Մանկական հիվանդություններ
Վարակային հիվանդություն է, որը բնորոշվում է շնչական օրգանների հյուսվածքներում սպեցիֆիկ բորբոքման զարգացումով և օրգանիզմի արտահայտված ընդհանուր ռեակցիայով։
Հարուցիչը հիմնականում մարդկային, հազվադեպ եզան կամ թռչնային տիպերի տուբերկուլոզային միկոբակտերիան է...
Ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է։ Տարբերում են սուր և քրոնիկական գաստրիտներ։
Սուր գաստրիտ։ Ծագում է անորակ, դժվարամարս սննդի, մեծ քանակությամբ խակ մրգերի, պաղպաղակի և այլնի օգտագործման հետևանքով։ Երբեմն առաջանում են նաև որոշ դեղամիջոցների (ացետիլսալիցիլաթթու, հակաբիոտիկներ, բրուֆեն և այլն) ընդունումից, օրգանիզմ ներմուծվող սննդային ալերգեններից (շոկոլադ, ձուկ, ձու և այլն)...
Համախտանիշ է, որը բնորոշվում է աղիքային նորմալ ֆլորայի որակական և քանակական փոփոխություններով։
Եթե առողջ երեխաների բարակ աղիքների հեռակա բաժիններում և հաստ աղիքներում հայտնաբերվում են լակտոբացիլներ, անաէրոբ ստրեպտոկոկեր, էնտերոկոկեր, աղիքային ցուպիկներ և այլ միկրոօրգանիզմներ, ապա դիսբակտերիոզի դեպքում այդ միկրոօրգանիզմների միջև գոյություն ունեցող հավասարակշռությունը խախտվում է և աղիքներում հայտնաբերվում են մեծ քանակությամբ այնպիսի մանրէներ, որոնք նորմալ պայմաններում չեն հանդիպում...
Բորբոքական պրոցես է, որն ընդգրկում է տասներկումատնյա աղիքի բոլոր շերտերը կամ միայն լորձաթաղանթը։ Տարբերում են առաջնային և երկրորդային դուոդենիտներ։ Առաջնային դուոդենիտը հազվադեպ հանդիպող հիվանդություն է։ Այն զարգանում է տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի վրա ստամոքսի թթվային պարունակության պրոտեոլիտիկ ֆերմենտների երկարատև ազդեցությամբ, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի դիսֆունկցիաների ժամանակ, պարազիտների ազդեցությունից (լյամբլիաներ, անկիլոստոմ, ասկարիդներ), գրգռող սննդամթերքի առատ օգտագործումից, նյարդային լարվածությունից, հորմոնային տեղաշարժերից և այլն...
Հիվանդությունների այս խումբը մարսողական համակարգի հիվանդությունների մեջ տեսակարար մեծ կշիռ ունի...
Պայմանավորված է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի խոցոտմամբ։
Երեխաների մոտ սուր գաստրոդուոդենալ խոցերը հազվադեպ են հանդիպում։ Հաճախ դրանք ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթների դեղորայքային ախտահարման հետևանք են...
Հաստ աղիքի լորձաթաղանթի քրոնիկական տարածուն բորբոքախոցային ախտահարումն է, որն ուղեկցվում է ոչ միայն տեղային, այլև ընդhանուր ծանր բարդություններով...
Հարուցիչն ասկարիդն է, որը դասվում է ամենախոշոր նեմատոդների (կլոր որդերի) դասին։ Ասկարիդները բարակ աղիքներում ապրող պարազիտներ են։ Նրանց թիվը կարող է լինել եզակի, բայց առանձին դեպքերում կարող է հասնել նույնիսկ հարյուրների։ Ասկարիդները սնվում են աղիքների պարունակությամբ և կլանում են բարակ աղիքների լորձաթաղանթի մակերեսային շերտերը։ Աղիքներում էգ ասկարիդը բեղմնավորված ձվեր է դնում, որոնք կղանքի հետ արտաթորվում են...
Հարուցիչը սրատուտն է (Enterobius vermicularis), որը փոքր, սպիտակ գույնի որդ է (էգի երկարությունը 9-12 մմ է)։
Սրատուտը տեղակայվում է բարակ աղիքի ստորին hատվածներում, hաստ աղիքի սկզբնամասերում և որդանման ելունում։ Սնվում է աղիքների պարունակությամբ և հնարավոր արյունակլանիչ է (ֆակուլտատիվ հեմատոֆագ)...
Դեղամիջոցների նկատմամբ առաջացող ալերգիկ ռեակցիաների հիմքում ընկած են իմունիտետի յուրատեսակ հումորալ և բջջային մեխանիզմներ, որոնք ձևավորվում են նախկինում օրգանիզմ ներթափանցած հակածնից։ Այդ մեխանիզմների առաջացման գործոններ (ալերգեններ) կարող են ծառայել դեղորայքը կամ քիմիական կառուցվածքով նրանց նման նյութերը, որոնք օրգանիզմի սպիտակուցների հետ կարող են առաջացնել կոմպլեքս միացություններ...
Ամինազին (քլորպրոմագին, պլեգոմազին և ֆենոթիազինի այլ ածանցյալներ), Ամիտրիպտիլին (տրիպտիզոլ, իմիպրամին և այլն), Ատրոպին (բելադոնա, պլատիֆիլին, ասթմատոլ, աէրոն և այլն), Բարբիտուրատներ (բարբամիլ, բարբիսայլ-նատրիում, էթամինալ-նատրիում, ֆենոբարբիտալ), Բելոիդ (բելասպոն, բելատամինալ)...
Ռեզերպին, սալիցիլատներ (սալիցիլաթթվական նատրիում, ացետիլսալիցիլաթթու՝ ասպիրին, սալիցիլամիդ և այլն), սպիրտ (օղի, գինիներ, կոնյակներ և այլն), սրտային գլիկոզիդներ (մատնածաղիկ, դիգիտոքսին, դիգոքսին, իզոլանիդ, լանտոզիդ, ստրոֆանթին, կորգլիկոն և այլն), տրանկվիլիզատորներ (անդաքսին, մեպրոբամատ, էլենիում, սեդուքսեն, լիբրիում, տազեպամ, տրիոքսազին և այլն), քլորոֆոս (դիքլոֆոս, թիոֆոս և այլն)...
Բենզին (նավթ, սկիպիդար), բորաթթու, դիմեդրոլ (դիպրազին, պիպոլֆեն, սուպրաստին և այլ հակահիստամինային միջոցներ), թթուներ (ազոտական թթու, ծծմբական թթու, աղաթթու, քացախաթթու և այլն), թմրաբեր (նարկոտիկ) ցավազրկողներ (մորֆին, օմնոպոն, պանտոպոն, պրոմեդոլ, հերոին, կոդեին, տեկոդին, ֆենադոն), կոֆեին (էուֆիլին, թեոֆիլին, թեոֆեդրին և այլ քսանթիններ), հիմքեր (ամոնիակ, անուշադրի սպիրտ և այլն), մարգանցաթթվական կալիում, շմոլք (շմոլ, ածխաթթվային գազ, ածխածնի օքսիդ)...
Սնկերի թունականությունը կախված է նրանց մեջ պարունակվող տարբեր նյութերից՝ ֆալոիդինից և ամանիտինից, որոնք լյարդաերիկամային թունավոր ազդեցություն ունեն, մուսկարինից, որն օժտված է նյարդաթունավոր ազդեցությամբ, գելվելաթթվից, որն արյունաթունական ազդեցություն ունի...
Մարդկանց և, հատկապես երեխաների համար վտանգ են ներկայացնում կարիճները, սարդերը (կարակուրտ), կրետները, իշամեղուները, մեղուները։
Կարիճների խայթումից հետո խայթման տեղում առաջանում է սուր տանջալից ցավ, այտուցվածություն և գերարյունություն, երբեմն նաև շճային պարունակությամբ մակերեսային բշտեր։ Թունավորման առաջացումը պայմանավորված է թույնի պարունակության մեջ մտնող ցածրամոլեկուլյար սպիտակուցներով, որոնք օժտված են նյարդաթունային ազդեցությամբ, ինչպես նաև կենսաբանորեն ակտիվ նյութերով (հիստամին, սերոտոնին և այլն)...
Զարգանում է D վիտամինի գերդեղաչափավորումից և նրա նկատմամբ եղած անհատական զգայնությունից։ Բարձրացած զգայնություն հաճախ հայտնաբերվում է ալերգիկ դիաթեզի, դեղորայքային ալերգիայի ֆոնի վրա։ Թունավորումը հաճախ զարգանում է էրգոկալցիֆերոնի սպիրտային լուծույթի օգտագործումից։ Թունավորմանը նպաստում են վաղ արհեստական կամ խառը սնուցումը, կալցիումական պատրաստուկների, կալցիումով հարուստ սննդամթերքի, ուլտրամանուշակագույն ճառագայթահարման միաժամանակյա նշանակումները...
Թունավորումը տեղի է ունենում անորակ սննդամթերքից կամ սխալ պատրաստված պահածոներից։ Բոտուլիզմի հարուցիչը խիստ անաէրոբ է, առաջացնում է սպորներ և արտադրում է ուժեղ արտաթույն (էկզոտոքսին)։ Թունավորումը զարգանում է մանրէային թույնի ներծծման հետևանքով։ Եթե սննդամթերքը միայն սպորներ է պարունակում, ապա հիվանդության աշտանիշները հայտնվում են այն դեպքում, երբ նրանք վերածվում են ցուպիկների, որոնք թույներ են արտադրում։ Տոքսինները ջերմակայուն չեն և տաքացնելիս արագ քայքայվում են։ Սպորները եռացման պայմաններում կենսունակ են մինչև 5 ժամ։ Տարբերում են բոտուլիզմի ցուպիկների իմունաբանական 6 տիպ։...
Թոքերի ոչ վարակային ծագման ախտաբանական պրոցեսներն են, որոնք ձևավորվում են պտղի և նորածինների զարգացման ներարգանդային ու վաղ նորածնային շրջաններում և արտահայտվում երեխայի կյանքի առաջին օրերին` շնչական խանգարումների համախտանիշով։ Այն հաճախ զարգանում է անհաս երեխաների մոտ։ Առաջացման պատճառների մեջ, ըստ հաճախականության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն