Մանկական հիվանդություններ
Միկրոցեֆալիա
Պատճառը գանգի փոքրացած և սխալ կառուցվածքն է, որի դեպքում գանգի հետագա աճը դանդաղում է։ Սովորաբար գանգի փոքր չափերը համապատասխանում են գլխուղեղի փոքր չափերին։ Միկրոցեֆալիայի մասին ընդունված է խոսել այն դեպքերում, երբ գանգի շրջագիծը նորմայի համեմատությամբ փոքրացած է 4-6 սմ և ավելի չափով։
Տարբերում են միկրոցեֆալիայի երկու հիմնական ձև՝
- առաջնային,
- երկրորդային։
Առաջնային միկրոցեֆալիան հաճախ հանդես է գալիս որպես ժառանգական հիվանդություն։ Այն կարող է զարգանալ նաև մի շարք անբարենպաստ գործոնների ազդեցությունից (իոնացնող ճառագայթում, մոր ներզատական խանգարումներ, վարակային հիվանդություններ), որոնք ներարգանդային զարգացման վաղ շրջաններում կարող են ազդել պտղի վրա։ Հատկապես փոքրացած են գլխուղեղի ճակատային ու քունքային մասերը։
Կլինիկորեն հիվանդությունն, առաջին հերթին, բնորոշվում է գլխի փոքրացած շրջաչափով։ Երեխան ծնվում է փոքր գլխով։ Գաղտունները և միջոսկրային կարանները կամ փակված են կամ փակվում են ծնվելուն հաջորդող մի քանի օրերի ընթացքում։ Շատ յուրահատուկ է հիվանդի արտաքին տեսքը, գերակշռում է գանգի դիմային մասը, գլխի վերին մասը նեղ է, ճակատը ցածր, վերհոնքային աղեղներն արտացցված են, ականջները մեծ են, ցցված, ցածր տեղադրումով։ Հիվանդների մեծ մասի մոտ առկա են տարբեր աստիճանի մտավոր թերզարգացման երևույթներ։ Երեխաները գլուխը ուշ են սկսում պահել, առողջների համեմատությամբ ավելի ուշ են նստում, քայլում։ Հիվանդների մի մասի մոտ նկատվում է թուլություն, ցածր շարժականություն, անտարբերություն շրջապատի նկատմամբ (տորպիդ ձև), մյուսների մոտ՝ ընդհակառակն, չափից ավելի շարժականություն, անհանգիստ վիճակ (էրիտիկ ձև)։
Երկրորդային միկրոցեֆալիան զարգանում է ներարգանդային կյանքի վերջին ամիսներին, ծնվելու ընթացքում և կյանքի առաջին ամիսներին՝ ազդող վնասակար գործոնների (վարակներ, վնասվածք, հիպոքսիա և այլն) ազդեցության հետևանքով։ Նման դեպքերում ձևաբանորեն հայտնաբերվում են բորբոքային և կրակալման օջախներ, արյունազեղումներ։
Միկրոցեֆալիայի այս ձևn առաջնային ձևից հիմնականում տարբերվում է նրանով, որ ծնվելուց անմիջապես հետո գլխի չափերը լինում են նորմալ և միայն հետագայում է նրա աճը դանդաղում։ Շատ հատկանշական են մանկական ուղեղային պարալիզի ձևով շարժողական կոպիտ խանգարումները։ Մշտապես նկատվում են մտավոր թերզարգացման ծանր երևույթներ։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ միկրոցեֆալիայի վերոհիշյալ բաժանումներն առաջնայինի և երկրորդայինի որոշ չափով պայմանական են, քանի որ մշտապես հնարավոր չէ առանձնացնել միկրոցեֆալիայի ժառանգական և ձեռքբերովի ձևերը։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն