Մանկական հիվանդություններ
Ծուռվզություն
Բնածին ծուռվզությունը հենաշարժական ապարատի բնածին ձևախախտումների շարքում իր հաճախականությամբ գրավում է երրորդ տեղը՝ ազդրի բնածին հոդախախտումից և բնածին ծուռթաթությունից հետո։
Բնածին մկանային ծուռվզությունը պայմանավորված է կրծոսկր-անրակ-պտկայրն մկաններից մեկի երկարության անհամապատասխանությամբ։ Մկանների անհամաչափ երկարությունը պայմանավորված է նրանց բնածին ոչ լրիվ զարգացմամբ, ծննդաբերության ժամանակ մկանում առաջացած փոփոխությամբ ու հետագայում արտաքին պատճառների ներգործությամբ, որն առաջ է բերում գլխի թեքում դեպի ախտահարված մկանը և շրջում դեպի հակառակ կողմը։
Հիվանդության էթիոլոգիան և պաթոգենեզը վերջնականապես պարզաբանված չեն։ Հիվանդության առաջացման հիմնական գործոններն են. ծննդաբերության ժամանակ կրծոսկր֊անրակ-պտկային մկանի թելերի պոկումը ջլի անցման հատվածում, պտղի գլխի երկարատև թեքված դրությունը արգանդի խոռոչում, որի պատճառով տվյալ կողմի մկանը կարճանում է, ինտերստիցիալ քրոնիկական միոզիտները՝ ծուռվզության հետագա առաջացմամբ, մկանների սնուցման խանգարման փոփոխությունները, որոնք պայմանավորված են ծննդաբերության ժամանակ առաջացող զարկերակային իշեմիայով կամ երակային կանգով, օրինակ՝ պարանոցի շուրջը պորտալարի փաթաթման դեպքում, կրծոսկր-անրակ-պտկային մկանի զարգացման արատը։
Կլինիկան։ Կյանքի աոաջին երկու շաբաթվա ընթացքում արտահայտված ձևախախտում միայն սակավաթիվ հիվանդների մոտ է նկատվում։ Մեծ մասի մոտ կյանքի II շաբաթվա վերջում կամ III շաբաթվա սկզբում մկանի միջին կամ միջին ստորին հատվածը սկսում է հաստանալ և դառնում է ավելի ամուր։ Մկանի հաստացումը աստիճանաբար ավելանում է։ Դրան զուգահեռ մեծանում է նաև գլխի թեքվածությունը դեպի փոփոխված մկանը, փոքրանում է գլխի շարժումների ծավալը։ Հիվանդների մի մասի մոտ կրծոսկր-անրակ-պտկային մկանի հաստացումը և պնդացումը աստիճանաբար ետ է զարգանում ու վերանում (2-12 ամիսներին), իսկ մկանը ձեոք է բերում նորմալ առաձգականություն։ Երեխայի աճի հետ կրծոսկր֊ անրակ-պտկային մկանի կարճացումը, թեքվածությունը, գլխի շրջելը և դեմքի անհամաչափությունը աճում է և 3-6 տարեկանում ձևախախտումը նկատելի ավելանում է։
Հիվանդին առջևից զննելիս նկատվում է պարանոցի անհամաչափություն՝ գլուխը թեքված է ախտահարված մկանի կողմը, ուսագոտին ախտահարված մկանի կողմում ունի ավելի բարձր դիրք, դեմքը և գլուխն ասիմետրիկ են։ Հիվանդների մեծ մասն ունենում է կրծոսկր-անրակ-պտկային մկանի մեկ կամ բոլոր ոտիկների ձգվածություն։ Զուգահեռ մկանի էլեկտրագրգռականությունն իջած է, բացակայում է կամ խիստ ավելացած է շարժիչ խրոնաքսիան։ Բնածին մկանային ծռվածության վաղ շոջանի ախտանիշներից մեկը մկանի իլիկաձև ուռածությունն է, որը կարծր կոնսիստենցիայի է, առանց բորբոքման նշանների, տեղակայվում է կրծոսկր-անրակ-պտկային մկանի միջին կամ ստորին հատվածում և հայտնաբերվում է երեխայի կյանքի երկրորդ կամ երրորդ շաբաթում։ Ուռածությունը աստիճանաբար սկսում է պակասել, մկանը կորցնում է առաձգականությունը, ընդունում է շարակցահյուսվածքային ձգանի ձև, վատ է զարգանում։
Բուժումը։ Ախտորոշելուց հետո անհրաժեշտ է սկսել կոնսերվատիվ բուժում՝ ուղղող մարզումներ (գլխի թեքում հակառակ կողմը և շրջում կարճացած մկանի կողմը), սահող-ճնշող շոյում՝ փոփոխված մկանի և ավելի եռանդուն մերսում՝ պարանոցի առողջ կողմում, տաքացում լամպով և ջերմակով։ Երեխային պետք է պառկեցնել մահճակալում այնպես, որ պարանոցի թեքվածությունը չուժեղանա և ժամանակից շուտ նրան չպահել ուղղահայաց դիրքում։ Խորհուրդ է տրվում երեխայի գլուխը ուղիղ դրությամբ պահելու համար կիրառել գիպսային մահճակալ, ավազե պարկիկներ, Շանցի ծալօձիք, կապագլխարկ, որի կապերն ամրացվում են կրծքակալին, տարբեր տեսակի կապեր և այլն։ Ծնվելուց 10-15 օր հետո նշանակվում են լիդազայի և հիդրոկորտիզոնի սրսկումներ (Թ. Ֆ. Ռաշկինովա)։
Վիրահատական բուժումը՝ կրծոսկր-անրակ-պտկային մկանի երկարացումը ցուցված է, երբ կոնսերվատիվ կոմպլեքս բուժումից հետո մեկ տարեկանից մեծ երեխաների մոտ արդյունք չի նկատվում։ Այն լավ է կատարել 3-4 տարեկանում։ Քանի որ երեխաների ճնշող մեծամասնության մոտ կոծոսկր-անրակ-պտկայհն մկանի փոփոխությունները վերանում են կյանքի առաջին տարում, ուստի նրանց վիրահատական բուժումը կյանքի առաջին ամիսներին համարվում է սկզբունքորեն ոչ ճիշտ։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն