Դեղաբույսեր
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ
Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի, առավել եւս, որ բատատի արմատապտուղն ավելի հաճախ նման է երկարավուն բողկի կամ գազարի:
Բատատի տերեւներն ու ծաղիկները նման են պատատուկին, ցողունը տարածվում է գետնի վրայով՝ մինչեւ 5մ, մշակովի տեսակների առավելագույն բարձրությունը 20-30սմ է:
Արմատապտուղը զարգանում է կողային արմատներից, որոնք բուսաճական շրջանի վերջում կազմում են մսոտ, սպիտակ, դեղին կամ կարմրավուն պտղամիս ունեցող պալարների փնջեր՝ 5-10 հատ, արմատապտղի կեղեւը կարող է ունենալ մուգ նարնջագույն, դեղին, կարմիր, կամ մանուշակագույն երանգներ: Բատատի մշակովի տեսակները բազմաթիվ են:
Հնէաբանները կարծում են, որ բատատը հայտնի է եղել 8-10 հազար տարի առաջ, հայրենիքը Մեքսիկան է, մշակվում է Խաղաղ օվկիանոսի ափամերձ բոլոր երկրներում: Նկատվել է, որ մուտացիաների միջոցով բատատի գենոմում տեղի են ունեցել որոշակի
էվոլյուցիոն փոփոխություններ: Այդ հանգամանքը հետաքրքրել է Վաշինգտոն նահանգի Սիեթլի համալսարանի ժառանգաբանների խմբին (Tina Kyndt at al), ովքեր գտել են, որ բատատի մշակովի տեսակներում կա Agrobacterium T-DNAs միկրոօրգանիզմի ներմուծված գեն: Նրանք ավարտել են հետազոտությունը 2014թ. աշնանը, իսկ հրապարակման վերնագրում գրել են. «The genome of cultivated sweet potato contains Agrobacterium T-DNAs with expressed genes. An example of a naturally transgenic food crop»: Հետազոտվել են բատատի 291 մշակովի ու 9 վայրի ենթատեսակներ, մասնակցել են նաեւ Պերուի, Բելգիայի, Չինաստանի գիտնականները, ամփոփիչ արդյունքները հրապարակվել են ԱՄՆ ԳԱ տեղեկագրում (Մարտ, 2015):
Պարզվել է, որ վայրի տեսակներում կա ագրոբակտերիայի գեների թվով մեկ հատված, իսկ մշակովիներում դրանք երկուսն են կամ ավելի: Տուր Խեյերդալը իր «Ճանապարհորդություն Կոն Տիկիյի վրա» գրքում գրել է, որ բատատն աղի ջրում կորցնում է իր սերնդատվության հատկությունը, մյուս կողմից կան տվյալներ, որ Հավայան կղզիներից մինչեւ Նոր Զելանդիա տարածված Օվկիանիայում բատատը մշակվել է հազարամյակներ առաջ: Բույսը հարմարվել ու հարմարվում է նոր պայմաններին բնական գենային «ճարտարագիտության» շնորհիվ: Ներկայում մշակվում է ո՛չ միայն արեւադարձային ու մերձարեւադարձային, այլ նաեւ բարեխառը կլիմայական գոտիներում, կարեւորը, որ լինեն արեւոտ օրեր (օրինակ, ինչպես ՀՀ Մարտունու շրջանում) ու բավարար խոնավություն:
Բատատը մշակվում է Հնդկաստանում, Ճապոնիայում (որտեղ նախընտրում են ուտել բույսի տերեւները), Հյուսիսային ու Կենտրոնական Աֆրիկայում, Իսրայելում, Վրաստանում, վերջին տարիներին ՌԴ հարավում, Ուկրաինայում ու, իհարկե, Կենտրոնական ու Հարավային Ամերիկայում: Կարեւոր է իմանալ, որ մարդկության 2/3–ի սննդակարգում բատատն առաջնային տեղ է զբաղեցնում: Բատատի որոշ տեսակներ իրենց համով նման են կարտոֆիլին, քաղցր տեսակները՝ սեխին, շագանակին կամ, նույնիսկ, բանանին: Այն ուտում են, հում, եփած, տապակած վիճակում, փոշի են դարձնում ու խառնում ալյուրին, սերմից պատրաստում են ըմպելիք: Բատատը սպառվում է մեծ քանակներով: Չինաստանում 2009թ. հավաքվել է 105մլն տոննա բերք:
Քիմիական բաղադրությունն ու օգտակար ազդեցության ոլորտը
Բույսը թերի է ուսումնասիրված: Արմատապտուղը պարունակում է մոտավորապես 75% ջուր, 08-1.5% մոխիր, 2% սպիտակուց, 0% ճարպ, 15-20% օսլա, 6% հեշտ յուրացվող շաքարներ, 1-2% բջջանք: 100գ պտղամսի էներգետիկ արժեքը 61 կկալ է: Նույն զանգվածում պարունակվում է չափահաս մարդուն անհրաժեշտ C վիտամինի 1 օրվա չափաքանակի 37-60%-ը, B6, կարոտինային նյութեր՝ 438%, լորձանյութ, կալիում, մագնեզիում, կալցիում, մանգանեղ, երկաթ:
Մի շարք հրապարակումներում նշվում է, որ բատատը պարունակում է նաեւ պրոգեստերոն կամ դրա գոյացմանը նպաստող այլ հորմոններ: Պրոգեստերոնը հայտնաբերվել է 1933թ., իսկ 1971թ. մշակվել է դրա սինթեզի ամբողջական ցիկլը: Հիմնականում արտադրվում է ձվարանի դեղին մարմնում` սեռական հասունացման շրջանից մինչեւ դաշտանադադարն ու մակերիկամներում, անհամեմատ նվազ քանակով նյարդերում եւ ճարպի հյուսվածքներում ու շատ քիչ` ուղեղում:
Հղիության նախնական շրջանում դեղին մարմնում հորմոնի արտադրությունը հասնում է առավելագույնի, 8-րդ շաբաթից սկսած, այդ ֆունկցիան կատարում է ընկերքը, որի արտադրած հորմոնի (250մգ/1օր) գերակշիռ մասն անցնում է մոր արյան մեջ: Կաթնամթերքը խթանում է հորմոնի գոյացումը:
Պրոգեստերոնը գոյանում է նաեւ բույսերում , ազատ վիճակում հայտնաբերվել է ընկույզում (Pauli GF et al, J. Nat. Prod., January 2010): Խստորուկը (ямс) պարունակում է դիոսգենին, որից կարող է սինթեզվել պրոգեստերոն, իսկ դիոսկորեազգիների որոշ այլ բույսերում այդ հորմոնները գոյատեւում են միաժամանակ (Moyda T., Food science and Technology.2005): Պրոգեստերոնի դերն անչափ մեծ է մարդու վերարտադրողական ֆունկցիայի իրագործման համար: Թվարկենք հորմոնի դերը կարեւորող որոշ այլ հանգամանքներ. պարունակվում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց օրգանիզմում, դրա ընկալիչները (ռեցեպտոր) հավասարապես բաշխված են օրգանիզմում, ի զորու է նվազեցնել այտուցները, հատկապես` ուղեղում, ունի հակաբորբոքային ազդեցություն:
Խթանում է մակրոֆագների ակտիվությունը, նպաստում վնասված ներքին հյուսվածքների վերականգմանը, չեզոքացնում է թթվածնի ազատ ռադիկալները նվազեցնում դրանց քանակը: Նվազեցնում է կախվածությունը նիկոտինից (շատ կարեւոր է կանանց համար), ալկոհոլից, մարիխուանայից: Զսպում է աուտոիմունային պատասխանի չափը, օրինակ, ռեւմատոիդ արթրիտի դեպքում: Կարգավորում է էսթրոգենի փոխանակումը, որի շնորհիվ կանխարգելում է էնդոմետրիումի քաղցկեղի զարգացման վտանգը: Ունի հակակարկամային ազդեցություն, թուլացնում է հարթ մկանները, լայնանում են բրոնխերը, հեռացվում է խորխը, լորձաթաղանթները պատված են պրոգեստերոնի ընկալիչների խիտ ցանցով: Նվազեցնում է լեղապարկի ակտիվությունը, մասնակցում է ինսուլինի գոյացման ու փոխանակման գործընթացին, կարգավորում է արյան մակարդելիությունը, բարձրացնում է երակների տոնուսը, նաեւ` ցինկի, երկաթի ու բջիջներին անհրաժեշտ թթվածնի մակարդակները: Ազդում է օրգանիզմի ջերմային հավասարակշռության վրա, կարգավորում է ճարպ-էներգիա փոխակերպման ընթացքը:
Սկսած 1997թ. ԱՄՆ-ում արտոնագրվել է պրոգեստերոն պարունակող դեղերի վաճառքը, որոնք արտադրվում են տասնյակ անվանումներով՝ բազմաթիվ երկրներում:
Ռուսական «Будьте здоровы» (спец.выпуск,21.2012) ամսագրի խմբագրակազմի հեղինակային հոդվածում գրված է. «Գիտնական-սննդաբաններն առանձնացնում են օրգանիզմի դիմադրողականությունն ամրացնող թվով 5 մթերք ՝անյուղ կարմիր միս, քաղցր կարտոֆիլ, սնկեր, թեյ ու յոգուրտ»:
Բատատի օգտակար հատկությունները մեծապես կապված են պրոգեստերոնի հետ: Բատատը նպաստում է արյունաստեղծմանը, լավ է համակցվում բազմաթիվ մթերքների՝ հատկապես մսեղենի հետ, նպաստում է երկաթի ու ցինկի յուրացմանը, որի շնորհիվ բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը:
Մանուշակագույն պտղամսով տեսակները պարունակում են անտոցիաններ, որոնք չեն տրոհվում լույսի ու, նույնիսկ ջերմային ազդեցության պարագայում, ունեն հակաօքսիդանտ ազդեցություն, նվազեցնում են ուռուցքների, սրտանոթային ու տարիքի հետ առաջացող աչքերի հիվանդությունների ռիսկերը: Չին բժիշկները կարծում են, որ բատատը վերականգնում է կարծրացած անոթների էլաստիկությունը, խթանում է երիկամների ու լյարդի ակտիվությունը: Կիրառում են որպես նյարդերն ամրացնող ու ստամոքսի լորձաթաղանթը ապաքինող ուտեստ:
Ճապոնացի գիտնականները բատատի արմատի ոգեթուրմով բուժում են շաքարային դիաբետը: Վիենայի բժշկական համալսարանի գիտնականները հետազոտել են ոգեթուրմի ազդեցությունը 2-րդ տեսակի դիաբետով 61 հիվանդների վրա: 18 ամիս տեւողությամբ գիտափորձը տվել է դրական արդյունքներ:
Բատատը խորհուրդ է տրվում կանանց, հատկապես՝ դաշտանադադարի շրջանում:
Բետա-կարոտինը (տե՛ս, Ջ. Սահակյան, «Դդումը՝ որպես կարոտինային նյութերի մատակարար», Med. Practic, 2015) պաշտպանում է մաշկը, կանխարգելում է կրծքագեղձի ուռուցքի զարգացումը: Բետա-կրիպտոքսանտինն օգտակար է ռեւմատոիդ արթրիտի դեպքում:
B6 վիտամինն (տե՛ս, Ջ. Ս. «Վիտամինները արեւածաղկում», Med practic, 2015) ունի համակարգային նշանակություն: Խթանում է նուկլեինաթթուների սինթեզը, որոնց շնորհիվ գոյանում են ինֆեկցիաների դեմ պայքարող հակամարմիններ:
C վիտամինի օգտակար ազդեցության ոլորտը շատ մեծ է՝ հատկապես խթանում է մակրոֆագերի ակտիվությունը, որոնք իմունային համակարգի «առաջամարտիկներից» են:
80 տարի առաջ մեր հայրենակից Վ.Մելիք-Օհանջանյանը գրել է բատատի օգտակարության ու դրա մշակման նպատակահարմարության մասին («Բատատ կամ քաղցր կարտոֆիլ», Յերեվան: Գյուղհրատ, 1935թ.- 40 էջ):
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն