Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Էնդոկարդիտ

Սրտի ներքին շերտի փականային կամ առպատային մասի բորբոքում է, որը կարող է առաջանալ ռևմատիզմի, առանձին վարակային հիվանդությունների, այդ թվում՝ սեպտիկ բնույթի, ինչպես նաև շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունների, թունավորումների և վնասվածքների ժամանակ։

 

Ենթասուր (ձգձգվող) սեպտիկ էնդոկարդիտ (մանրէական էնդոկարդիտ)։ Սեպտիկ հիվանդություն է, որի ժամանակ վարակի հիմնական օջախը տեղակայվում է սրտի փականների վրա, հազվադեպ՝ առպատային էնդոկարդում։ Հարուցիչներն են՝ հաճախ ստրեպտոկոկերը կամ ստաֆիլոկոկերը, հազվադեպ՝ գրամ-բացասական մանրէները (աղիքային, կապտաթարախային, նեխական ցուպիկները, պնևմոկոկերը, սնկերը, մանրէների a ձևերը և այլն)։ Սրտի փականների մանրէական ախտահարումը կապված է օրգանիզմի հումորալ և տեղային (բջջային) իմունիտետի փոփոխությունների հետ, որոնք առաջ են բերում իմունակենսաբանական ռեակցիաների տեղաշարժեր և պրոցեսի մեջ են ներգրավում տարբեր օրգաններ և համակարգեր (անոթներ, երիկամներ, լյարդ, նյարդային համակարգ և այլն)։ Ավելի հաճախ են ախտահարվում արդեն փոփոխված փականները, որը հետևանք է սրտի ձեռքբերովի կամ բնածին արատների, սրտի վիրահատական միջամտությունների։ Հիվանդության համար հատկանշական է անկանոն բնույթի տենդը, որը հաճախ ուղեկցվում է սարսուռով, քրտնարտադրությամբ, երբեմն՝ հոդացավերով, մաշկածածկույթների և |որձաթաղանթների գունատությամբ։ Առաջնային էնդոկարդիտի ժամանակ, որը զարգանում է չփոփոխված փականի վրա, սկզբում կարող են լսվել ֆունկցիոնալ բնույթի աղմուկներ, հետագայում՝ կազմավորվում է սրտի արատ (հաճախ աորտային)։ Երկրորդային էնդոկարդիտի ժամանակ փոխվում է աղմուկների բնույթն ու տեղակայումը` փականների աճող ձևափոխման կամ նոր արատի ձևավորման հետևանքով։ Միոկարդի ախտահարման ժամանակ առաջանում է առիթմիա, հաղորդչականության խանգարում, սրտի անբավարարության նշաններ։ Շատ հատկանշական է անոթների ախտահարումը վասկուլիտների, թրոմբոզների, անևրիզմի, արյունահոսության ձևով, որոնք դիտվում են մաշկում և տարբեր օրգաններում (հեմոռագիկ ցանավորում, ուղեղային վասկուլիտ, երիկամների և փայծաղի ինֆարկտ և այլն)։ Հաճախ նկատվում են լյարդի, փայծաղի մեծացում, նեֆրիտի  ախտանիշներ։ Լրացուցիչ հետազոտություններով հայտնաբերվում է հիպոքրոմ սակավարյունություն, չափավոր լեյկոպենիա, արյան մեջ a2- և գամագլոբուլինի, «С» ռեակտիվ սպիտի և ԷՆԱ-ի զգալի մեծացում։ Արյան ցանքսից (որը կատարվում է մի քանի անգամ) մինչև հակաբիոտիկների օգտագործումը հիվանդների մոտ հաջողվում է անջատել էնդոկարդիտի հարուցիչը և որոշել նրա զգայնությունը տարրեր հակաբիոտիկների նկատմամբ։

 

Սուր սեպտիկ էնդոկարդիտ։ Դիտվում է որպես ընդհանուր սեպսիսի բարդացում։ Ըստ էթիոլոգիայի, պաթոգենեզի և կլինիկայի էապես չի տարբերվում էնդոկարդիտի ենթասուր ձևից և բնորոշվում է միայն ավելի սուր ընթացքով։

 

Սեպտիկ էնդոկարդիտի բուժումը նպատակահարմար է կատարել՝ ելնելով մանրէաբանական տվյալներից։ Նշանակվում են հակաբիոտիկներ՝ հաշվի առնելով հայտնաբերված հարուցիչների զգայնությունը նրանց նկատմամբ։ Իմուն խանգարումների վերականգնման նպատակով, հատկապես նեֆրիտի, վասկուլիտի, միոկարդիտի, հեպատիտի զարգացման ժամանակ, հակամանրէական միջոցները զուգակցվում են կորտիկոստերոիդային դեղամիջոցներով։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ