Առաջին օգնություն Որովայնի վնասվածքներ
Որովայնի ներքին օրգանները միայն հետևից են պաշտպանված ոսկրերով, հետևաբար խոցելի են։ Որովայնի վնասվածքները լինում են բաց կամ փակ։
Լյարդը և փայծաղn ունեն փխրուն կառուցվածք և շատ հարուստ են արյունատար անոթներով։ Գտնվելով որովայնի վերին մասում՝ նրանք որոշ չափով պաշտպանված են ստորին կողերով։ Սակայն բութ առարկայի հարվածից կամ որովայնի թափանցող վնասվածքից նրանց հյուսվածքը կարող Է պատռվել՝ հանգեցնելով ուժեղ ներքին արյունահոսության։ Վնասված լյարդից լեղին և արյունը լցվելով որովայնի խոռոչ՝ առաջացնում են որովայնամզի ծանր բորբոքում՝ պերիտոնիտ (գլուխ 14) և շոկ (գլուխ 10)։ Փայծաղի վնասվածքը կբերի ուժեղ արյունահոսության, որը վտանգավոր է տուժածի կյանքի համար։ Ստամոքսը մարսողական համակարգի կարևոր օրգաններից մեկն Է։ Ստամոքսն ունի արյունատար անոթների և նյարդերի խիտ ցանց։ Վնասվելով՝ այն կարող է ուժեղ արյունահոսել։ Եթե վնասվածքը թափանցում է ստամոքսի խոռոչ, ապա արյունը և ստամոքսի պարունակությունը լցվում են որովայնի խոռոչ, գրգռում որովայնամիզը, առաջացնում պերիտոնիտ և շոկ։
ՈՐՈՎԱՅՆԻ ՓԱԿ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
Որովայնի փակ վնասվածքները վտանգավոր են, քանի որ դրանք կարող են ուղեկցվել ներքին արյունահոսությամբ և շոկով։
ՆՇԱՆՆԵՐԸ
- սուր ցավ,
- արյունազեղումներ որովայնի պատի վրա,
- ներքին արյունահոսության նշաններ,
- սրտխառնոց,
- փսխում (երբեմն՝ արյունային),
- թուլություն,
- ծարավի զգացում,
- փքված կամ տախտակի ամրության որովայն։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
- Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել։ Դրա համար պառկեցրեք նրան մեջքի վրա կամ նստեցրեք՝ մեջքը հենելով, ոտքերը ծալեք կոնքազդրային և ծնկային հոդերում։ Տուժածի ծնկների տակ դրեք փաթաթած ծածկոց կամ բարձ։ Ոտնաթաթերը հենեք որևէ առարկայի այնպես, որ դրանք սրունքների հետ կազմեն ուղիղ անկյուն (նկ.17.4)։ Այս դիրքում թուլանում են որովայնի առաջային պատի մկանները, իջնում է ներորովայնային ճնշումը, և թեթևանում է ցավը։
- Վնասվածքի վրա սառը թրջոց դրեք։
- Մի՛ տվեք տուժածին ոչինչ՝ ուտելու կամ խմելու։ Կարող եք միայն թրջել նրա շրթունքները։
- Սահմանափակեք տուժածի շարժումները:
- Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։
- Ահազանգեք շտապ օգնություն։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
ՈՐՈՎԱՅՆԻ ԲԱՑ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
Որովայնի բաց վնասվածքները ևս դասվում են կյանքի համար վտանգավոր վնասվածքների շարքին, միշտ ուղեկցվում են արյունահոսությամբ, շոկով և սուր որովայնի պատկերով (տե'ս "ՍՈՒՐ ՈՐՈՎԱՅՆ")։
- Հեռացրեք վերքի շրջանի հագուստը։ Անհրաժեշտության դեպքում կտրեք այն։
- Որովայնի վերքը ծածկեք ստերիլ չոր վիրակապով։ Եթե վիրակապը թրջվում է, վրան դրեք նորը։
- Առանց ճնշում գործադրելու վիրակապն ամրացրեք կպչուն ժապավենով;
- Երբ տուժածը հազում կամ փսխում է, ձեռքով պահեք վերքը։
- Մի՛ տվեք տուժածին ոչինչ՝ ուտելու կամ խմելու։ Կարող եք միայն թրջել նրա շրթունքները։
- Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։
- Ահազանգեք շտապ օգնություն։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
ՈՐՈՎԱՅՆԻ ԲԱՑ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԱՐՏԱՆԿՈՒՄՈՎ
Որովայնի բաց վնասվածքների դեպքում ներքին օրգանները կարող են դուրս գալ վերքից (նկ. 17.5ա)։ Երբեք մի՛ փորձեք հետ դնել արտանկած օրգանները։ Այդ փորձերը հաջողությամբ չեն ավարտվի, հակառակը` կբերեն ներորովայնային ճնշման կտրուկ բարձրացման և նոր օրգանների արտանկման։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ
Արտանկած օրգաններով որովայնի բաց վնասվածքների դեպքում օգնություն ցուցաբերելիս կատարեք հետևյալ գործողությունները.
- Զգուշությամբ պառկեցրեք տուժածին մեջքի վրա, ինչպես որովայնի փակ վնասվածքների դեպքում։
- Վերքի վրա ուղղակի ճնշում մի՛ գործադրեք։
- Վերքը զգուշությամբ ծածկեք թաց, հնարավորինս մաքուր գործվածքով՝ ամբողջությամբ ընդգրկելով արտանկած ներքին օրգանները (նկ.17.5բ)։
- Առանց ճնշում գործադրելու վիրակապն ամրացրեք կպչուն ժապավենով։
- Ծածկեք թաց վիրակապը պոլիէթիլենի թաղանթով, որպեսզի այն չչորանա։
- Ծածկեք պոլրէթիլենի թաղանթը մի քանի տակ ծալված փափուկ գործվածքով, ջերմությունը պահպանելու համար (նկ.17.5գ)։
- Մի' տվեք տուժածին ոչինչ՝ ուտելու կամ խմելու։ Կարող եք միայն թրջել նրա շրթունքները։
- Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։
- Ահագանգեք շտապ օգնություն։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն