Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Հիպերպարաթիրեոզ

Հիվանդությունն արտահայտվում է հարվահանագեղձերի գերֆունկցիայի՝ պարաթիրեոիդային հորմոնի ավելացման հետևանքով, որը մի դեպքում կապված է այդ գեղձերի գերաճման, այլ դեպքում՝ նրանց հորմոնաակտիվ ուռուցքների հետ։
Պաթոգենեզը պայմանավորված է պարաթիրեոիդային հորմոնի գերարտադրության հետևանքով օրգանիզմում ֆոսֆորի և կալցիումի փոխանակության խանգարումով, ոսկրերից կալցիումի արտահայտված հեռացումով, արյան մեջ կալցիումի պարունակության ավելացումով և մեզի միջոցով օրգանիզմից կալցիումի ուժեղ արտահանումով։

 

Առաջնային մեզից ֆոսֆորի վերակլանման (ռեաբսորբցիայի) նվազման և մեզով նրա արտահանման ավելացման հետևանքով արյան մեջ ֆոսֆորի պարունակությունը պակասում է, այսինքն՝ զարգանում է հիպոֆոսֆատարյունություն և հիպերֆոսֆատամիզություն։ Ոսկրային հյուսվածքից կալցիումի հեռացման հետևանքով ոսկրերում գերաճում է շարակցական հյուսվածքը, բարակում նրանց կեղևային շերտը, ոսկրածուծը ենթարկվում է ֆիբրոզաթելավոր կազմափոխության։ Ֆոսֆատների և օքսալատների նստեցման հետևանքով հաճախ երիկամային քարեր են առաջանում։

 

Հիվանդությունը զարգանում է դանդաղ, ախտահատուկ և ցայտուն ախտանիշների բացակայության պատճառով բավականին ուշ է ախտորոշվում։

 

Տարբերում են հիպերպարաթիրեոզի առաջնային և երկրորդային ձևերը։ Երեխաների մոտ, հատկապես վաղ մանկական տարիքում, հիպերպարաթիրեոզը կարող է լինել հարվահանագեղձերի հիպերպլազիայի, իսկ ավելի մեծ տարիքում՝ այդ գեղձերի ուռուցքի հետևանքով։ Հիվանդները սովորաբար գանգատվում են հոդամկանային ցավերից, փայլունակության դժվարացումից, մարմնի զանգվածի պակասումից, ծարավի զգացումից, սրտի ռիթմի խանգարումներից և այլն։ Փոքր երեխաների մոտ գերակշռում են սրտխառնոցի և փսխման, իսկ ավելի մեծ տարիքի երեխաների մոտ՝ աղիքների տոնուսի ընկճման երևույթները։


Ոսկրերի փափկեցման հետևանքով նրանք ձևախախտվում են, ինքնաբերաբար կամ աննշան պատճառից կոտրվում, թափվում են ատամները, թեթևակի ծանրաբեռնվածությունից ցավում են ողնաշարն ու վերջույթները, հաճախ լինում է ողնաշարի առաջ կամ հետ ծռում, շատերը քայլում են բադի նման։

 

Տարբերում են հիվանդության ոսկրային, ընդերային և խառը ձևերը։ Ոսկրային ձևին բնորոշ են շարժումների կամ քայլելու ընթացքում առաջացող ցավերը, համակարգային օստեոպորոզը, երկար ժամանակ չոսկրացող և քիչ ցավոտ կոտրվածքները՝ հատկապես բազկոսկրի և ազդրի շրջանում, կմախքի ձևախախտումը և հասակի թերզարգացումը։ Օստեոպորոզի ախտորոշման նպատակով կատարում են ողնաշարի ռենտգեննկարում, որը ցույց է տալիս ձկան ողնաշարի պատկեր։ Կմախքի փոփոխությունները զարգանում են ոսկրային հյուսվածքի գրեթե բոլոր բաղադրիչների ներծծման հետևանքով։ Ախտահարվում են հատկապես գանգի, խողովակավոր կոնքի, ողնաշարի և ծնոտի ոսկրերը։

 

Երիկամային ձևի դեպքում կարող են լինել երիկամների թեթև և նույնիսկ ծանր ֆունկցիոնալ խանգարումներ, խախտվում է երիկամների խտացնող հատկությունը, լինում է գիշերային շատամիզություն և մեզի տեսակարար կշռի պակասում, սպիտամիզություն և այլն։ Հիվանդության այս ձևը կարող է ընթանալ ինչպես ինքնուրույն, այնպես էլ ոսկրային փոփոխություններով։

 

Փափուկ հյուսվածքների կրակալման հետևանքով կալցիումի աղերը կուտակվում են հատկապես անոթների հիմնային թաղանթում։ Առաջնային հիպերպարաթիերոզհ ժամանակ արյան շիճուկում ցածր էանօրգանական ֆոսֆորի պարունակությունը (1 մմոլ/լ֊ից պակաս)։ Կալցիումի պարունակությունը, ընդհակառակը, բարձր է լինում (3 մմոլ/լ-ից ավելի)։ Հիմնային ֆոսֆատազայի ակտիվությունը և մեզով կալցիումի արտազատումն ուժեղացած է։ Աչքի առաջնային խցիկում կալցիումի աղերի կուտակման հետևանքով տեսողության սրությունը թուլանում է։

 

Երկրորդային հիպերպարաթիրեոզը զարգանում է երիկամների և ստամոքսաաղիքային համակարգի երկարատև հիվանդությունների հետևանքով։ Արյան մեջ կալցիումի մակարդակը լինում է ցածր, իսկ ֆոսֆորի պարունակությունը և հիմնային ֆոսֆատազայի ակտիվությունը բարձր։ Տարբերակիչ ախտորոշման համար կարևորություն ունի Սուլկովիչի փորձը։
Հիպերպարաթիրեոզը պետք է տարբերակել Օլբրայտի համախտանիշից, որի դեպքում լինում են մաշկի պիգմենտացիա և սեռական վաղաժամ հասունացման նշաններ։

 

Բուժումը։ Հարվահանագեղձերի ադենոմայի հեռացումից հետոհիվանդները լրիվ ապաքինվում են։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ