Մանկական հիվանդություններ
Ջրծաղիկ
Հարուցիչը խոշոր չափեր ունեցող ֆիլտրվող վիրուս է, որը նման է գոտևորող որքինի հարուցիչին։ Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է։ Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։ Վարակումը երրորդ անձի, խնամքի առարկաների, խաղալիքների միջոցով գործնականում բացառվում է։ Ջրծաղկի նկատմամբ ընկալությունը բավական բարձր է (կոնտագիոզության ցուցանիշը՝ 100%): Ավելի բարձր ընկալություն է նկատվում 3-6 ամսական երեխաների մոտ։ Մեծահասակները ջրածաղիկով հիվանդանում են հազվադեպ։ Հիվանդանալուց հետո զարգանում է կայուն իմունիտետ։
Կլինիկան։ Հիվանդության թաքնված շրջանը 11-21 օր է (միջին հաշվով 14 օր)։ Հիվանդությունը սկսվում է սուր, ջերմության բարձրացումով։ Ցանը կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ դեմքին, կրծքավանդակին, ազդրերին, որովայնին։ Սակայն ջրծաղկին խիստ բնորոշ է այն, որ ցանավորումը, որպես կանոն, լինում է նաև գլխի մազածածկ մասում։ Ցանը սկզբում մանր է՝ բծաշտանման (մակուլոզապապուլոզ) բնույթի, որը մի քանի ժամվա ընթացքում վերափոխվում է բշտիկայինի (վեզիկուլա)։ Ջրծաղիկային ցանավորմանը բնորոշ է հրոցանման բնույթի 6-7 օրյա պարբերականությունը։ Զարգանում է նոր ջերմային ալիք և թարմ ցանավորում՝ 24-28 ժամվա ընդմիջումներով։ Ցանային նման ալիքները միջին հաշվով լինում են 3-4 անգամ։ Այդպիսի տարաժամկետության պատճառով տարբեր ցանային տարրերը խայտաբղետ տեսք են ունենում։ Ցանային բշտիկը ոսպի մեծություն ունի, մակերեսը լարված է, փայլուն, պարզ, թափանցիկ պարունակությամբ։
Բշտիկը արագ չորանում է, առաջացնելով գորշագույն կեղև, որը շերտազատվում է 1-3 շաբաթվա ընթացքում և, որպես կանոն, սպի չի առաջանում։ Ջրծաղկային ցան կարող է առաջանալ նաև բերանի, ըմպանի, սեռական օրգանների լորձաթաղանթների վրա։ Արյան կողմից նկատվում է չափավոր լեյկոպենիա, հարաբերական լիմֆոցիտոզ, նեյտրոպենիա։ Որոշ հիվանդների մոտ, երկրորդային կոկային վարակի միացման հետևանքով, կարող է զարգանալ թարախաբշտային (պուստուլոզ) ձևը։ Այս դեպքերում կեղևի պոկվելուց հետո սպի է առաջանում։ Երբեմն կարող են հանդիպել ջրծաղիկի գանգրենոզ, բուլոզ, հեմոռագիկ և այլ ծանր ձևեր։
Ջրծաղիկի բարդությունները լինում են եզակի դեպքերում։ Սակայն երկրորդային վարակի գումարման հետևանքով կարող են զարգանալ թարախաբշտիկներ, թարախակույտեր, լնդաբորբեր։ Երբեմն ըմպանի արտահայտված ցանավորման դեպքում, կարող է հայտնվել նաև նեղացող լարինգիտի պատկեր։ Հանդիպում են նաև ջրծաղիկային բնույթի ցերեբելիտներ, թոքաբորբեր, թարախային ականջաբորբեր, կոնյունկտիվիտներ, ամորձաբորբ։
Բուժումը։ Ջրծաղիկը սպեցիֆիկ բուժում չունի։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հիվանդի հիգիենիկ պայմաններին, մաշկի և բերանի լորձաթաղանթի խնամքին։
Խորհուրդ է տրվում բշտիկները մշակել 1-2%-անոց մարգանցաթթվական կալիումի կամ մեթիլեն կապույտի սպիրտային լուծույթներով։ Բարդությունների և ծանր ձևերի ժամանակ տրվում են հակաբիոտիկներ։ Հիվանդի գրգռված վիճակը վերացնելու կամ քորը կանխելու նպատակով տրվում են հակահիստամինային դեղամիջոցներ, հանգստացնողներ, կալցիումի պատրաստուկներ, վիտամին C։
Կանխարգելումը։ Ջրծաղիկով հիվանդը ենթակա է մեկուսացման, մինչև մաշկային ցանի կեղևների վերջնական անջատվելը, որը լինում է միջին հաշվով ցանավորման 9-րդ օրը: Մինչև 7 տարեկան կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է 21 օրյա կարանտին։
Ջրծաղիկի օջախում վարակազերծում չի կատարվում։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն