Մանկական հիվանդություններ
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արաբկիր» ԲՀ էնդոկրին ծառայության ղեկավար Իրինա Մարությանի հետ:
– Ի՞նչ է շաքարային դիաբետը:
– Շաքարային դիաբետը հիվանդություն է, որը պայմանավորված է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով: Գոյություն ունեն շաքարային դիաբետի մի քանի տեսակներ, բայց ամենատարածվածներն են առաջին տիպի ինսուլինակախյալ եւ երկրորդ տիպի՝ ինսուլինաանկախ դիաբետները: Վերջինս հանդիպում է մեծահասակների մոտ: Երեխաները հիմնականում հիվանդանում են առաջին տիպի շաքարային դիաբետով, որով հիվանդացության տարիքային շեմը 35-40-ն է: Երկրորդ տիպի դիաբետը երեխաների մոտ հանդիպում է հազվադեպ:
– Ո՞րն է շաքարային դիաբետի առաջացման պատճառը եւ ինչո՞ւ է սպառնում նաեւ երեխաներին:
– Երեխաների մոտ առաջին տիպի դիաբետն աուտոիմուն խնդիր է՝ օրգանիզմն արտադրում է հակամարմիններ ենթաստամոքսային գեղձի հանդեպ: Առաջին տիպի դիաբետի առաջացման ենթադրյալ պատճառներից են վարակները՝ կոքսակի, էխո կարմրուկ, կարմրախտ, ջրծաղիկ, որոնք համարվում են դիաբետոգեն: Կովի կաթի մեջ պարունակող սպիտակուցը նույնպես կարող է դիաբետի առաջացման պատճառ լինել:
– Կարո՞ղ է դիաբետի պատճառ լինել քաղցրավենիքի չարաշահումը:
– Նման պատճառ գոյություն չունի: Իհարկե՛, չի կարելի քաղցրը չարաշահել, բայց ենթադրել, որ այն ուտելիս կարող է առաջանալ դիաբետ, սխալ է:
– Դիաբետը փոխանցվո՞ւմ է ժառանգաբար:
– Ժառանգական գործոնը որոշակի դեր ունի, սակայն այս գործոնը նպաստավոր է երկրորդ տիպի դիաբետի առաջացման գործընթացում:
– Մանկական տարիքում ովքե՞ր են ռիսկի խմբում:
– Հիվանդության զարգացում հնարավոր է տարիքային ցանկացած խմբում: Թիրախային է սեռահասանուցման շրջանը, քանի որ ակտիվանում են բոլոր հորմոնները, և հորմոնալ տատանումների արդյունքում առաջացող հորմոնալ դիսբալանսը կարող է հիվանդության զարգացման համար նպաստավոր լինել:
– Ի՞ նչ ախտանշաններով է արտահայտվում դիաբետը:
– Առաջին եւ երկորդ տիպի շաքարային դիաբետերի ժամանակ ախտանշանները գրեթե նույն կերպ են դրսեւորվում: Առաջին տիպի դիաբետը, որն առավել ակնհայտ է դրսեւորվում երեխաների մոտ հետեւյալն է. հաճախամիզություն, բերանում չորության զգացում, ծարավի զգացում, ընհանուր թուլություն, հոգնածություն, քաշի նվազում,մաշկի եւ սեռական օրգանների շրջանում քորի զգացում, բերանից` ացետոնի հոտ եւ այլն: Երկորդ տիպի դեպքում հիվանդությունը երբեմն ընթանում է թաքնված՝ առանց ախտանշանների:
– Ի՞նչ առանձնահատկություններով է ընթանում դիաբետը մանկական տարբեր տարիքային խմբերում:
– Որեւէ առանձնահատկություն չկա, բոլոր տարիքային խմբերում հիվանդությունը դրսեւորվում է միանման:
– Ի՞նչ բարդություններ կարող են լինել դիաբետով հիվանդ երեխայի մոտ:
– Գոյություն ունեն սուր եւ քրոնիկ բարդություններ: Վերջինս երկար ընթացող բարդություններն են, որի ընթացքում տեղի է ունենում օրգանների ախտահարում, օրինակ, ռետինոպաթիա (աչքի ցանցաթաղանթի ախտարահում), նեֆրոպաթիա (երիկամների ախտահարում), նեյրոպաթիա, անգիոպաթիա եւ այլն: Սուր բարդություններից են կոմաները` հիպերգլիկեմիկ և հիպոգլիկեմիկ, որոնց պատճառը արյան մեջ շաքարի բարձր կամ ցածր լինելն է:
– Դիաբետով հիվանդն ինչպե՞ս է զգում, որ արյան մեջ շաքարը բարձր է:
– Հիվանդը նկատում է ծարավի, բերանի չորության զգացումը, հաճախամիզությունը, նվազում է երեխաների ակտիվությունը, տրամադրության անկումը, նվազում է քաշը եւ այլն: Նման գանգատների դեպքում պարտադիր պետք է ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը:
– Հիվանդության զարգացման ի՞նչ էտապներ գոյություն ունեն:
– Քանի որ երեխաների պարագայում խնդիրն աուտոիմուն է եւ հիվանդության առաջացման ենթադրյալ պատճառներից են վարակները, ապա որպես զարգացման առաջին էտապ է որեւէ վարակային հիվանդությունը: Հաջորդ էտապը սկսվում է մոտավորապես 6 շաբաթ անց, երբ սկսվում է ենթաստամոքսային գեղձի բետտա-բջիջների կողմից ինսուլինի արտադրության նվազում: Այս էտապները շաքարային դիաբետի առաջացման սկզբնական գործոններն են:
– Ինչպե՞ս են իրականացվում դիաբետի ախտորոշման հետազոտությունները:
– Անհրաժեշտ է ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ գլյուկոզան եւ ացետոնը` մեզի մեջ: Շաքարային դիաբետի ախտորոշման համար ստացիոնար պայմաններում կատարվում է հետազոտություն եւ որոշվում գլիկոզացված հեմոգլոբինի քանակն արյան մեջ: Այս հետազոտությամբ ստանում ենք երեք ամսվա ընթացքում զարգացող շաքարախտի միջին կոմպեսացիոն պատկերը: Եթե բարձր ցուցանիշ է գրանցվում, ուրեմն հիվանդությունն ավելի վաղ շրջանում է առաջացել:
– Հիվանդության ախտորոշումից հետո արյան մեջ շաքարի մակարդակը ի՞նչ պարբերականությամբ պետք է չափել:
– Եթե ախտորոշված է շաքարային դիաբետ, անհրաժեշտ է օրը 4-6 անգամ ստուգել շաքարի մակարդակն արյան մեջ:
– Հնարավո՞ր է երեխաների մոտ հիվանդությունն ինքնուրույն անցնի:
– Նման բան գոյություն չունի:
– Ինչո՞վ է սպառնում դիաբետը, եթե չվերահսկվի: Ի՞նչ հետևանքներ կարող են լինել:
– Երեխան կարող է հայտնվել կոմայի մեջ, որը կյանքին վտանգ սպառնացող վիճակ է:
– Ինչպիսի՞ բուժում է նշանակվում:
– Միայն ինսուլինի ներարկում:
– Ինչո՞ւ է ներարկվում ինսուլին:
– Քանի որ հիվանդության ժամանակ ենթաստամոքսային գեղձն ինսուլին չի արտադրում, անհրաժեշտ է ինսուլինի ներարկում:
– Ինչպե՞ս լուծել դիաբետով հիվանդ դպրոցականների խնդիրները:
– Հայաստանում ընդունված չէ ծնողների կողմից երեխայի առողջական խնդրի մասին ուսուցիչներին ու դասընկերներին տեղեկացնելը: Երեխաները ստիպված գաղտնի չափում են շաքարի մակարդակն արյան մեջ եւ կատարում ներարկում: Սա խնդրահարույց հարց է, որի մասին հարկ է բարձրաձայնել և փոխել վերաբերմունքը:
– Ի՞նչ է դիաբետի ռեմիսիան:
– Ինսուլինն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի բետտա-բջիջների կողմից: Բջիջների 10% առկայությունը շաքարային դիաբետի սկիզբ է համարվում: Ժամանակին տեղեկանալով դրա մասին եւ կատարելով ինսուլինաթերապիա, շատ երեխաների մոտ երկար ժամանակ ինսուլին ներարկելու անհրաժեշտություն չի առաջանում: Ստացվում է այնպես, որ նշյալ բետտա-բջիջիների մնացյալ 10%-ն աշխատում է 100% արդյունավետությամբ: Անհատական է, թե որ երեխայի մոտ այդ էտապը որքան կտեւի: Այս փուլն ընդունված է կոչել շաքարային դիաբետի մեղրամիս, ինչը նշանակում է, որ շաքարային դիաբետը երեխայի մոտ չի անցնում:
– Ի՞նչ սննդակարգ է նշանակվում դիաբետով հիվանդին:
– Դիաբետով հիվանդներին հատուկ սննդակարգ չի նշանակվում, ուղղակի պետք է սահմանափակել ածխաջրերով և ճարպերով հարուստ սննդակարգը:
– Եթե դիաբետը վերահսկվի, որքա՞ն երկար կարող է հիվանդն ապրել:
– Որքան վաղ տարիքում է հայտնվում շաքարային դիաբետը, այնքան կրճատվում է մարդու կյանքի տարիները: Բայց ժամանակակից կյանքում ինսուլինի որակի շնորհիվ կյանքի տեւողությունը երկարել է: Ընդհանրապես, մարդիկ մահանում են ոչ թե շաքարային դիաբետից, այլ հիվանդության հետեւանքով ախտահարված օրգանների խնդիրներից:
– Կարո՞ղ է դիաբետով երեխան սպորտով զբաղվել:
– Այս հիվանդութան դեպքում ֆիզիկական ակտիվությունը շատ օգտակար է, քանի որ նպաստում է օրգանիզմում ինսուլինի ավելի լավ յուրացմանը եւ արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը:
– Հնարավո՞ր է խուսափել դիաբետից: Ինչպե՞ս կանխարգելել:
– Առաջին տիպի դիաբետը դժվար է կանխարգելել: Երկրորդ տիպի դիաբետը համեմատաբար հեշտ է կանխարգելել, պարզապես անհրաժեշտ է ապահովել քաշի նվազում, հրաժարվել ծխելու վատ սովորությունից, ապրել ակտիվ եւ առողջ կյանքով, չվարել նստակյաց կյանք եւ այլն:
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն