է քրոնիկական ախիլիկ գաստրիտով տառապող 18 հիվանդների մոտ: Հյութը ընդունվել է 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ, ուտելուց 10-15 րոպե առաջ, 3 շաբաթ տևողությամբ: Բուժումը տարվել է տնային պայմաններում և, բացառությամբ արմատահյութի, հիվանդներն այլ բուժամիջոցներ չեն ընդունել: Հիվանդներից 8-ի մոտ արձանագրվել է ոչ հիստամինակայուն, իսկ 10-ի մոտ` հիստամինակայուն ախիլիա: Բոլոր հիվանդները դեղամիջոցը լավ են տարել` բացառությամբ 3-ի, որոնց մոտ ցավային երևույթներն ուժեղանալու հետևանքով այս բուժումը ընդհատվել է: Բուժումից հետո հիվանդների մոտ նկատվել է ախորժակի լավացում, վերփորի հատվածի ցավերի, բքնածության և այլ անախորժ զգացումների վերացում: Ուշագրավ է, որ բուժման կուրսն ավարտելուց հետո ոչ հիստամինակայուն 8 ախիլիկ հիվանդներից 5-ի ստամոքսահյությում առաջ է եկել ազատ աղաթթու, իսկ մյուսների մոտ զգալի չափով կարգավորվել է հյութի քանակի և նրա կարևոր բաղադրատարրերի (աղաթթու, պեպսին, գաստրոմուկոպրոտեիններ, լորձ, թթվահիմնայն գործակից և այլն) պատկերը: Հիվանդների մեծամասնության մոտ էլեկտրագաստրոգրաֆիկ եղանակով արձանագրվել է ստամոքսի շարժիչ ֆունկցիայի աշխուժացում:

 

 

Կիրառման եղանակները: Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 ճաշի գդալ քերուկը 1 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ` ուտելուց առաջ, կամ` 1 թեյի գդալ քերուկը խառնում են 1 բաժակ գինու կամ գարեջրի հետ և օգտագործում նույն եղանակով: Հյութը կարելի է ըմպել նաև մաքուր վիճակում կամ նոսրացրած` 1:5 - 1:10 հարաբերությամբ: Մաքուր քերուկը որպեսզի չգրգռի բերանը և ստամոքսը, ընդունում են շաքարաջրով կամ մեղրով կամ` հացին քսած վիճակում: Դեմքի մաշկը մաքրելու և սպիտակություն տալու նպատակով Լ. Յա. Սկլյարովսկին առաջարկում է 50 գ արմատի քերուկը խառնել 250 մլ սեղանի քացախի հետ, պինդ փակել ամանի բերանը և 2 շաբաթ պահել մութ տեղում, հետո քամել ու ավելացնել 1,5 լ սառը ջուր և այս խառնուրդով շփել դեմքը` առավոտյան ու երեկոյան ժամերին: Արմատի քերուկը կարելի է քսել կտորին և սպեղանու ձևով դնել մաշկին` ռադիկուլիտի և գոտկացավերի ժամանակ: Արմատի շփոթը օգտագործվում է նաև կոմպրեսի, թրջոցալաթի, լվացումների և ողողումների ձևով:

 

Այլ օգտակար հատկանիշները: Ծովաբողկը հիանալի համեմունք է մսեղեն, ձկնեղեն և այլ տեսակի ճաշերի մեջ: Ինչպես արմատը, այնպես էլ տերևները, օգտագործում են վարունգի, լոլիկի, սնկի և այլ մթերքի թթուների մեջ որպես կոնսերվանտ և համեմիչ: Ռուս ժողովուրդը հացի և ճաշի հետ օգտագործում է ծովաբողկի արմատի, սխտորի և լոլիկի խառնուրդը` 1:3:30 հարաբերությամբ: Այս խառնուրդը` մսաղացով անցկացնելուց հետո, լցնում են ամանների մեջ, փակ վիճակում պահում սառը տեղ, ապա օգտագործում որպես ախորժակը գրգռող միջոց:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մոշի տերևների օգտակարությունը
Մոշի տերևների օգտակարությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Վարակաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սամիթի օգտակարությունը
Սամիթի օգտակարությունը

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երիցուկի 6 հատկություն. 168.am
Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Ճարպակալում Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...

Սնունդը և առողջությունը
Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Շնչառական համակարգ
Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ