Մանկական հիվանդություններ
Թիրեոիդիտ
Վահանագեղձի բորբոքային հիվանդություն է, որը, եթե զարգանում է մինչ այդ մեծացած վահանագեղձի ֆոնի վրա, կոչվում է ստրումիտ։ Տարբերում են`
- սուր,
- ենթասուր
- աուտոիմուն ձևերը։
Սուր թիրեոիդիտ։ Երեխաների մոտ հանդիպում է հազվադեպ։ Կարող է զարգանալ երկրորդային ձևով ցանկացած հիվանդությունից հետո (անգինա, գրիպ, կարմրուկ, ջրծաղիկ, թոքաբորբեր և այլն), երբ վիրուսը կամ մանրէն թափանցում են վահանագեղձի մեջ և նպաստում թարախակույտի գոյացմանը։ Սուր վաձանագեղձաբորբը կարող է ընթանալ նաև առանց թարախակույտի գոյացման։
Կլինիկան։ Սուր թիրեոիդիտի ժամանակ պարանոցի շրջանում ցավեր են առաջանում, որոնք կարող են ուժեղանալ կլման ժամանակ։ Ջերմությունը հասնում է 38-39°-ի, ախտահատուկ են գլխացավերը, հաճախասրտությունը, գերքրտնությունը և ընդհանուր թուլությունը։ Վահանագեղձը մեծանում է, պնդանում։ Երբեմն նկատվում է ֆլուկտուացիա։ Չափազանց մեծանալու դեպքում գեղձը կարող է ճնշել շնչափողի վրա՝ առաջացնելով շնչարգելության և կլման դժվարության նշաններ։ Սուր թիրեոիդիտի առավել վտանգավոր բարդություններ կարող են առաջանալ, եթե թարախը գեղձից ներհոսի շնչափողի (ասպիրացիոն թոքաբորբ) կամ միջնորմի մեջ (մեդիաստինիտ)։
Ախտորոշվում է հիվանդի անամնեզի և զննման տվյալների հիման վրա։ Արագանում է էրիթրոցիտների նստեցման արագությունը, զարգանում է ձախ թեքումով լեյկոցիտոզ։ Արյան շիճուկում թիրեոիդային հորմոնները սովորաբար լինում են նորմայի սահմաններում, իսկ ծանր դեպքերում, երբ զարգանում են հիպոթիրեոզի նշաններ, նրանք կարող են նվազել։
Բուժումը։ Նշանակում են հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, սալիցիլատներ, ինչպես նաև գլյուկոկորտիկոիդներ։
Թարախային թիրեոիդիտների դեպքում դիմում են վիրաբուժական միջամտության։
Ենթասուր թիրեոիդիտ։ Վահանագեղձի բորբոքման սակավ հանդիպող ձևերից է։ Հաճախ լինում է գրիպից կամ անգինայից հետո։ Սկսվում է սուր, սակայն ընթանում է ենթասուր ձևով։
Հիվանդները գանգատվում են վահանագեղձի շրջանի ցավերից, որոնք հաճախ ճառագայթվում են դեպի ականջները և ծոծրակը։ Ունենում են ջերմություն, լեյկոցիտոզ, էՆԱ-ի արագացում։ Վահանագեղձը շոշափելիս ցավոտ է և պնդացած։
Արյան մեջ ավելանում են սպիտակուցների հետ կապված յոդն ու թիրեոգլոբուլինը։ Փորձնական ստուգման ժամանակ վահանւսգեղձը ոադիոակտիվ յոդը թույլ է կլանում։
Ենթասուր թիրեոիդիտը անհրաժեշտ է տարբերակել սուր թիրեոիդիտից, տարածուն թունային խպիպից, ադենոմայի արյունազեղումից, իսկ ավելի ուշ՝ քրոնիկական թիրեոիդիտից և վահանագեղձի քաղցկեղից։
Բուժումը։ Տալիս են կորտիկոստերոիդներ, աստիճանաբար կրճատելով նրանց դեղաչափը մինչև ցավային ախտանիշի վերացումը։ Նպատակահարմար է գլյուկոկորտիկոիդների հետ միաժամանակ նշանակել նատրիումի սալիցիլատ դարձյալ աստիճանաբար փոքրացվող դեղաչափերով։ Հիվանդության ռեցիդիվի դեպքում խորհուրդ է տրվում կրկնել բուժման կուրսը, փոխելով գլյուկոկորտիկոիդի տեսակը։
Թիրեոստատիկ պատրաստուկներով բուժումն արդյունավետ չէ։
Աուտոիմուն թիրեոիդիտ։ Այլ կերպ կոչվում է Խաշիմոտոյի խպիպ։ Թիրեոիդիտների առավել հաճախ հանդիպող ձևերից է։ Զարգանում է վահանագեղձի տարածուն լիմֆոցիտային ինֆիլտրացիա, շարակցահյուսվածքային փոփոխություններ և ֆոլիկուլային բջիջների հետաճ։ Քրոնիկական թիրեոիդիտի պատճառագիտության մեջ որոշակի դեր են խաղում իմունաբանական բնածին խանգարումները։ Ենթադրվում է, որ վահանագեղձում առաջնային փոփոխություններ են առաջանում, երբ թիրեոիդային հակածնով աուտոիմունացվում է օրգանիզմը, այսինքն, թիրեոգլոբուլինի նկատմամբ աուտոհակամարմիններ մշակվում։ Վահանագեղձում լինում են հորմոնագոյացման փոփոխություններ, որոնց հետևանքով աուտոիմուն մեխանիզմները առաջ են բերում գեղձի գերաճ։
Ախտանշանները զարգանում են դանդաղ։ Վահանագեղձը չի հասնում մեծ չափերի, ուստի բացակայում են հարակից օրգանների վրա ճնշման ախտանիշները։ Գեղձը լինում է պնդացած։ Հիվանդության կարևոր նշաններից է հիպոթիրեոզը, որ սկզբում լինում է թույլ արտահայտված։ հիվանդի ջերմությունը չի բարձրանում, ավշագեղձերը չեն մեծանում։ Հայտնաբերվում են աուտոհակամարմիններ թիրեոգլոբուլինի և թիրեոիդային միկրոսոմների նկատմամբ։ Ավելանում է գամագլոբուլինների քանակը։ Պակասում են արյան մեջ ներզատական թիրեոիդային հորմոնները։ Աուտոիմուն թիրեոիդիւոը անհրաժեշտ է տարբերակել դե Կերվենի թիրեոիդիտից և Ռիդլի խպիպից։ Դժվարությունների դեպքում կատարում են վահանագեղձի բիոպսիա։ Աուտոհակամարմինների բարձր տիտրի առկայությունը և բիոպսիայի տվյալները թույլ են տալիս հաստատել ախտորոշումը։
Բուժումը։ Հիմնական եղանակը թիրեոիդային պատրաստուկների և կորտիկոստերոիդների երկարատև օգտագործումն է։ Դեղաչափերը տրվում են տարիքին համապատասխան։
Վահանագեղձի արագ գերաճի, անարդյունավետ բուժման, վահանագեղձի ուռուցքի կամ թիրեոտոքսիկոզային ադենոմայի և աուտոիմուն թիրեոիդիտի զուգակցման դեպքում դիմում են վիրաբուժական միջամտության։
ԹԻՐԵՈԻԴԻՏ ՓԱՅՏԱՆՄԱՆ (ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ՖԻԲՐՈԶ ՌԻԴԼԻ)
Բնորոշվում է վահանագեղձի և պարանոցի շրջակա հյուսվածքների դանդաղ, բայց հարաճուն զարգացող թելավոր կամ կոլագենային շարակցահյուսվածքային պնդացումով։
Մանկական տարիքում խիստ հազվադեպ է հանդիպում։ Պատճառը և ախտածագումը դեռևս պարզ չէ։ Հիվանդությունը սկսվում և ընթանում է աննկատ։ Կլինիկական ախտանիշները պայմանավորված են շնչափողի, որկորի և հետադարձ նյարդի վրա մեծացած և կարծրացած վահանագեղձի գործադրած մեխնիկական ճնշումով։ Բնորոշ է, որ ավշահանգույցները չեն մեծանում։ Երբեմն լինում են հիպոթիրեոզի նշաններ։
Տարբերակում են Խաշիմոտոյի խպիպից և վահանագեղձի չարորակ կազմափոխությունից։
Բուժումը վիրահատական է։ Վահանագեղձի հեռացումից հետո զարգացող թերֆունկցիայի դեպքում թիրեոիդային պատրաստուկներ են տրվում։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն